Սեղմել Esc փակելու համար:
ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՅԼ ԴՐՈՒՅՔ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2019 թվականի N 300-Ն

 

ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՅԼ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետով սահմանված կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի 85-ապատիկի չափով.

2) Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետով սահմանված կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ հինգ տարվա ընթացքում կրկին տալու կամ երկարացնելու, ինչպես նաև հաշվառելու համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի չափով.

3) Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ կետի «բ» ենթակետով սահմանված մշտական կացության կարգավիճակ, մշտական կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի 90-ապատիկի չափով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 2

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2019
N 300-Ն
Որոշում