(ուժը կորցրել է 13.07.00 թիվ 449 որոշում)
i
041.0171.050400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 ապրիլի 2000 թվականի N 171
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 574 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 574 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 25-ի N 664 և 2000 թվականի մարտի 15-ի N 108 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Հ. Վարյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Հ. Հունանյանին: