Սեղմել Esc փակելու համար:
«ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶ ...

16.02.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.03.2000  -ից մինչեւ   16.02.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 29.01.07 թիվ 39-Ն հրաման)

i

110.0008.190100

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

17 հունվարի 2000 թվականի թիվ 08-Մ

 

i

«ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հիմք ընդունելով ՀՀ «Կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 26-րդ, 12-րդ հոդվածի 1-ին և 14-րդ հոդվածի 7-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու» կարգը:

2. Նախարարության իրավաբանական բաժնին (պետ` Վ. Սարգսյան), միջնակարգ կրթության վարչությանը (պետ` Ա. Ավետիսյան) հաստատված փաստաթուղթը 10-օրյա ժամկետում սահմանված կարգով պետական գրանցման ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն:

3. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:

 

Հաստատում եմ`

ՀՀ կրթության և գիտության

                                               նախարար    Է. Ղազարյան

                                               «03» դեկտեմբերի 1999թ.

                                               Կոդ 110

 

ԿԱՐԳ

Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ

կազմակերպելու

 

Սույն կարգը մշակվել է ՀՀ «Կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 26-րդ, 12-րդ հոդվածի 1-ին և 14-րդ հոդվածի 7-րդ կետերին համապատասխան

 

- Էքստեռն փոխադրական քննությունները և դրանց կազմակերպումը.

 

1. Հանրակրթական դպրոցի աշակերտների համար Էքստեռն փոխադրական քննություններ (հանրակրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետների փոփոխություն) կազմակերպվում է ելնելով աշակերտի կողմից հանրակրթական ծրագրերի յուրացման փաստացի մակարդակից:

2. Էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են բացառապես դպրոցների այն աշակերտների համար, ովքեր նախորդ դասարաններում ունեցել են գերազանց առաջադիմություն և ցուցաբերել են հատուկ օժտվածություն որևէ առարկայից:

3. Հանրակրթական դպրոցների 8-րդ դասարանի աշակերտների համար Էքստեռն փոխադրական քննությունների կազմակերպում չի թույլատրվում:

i

4. Հանրակրթական դպրոցի առաջինից յոթերորդ և իններորդ դասարանների աշակերտների համար Էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են դպրոցի մանկավարժական խորհրդի ներկայացմամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության հանձնաժողովի թույլտվությամբ:

5. Աշակերտների համար Էքստեռն փոխադրական քննությունները կազմակերպվում են դպրոցում` հետևյալ ընթացակարգով.

i

5.1 Երկրորդից յոթերորդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունիսի 10-ը, իսկ առաջին և իններորդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 10-ը, աշակերտի ծնողը, դասղեկը և երեքից ոչ պակաս դասավանդող ուսուցիչներ միասին գրավոր դիմում են դպրոցի տնօրենին` սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու խնդրանքով:

5.2 Երկրորդից յոթերորդ դասարանների աշակերտի համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունիսի 20-ը, իսկ առաջին և իններորդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 15-ը դիմումը քննարկվում է դպրոցի մանկավարժական խորհրդի նիստում:

Մանկավարժական խորհուրդը քննարկման հիման վրա ընդունում է որոշում երաշխավորելու ու կրթության և գիտության նախարարությանը միջնորդելու աշակերտին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու վերաբերյալ:

Մանկավարժական խորհրդի որոշումը դպրոցի տնօրենի կից գրությամբ, աշակերտի առաջադիմության վերաբերյալ փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարություն և մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:

5.3 Երկրորդից յոթերորդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունիսի 30-ը, իսկ առաջին և իններորդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 20-ը.

- դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից երաշխավորված աշակերտների

դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու հարցը քննարկվում է ՀՀ

կրթության և գիտության նախարարությունում` նախարարի հրամանով

ստեղծված հանձնաժողովի կողմից` աշակերտի հետ վարվող հարցազրույցի

միջոցով:

- Որպես կանոն հանձնաժողովը նախագահում է ՀՀ կրթության և գիտության

նախարարը: Հարցազրույցին ներկա է գտնվում համապատասխան դպրոցի

տնօրենը:

5.4 Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում աշակերտը իրավունք է ստանում մասնակցելու էքստեռն փոխադրական քննություններին, որոնք անցկացվում են դպրոցում` ըստ դպրոցի տնօրենի կողմից նախօրոք հաստատված ժամանակացույցի և քննական հանձնաժողովների. երկրորդից յոթերորդ դասարանների աշակերտների համար` տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 15-ից 30-ը ժամանակահատվածում, հաջորդ դասարանի բոլոր ուսումնական առարկաների ծրագրային նյութից, իսկ առաջին և իններորդ դասարանների աշակերտների համար` տվյալ ուսումնական տարվա հունվարի 25-ից փետրվարի 15-ը ժամանակահատվածում, տվյալ դասարանի երկրորդ կիսամյակի և հաջորդ դասարանի առաջին կիսամյակի բոլոր ուսումնական առարկաների ծրագրային նյութից:

Հայոց լեզու, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ռուսաց լեզու առարկաների քննությունները անց են կացվում գրավոր, իսկ մնացած առարկաների քննությունները` ըստ դպրոցի մանկավարժական խորհրդի որոշման:

5.5 Քննություններին մասնակցում է մարզային կրթության վարչության ներկայացուցիչը:

6. Փոխադրական բոլոր քննություններից միայն «լավ» և «գերազանց» գնահատականներ ստանալու դեպքում դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում աշակերտին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու մասին:

7. Դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա աշակերտին հրամանով փոխադրում է հաջորդ դասարան և պաշտոնապես տեղեկացնում նախարարությանը և մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչությանը:

8. Դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրված աշակերտների գնահատականները համարվում են կիսամյակային (տարեկան) ամփոփիչ գնահատականներ:

 

- Էքստեռն ավարտական քննությունները և դրանց կազմակերպումը.

 

9. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են հիմնական (ութամյա) և միջնակարգ կրթական ծրագրերին համապատասխան:

10. Էքստեռն ավարտական քննություններին կարող են մասնակցել և Էքստեռն կարգով հիմնական և միջնակարգ կրթության ավարտական վկայական (ատեստատ) ստանալ հանրակրթության համակարգից դուրս, ինքնակրթությամբ զբաղված անձինք:

11. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են ՀՀ մարզպետարաններում (Երևան քաղաքում), էքստեռն ավարտական քննություններ կազմակերպելու իրավունք վերապահված դպրոցներում: Դպրոցները ընտրվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարան) կրթության վարչությունների ներկայացմամբ:

12. Հատուկ կրթության ենթակա երեխաների համար էքստեռն ավարտական քննություններ կազմակերպվում են նախարարության թույլտվությամբ, համապատասխան դպրոցում:

13. Էքստեռն քննություններ հանձնել ցանկացողները մինչև տվյալ ուսումնական տարվա մայիսի 5-ը ներառյալ դիմում են մարզկենտրոններում էքստեռն քննություններ ընդունելու իրավունք վերապահված դպրոցների տնօրեններին: Դիմումի հետ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

- 8-ամյա (հիմնական) կրթության վկայական ստանալու համար.

ա) անձը հաստատող փաստաթուղթ

բ) տեղեկանք նախնական կրթության մասին

- միջնակարգ կրթության վկայական ստանալու համար.

ա) 8-ամյա կրթության վկայական (բնօրինակը)

բ) անձը հաստատող փաստաթուղթ:

Դիմորդների ցուցակները և ներկայացված փաստաթղթերը մինչև մայիսի 10-ը ներկայացվում են նախարարություն, փաստաթղթերի ուսումնասիրության և սահմանված կարգին համապատասխան քննություններին թույլատրելու համար:

14. Էքստեռն քննություններ անց են կացվում մայիսի 20-ից հունիսի 15-ը` ըստ նախարարության կողմից հաստատված ժամանակացույցերի:

Ժամանակացույցով հայոց լեզու և մաթեմատիկա առարկաների պետական քննություններն անցկացվում են հանրակրթական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա ավարտական քննությունների միասնական օրերին` ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմած քննական առաջադրանքներով և կարգով:

10-րդ դասարանում հայոց պատմություն, բնագիտություն (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն), հայ. գրականություն, ռուսաց կամ օտար լեզուներ քննություններն անցկացվում են նախարարության կողմից հաստատված հարցատոմսերով: Մնացած առարկաների քննական տոմսերը կազմում են դպրոցների առարկայական մեթոդմիավորումները, առարկայական ծրագրերին համապատասխան:

15. Նախորդ տարում կրթության համակարգից դուրս մնացած դրսեկների տարեկան և քննական դրական գնահատականները պահպանվում են: Այդ դրսեկները էքստեռն ավարտական քննություններ են հանձնում միայն այն առարկաներից, որոնցից չեն գնահատվել կամ ունեցել են անբավարար գնահատականներ:

16. Նախորդ տարում էքստեռն կարգով ավարտական քննություններ հանձնած դրսեկների ստացած քննական դրական գնահատականները պահպանվում են և դրանք քննություններ են հանձնում միայն այն առարկաներից, որոնցից քննություններ չեն հանձնել կամ ստացել են քննական անբավարար գնահատականներ:

17. Քննությունների հանձնաժողովները կազմում են դպրոցների տնօրենները հետևյալ սկզբունքով.

ա) ութերորդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի երկու անդամ,

բ) տասներորդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի երեք անդամ,

գ) յուրաքանչյուր հանձնաժողովի կազմում առնվազն մեկ անդամ ընդգրկվում է մարզի այլ դպրոցներից, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչության ներկայացմամբ:

18. Բոլոր քննություններից դրական գնահատականներ ստացողներին քննությունները կազմակերպող դպրոցը սահմանված կարգով տալիս է 8-ամյա կամ միջնակարգ կրթության ավարտական վկայական` «Էքստեռն» նշումով:

19. Էքստեռն կարգով ավարտողները գովասանագրով կամ մեդալով չեն պարգևատրվում:

20. Էքստեռն կարգով ավարտողներին տրված ավարտական վկայականները գրանցվում են սահմանված ձևի մատյաններում «Էքստեռն» նշումով:

21. Գրանցման մատյանը, քննությունների ամփոփագրերը և քննական գրավոր աշխատանքները պահվում են քննությունները կազմակերպող դպրոցում:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «19»  01  2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11000004

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
17.01.2000
N 08-Մ
Հրաման