(ուժը կորցրել է 19.03.02 թիվ 71 որոշում)
i
050.0214.211299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
21 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 214
«ԲԱՆԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. «Բանկային իրավախախտումների կանոնագրքում» ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.32 կանոն.
«Կանոն 8.32.
ա) Վճարահաշվարկային գործառնությունների փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների և լրացման կանոնների չպահպանումը`
առաջացնում է նախազգուշացում` ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով.
բ) սույն կանոնի «ա» մասով սահմանված խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում երկու և ավելի անգամ կրկնելը`
առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի 0,3%-ի չափով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: