(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 1993 թ. թիվ 595
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ մինչև «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը շինարարական, շինմոնտաժային, նորոգման և բնակարանային-կոմունալ տնտեսության ձեռնարկություններն ու կազմակերպությունները սահմանված կարգով ավելացված արժեքի հարկը հաշվարկել և վճարել են կատարված աշխատանքների (ծառայությունների) դիմաց փաստացի մուտք եղած գումարներից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Շինարարական, շինմոնտաժային, նորոգման և բնակարանային-կոմունալ տնտեսության ձեռնարկությունների ու կազմակերպությունների համար. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման պահից սկսած մինչև 1995 թվականի հունվարի 1-ը պահպանել կատարված աշխատանքների (ծառայությունների) դիմաց փաստացի մուտք եղած գումարներից ավելացված արժեքի հարկի հաշվարկման և բյուջե վճարման մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը գործող կարգը` սահմանված Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության 1992 թվականի հունվարի 15-ի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» թիվ 082/1 հրահանգով: