Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 187 ՈՐՈՇՄԱՆ ...

10.06.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.05.2000  -ից մինչեւ   10.06.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 17.05.01 թիվ 373 որոշում)

i

041.0237.020500

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մայիսի 2000 թվականի N 237

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 187 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 31-ի «Պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների արդյունավետ կառավարման գործընթացի ապահովման միջոցառումների մասին» N 187 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«դ) ընտրանքային եղանակով ընտրված ընկերությունների վերաբերյալ (ցանկը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) վերլուծության արդյունքների հիման վրա համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը` 1998 և 1999 թվականների տարեկան արդյունքներով` մինչև 2000 թվականի մայիսի 25-ը, իսկ 2000 թվականի և հետագա տարիների յուրաքանչյուր եռամսյակի հաշվետվությունների արդյունքներով` եռամսյակին հաջորդող ամսվա ընթացքում:

Ընտրանքային եղանակով նշված ցանկում չընդգրկված ընկերությունների գործունեության արդյունքների վերլուծությունը քննարկել համապատասխան պետական կառավարման մարմինների կոլեգիաների նիստերում».

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.05.2000
N 237
Որոշում