i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունվարի 2019 թվականի N 43-Ն
ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ՀԱՏԿԱՑՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 9-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) զենք կրելու իրավունք ունեցող դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը, հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը` համաձայն N 1 հավելվածի.
2) դատական կարգադրիչներին հատկացվող հատուկ միջոցների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի հունվարի 17-ի
N 43-Ն որոշման
ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ՀԱՏԿԱՑՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ
._________________________________________________________________________.
| Պաշտոններ |Հաս-|Զենքի տեսակ | Զենքի |Զենքի| Զենքի մոդել |
| |տիք-| | ձև |քանակ| |
| |ների| | | | |
| |թիվը| | | | |
|__________________________|____|____________|________|_____|_____________|
|Ծառայության պետ | 1|ծառայողական |կարճ | 1|Ոստիկանության|
| | | |ակոսափող| |քրեագիտական |
|__________________________|____|____________|________|_____|պահանջներին |
|Ծառայության պետի առաջին | 1|ծառայողական |կարճ | 1|համապատասխան |
|տեղակալ | | |ակոսափող| |տեխնիկական |
|__________________________|____|____________|________|_____|բնութագիր |
|Ծառայության պետի տեղակալ | 1|ծառայողական |կարճ | 1|ունեցող |
| | | |ակոսափող| |ցանկացած |
|__________________________|____|____________|________|_____|մոդել |
|Բաժնի պետ | 22|ծառայողական |կարճ | 22| |
| | | |ակոսափող| | |
|__________________________|____|____________|________|_____| |
|Բաժնի պետի տեղակալ | 22|քաղաքացիական|գազային | 22| |
|__________________________|____|____________|________|_____| |
|Արագ արձագանքման և | 5|ծառայողական |կարճ | 5| |
|վերլուծական բաժնի գլխավոր | | |ակոսափող| | |
|մասնագետ | | | | | |
|__________________________|____|____________|________|_____| |
|Արագ արձագանքման և | 6|ծառայողական |կարճ | 6| |
|վերլուծական բաժնի առաջատար| | |ակոսափող| | |
|մասնագետ | | | | | |
|__________________________|____|____________|________|_____| |
|Բաժնի բաժանմունքի պետ | 25|քաղաքացիական|գազային | 25| |
|__________________________|____|____________|________|_____| |
|Ավագ դատական կարգադրիչ | 48|քաղաքացիական|գազային | 48| |
|(հերթապահ) | | | | | |
|__________________________|____|____________|________|_____| |
|Դատական կարգադրիչ | 48|քաղաքացիական|գազային | 48| |
|(հերթապահ) | | | | | |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի հունվարի 17-ի
N 43-Ն որոշման
ՑԱՆԿ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._____________________.
|Հ/Հ|Անվանում |
|___|_________________|
|1. |ձեռնաշղթա |
|___|_________________|
|2. |ոտնաշղթա |
|___|_________________|
|3. |ռետինե մահակ |
|___|_________________|
|4. |էլեկտրահարող սարք|
._____________________.