(ուժը կորցրել է 28.12.02 թիվ 797-Ն որոշում)
i
041.0114.210300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 մարտի 2000 թվականի N 114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 543 որոշման 1-ին կետը` վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասով:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
մարտի 21-ի N 114 որոշմամբ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
տեղեկատվության և գրահրատարակչության վարչության
կենտրոնական ապարատի
Զանգվածային լրատվամիջոցների զարգացման ծրագրերի բաժին
Հետազոտությունների, վերլուծության և մոնիտորինգի բաժին
Հասարակության հետ և միջազգային կապերի բաժին
Գրահրատարակչության, պոլիգրաֆիայի զարգացման ծրագրերի և
գրատարածման բաժին
Ցանցային տեղեկատվական բաժին Իրավաբանական բաժին Ֆինանսատնտեսագիտական բաժին Հաշվապահական հաշվառման բաժին Վարչության պետի աշխատակազմ