(ուժը կորցրել է 03.07.01 թիվ 488 որոշում)
i
041.0229.260400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 ապրիլի 2000 թվականի N 229
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մարդասիրական օգնության, բարեգործության և տեխնիկական օգնության կարգով ստացվող դեղերի, բժշկական նշանակության առարկաների և բժշկական սարքավորումների գները Հայաստանի Հանրապետությունում գործող շուկայական գներին համապատասխանեցնելու նպատակով`
i
Ստեղծել մարդասիրական օգնության, բարեգործության և տեխնիկական օգնության կարգով ստացվող դեղերը, բժշկական նշանակության առարկաներն ու բժշկական սարքավորումները վերագնահատող միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`
Ա. Զեյնալյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Ալեքսանյան - ՀՀ կառավարության մարդասիրական օգնության
կենտրոնական հանձնաժողովի աշխատակազմ-վարչության
գլխավոր մասնագետ
Ա. Բիշարյան - «Դեղաբազա Երևան» ՍՊԸ-ի տնօրեն
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
հաշվարարությունների և գանձապետական համակարգի
մեթոդոլոգիայի մշակման վարչության գլխավոր մասնագետ
Է. Գաբրիելյան - «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների
գործակալություն» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Է. Թորոսյան - «Մեդտեխնիկա պլյուս» ՓԲԸ-ի տնօրեն
Ա. Մեսրոպյան - ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային և
մաքսային մեխանիզմների կատարելագործման վարչության
ուղղակի հարկերի բաժնի պետ
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
հակամենաշնորհային քաղաքականության և սնանկացման
մեթոդաբանության գլխավոր վարչության պետ
Վ. Շահինյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի
վարչության գլխավոր մասնագետ
Մ. Վարդանյան - «Հայդեղագործություն» ՓԲԸ-ի տնօրեն
Ա. Սահակյան - ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության
ապահովվածության գլխավոր վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար)
(կազմը փոփ. 30.06.00 թիվ 409 որոշում)