(ուժը կորցրել է 02.11.2020 թիվ 138-Ն որոշում)
i
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունիսի 2018 թվականի թիվ 50-Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՌԱԴԻՈՅՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԻՐԵՆՑ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԵԹԵՐԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 36-րդ հոդվածի 6-րդ մասով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, այդ թվում` իրենց լեզուների մասին հաղորդումների հեռարձակման համար տրամադրվող եթերային ժամանակի հետևյալ նվազագույն ժամաքանակները.
1.1. հանրային հեռուստատեսությամբ` շաբաթական առնվազն 30 րոպե,
1.2. հանրային ռադիոյով` օրական առնվազն 30 րոպե:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: