ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մարտի 2019 թվականի N 360-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆ ՈՐՈՇ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈՒ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի նիստի N 53 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած` «Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում» ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում`
1) պայմանագրային հիմունքներով գիտական կենտրոններին և ֆերմերային տնտեսություններին (այսուհետ` շահառու) տրամադրված սերմացուն ենթակա է վերադարձման 1:2 փոխհարաբերությամբ սերմանյութի կամ 1:1 փոխհարաբերությամբ դրամական արժեքի տեսքով` համաձայն հավելվածի.
2) շահառուները վերադարձման ենթակա սերմացուները հանձնում են համապատասխան մարզպետարանների տնօրինմանը` հետագա օգտագործման իրավունքով, անվճար հիմունքներով, որոնց վերաբերյալ մարզպետարանները սերմացուների բաշխումը կատարելուց հետո հնգօրյա ժամկետում ներկայացնում են ամփոփ հաշվետվություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, իսկ 1:1 փոխհարաբերությամբ դրամական արժեքի վերադարձի դեպքում վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության հաշվեհամարին (900011023422):
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործողությունները շահառուների կողմից կատարելուց հետո դադարում են ծրագրով նախատեսված և ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և շահառուների միջև կնքված պայմանագրերով սահմանված իրավունքներն ու պարտականությունները.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դադարեցվում է ծրագրի իրականացումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի մարտի 29-ի
N 360-Լ որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՏԻԿԸՆԴԵՂԵՆ ՈՐՈՇ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈՒ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Հ/հ|Շահառուի անունը |Հատկացված |Հատկացված |Հետ վերադարձ- |
| |(անվանումը) |սերմացուն |սերմացուի |նելու ենթակա |
| | | | |սերմացուի |
| | | |_______________|_______________|
| | | |քանակը|արժեքը |քանակը|արժեքը |
| | | |(կգ) |(դրամ) |(կգ) |(դրամ) |
|___|______________________|__________|______|________|______|________|
|1. |«Գյումրիի սելեկցիոն |սիսեռ | 250| 287500| 500| 287500|
| |կայան» ՓԲԸ | | | | | |
|___|______________________|__________|______|________|______|________|
|2. |Այվազյան Ալբերտ |հնդկացորեն| 100| 62000| 200| 62000|
| | |__________|______|________|______|________|
| | |ոլոռ | 250| 132500| 500| 132500|

| | |ոսպ | 150| 157500| 300| 157500|

| | |սիսեռ | 100| 115000| 200| 115000|
|___|______________________|__________|______|________|______|________|
|3. |Գաբոյան Հովհաննես |հնդկացորեն| 100| 62000| 200| 62000|
| | |__________|______|________|______|________|
| | |ոլոռ | 250| 132500| 500| 132500|
| | |__________|______|________|______|________|
| | |ոսպ | 150| 157500| 300| 157500|
| | |__________|______|________|______|________|
| | |սիսեռ | 100| 115000| 200| 115000|
|___|______________________|__________|______|________|______|________|
|4. |Գևորգյան Գևորգ * |հնդկացորեն| 100| 62000| 200| 62000|
| | |__________|______|________|______|________|
| | |ոլոռ | 250| 132500| 500| 132500|
| | |__________|______|________|______|________|
| | |ոսպ | 250| 262500| 500| 262500|
| | |__________|______|________|______|________|
| | |սիսեռ | 100| 115000| 200| 115000|
|___|______________________|__________|______|________|______|________|
|5. |Գևորգյան Հովհաննես |հնդկացորեն| 100| 62000| 200| 62000|
| | |__________|______|________|______|________|
| | |ոլոռ | 250| 132500| 500| 132500|
| | |__________|______|________|______|________|
| | |ոսպ | 150| 157500| 300| 157500|
| | |__________|______|________|______|________|
| | |սիսեռ | 100| 115000| 200| 115000|
|___|______________________|__________|______|________|______|________|
|6. |ՀՀ ԳՆ «Երկրագործության|ոլոռ | 900| 477000| 1800| 477000|
| |գիտական կենտրոն» ՊՈԱԿ | | | | | |
|___|______________________|__________|______|________|______|________|
|7. |Ղազարյան Մամիկոն |հնդկացորեն| 100| 62000| 200| 62000|
| | |__________|______|________|______|________|
| | |ոլոռ | 250| 132500| 500| 132500|
| | |__________|______|________|______|________|
| | |ոսպ | 150| 157500| 300| 157500|
| | |__________|______|________|______|________|
| | |սիսեռ | 100| 115000| 200| 115000|
|___|______________________|__________|______|________|______|________|
|8. |Նալբանդյան Էդիկ |հնդկացորեն| 4200| 2604000| 8400| 2604000|
| | |__________|______|________|______|________|
| | |ոլոռ | 800| 424000| 1600| 424000|
| | |__________|______|________|______|________|
| | |ոսպ | 3100| 3255000| 6200| 3255000|
| | |__________|______|________|______|________|
| | |սիսեռ | 3500| 4025000| 7000| 4025000|
|___|______________________|__________|______|________|______|________|
|9. |Պետրոսյան Հունան |հնդկացորեն| 100| 62000| 200| 62000|
| | |__________|______|________|______|________|
| | |ոլոռ | 250| 132500| 500| 132500|
| | |__________|______|________|______|________|
| | |ոսպ | 150| 157500| 300| 157500|
| | |__________|______|________|______|________|
| | |սիսեռ | 100| 115000| 200| 115000|
|___|______________________|__________|______|________|______|________|
|10.|Սերգոյան Արա |հնդկացորեն| 100| 62000| 200| 62000|
| | |__________|______|________|______|________|
| | |ոլոռ | 250| 132500| 500| 132500|
| | |__________|______|________|______|________|
| | |ոսպ | 150| 157500| 300| 157500|
| | |__________|______|________|______|________|
| | |սիսեռ | 100| 115000| 200| 115000|
|___|______________________|__________|______|________|______|________|
|11.|Ոսկանյան Խաչիկ |հնդկացորեն| 100| 62000| 200| 62000|
| | |__________|______|________|______|________|
| | |ոլոռ | 150| 79500| 300| 79500|
| | |__________|______|________|______|________|
| | |ոսպ | 100| 105000| 200| 105000|
| | |__________|______|________|______|________|
| | |սիսեռ | 150| 172500| 300| 172500|
|___|______________________|__________|______|________|______|________|
|12.|Իվանյան Սևադա |ոլոռ | 400| 212000| 800| 212000|
| | |__________|______|________|______|________|
| | |ոսպ | 150| 157500| 300| 157500|
| | |__________|______|________|______|________|
| | |սիսեռ | 200| 230000| 400| 230000|
|___|______________________|__________|______|________|______|________|
|13.|Մելիք-Թանգյան Նարեկ |ոլոռ | 350| 185500| 700| 185500|
| | |__________|______|________|______|________|
| | |ոսպ | 200| 210000| 400| 210000|
| | |__________|______|________|______|________|
| | |սիսեռ | 200| 230000| 400| 230000|
|___|______________________|__________|______|________|______|________|
|14.|Խաչատրյան Գագիկ |ոլոռ | 650| 344500| 1300| 344500|
| | |__________|______|________|______|________|
| | |ոսպ | 300| 315000| 600| 315000|
|_____________________________________|______|________|______|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` | 20000|16750000| 40000|16750000|
._____________________________________________________________________.
* Ծրագրի շրջանակներում տրամադրված սերմացուները, որոնք ցանքի համար չեն օգտագործվել և ցանքային պիտանելիությունը համապատասխանում է սերմացուների նկատմամբ սահմանված պահանջներին, ենթակա են նույն քանակությամբ հետ վերադարձման: