(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հոկտեմբերի 1993 թ. թիվ 5Օ1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 24-Ի թիվ 416 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության 1992 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության արտասահման մեկնող քաղաքացիների համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերի ձևակերպման ժամանակավոր կարգի մասին» թիվ 416 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ`
i
«ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստացված հրավերների և ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գրավոր դիմումների հիման վրա գործուղումներ ձևակերպելիս համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերում, մինչև նոր անձնագրային համակարգին անցնելը, կատարում է «բազմակի» ելքի թույլտվության նշում` չգրանցելով երկրի անունը, այցելության նպատակը և ժամկետը.
բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը զբոսաշրջության (տուրիստական) և անհատական այցերի ձևակերպման ժամանակ համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերում, մինչև նոր անձնագրային համակարգին անցնելը, կատարում է «բազմակի» ելքի թույլտվության նշում` չգրանցելով երկրի անունը, այցելության նպատակը և ժամկետը»: