(ուժը կորցրել է 07.03.2019 թիվ 236-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 1993 թ. թիվ 531
ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մարտի 30-ի «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն:
i
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությանը`
ա) սահմանված կարգով 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել տեսչության կանոնադրությունը.
բ) մինչև 1993 թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը.
գ) մինչև 1993 թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սպասարկման ոլորտի այն ծառայությունների ցանկը, որոնց վրա տարածվում են «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի 1-ին մասի պահանջները:
i
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությանն ունենալ պետի մեկ տեղակալ և հինգ անդամից բաղկացած կոլեգիա:
(3-րդ կետն ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
4. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության համար ծառայողական մարդատար ավտոմեքենայի 1 միավոր սահմանաքանակ:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` միջոցներ նախատեսել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության ապարատի պահպանման համար և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն տեսչության ապարատի աշխատողների թվաքանակի ու աշխատանքի վարձատրության ֆոնդի վերաբերյալ: