040.0459.100800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 օգոստոսի 2000 թվականի N 459
i
«ՓՈՔՐ» ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի համաձայն մասնավորեցման ենթակա «փոքր» և անավարտ շինարարության օբյեկտների հաշվառման, դասակարգման, փաստացի վիճակի ուսումնասիրության և դրանց մասնավորեցումն ու լուծարումը սեղմ ժամկետներում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մինչև 2000 թվականի օգոստոսի 10-ը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել տեղեկատվություններ (NN 1 և 2 ձևերը կցվում են) «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն մասնավորեցման ենթակա այն «փոքր» և անավարտ շինարարության օբյեկտների մասին, որոնց մասնավորեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի ընդունել համապատասխան որոշումներ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված օբյեկտների փաստացի վիճակի ուսումնասիրությունները և ճշգրտումները կատարվում են տեղերում` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կողմից ստեղծված (ընդգրկելով նաև համապատասխան ճյուղային նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչների) հանձնաժողովների միջոցով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «փոքր» և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումն ապահովող միջոցառումների իրականացման նպատակով մինչև 2000 թվականի օգոստոսի 16-ը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը հատկացնել 5 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մինչև 2000 թվականի սեպտեմբերի 10-ը ամփոփել «փոքր» և անավարտ շինարարության օբյեկտների հաշվառման, դասակարգման ու փաստացի վիճակի ուսումնասիրությունների արդյունքները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել դրանց մասնավորեցման մասին համապատասխան որոշման նախագծեր, ինչպես նաև այդ օբյեկտների վաճառքի նվազագույն գների փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ.
i
բ) մինչև 2000 թվականի նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 3 անգամ մասնավորեցումը չկայացած`
իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «փոքր» օբյեկտների լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր,
իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող «փոքր» օբյեկտների գույքի ներդրմամբ փակ բաժնետիրական ընկերություններ հիմնադրելու վերաբերյալ առաջարկություններ` հետագայում դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարելու նպատակով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 10-ից:
Ձև 1
«Փոքր» օբյեկտների վերաբերյալ
տեղեկատվություններ ներկայացնելու
.__________________________________________________________________________.
|NN |Օբյեկտի |Հասցեն|Տարածքի | Շինության բնութագիրը |Զբաղեց-|Փաստա-|
|ը/կ|անվանումը| |պատկանե-|_____________________________|րած մա-|ցի |
| | | |լությու-|շենքի |առանձ-|ժամանա-|հիմնա-|կերեսը |վիճակը|
| | | |նը |բացվածք|նացված|կավոր |կան | | |
| | | | | |շենք |կառույց|միջոց | | |
|___|_________|______|________|_______|______|_______|______|_______|______|
| 1.| | | | | | | | | |
|___|_________|______|________|_______|______|_______|______|_______|______|
| 2.| | | | | | | | | |
|___|_________|______|________|_______|______|_______|______|_______|______|
| 3.| | | | | | | | | |
|___|_________|______|________|_______|______|_______|______|_______|______|
| 4.| | | | | | | | | |
.__________________________________________________________________________.
Ձև 2
Անավարտ շինարարության օբյեկտների վերաբերյալ
տեղեկատվություններ ներկայացնելու
.__________________________________________________________________________.
|NN |Օբյեկտի |Հասցեն|Պատկանելությունը|Հողահատկացման|Անշարժ գույքի|Փաստացի |
|ը/կ|անվանումը| | |հիմքերը |սեփականության|վիճակը |
| | | | | |(օգտագործման)| |
| | | | | |վկայականի | |
| | | | | |պատճենը | |
|___|_________|______|________________|_____________|_____________|________|
|1. | | | | | | |
|___|_________|______|________________|_____________|_____________|________|
|2. | | | | | | |
|___|_________|______|________________|_____________|_____________|________|
|3. | | | | | | |
|___|_________|______|________________|_____________|_____________|________|
|4. | | | | | | |
.__________________________________________________________________________.