(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 սեպտեմբերի 1993 թ թիվ 456
i
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել պատմության և մշակույթի հուշարձաններ հանդիսացող տների բնակարանների սեփականաշնորհման թույլտվության կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչությանը` 20-օրյա ժամկետում պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներ ներկայացնել նրանց տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձաններ հանդիսացող տների ցանկերը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թվականի
սեպտեմբերի 9-ի թիվ 456 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
1. Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմները սեփականաշնորհում են պատմության և մշակույթի հուշարձաններ հանդիսացող տների բնակարանները` պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող տան պահպանության ու շահագործման մասին պարտավորագրի առկայության դեպքում (կցվում է):
2. Պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող տան բնակարանի ապագա սեփականատերը ստորագրում է պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների կողմից իրեն ներկայացված պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող տան պահպանության ու շահագործման մասին պարտավորագիրը, բնակարանի սեփականաշնորհման մասին դիմումը ներկայացնելիս:
3. Պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող տան պահպանության ու շահագործման պարտավորագիրը կազմվում է 3 օրինակից, որոնցից մեկը թողնվում է պատգամավորների տեղական խորհրդի գործկոմում, մյուսը վերջինիս կողմից ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչություն, իսկ 3-րդ օրինակը հանձնվում է ապագա սեփականատիրոջը:
4. Պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող տան բնակարանի օտարման դեպքում պարտավորագրի բոլոր պայմանները նշվում են օտարման պայմանագրերում:
Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր Ա Գ Ի Ր
-------------------------
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
-------------------------------------------------------------------------
(պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող տան անվանումը, հասցեն)
-------------------------------------------------------------------------
(բնակարանի սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն)
Սեփականատերը պարտավորվում է`
1. Շենքը շահագործել ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին գործող օրենսդրությանը համապատասխան:
2. Հուշարձանի վերականգնման, վերանորոգման, ձևափոխման կամ որևէ այլ շինարարական աշխատանքներ կատարել միայն ՀՀ կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության հատուկ թույլտվությամբ և հսկողությամբ:
3. ՀՀ կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչությանը ծանուցել հուշարձանի`
ա) օտարման դեպքում.
բ) օգտագործման բնույթի փոփոխման դեպքում.
գ) վթարի կամ այլ վնասվածքների ենթարկվելու դեպքում:
4. Ապահովել ՀՀ կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության ներկայացուցիչների կամ վերջինիս կողմից լիազորված անձանց մուտքը հուշարձան` պահպանության կանոնների իրականացումը վերահսկելու կամ գիտական հետազոտություններ կատարելու նպատակով:
5. Հուշարձանի վերականգնման, վերանորոգման, ձևափոխման և այլ շինարարական աշխատանքներ կատարել սեփական միջոցների հաշվին` բնակարանի ընդհանուր մակերեսին համապատասխան:
6. Հատուկ պարտավորություններ -----------------------------------------
Սույն պարտավորագրով պատասխանատու -------------------------------------
(Ա.Հ.Ա. ստորագրությունը)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
պատգամավորների շրջանային (քաղաքային)
խորհրդի գործկոմ
« » 199 թ.
-------------------------------