Սեղմել Esc փակելու համար:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՄԻՋԱԶ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.12.1993  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 1993 թ. թիվ 646

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի օգոստոսի 4-ի «Պետական ծառայողների ու պաշտոնական պատվիրակությունների արտասահման գործուղման և օտարերկրյա պաշտոնատար անձանց ու պաշտոնական պատվիրակությունների Հայաստանի Հանրապետությունում ընդունման կարգի որոշ հարցերի մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների Հայաստանի Հանրապետությունում ընդունման կարգը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թ.

դեկտեմբերի 27-ի թիվ 646 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձինք (պետությունների, կառավարությունների, պառլամենտների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ, պաշտոնատար այլ անձինք), միջազգային կազմակերպությունների ղեկավարները և պաշտոնական պատվիրակությունները Հայաստանի Հանրապետություն են այցելում Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության և մշտական հանձնաժողովների, Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների, պետական տեսչության, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային, քաղաքային և քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների հրավերով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա:

2. Օտարերկրյա պտությունների և կառավարությունների ղեկավարների, պետական և կառավարական պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կարգադրությամբ: Ընդունելության ֆինանսավորումը կատարվում է ընդունող կազմակերպության միջոցների կամ, առանձին դեպքերում, Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

3. Օտարերկրյա պետությունների պառլամենտների ղեկավարների և պառլամենտական պատվիրակությունների ընդունելության ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի միջոցների, կամ, առանձին դեպքերում, Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների և օտարերկրյա պետությունների արտաքին գործերի նախարարների և արտաքին գործերի նախարարությունների գծով պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը` նախապես այդ հարցը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարության կարգադրության: Ընդունելության ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների, իսկ առանձին դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները, պետական տեսչությունը և գերատեսչությունները, պատգամավորների շրջանային, քաղաքային և քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեները օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց ու պաշտոնական պատվիրակություններ ընդունելիս, նախապես, առնվազն մեկ ամիս առաջ, այդ հարցը համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական նախարարի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության հետ` ներկայացնելով ընդունելության նպատակը, խնդիրները, ծրագրերը, ժամկետները, պատվիրակության կազմը, ստորագրվելիք պայմանագրերի նախագծերը և ֆինանսավորման աղբյուրները: Պատվիրակության անդամների ցուցակները, ինչպես նաև կարևոր ու անհրաժեշտ տեղեկությունները, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ուղարկում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ:

Ընդունելության հարցերի վերաբերյալ տարաձայնությունների դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության նախագահին:

Ընդունելության ավարտից հետո, մեկշաբաթյա ժամկետում, օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց ու պաշտոնական պատվիրակություններ ընդունած Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները, պետական տեսչությունը, գերատեսչությունները, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեները Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում հաշվետվություն ընդունելության վերաբերյալ, իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` այն տեղեկությունները, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, ազգային անվտանգությանը և ստրատեգիական հարցերին:

6. Միջազգային կազմակերպությունների աշխատանքային խմբերի և միսիաների, այլ պաշտոնական պատվիրակությունների և պաշտոնատար անձանց Հայաստանի Հանրապետություն չնախատեսված այցելությունների, ինչպես նաև տարանցիկ (տրանզիտային) այցելությունների վերաբերյալ նախապես համապատասխան տեղեկատվություն ստանալիս Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները, պետական տեսչությունը, գերատեսչությունները, պատգամավորների շրջանային, քաղաքային և քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեները այդ մասին տեղյակ են պահում համապատասխան մարմիններին:

7. Օտարերկրյա պետությունների պաշտոնական անձանց, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, պաշտոնատար պատվիրակություններ ընդունող պետական մարմինները պետք է ապահովեն ընդունելության պատշաճ մակարդակը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի վարչության հետ համատեղ պահպանեն հյուրերի ընդունելության հետ կապված միջոցառումների իրականացման արարողակարգ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.1993
N 646
Որոշում