ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
9 ապրիլի 2018 թվականի N 12-Ն
ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել հանրաքվեի քվեաթերթիկի ձևը` համաձայն հավելվածի:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2018 թ. ապրիլի 9-ի
N 12-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՔՎԵ
[ նշվում է հանրաքվեի դրված նախագծի (հարցի) անվանումը ]
Քվեարկության մասնակիցը, եթե համաձայն է ընդունել հանրաքվեի դրված հարցը, քվեաթերթիկում նշում է կատարում «ԱՅՈ» բառի դիմացի դատարկ քառանկյունում, իսկ եթե համաձայն չէ` «ՈՉ» բառի դիմացի դատարկ քառանկյունում:
Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով:
ՔՎԵԱԹԵՐԹԻԿ
[ նշվում է քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը ]
Համաձա՞յն եք
________________________________________________________
________________________________________________________
[ նշվում է հանրաքվեի դրված նախագծի (հարցի) անվանումը ]
Նշումի Նշումի
համար համար
Այո c Ոչ c
[ նշվում է տպագրատան անվանումը ]