Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵ ...

31.12.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.07.2018  -ից մինչեւ   31.12.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 02.11.2020 թիվ 138-Ն որոշում)

i

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունիսի 2018 թվականի թիվ 51-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և 36-րդ հոդվածի 6-րդ մասով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու կարգը և հաշվետվության ձևը` համաձայն N 1 և N 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

Սահմանված է

Հեռուստատեսության և

ռադիոյի հանձնաժողովի

2018 թվականի հունիսի 15-ի

թիվ 51-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը:

2. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն (այսուհետ` Հաշվետվություն) են ներկայացնում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով` Հավելված N 2-ում սահմանված ձևով, այդ թվում`

ա) «Հաղորդում(ներ)ի անվանումները» սյունակում լրացվում է հաղորդման անվանումը, իսկ ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, այդ թվում` իրենց լեզուների մասին հաղորդումների դեպքում նշվում է նաև դրա մասին,

բ) «Հաղորդում(ներ)ի եթերաժամերը» սյունակում լրացվում է հաղորդման հեռարձակման (վերահեռարձակման) սկսվելու և ավարտվելու ժամերը,

գ) «Հաղորդում(ներ)ի հակիրճ նկարագրությունը» սյունակում լրացվում է հաղորդման մասին հակիրճ տեղեկատվություն:

3. Հաշվետվությունը ներկայացվում է եռամսյա կտրվածքով` մինչև հաշվետու ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը:

4. Հաշվետվության պատճենը ներկայացվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ:

 

Հավելված N 2

Սահմանված է

Հեռուստատեսության և

ռադիոյի հանձնաժողովի

2018 թվականի հունիսի 15-ի

թիվ 51-Ն որոշմամբ

 

Ձև

(եռամսյակային)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Հեռուստատեսության և  ռադիոյի մասին»         |

|ՀՀ օրենքի                                                            |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                   |

|մինչև  հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է _____________________________________________________ |

|                                         (անվանումը)                 |

|Գտնվելու վայրը __________________________________                    |

|Հեռախոսահամար(ներ) ______________________________                    |

|Էլեկտրոնային փոստ __________________________@_______________         |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Հաղորդում(ներ)ի|Հաղորդում(ներ)ի|Հաղորդում(ներ)ի|Հաղորդում(ներ)ի  |

|   |բնույթը        |անվանումները   |եթերաժամերը    |հակիրճ           |

|   |               |               |               |նկարագրությունը  |

|___|_______________|_______________|_______________|_________________|

|1. |տեղեկատվական   |               |               |                 |

|___|_______________|_______________|_______________|_________________|

|2. |կրթական        |               |               |                 |

|___|_______________|_______________|_______________|_________________|

|3. |մշակութային    |               |               |                 |

|___|_______________|_______________|_______________|_________________|

|4. |ժամանցային     |               |               |                 |

._____________________________________________________________________.

 

    Տնօրեն`                 ___________________   __________________

                             (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

 

Լրացնող (լիազորված անձ) ___________________  __________________

                             (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

 

«_____»_____________20____թ.

(լրացման ամսաթիվը)

 

 

pin
Հեռուստառադիոհանձնաժողով
15.06.2018
N 51-Ն
Որոշում