ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունվարի 2019 թվականի N 40-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված ավտոմեքենաները (այսուհետ` շարժական գույք)` համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի հետ համատեղ 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածով նախատեսված շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել շարժական գույքը հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) ծախսերի իրականացումը` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի հունվարի 17-ի
N 40-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|N|Պետա-|Պետական|Մակնի-|Թողարկ|Նույնականացման |Տեխնիկա-|Սկզբնա- |Մնացոր-|
|N|կան |համարա-|շը |ման տա|համարը |կան անձ-|կան |դային |
|ը|մար- |նիշը | |րեթիվը| |նագիրը |արժեքը |արժեքը |
|/|մինը | | | | | |(դրամ) |(դրամ) |
|կ| | | | | | | | |
|_|_____|_______|______|______|_________________|________|________|_______|
|1|ՀՀ |149ԼԼ50|TOYOTA|2006թ.|JTEBL29J665044938|KB719161|14324265|0,00 |
| |Արագա| |LC | | | | | |
| |ծոտնի| |PRADO | | | | | |
| |մարզ-| |2.7 | | | | | |
| |պետա-| | | | | | | |
| |րան | | | | | | | |
|_|_____|_______|______|______|_________________|________|________|_______|
|2|ՀՀ |139ԼԼ50|TOYOTA|2012թ.|JTMHU09J7D4064988|KB717385|26700000|7392521|
| |պետա-| |LC | | | | | |
| |կան | |200 | | | | | |
| |վերա-| |4.0 | | | | | |
| |հսկո-| | | | | | | |
| |ղական| | | | | | | |
| |ծառա-| | | | | | | |
| |յու- | | | | | | | |
| |թյուն| | | | | | | |
._________________________________________________________________________.