040.0427.290700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2000 թվականի N 427
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 10 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Շշալցման իրավունքով ոգելից խմիչքների (բացառությամբ գինիների և գարեջրի) արտադրության լիցենզիայի համար տարեկան պետական տուրքի սահմանման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում ոգելից խմիչքների արտադրությունը լիցենզավորելու մասին» N 10 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում ոգելից խմիչքների արտադրության լիցենզավորման կանոնակարգում`
ա) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» ենթակետով.
i
«թ) շշալցման իրավունքով ոգելից խմիչքների (բացառությամբ գինիների և գարեջրի) արտադրության լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր հաջորդ մեկ տարվա համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան տուրքի գումարի վճարումը` նախքան այդ ժամկետի սկիզբը».
բ) 23-րդ կետը առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Լիցենզիայի գործողության ժամկետը 3 տարի է, իսկ շշալցման իրավունքով ոգելից խմիչքների (բացառությամբ գինիների և գարեջրի) արտադրության լիցենզիան տրվում է անժամկետ».
գ) 7-րդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Լիցենզիայի գործողությունը կասեցնելու և ուժը կորցրած ճանաչելու հիմքերն ու կարգը».
i
դ) 28-րդ կետից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1.-ին, 27.2., 27.3., 27.4. և 27.5.-րդ կետերով.
«27.1. Նախարարությունը կասեցնում է շշալցման իրավունքով ոգելից խմիչքների (բացառությամբ գինիների և գարեջրի) արտադրության լիցենզիայի գործողությունը, եթե կազմակերպիչը խախտել է սույն կանոնակարգի 6-րդ կետի «թ» ենթակետով սահմանված պահանջը:
27.2. Լիցենզիայի գործողության կասեցման նախարարության սահմանած ժամկետը չի կարող գերազանցել 45 օրը:
27.3. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում կազմակերպիչը չի կարող իրականացնել շշալցման իրավունքով ոգելից խմիչքների (բացառությամբ գինիների և գարեջրի) արտադրության գործունեություն: Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում կազմակերպչի կողմից նման գործունեություն իրականացնելը դիտարկվում է որպես առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվել և առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
27.4. Նախարարությունը լիցենզիայի գործողության կասեցմանն անդրադառնում է կասեցման համար հիմք հանդիսացած խախտումների վերացման վերաբերյալ նախարարությանը կազմակերպչի կողմից տեղեկացվելուց հետո 15 օրվա ընթացքում, իսկ լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում նման տեղեկություններ չներկայացվելու դեպքում` լիցենզիայի գործողության կասեցման ժամկետից հետո 15 օրվա ընթացքում:
27.5. Եթե սույն կարգի 27.4.-րդ կետին համապատասխան նախարարությունը լիցենզիայի գործողության կասեցմանն անդրադառնում է սույն կարգի 27.2.-րդ կետի համաձայն սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա անկախ այդ ժամկետից, լիցենզիայի գործողությունը կասեցված է մնում` մինչև նախարարության կողմից դրան անդրադառնալը, բայց սույն կարգի 27.4.-րդ կետում նշված ժամկետից ոչ ուշ: Սույն կանոնակարգի 27.4.-րդ կետում նշված ժամկետում լիցենզիայի գործողության կասեցմանը նախարարության չանդրադառնալու դեպքում կասեցումը համարվում է դադարեցված, իսկ լիցենզիայի գործողությունը` վերականգնված».
ե) 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.
i
«ե) կազմակերպիչը սույն կանոնակարգին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում չի վերացրել կասեցման համար հիմք հանդիսացող խախտումը կամ կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո 2 տարվա ընթացքում թույլ է տվել լիցենզիայի գործողությունը կասեցնելու համար հիմք հանդիսացող խախտում»:
2. Սահմանել, որ`
ա) մինչև 1999 թվականի օգոստոսի 10-ը շշալցման իրավունքով ոգելից խմիչքների (բացառությամբ գինիների և գարեջրի) արտադրության լիցենզիա ստացած անձանց կողմից «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի 5.1.-ին կետի համաձայն 2000 թվականի օգոստոսի 10-ից հետո մեկ տարի ժամանակահատվածի համար տարեկան պետական տուրքի գումարը ենթակա է վճարման մինչև 2000 թվականի օգոստոսի 10-ը.
բ) 1999 թվականի օգոստոսի 10-ից հետո շշալցման իրավունքով ոգելից խմիչքների (բացառությամբ գինիների և գարեջրի) արտադրության լիցենզիա ստացած անձանց կողմից «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի 5.1.-ին կետի համաձայն առաջին տարեկան պետական տուրքի գումարը ենթակա է վճարման մինչև լիցենզիան ստանալու օրվան հաջորդող 365-րդ օրը:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` սույն որոշման ընդունման պահից 10-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետությունում շշալցման իրավունքով ոգելից խմիչքների (բացառությամբ գինիների և գարեջրի) արտադրության լիցենզիա ունեցող անձանց:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 1-ից: