Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ ԱՆՎՃԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՀԼԻՃՆԵՐ Ե ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 ապրիլի 2018 թվականի N 6-Ն

 

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՀԼԻՃՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴԱՀԼԻՃՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել`

1) հանրաքվեի քարոզչության կողմերին անվճար դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու և դրանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հանրաքվեի քարոզչության կողմերին անվճար տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2018 թ. ապրիլի 9-ի

N 6-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՀԼԻՃՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Քարոզչության ազատ իրականացման նպատակով ժողովներ, հանդիպումներ և հանրաքվեի հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով հանրաքվեի քարոզչության կողմերին անվճար հիմունքներով դահլիճներ և այլ շինություններ տրամադրվում են «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և սույն կարգի համաձայն:

2. Հանրաքվեի նշանակումից ոչ ուշ, քան յոթ օր հետո համապատասխան մարզպետը, Երևանում` Երևանի քաղաքապետը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում քարոզչության կողմերին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկը (այսուհետ` ցանկ):

3. Հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները ներկայացվող ցանկերում կարող են ներառվել միայն այն դեպքերում, եթե տվյալ համայնքում (Երևանի վարչական շրջանում) գոյություն չունեն քարոզչության անցկացման համար համապատասխան այլ դահլիճներ: Հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները կարող են տրամադրվել միայն ժամը 18:00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվող ցանկը պետք է տեղեկություններ պարունակի դահլիճի, շինության անվանման, գտնվելու վայրի (հասցե), նստատեղերի թվի, տրամադրման ժամերի վերաբերյալ, ինչպես նաև դահլիճը, շինությունը տնօրինողի վերաբերյալ, որին պետք է ներկայացվի դիմումը:

5. Ցանկերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ձևով:

Ցանկի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում տարբերակում նշված եղանակով:

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ ցանկերը տեղադրում է համացանցային կայքում` մինչև սույն կարգի 2-րդ կետով սահմանված վերջնաժամկետի ավարտը:

7. Ցանկում ներառված դահլիճից, շինությունից օգտվելու նպատակով քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչը միջոցառման կազմակերպման օրվանից առնվազն 3 օր առաջ դիմում է դահլիճը տնօրինող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին:

Դիմումը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`

1) դահլիճը (շինությունը) տնօրինողի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.

2) դիմողի անունը, ազգանունը, քարոզչության կողմի անվանումը.

3) դիմողի հասցեն, հեռախոսահամարը (առկայության դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեն).

4) դահլիճի (շինության) անվանումը, որտեղ անցկացվելու է միջոցառումը.

5) միջոցառման օրը և ժամը.

6) միջոցառման պատասխանատուի անունը, ազգանունը, հեռախոսահամարը (առկայության դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեն).

7) դիմումի տրման տարին, ամիսը, օրը և դիմողի ստորագրությունը:

Դիմումին կից պետք է ներկայացվի դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթի (սահմանված նմուշի վկայականի) պատճենը:

8. Դահլիճը (շինությունը) տնօրինող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը դիմումը ստանալուց հետո` 2 օրվա ընթացքում, դիմումատուին գրավոր տեղեկացնում է դահլիճը տրամադրելու մասին:

Եթե դահլիճը դիմումատուի նշած ժամանակահատվածում հնարավոր չէ տրամադրել, ապա դահլիճը (շինությունը) տնօրինող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը պետք է առաջարկի այն ժամանակահատվածը, որի դեպքում հնարավոր է համապատասխան դահլիճի տրամադրումը կամ առաջարկի ցանկում ներառված այլ դահլիճ:

Եթե ցանկում ներառված դահլիճը նույն օրը և ժամին տրամադրելու պահանջով ներկայացվել են մեկից ավելի դիմումներ, ապա այն տրվում է քարոզչության այն կողմին, որի դիմումն առաջինն է մուտքագրվել:

9. Ցանկում ներառված նույն դահլիճը սույն կարգով քարոզչության միևնույն կողմին տրամադրվում է մեկ անգամ և մինչև 3 ժամ տևողությամբ:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2018 թ. ապրիլի 9-ի

N 6-Ն որոշման

 

ՑԱՆԿ

____________________________________________ քարոզչության կողմին անվճար

(նշվում է հանրաքվեի դրված նախագծի (հարցի) անվանումը)

 

հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների

______________________________________________________

                    նշվում է մարզի (քաղաքի) անվանումը

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Դահլիճի, |Գտնվելու   |Նստատեղերի|Տրամադրելու|Դահլիճը,   |Այլ     |

|   |շինության|վայրը      |թիվը      |օրերը և    |շինությունը|նշումներ|

|   |անվանումը|(հասցեն)   |          |ժամերը     |տնօրինող   |        |

|___|_________|___________|__________|___________|___________|________|

|___|_________|___________|__________|___________|___________|________|

|___|_________|___________|__________|___________|___________|________|

|___|_________|___________|__________|___________|___________|________|

._____________________________________________________________________.

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
09.04.2018
N 6-Ն
Որոշում