(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 1993 թ. թիվ 554
ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ, և սահմանել սկսած 1993 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտը մանկական երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցներում երեխաների ուսման վարձի չափը` տվյալ տարվա համար բյուջեից մեկ երեխայի հաշվով կատարվող միջին ծախսի 50 տոկոսի չափով:
Հանրապետությունում ուսման վարձի միջին չափը տարածել բոլոր դպրոցների վրա:
/փոփ. 20.09.94 թիվ 443 և 05.12.95 թիվ 96 որոշումներ/
2. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` մանկական երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցների տնօրենների ներկայացմամբ իրավունք է վերապահվում`
ա) որբ և առանց ծնողների խնամքի մնացած երեխաներին լրիվ ազատել ուսման վարձից.
բ) գերազանց առաջադիմություն ունեցող երեխաների ուսման վարձը նվազեցնել կիսով չափ:
3. Սահմանել, որ ուսման վարձը 1-ին կիսամյակի համար մուծվում է մինչև դեկտեմբերի 1-ը, 2-րդ կիսամյակի համար` մինչև մայիսի 1-ը:
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի օգոստոսի 5-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1985 թ. ապրիլի 15-ի «Հայկական ՍՍՀ մանկական երաժշտական, գեղարվեստական դպրոցներում և արվեստների դպրոցներում ուսման վարձի գանձման միասնական համակարգի մասին» թիվ 207 որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ մտցնելու մասին» թիվ 417 որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 26-ի «Նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկներում երեխաների պահման ու ուսման համար վճարի չափի մասին» թիվ 130 որոշման 2-րդ կետը: