Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մարտի 2019 թվականի N 288-Ն

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող մասնակիցներից պետական գաղտնիք պարունակող` ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման ժամանակ կարող են չկիրառվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ` կարգ) 7-րդ բաժնի, 56-րդ կետի 4-րդ ենթակետի և 71-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գնումների կատարման շրջանակում կնքվող`

ա. պայմանագրում կարող են չներառվել կարգի 33-րդ կետով նախատեսված դրույթները, եթե Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող մասնակիցն այդ դրույթների կամ դրանց մի մասի վերաբերյալ ներկայացրել է առարկություններ,

բ. պայմանագրի կատարման արդյունքների ընդունումը կարող է իրականացվել առանց հանձնման-ընդունման արձանագրության` հաշիվապրանքագրի հիման վրա` պայմանով, որ հաշիվապրանքագիրը պատվիրատուի կողմից հաստատվում է կարգի 109-րդ կետով նախատեսված դրական եզրակացության հիման վրա: Ընդ որում, հանձնման-ընդունման արձանագրություն չկազմվելու դեպքում ֆինանսավորումն իրականացվում է հաշիվ-ապրանքագրի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 2

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.03.2019
N 288-Ն
Որոշում