i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 նոյեմբերի 2018 թվականի թիվ 66-Ն
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» Ձև 3-ավտո (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» Ձև 3-ավտո (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի ««Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» Ձև 3-ավտո (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 16-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 20-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 12-ի
թիվ 66-Ն որոշման
ՁԵՎ N 3-ավտո
(տարեկան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
20 թ.
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ. |
|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման: |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին |
|հաջորդող տարվա փետրվարի 20-ը |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է __________________________________________________ |
| (լրիվ անվանումը) |
|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |
|Գործունեության իրականացման վայրի |
|Մարզը /ք. Երևան ____________________________________________________|
|Համայնքը ____________________________________________________________|
|Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը ____________________________|
|Հասցեն ___________________________________________ [][][][] |
| (փողոցը, շենքը, բնակարանը) (փոստային դասիչ) |
| |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակի [][][][][] |
|ծածկագիրը (լրացվում է համաձայն |
| ՏԳՏԴ դասակարգչի) |
| |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման |
| վկայականի) |
| |
|Նույնականացման ծածկագիրը [][][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման վկայականի) |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [][][][][][][][] |
| |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները |
|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |
|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ |
|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական |
|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` |
|օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
1. Կազմակերպության (սեփական և այլ իրավունքներով շահագործվող) շահագործական բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործումը
._________________________________________________________________________.
|Տողի|Կազմակեր- | այդ թվում` |Կազմակեր- |Կարգա- |Ավտո- |որից`|
|հա- |պության |_______________________|պության |գրում |մեքենա-|բեռով|
|մարը|տնօրինու- |աշխա- |պարա- |պարա- |տնօրինու- |(նարյա- |ների | |
| |թյան տակ |տանքում|պուր- |պուր- |թյան տակ |դում) |վազք, | |
| |գտնվող | |դում` |դում` |գտնվող |գտնվելու|ընդա- | |
| |ավտոմեքե- | |վերանո- |տեխնի-|ավտոմեքե- |ժամա- |մենը, | |
| |նաների | |րոգման |կապես |նաների |նակը, |հազար | |
| |առկայու- | |և դրան |սարքին|առկայու- |հազար |կմ | |
| |թյունը, | |սպասելու|վիճա- |թյունն |ավտոմե- | | |
| |ավտոմեքե- | |վիճակում|կում |ըստ նրանց |քենա- | | |
| |նա-օրեր | | | |բեռնատարո-|ժամեր | | |
| |(ամբող- | | | |ղության | | | |
| |ջական | | | |հաշվարկի, | | | |
| |թվերով) | | | |հազար | | | |
| |(2, 3, 4 | | | |ավտո- | | | |
| |սյունակ- | | | |մեքենա/ | | | |
| |ների | | | |տոննա-օր | | | |
| |գումարը) | | | | | | | |
|____|__________|_______|________|______|__________|________|_______|_____|
| Ա | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|____|__________|_______|________|______|__________|________|_______|_____|
|110 | | | | | | | | |
._________________________________________________________________________.
2. Շահագործական ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումը (սեփական և այլ իրավունքներով շահագործվող)
2.1. Ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ)
._________________________________________________________________________.
| |Տողի|Չափի |Ավտո |որից`|այդ թվում` ըստ փոխադրումների|
| |հա- |միա- |բուս |երթու| տեսակների |
| |մա- |վորը |ներ, |ղային|____________________________|
| |րը | |ընդա-|ավտո-|ներ- |որից`|ներ- |միջ- |միջ-|
| | | |մենը |բուս-|հա- |մար- |մար- |մար- |պետա|
| | | |(ներ-|ներ |մայն-|զային|զային|զային|կան |
| | | |առյալ|(3, |քային|կենտ-| | | |
| | | |պատվի|5, 6,| |րո- | | | |
| | | |րած |7 | |նում,| | | |
| | | |ները)|սյու-| |հան- | | | |
| | | | |նակ- | |րապե-| | | |
| | | | |ների | |տու- | | | |
| | | | |գու- | |թյան-| | | |
| | | | |մարը)| |մայրա| | | |
| | | | | | |քաղա-| | | |
| | | | | | |քում | | | |
|_____________________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|____|
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|_____________________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|____|
|Ավտոբուսային |210 |միա- | X | | | | | | |
|(միկրոավտոբուսային) | |վոր | | | | | | | |
|երթուղիների քանակը | | | | | | | | | |
|(տարվա վերջին) | | | | | | | | | |
|_____________________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|____|
|Ավտոբուսային |220 |կմ | X | | | | | | |
|(միկրոավտոբուսային) | | | | | | | | | |
|երթուղիների | | | | | | | | | |
|երկարությունը (տարվա | | | | | | | | | |
|վերջին) | | | | | | | | | |
|_____________________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|____|
|Կազմակերպության |230 |ավտո-| | | | | | | |
|տնօրինության տակ | |մեքե-| | | | | | | |
|գտնվող ավտոմեքենաների| |նա - | | | | | | | |
|առկայությունը - | |օրեր | | | | | | | |
|ընդամենը (ամբողջական | | | | | | | | | |
|թվերով) (231, 232, | | | | | | | | | |
|233 տողերի գումարը) | | | | | | | | | |
|_____________________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|____|
|այդ թվում` աշխատանքի |231 |-»- | | | | | | | |
|մեջ | | | | | | | | | |
|_____________________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|____|
|պարապուրդում` |232 |-»- | | | | | | | |
|վերանորոգման և դրան | | | | | | | | | |
|սպասելու վիճակում | | | | | | | | | |
|_____________________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|____|
|պարապուրդում` |233 |-»- | | | | | | | |
|տեխնիկապես սարքին | | | | | | | | | |
|վիճակում | | | | | | | | | |
|_____________________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|____|
|Կազմակերպության |240 |հազար| | | | | | | |
|տնօրինության տակ | |ավտո-| | | | | | | |
|գտնվող ավտոմեքենաների| |մեքե-| | | | | | | |
|առկայությունը` | |նա - | | | | | | | |
|հաշվարկված նրանց | |նստա-| | | | | | | |
|ուղևորատարողությամբ | |տեղ -| | | | | | | |
|(ըստ նստատեղերի) | |օրեր | | | | | | | |
|_____________________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|____|
|Կարգագրում ավտոմեքե- |250 |հազար| | | | | | | |
|նաների գտնվելու | |ավտո-| | | | | | | |
|ժամանակը | |մեքե-| | | | | | | |
| | |նա - | | | | | | | |
| | |ժամեր| | | | | | | |
|_____________________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|____|
|Ավտոմեքենաների |260 |հազար| | | | | | | |
|վազքը - ընդամենը | |կմ | | | | | | | |
|_____________________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|____|
|որից` ուղևորներով |261 |-»- | X | | | | | | |
._________________________________________________________________________.
2.2. Մարդատար տաքսիների օգտագործումը և աշխատանքը
.____________________________________________________________________.
|Տողի|Կազմակերպության| այդ թվում` |Կարգագրու- |Ավտո- |որից`|
|հա- |տնօրինության |_____________________|թյան մեջ |մեքենա-|վճա- |
|մարը|տակ գտնվող |աշխա-|պարա- |պարա- |(նարյադում)|ների |րովի |
| |ավտոմեքենաների |տան- |պուր- |պուր- |գտնվելու |վազք, | |
| |քանակը |քում |դում` |դում` |ժամանակը, |ընդա- | |
| |ավտոմեքենա - | |վերանո- |տեխնի-|հազար ավտո-|մենը, | |
| |օրեր | |րոգման |կապես |մեքենա- |հազար | |
| |(ամբողջական | |և դրան |սարքին|ժամեր |կմ | |
| |թվերով) | |սպասելու|վիճա- | | | |
| |(2, 3, 4 | |վիճակում|կում | | | |
| |սյունակների | | | | | | |
| |գումարը) | | | | | | |
|____|_______________|_____|________|______|___________|_______|_____|
| Ա | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|____|_______________|_____|________|______|___________|_______|_____|
|310 | | | | | | | |
.____________________________________________________________________.
3. Շահագործական շարժակազմի առկայությունը, ընդունումը և դուրս գրումը
._____________________________________________________________________.
| |Տողի|Առկայու|Ընդունվել են|Դուրս են |Առկայու|
| |հա- |թյունը |ավտոմեքենա- |գրվել ավտո- |թյունը |
| |մարը|հաշ- |ներ հաշվետու|մեքենաներ |հաշ- |
| | |վետու |տարվա |հաշվետու |վետու |
| | |տարվա |ընթացքում |տարվա |տարվա |
| | |սկզբին | |ընթացքում |վերջին |
| | | |____________|____________| |
| | | |ընդա-|որից` |ընդա-|որից` | |
| | | |մենը |նորերը|մենը |խոտան-| |
| | | | | | |ման | |
| | | | | | |հետ | |
| | | | | | |կապված| |
|______________________|____|_______|_____|______|_____|______|_______|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|______________________|____|_______|_____|______|_____|______|_______|
|Բեռնատար ավտո- |410 | | | | | | |
|մեքենաներ, ընդամենը | | | | | | | |
|______________________|____|_______|_____|______|_____|______|_______|
|Բոլոր տեսակի |420 | | | | | | |
|ավտոբուսներ (ներառյալ | | | | | | | |
|միկրոավտոբուսներ), | | | | | | | |
|ընդամենը | | | | | | | |
|______________________|____|_______|_____|______|_____|______|_______|
|որից` երթուղային |421 | | | | | | |
|ավտոբուսներ | | | | | | | |
|______________________|____|_______|_____|______|_____|______|_______|
|երթուղային |422 | | | | | | |
|միկրոավտոբուսներ | | | | | | | |
|______________________|____|_______|_____|______|_____|______|_______|
|420 տողից` | | | | | | | |
|ԲՈԳԴԱՆ |423 | | | | | | |
|______________________|____|_______|_____|______|_____|______|_______|
|ՌԵՆՈ |424 | | | | | | |
|______________________|____|_______|_____|______|_____|______|_______|
|ԶՈՆԴԱ |425 | | | | | | |
|______________________|____|_______|_____|______|_____|______|_______|
|ՊԱԶ |426 | | | | | | |
|______________________|____|_______|_____|______|_____|______|_______|
|ՄԵՐՍԵԴԵՍ |427 | | | | | | |
|______________________|____|_______|_____|______|_____|______|_______|
|ՀՈՆԴԱՅԻ |428 | | | | | | |
|______________________|____|_______|_____|______|_____|______|_______|
|ՖՈՐԴ |429 | | | | | | |
|______________________|____|_______|_____|______|_____|______|_______|
|ԳԱԶԵԼ |430 | | | | | | |
|______________________|____|_______|_____|______|_____|______|_______|
|ՌԱՖ |431 | | | | | | |
|______________________|____|_______|_____|______|_____|______|_______|
|ԱՅԼ ՄԱԿՆԻՇԻ |432 | | | | | | |
|______________________|____|_______|_____|______|_____|______|_______|
|Թեթև մարդատար |440 | | | | | | |
|ավտոմեքենաներ, | | | | | | | |
|ընդամենը | | | | | | | |
|______________________|____|_______|_____|______|_____|______|_______|
|որից` թեթև մարդատար |441 | | | | | | |
|տաքսիներ | | | | | | | |
|______________________|____|_______|_____|______|_____|______|_______|
|Պիկապներ |450 | | | | | | |
|______________________|____|_______|_____|______|_____|______|_______|
|Հատուկ մեքենաներ, |460 | | | | | | |
|ներառյալ հատուկ թեթև | | | | | | | |
|մարդատար ավտոմեքենաներ| | | | | | | |
._____________________________________________________________________.
4. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը
._________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Չափի |Ցուցանիշի |
| |համարը|միավորը|մեծությունը|
|______________________________________|______|_______|___________|
| Ա | Բ | Գ | 1 |
|______________________________________|______|_______|___________|
|Ընդամենը |510 |մարդ | |
|______________________________________|______|_______|___________|
|այդ թվում` բեռնափոխադրումներով զբաղվող|511 |-»- | |
|______________________________________|______|_______|___________|
|ուղևորափոխադրումներով զբաղվող |512 |-»- | |
|(ավտոբուսներով և միկրոավտոբուսներով) | | | |
|______________________________________|______|_______|___________|
|թեթև մարդատար տաքսիներով |513 |-»- | |
|______________________________________|______|_______|___________|
|այլ գործունեությամբ զբաղվող |514 |-»- | |
._________________________________________________________________.
Ղեկավար` ___________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ ___________________ _________________
կամ այլ լիազորված անձ)` (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__»__________20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 12-ի
թիվ 66-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» Ձև 3-ավտո (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան: Հաշվետվությունը ներկայացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:
3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Վարձակալության տվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ընդգրկում այլ կազմակերպություններին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակը և աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հաշվետվությունում:
6. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:
7. Հաշվետվությունում չեն ընդգրկվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով, ծառայողական երթևեկություններ) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:
8. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) ավտոբուս` ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է ութը, 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը, առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս,
2) երթուղի` փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ ավտոտրանսպորտային միջոցի շարժման համար սահմանված ուղեգիծ,
3) կանոնավոր փոխադրում` սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով, առաջարկված փոխադրավարձով, ուղևորների նստեցման և իջեցման հաստատված կանգառներով, ինչպես նաև երթուղային տաքսու ռեժիմով իրականացվող փոխադրում,
4) ներհամայնքային փոխադրում` համայնքի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում,
5) ներմարզային փոխադրում` մարզի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում,
6) միջմարզային փոխադրում` մարզերի միջև այլ մարզերի վարչական տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում,
7) միջպետական փոխադրում` պետությունների միջև այլ պետությունների տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում:
10. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը (ավտոմեքենա-օրեր) որոշվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր օրացուցային օրերի հանրագումարով, ներառյալ տոնական և հանգստյան օրերը, յուրաքանչյուր մեքենայի համար առանձին (տող 110, սյունակ 1, տող 230, տող 310, սյունակ 1):
11. Ավտոմեքենա-օրեր աշխատանքում (տող 110, սյունակ 2, տող 231, տող 310, սյունակ 2) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարվա յուրաքանչյուր օրվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր ավտոմեքենաների թվով, անկախ նրանից, մեքենան աշխատել է լրիվ հերթափոխ, թե` ոչ: Եթե ավտոմեքենան վերադառնում է գծից մինչև չվացուցակով սահմանված ժամկետի լրանալը (անկախ վերադառնալու պատճառից), այն համարվում է մեկ լրիվ աշխատանքային օր: Օրվա երկհերթ կամ եռահերթ աշխատանքի դեպքում, նույնիսկ եթե աշխատանքը ավարտվում է ժամը 24-ից հետո, ապա այն համարվում է 1 ավտոմեքենա-օր աշխատանքում: Օրացուցային օրվա ընթացքում մեքենան մեկից ավելի անգամ գիծ դուրս գալու դեպքում ավտոմեքենա-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկելիս, այդպիսի մեքենան պետք է հաշվարկվի միայն մեկ անգամ:
12. Եթե բեռնատար ավտոմեքենան գիծ է դուրս եկել և բեռ չլինելու պատճառով աշխատանք չի կատարել, ապա այդ օրը համարվում է որպես մեկ աշխատանքային օր: Միջմարզային և միջպետական փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում, երբ երթուղու հեռավորության պատճառով մեքենան չի ավարտել իր աշխատանքը մեկ օրվա ընթացքում, ապա «ավտոմեքենա-օր աշխատանքում» ցուցանիշը հաշվարկվում է պարկից դուրս գալու օրից սկսած մինչև վերադառնալու օրը և ձևակերպվում է որպես գործուղում (բացառությամբ այն օրերի, երբ մեքենան գտնվել է պարապուրդում (տեխնիկապես անսարքության, ճանապարհ չլինելու, բեռը ետ բերելու, վարորդի հանգստի պատճառով և այլն)): Սպորտային մրցույթների և այլ միջոցառումների ուղարկված ավտոմեքենաների ավտոմեքենա-օրերը, որոնք կապված չեն բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ, «ավտոմեքենա-օրեր աշխատանքում» ցուցանիշում չեն արտացոլվում:
13. Ավտոմեքենաների պարապուրդում` վերանորոգման և դրան սպասելու վիճակում գտնվելու ավտոմեքենա-օրերի թիվը (տող 110, սյունակ 3, տող 232, տող 310, սյունակ 3) որոշվում է բոլոր այն օրերի հանրագումարով, որոնց ընթացքում ավտոմեքենաները գտնվել են վերանորոգման մեջ (կապիտալ, ընթացիկ), ինչպես սեփական, այնպես էլ այլ կազմակերպությունների արհեստանոցներում: Աշխատանքի համար ոչ պիտանի ավտոմեքենաները, որոնք դեռևս դուրս չեն գրվել կազմակերպության հաշվեկշռից, համարվում են վերանորոգմանը սպասող ավտոմեքենաներ: Ավտոդողերի բացակայության պատճառով չաշխատող ավտոմեքենաների թիվը լրացվում է «ավտոմեքենա-օրեր պարապուրդում` վերանորոգման և դրան սպասելու վիճակում» տողերում:
14. Ավտոմեքենա-օրերը պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում (տող 110, սյունակ 4, տող 233, տող 310, սյունակ 4) համարվում են ավտոմեքենա-օրերը պարապուրդում` կապված բեռի, վառելիքի, վարորդի բացակայության, ճանապարհների աներթևեկելիության, ինչպես նաև վարորդների հանգստյան և տոնական օրերի և այլ պատճառների հետ: Ավտոմեքենա-օրերը հաշվարկելու օրինակը բերվում է հավելված 3-ում:
15. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունն, ըստ դրանց բեռնատարողության հաշվարկի (հազար ավտոմեքենա-տոննա-օրերով) (տող 110, սյունակ 5), որոշվում է տնտեսությունում առկա յուրաքանչյուր մակնիշի ավտոմեքենայի ավտոմեքենա-օրերի թիվը դրանց բեռնատարողությամբ (ըստ թողարկող գործարանի անձնագրերի) բազմապատկելու միջոցով և գումարելով ստացված արդյունքները: Այդ դեպքում թամբային քարշիչների բեռնատարողությունը որոշվում է դրանց թիվը այդ քարշիչները համալրող կիսակցորդների հիմնական տեսակների բեռնատարողությամբ բազմապատկելու միջոցով: Ավտոմեքենաների առկայությունը տնտեսությունում, ըստ դրանց բեռնատարողության հաշվարկի օրինակը բերվում է հավելված 3-ում: Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոբուսների (այդ թվում` երթուղային ավտոբուսներ) առկայությունը, ըստ դրանց ուղևորատարողության հաշվարկի, որոշվում է յուրաքանչյուր մակնիշի ավտոբուսի (այդ թվում` երթուղային ավտոբուսներ) առկայությունը ավտոբուս-օրերով բազմապատկելով դրանց նստատեղերի թվով և գումարելով ստացված արդյունքները:
16. Կարգագրում գտնվելու ժամանակը (տող 110, սյունակ 6, տող 250, տող 310, սյունակ 5) որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում ավտոմեքենաների գծում գտնվելու ժամերը գումարելով: Այս ցուցանիշում չեն ներառվում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը, ինչպես նաև ավտոմեքենան լիցքավորելու և ծառայողական կետում դրանց տեխնիկական վերանայման ժամերը: Միջմարզային և միջպետական փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում ավտոմեքենայի կարգագրում գտնվելու ժամանակը որոշվում է ավտոմեքենայի պարկից դուրս գալու պահից մինչև պարկ վերադառնալու պահն ընկած փաստացի ժամերի քանակով, առանց վարորդի հանգստի, ընդմիջման և տարբեր պատճառներով ավտոմեքենայի շուրջօրյա պարապուրդների ժամերի:
17. Ավտոմեքենաների վազքը - ընդամենը (տող 110, սյունակ 7, տող 260, տող 310, սյունակ 6)` ներկայացնում է բոլոր ավտոմեքենաների բեռով (ուղևորներով), դատարկ և զրոյական վազքերի գումարը: Բեռով վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև կատարված բեռնված ավտոմեքենայի յուրաքանչյուր վազքը: ՈՒղևորներով վազք է համարվում երթուղու սկզբնական և վերջնական կետերի միջև կատարված ուղևորներով վազքը` անկախ ուղևորների քանակից: Դատարկ վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև ավտոմեքենաների կատարած վազքը (առանց բեռի): Զրոյական վազք է համարվում կազմակերպության ավտոպարկից մինչև բեռնման առաջին կետը և բեռնաթափման վերջին կետից մինչև ավտոպարկ ավտոմեքենայի կատարած վազքը: Ավտոմեքենաների վազքը-ընդամենը որոշվում է գումարելով հաշվետու տարվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր շահագործական վազքերը: Ավտոմեքենայի վազքերը որոշվում են արագաչափի (սպիդոմետրի) միջոցով: Բեռնատար ավտոմեքենաների բեռով վազքի մեծությունը որոշվում է ապրանքատրանսպորտային փաստաթղթերի տվյալների և ուղեգրերի համապատասխան տվյալների հիման վրա:
18. Տնտեսության շահագործական շարժակազմի թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալությամբ վերցված և այլ իրավունքներով օգտագործվող բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում (ռեզերվում) պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:
19. Բեռնատար ավտոմեքենաներ տողում (տող 410) լրացվում է բոլոր տեսակի բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսոմոտորներ), պիկապների և ավտոկցորդների թիվը:
20. Ավտոբուսներ - ընդամենը տողում (տող 420) լրացվում է տվյալ կազմակերպության բոլոր ավտոբուսների (ներառյալ միկրոավտոբուսներ) թիվը` անկախ դրանց սարքինության վիճակից:
21. Երթուղային ավտոբուսներ (տող 421), երթուղային միկրոավտոբուսներ (տող 422) տողերում լրացվում են միայն այն ավտոբուսների և միկրոավտոբուսների քանակը, որոնք կանոնավոր ձևով աշխատում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի կանոնավոր փոխադրումների երթուղիներում:
22. Հաշվետվության IV բաժնում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար` 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:
23. Հաշվետվության 511, 512 և 513 տողերում լրացվում են համապատասխանաբար բեռնափոխադրումներով, ուղևորափոխադրումներով և թեթև մարդատար տաքսիների գործունեությամբ զբաղվող աշխատողների միջին տարեկան թվաքանակները:
ՀԱՎԵԼՎԱԾ 3
Օրինակ 1. Հաշվարկ ավտոմեքենա-օրերի առկայության.
Մեկ տարվա ընթացքում կազմակերպությունում առկա են եղել`
2 ավտոմեքենա ԳԱԶ-53 Ա մակնիշի, հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը,
1 ավտոմեքենա ՄԱԶ-500 մակնիշի, հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը,
1 ավտոմեքենա ԶԻԼ-585 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը,
1 ավտոմեքենա ԶԻԼ-151 մակնիշի մարտի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը,
1 ավտոմեքենա ԿՐԱԶ-257 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:
Ավտոմեքենա-օրերի առկայությունը կազմակերպությունում կկազմի`
.____________________________________________________________________.
|Ավտոմեքենաների|Ավտոմեքենաների|Ավտոմեքենա -| այդ թվում` |
|մակնիշները |ցուցակային |օրերի թիվը |_________________________|
| |թիվը հաշվետու |տնտեսու- |աշխա- |վերանո- |պարա- |
| |տարվա |թյունում |տանքում|րոգման |պուրդում|
| |ընթացքում | | |և դրան |տեխնի- |
| | | | |սպասելու|կապես |
| | | | |վիճակում|սարքին |
| | | | | |վիճակում|
|______________|______________|____________|_______|________|________|
|ԳԱԶ-53Ա | 2 | 730 | 480 | 100 | 150 |
|______________|______________|____________|_______|________|________|
|ՄԱԶ-500 | 1 | 90 | 54 | - | 36 |
|______________|______________|____________|_______|________|________|
|ԶԻԼ-151 | 1 | 275 | 160 | 50 | 65 |
|______________|______________|____________|_______|________|________|
|ԿՐԱԶ-257 | 1 | 184 | 110 | 25 | 49 |
|______________|______________|____________|_______|________|________|
|Ընդամենը | 5 | 1279 | 804 | 175 | 300 |
.____________________________________________________________________.
Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների թիվը-ընդամենը (ավտոմեքենա-օրերով) պետք է հավասար լինի ավտոմեքենա-օրեր աշխատանքում, պարապուրդում, վերանորոգման և դրան սպասելու վիճակում և պարապուրդում սարքին վիճակում ցուցանիշների հանրագումարին: Բերված օրինակում`
804 + 175 + 300 = 1279 ավտոմեքենա-օրեր:
Օրինակ 2. Հաշվարկ` ավտոմեքենաների առկայությունն, ըստ դրանց բեռնատարողության.
Ավտոմեքենաների առկայությունը տնտեսությունում դրանց բեռնատարողության հաշվարկով (ավտոմեքենա-տոննա-օրերի քանակը), հաշվետու տարում կազմում է.
.______________________________________________.
|Ավտոմեքենաների|Բեռնատարո-|Տնտեսու- |Տնտեսու- |
|տեսակները |ղությունը |թյունում |թյունում |
| |տոննա |գտնվող |ավտոմեքենա|
| | |ավտոմեքե-|տոննա-օրեր|
| | |նա-օրեր | |
|______________|__________|_________|__________|
|ԳԱԶ-53 Ա | 2,5 | 730 | 1825 |
|______________|__________|_________|__________|
|ՄԱԶ-500 | 7,5 | 90 | 675 |
|______________|__________|_________|__________|
|ԿՐԱԶ-257 | 12,0 | 184 | 2208 |
|______________|__________|_________|__________|
|ԶԻԼ-151 | 4,5 | 275 | 1237,5 |
|______________|__________|_________|__________|
|Ընդամենը | - | - | 5945,5 |
.______________________________________________.