(ուժը կորցրել է 27.11.00 թիվ 779 որոշում)
i
040.0115.130300
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» մարտի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մարտի 2000 թվականի N 115
i
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության 1999 թվականի դեկտեմբերի 18-ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի և ժամկետների մասին» N 759 որոշման 7-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը և
ա) 2000 թվականի ապրիլի 1-ից վճարել մինչև 1995 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած այն զինծառայողների վերահաշվարկված կենսաթոշակները, ովքեր չեն նշված Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 18-ի N 759 որոշման 6-րդ կետում.
բ) 1995-1998 թվականներին կենսաթոշակի անցած զինծառայողների վերահաշվարկված կենսաթոշակները վճարել 2001 թվականի հունվարի 1-ից:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ճշգրտել 1995-1998 թվականներին կենսաթոշակի անցած զինծառայողների թիվն ու վերահաշվարկված կենսաթոշակների տարեկան գումարի մասին տվյալները և մինչև 2000 թվականի օգոստոսի 1-ը դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի նախագծում համապատասխան միջոցներ նախատեսելու համար: