Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՖՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՖՈՆԴՈՒՄ ԱՊԱՀՈՎԱ ...

13.09.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.12.1993  -ից մինչեւ   13.09.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 12.08.98 թիվ 493 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 1993 թ. թիվ 659

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՖՈՆԴՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից), անհատ ձեռներեցները, ինչպես նաև աշխատանքով ինքնուրույնաբար իրենց ապահովող քաղաքացիները պարտավոր են`

ա) մեկամսյա ժամկետում գրանցվել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդում որպես ապահովադիրներ.

բ) սահմանված ժամկետներում հաշվարկել ու Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ փոխանցել (մուծել) պետական սոցիալական ապահովագրության մուծումները և ներկայացնել սահմանված ձևի հաշվետվություններ, իսկ անհատ ձեռներեցները և աշխատանքով ինքնուրույնաբար իրենց ապահովող քաղաքացիները` հայտարարագրեր:

2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` ձեռնարկությունների վերակազմավորման, ինչպես նաև գործունեության դադարեցման դեպքում ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում այդ մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին:

3. Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին` աջակցել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի տեղական մարմիններին` գյուղացիական տնտեսությունները որպես ապահովադիրներ ֆոնդում գրանցելու համար:

4. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` պետական սոցիալական ապահովագրության մուծումների վճարման օրինականության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին ու նրա տեղական մարմիններին անհրաժեշտության դեպքում աջակցել ոչ պետական ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների, աշխատանքով ինքնուրույնաբար իրենց ապահովող քաղաքացիների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և եկամուտների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված և ներկայացված հաշվարկների, հաշվետվությունների, հայտարարագրերի մեջ արտացոլված տեղեկություններից օգտվելու համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.1993
N 659
Որոշում