Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0811.03....
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0811.03.5 «ՋԵՐՄԱՏՆԱՅԻ ...

21.03.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.01.2018  -ից մինչեւ   21.03.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 14.03.2023 թիվ 17-Ն հրաման)

i

110.1327.251217

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        12            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11017500

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

17 նոյեմբերի 2017 թվականի N 1327-Ն

 

i

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0811.03.5 «ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0811.03.01.5 «ՏԵԽՆԻԿ-ԱԳՐՈՆՈՄ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. մարտի 22-ի N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետը և ՀՀ ԿԳ նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված` ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորման որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել` նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի 17 նոյեմբերի 2017թ.

N 1327-Ն հրամանի

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0811.03.5 «ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0811.03.01.5 «ՏԵԽՆԻԿ-ԱԳՐՈՆՈՄ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչը սահմանում է միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության` ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի 5-րդ մակարդակի «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:

2. Միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`

1) առկա,

2) հեռակա,

3) դրսեկության (էքստեռնատ),

4) հեռավար (դիստանցիոն):

3. Միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

1) կրթության առկա ձևով.

ա. միջնակարգ կրթության հիմքով` 2 տարի

բ. հիմնական կրթության հիմքով` 3 տարի

2) կրթության հեռակա ձևով.

ա. միջնակարգ կրթության հիմքով` 3 տարի

3) դրսեկության (էքստեռնատ) և հեռավար (դիստանցիոն) ձևերով կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի N 1028-Ն որոշման:

4. Միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 2736 ժամ է, առավելագույն ծավալը` 4428 ժամ: Հիմնական կրթության հիմքով հիմնական կրթական ծրագրի յուրացման դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 52 շաբաթով:

 

ԳԼՈՒԽ 2.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0811.03.5 «ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0811.03.01.5 «ՏԵԽՆԻԿ-ԱԳՐՈՆՈՄ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6. Միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտությամբ 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները`

1) ջերմատնային տնտեսության ագրոնոմ,

2) ջերմատնային տնտեսության տեղամասի վարպետ:

7. Միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտությամբ 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորմամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են.

1) մշակաբույսի պահանջներին համապատասխան գնահատել հողի որակը,

2) կազմել ցանքաշրջանառության սխեմաներ,

3) կազմակերպել հողի նախացանքային մշակությունը,

4) կազմել ագրոտեխնիկական աշխատանքների ժամանակացույցեր,

5) մասնակցել ջերմատան տարածքի օգտագործման նախագծմանը,

6) հսկել ջերմատնային տնտեսության միկրոկլիմայի ռեժիմների պահպանությունը,

7) ապահովել ագրոտեխնիկական աշխատանքների ժամանակին կատարումը,

8) պայքարել հողի և բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ,

9) կիրառել օրգանական գյուղատնտեսության ձեռքբերումները,

10) կազմակերպել բերքահավաքի աշխատանքները,

11) կազմակերպել մշակաբույսերի ցանքի և սածիլման աշխատանքները,

12) վարել անհրաժեշտ փաստաթղթային տնտեսությունը,

13) կազմակերպել հողախառնուրդների պատրաստումը,

14) իրականացնել հողաբարելավման աշխատանքներ,

15) հրահանգավորել աշխատողներին, հսկել նրանց աշխատանքը,

16) ապահովել աշխատանքի անվտանգության կանոնների պահպանումը:

 

ԳԼՈՒԽ 3.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0811.03.5 «ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0811.03.01.5 «ՏԵԽՆԻԿ-ԱԳՐՈՆՈՄ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում են շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:

9. Միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է`

1) ունենա մասնագիտական գործունեության տվյալ բնագավառում իր մասնագիտական դերին անհրաժեշտ կարողությունները ձևավորելու համար պահանջվող տեսական ու գործնական գիտելիքներ,

2) դրսևորի աշխատանքային և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում գործընկերների և ղեկավարների հետ հաղորդակցվելու, մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր ներկայացնելու, դրանք պարզաբանելու կարողություն,

3) ունենա որոշակի փոփոխվող իրավիճակներում առաջացած խնդիրներին մասնագիտական տիպային և այլընտրանքային լուծումներ առաջարկելու կարողություն,

4) դրսևորի մասնագիտական խնդիրների լուծման համար անհրաժեշտ փաստերը և տեղեկատվությունը համադրելու և ամբողջության մեջ դիտարկելու, ինչպես նաև քաղաքացիական գիտակցություն ցուցաբերելու կարողություն,

5) ունենա մասնագիտական գործունեության գործառույթները սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու հմտություններ,

6) ցուցաբերի իր և աշխատակիցների (առկայության դեպքում) մասնագիտական կարիքները գնահատելու և դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարողություն,

7) ունենա մասնագիտական կարողությունների պարբերաբար կատարելագործման ձգտում և ինքնուսուցման կարողություն,

8) ցուցաբերի մասնագիտական և ընդհանուր բնույթի անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելու, դրանցից օգտվելու և դրանք նպատակային օգտագործելու կամ փոխանցելու կարողություն,

9) ունենա աշխատակիցների (առկայության դեպքում) աշխատանքները կազմակերպելու կամ գործընկերային հարաբերությունները (լիազորության դեպքում) ըստ կարողությունների և մասնագիտացման համակարգելու հմտություններ,

10) ընթացիկ մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ ցուցաբերի ռազմավարական մոտեցումների տարրեր կիրառելու կարողություն:

 

ԳԼՈՒԽ 4.
0811.03.5 «ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0811.03.01.5 «ՏԵԽՆԻԿ-ԱԳՐՈՆՈՄ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում են ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:

11. Միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`

1) իմանա ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթները,

2) տիրապետի հայոց լեզվին,

3) հաղորդակցվի առնվազն երկու օտար լեզուներով,

4) տիրապետի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին,

5) գիտելիքներ ունենա ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի վերաբերյալ,

6) ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,

7) ցուցաբերի կիրառական տնտեսագիտության հիմնադրույթների, մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների, մակրոտնտեսության և միկրոտնտեսության օրենքների, անցումային շրջանի տնտեսության առանձնահատկությունների իմացություն:

8) իմանա էկոլոգիական հիմնական հասկացությունների բովանդակությունը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթները,

9) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ:

12. Միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով սահմանված առանցքային հմտություններին:

13. Միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ըստ մասնագիտացումների սահմանված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

 

ԳԼՈՒԽ 5.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0811.03.5 «ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0811.03.01.5 «ՏԵԽՆԻԿ-ԱԳՐՈՆՈՄ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14. Միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է,

2) ուսումնական պրակտիկան վարող արտադրական ուսուցման վարպետը պետք է ունենա տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն:

3) արտադրական և նախաավարտական պրակտիկաները վարում է մասնագիտական դասընթացի դասախոսը:

15. Միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության ուսումնամեթոդական ապահովության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

16. Միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:

1) Ուսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը`

ա. հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների,

բ. տնտեսագիտական առարկաների,

գ. օտար լեզուների,

դ. անհատական համակարգիչների,

ե. հողագիտության,

զ. բուսաբուծության,

է. գյուղատնտեսական արտադրության սարքավորումների և գործիքների,

ը. էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի:

2) Ուսումնական լաբորատորիաների երաշխավորվող ցանկը`

ա. ագրոքիմիայի

3) Ջերմատուն

4) Սպորտային համալիր`

ա. մարզադահլիճ,

բ. մարզահրապարակ,

Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ, արհեստանոցներ:

17. Միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) առկա ուսուցման ձևի համար ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է, իսկ հեռակա, դրսեկության (էքստեռնատ) և հեռավար (դիստանցիոն) ձևերի համար սահմանվում է ուսումնական պլաններով,

2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,

3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը` առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,

5) հեռակա ուսուցման ձևի դեպքում ուսանողների հետ պարտադիր պարապմունքների տարեկան ծավալը առնվազն 160 ժամ է,

6) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը,

7) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը:

18. Միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ և/կամ առանց տեսական ուսուցման), արտադրական և նախաավարտական պրակտիկաներ,

2) պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,

3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում է ուսումնական հաստատությունը.

4) ուսումնական պրակտիկաներն անցկացվում են պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնական արհեստանոցներում, ուսումնափորձնական տեղամասերում, ուսումնական հաստատության այլ ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում, հաստատություններում,

5) արտադրական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում պրակտիկաների ուսումնական ծրագրերի բովանդակությանը համապատասխան պայմաններ ունեցող կազմակերպություններում:

19. Միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնառության ընթացքում բոլոր ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,

2) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,

3) պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անց կացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով,

4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի մասնագիտական կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին:

 

ԳԼՈՒԽ 6.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0811.03.5 «ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0811.03.01.5 «ՏԵԽՆԻԿ-ԱԳՐՈՆՈՄ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

20. Միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով հավելված 1-ի 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:

21. Միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը` պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,

2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,

3) պետք է առարկայի և /կամ/ մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,

4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս ատեստավորմանը հատկացվող ժամանակը,

5) պետք է մասնագիտության նկարագրին համապատասխան տվյալ որակավորման ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով` կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,

6) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից` պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,

7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի ուսումնական և արտադրական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,

8) պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը:

 

Հավելված 1

Միջին մասնագիտական կրթության 0811.03.5

«Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության

0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորման

պետական կրթական չափորոշչի

 

Աղյուսակ 1

 

Միջին մասնագիտական կրթության 0811.03.5 «Ջերմատնային տնտեսություն»

մասնագիտության 0811.03.01.5 «Տեխնիկ-ագրոնոմ» որակավորման հիմնական

կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ

 

._____________________________________________________________________.

|             ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»                    |

|_____________________________________________________________________|

|1. |Մոդուլի դասիչը       |ԱՀ-Հ-5-17-001                              |

|___|_____________________|___________________________________________|

|2. |Մոդուլի նպատակը      |Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի       |

|   |                     |անձնական շփման ունակությունները, ակտիվացնել|

|   |                     |միջանձնային հաղորդակցության                |

|   |                     |հնարավորությունները, ձևավորել  աշխատանքային|

|   |                     |և  մասնագիտական գործունեության ընթացքում   |

|   |                     |նպատակային հաղորդակցման, գործնական կապերի  |

|   |                     |ու հարաբերությունների ստեղծման             |

|   |                     |կարողությունը:                             |

|___|_____________________|___________________________________________|

|3. |Մոդուլի տևողությունը |36 ժամ                                     |

|___|_____________________|___________________________________________|

|4. |Մուտքային պահանջները |Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական|

|   |                     |մասնագիտական գիտելիքներ պետք չեն:          |

|___|_____________________|___________________________________________|

|5. |Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը             |

|   |կարգը                |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված    |

|   |                     |կատարման չափանիշների բավարար մակարդակի     |

|   |                     |ապահովումն է:                              |

|___|_____________________|___________________________________________|

|6. |Ուսումնառության      |Ներկայացնել հաղորդակցության դերն ու        |

|   |արդյունք 1           |նշանակությունը անձնական և  մասնագիտական    |

|   |                     |նպատակների իրականացման համար               |

|___|_____________________|___________________________________________|

|7. |Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է բացատրում հաղորդակցման           |

|   |                     |անհրաժեշտությունը անձի ինքնադրսևորման  և   |

|   |                     |գործարար հաջողությունների համար,           |

|   |                     |2) ներկայացնում է շփման և  անձնական        |

|   |                     |հաղորդակցման ձևերը,  բաղադրիչները,         |

|   |                     |3) ներկայացնում է գործնական հաղորդակցման   |

|   |                     |եղանակները, բաղադրիչները,                  |

|   |                     |4) շփման հնարավորությունը ուղղորդում է     |

|   |                     |նպատակային հաղորդակցմանը,                  |

|   |                     |5) անձնական հատկանիշները օգտագործում է     |

|   |                     |գործնական հաղորդակցության մեջ:             |

|___|_____________________|___________________________________________|

|8. |Ուսումնառության      |Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը         |

|   |արդյունք 2           |                                           |

|___|_____________________|___________________________________________|

|9. |Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է ներկայացնում ուղղակի հաղորդակցման|

|   |                     |ձևերը,                                     |

|   |                     |2) բանավոր հաղորդակցման ժամանակ վարում է   |

|   |                     |զրույց, արձագանքում է հարցադրումներին,     |

|   |                     |3) հանդես է գալիս հաղորդումներով և         |

|   |                     |զեկույցներով` ներկայացնում է հստակ և       |

|   |                     |նպատակային խոսք,                           |

|   |                     |4) ուղղակի հաղորդակցման ընթացքում հայտնում |

|   |                     |է տեսակետ, դրսևորում  է հետաքրքրություններ,|

|   |                     |հաճոյախոսում է,                            |

|   |                     |5) մասնակցում է դեբատների և  բանավեճերի,   |

|   |                     |պահպանում է համագործակցության              |

|   |                     |շարունակականությունը:                      |

|___|_____________________|___________________________________________|

|10.|Ուսումնառության      |Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը       |

|   |արդյունք 3           |                                           |

|___|_____________________|___________________________________________|

|11.|Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է ներկայացնում անուղղակի           |

|   |                     |հաղորդակցման ձևերը,                        |

|   |                     |2) կազմում և  ձևակերպում  է գրավոր խոսք`   |

|   |                     |պահպանելով նպատակայնությունն ու էթիկան,    |

|   |                     |3) օգտագործում է տեղեկատվական              |

|   |                     |տեխնոլոգիաները և  այլ տեխնիկական միջոցները`|

|   |                     |նպատակային տեղեկատվությունը փոխանցելու     |

|   |                     |համար,                                     |

|   |                     |4) կազմում է գրություններ` ըստ հասցեատիրոջ |

|   |                     |և  նպատակի,                                |

|   |                     |5) վարում է տեղեկատվության հավաքագրման և   |

|   |                     |փոխանցման փաստաթղթեր,                      |

|   |                     |6) բանավոր հաղորդակցման նյութը փոխարկում է |

|   |                     |գրավորի,                                   |

|   |                     |7) գրավոր հաղորդակցման նյութը փոխարկում է  |

|   |                     |բանավոր հակիրճ նյութի:                     |

|___|_____________________|___________________________________________|

|12.|Ուսումնառության      |Ձևավորել  և  զարգացնել միջանձնային         |

|   |արդյունք 4           |հաղորդակցում                               |

|___|_____________________|___________________________________________|

|13.|Կատարման չափանիշներ  |1) նախաձեռնում է անձնական և  աշխատանքային  |

|   |                     |շփում` ըստ իրավիճակի և  զրուցակցի կամ      |

|   |                     |հասցեատիրոջ,                               |

|   |                     |2) ստանում, մշակում և  դասակարգում է       |

|   |                     |անհրաժեշտ (նպատակային) տեղեկատվությունը,   |

|   |                     |3) առկա տեղեկատվությունն օգտագործում է     |

|   |                     |միջանձնային հաղորդակցում ձևավորելու  համար,|

|   |                     |4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և  |

|   |                     |տեխնոլոգիաները` հետաքրքրություն առաջացնելու|

|   |                     |և  շահադրդելու համար,                      |

|   |                     |5) ներգրավվում է երկխոսություններում,      |

|   |                     |քննարկումներում, հայտնում է կարծիք,        |

|   |                     |հիմնավորում է տեսակետներ,                  |

|   |                     |6) պահպանում և  եզրափակում է               |

|   |                     |երկխոսությունը,                            |

|   |                     |7) կարողանում է հաղորդակցվել` հաշվի առնելով|

|   |                     |իրավիճակը և  ունկնդրի հետաքրքրությունները: |

|___|_____________________|___________________________________________|

|14.|Ուսումնառության      |Խթանել համագործակցության ձևավորումը,       |

|   |արդյունք 5           |ստեղծել նախապայմաններ շարունակական         |

|   |                     |գործընկերության համար                      |

|___|_____________________|___________________________________________|

|15.|Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է համագործակցությանը խթանող|

|   |                     |միջոցառումները (գովազդ, հայտարարություններ,|

|   |                     |ցուցահանդեսներ և  այլն),                   |

|   |                     |2) հավանական գործընկերոջ վերաբերյալ        |

|   |                     |հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվությունը,  |

|   |                     |3) հավաքագրված տեղեկատվությունն օգտագործում|

|   |                     |է գործարար հաղորդակցում ձևավորելու  համար, |

|   |                     |4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և  |

|   |                     |տեխնոլոգիաները` հետաքրքրություն առաջացնելու|

|   |                     |և  շահադրդելու համար,                      |

|   |                     |5) հաղորդակցման ընթացքում ձեռք է բերում    |

|   |                     |վստահություն,                              |

|   |                     |6) ապահովում է հետադարձ կապի միջոցառումներ:|

|_____________________________________________________________________|

|    ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»          |

|_____________________________________________________________________|

|16.|Մոդուլի դասիչը       |ԱՀ-ԱԱՕ-5-17-001                            |

|___|_____________________|___________________________________________|

|17.|Մոդուլի նպատակը      |Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել    |

|   |                     |աշխատանքային գործունեության ընթացքում և    |

|   |                     |կենցաղում անվտանգության կանոնները          |

|   |                     |պահպանելու, սանիտարահիգիենիկ պահանջներին   |

|   |                     |համապատասխան կենցաղը և  աշխատանքը          |

|   |                     |կազմակերպելու, հավանական վտանգները և       |

|   |                     |վթարները կանխարգելելու, արտադրական վթարների|

|   |                     |դեպքում` անվտանգության միջոցառումներ       |

|   |                     |իրականացնելու և  առաջին օգնություն         |

|   |                     |ցուցաբերելու կարողություններ:              |

|___|_____________________|___________________________________________|

|18.|Մոդուլի տևողությունը |36 ժամ                                     |

|___|_____________________|___________________________________________|

|19.|Մուտքային պահանջները |Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական|

|   |                     |մասնագիտական գիտելիքներ պետք չեն:          |

|___|_____________________|___________________________________________|

|20.|Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը             |

|   |կարգը                |յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված   |

|   |                     |կատարման չափանիշների բավարար մակարդակի     |

|   |                     |ապահովումն է:                              |

|___|_____________________|___________________________________________|

|21.|Ուսումնառության      |Ներկայացնել աշխատանքային գործունեության    |

|   |արդյունք 1           |ընթացքում և  կենցաղում անվտանգության       |

|   |                     |կանոնները                                  |

|___|_____________________|___________________________________________|

|22.|Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է բացատրում անվտանգության կանոնների|

|   |                     |սահմանման, իրավական կարգավորման և          |

|   |                     |պահպանման անհրաժեշտությունը,               |

|   |                     |2) ըստ հիմնական բնագավառների ճիշտ է        |

|   |                     |ներկայացնում անվտանգության կանոնների       |

|   |                     |պահանջները,                                |

|   |                     |3) ճիշտ է ներկայացնում տեխնոլոգիական       |

|   |                     |սարքավորումների շահագործման անվտանգության  |

|   |                     |կանոնները,                                 |

|   |                     |4) ճիշտ է ներկայացնում հրդեհային           |

|   |                     |անվտանգության և  հակահրդեհային             |

|   |                     |պաշտպանության կանոնները,                   |

|   |                     |5) ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության|

|   |                     |կանոնները,                                 |

|   |                     |6) ներկայացնում է անվտանգության կանոնների  |

|   |                     |խախտման հետևանքները,                       |

|   |                     |պատասխանատվությունները:                    |

|___|_____________________|___________________________________________|

|23.|Ուսումնառության      |Կազմակերպել կենցաղը և  աշխատանքը           |

|   |արդյունք 2           |սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան  |

|___|_____________________|___________________________________________|

|24.|Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է մարդու առողջության և     |

|   |                     |աշխատանքի ընթացքում աշխատունակության վրա   |

|   |                     |ազդող գործոնները (սանիտարահիգիենիկ,        |

|   |                     |հոգեբանաֆիզիոլոգիական, էսթետիկական,        |

|   |                     |սոցիալական-հոգեբանական),                   |

|   |                     |2) ներկայացնում է աշխատավայրի սանիտարիայի  |

|   |                     |և  հիգիենայի ընդհանուր նորմերը             |

|   |                     |(միկրոկլիման, ճառագայթումը,                |

|   |                     |լուսավորվածությունը, տատանումները և  այլն) |

|   |                     |3) ներկայացնում է աշխատանքի համար անհրաժեշտ|

|   |                     |նյութերը և  դրանց անվնաս օգտագործումը,     |

|   |                     |4) ներկայացնում է սանիտարիայի և  հիգիենայի |

|   |                     |պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները,  |

|___|_____________________|___________________________________________|

|25.|Ուսումնառության      |Կանխել հավանական վտանգները և  վթարները,    |

|   |արդյունք 3           |իրականացնել անվտանգության միջոցառումներ    |

|___|_____________________|___________________________________________|

|26.|Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է կենցաղային և  արտադրական |

|   |                     |վթարների առաջացման պատճառները և            |

|   |                     |հետևանքները,                               |

|   |                     |2) ներկայացնում է արտադրական վթարների      |

|   |                     |կանխման աշխատանքները,                      |

|   |                     |3) ներկայացնում է առանձին խմբերի           |

|   |                     |(հաշմանդամություն ունեցող անձինք, հղիներ,  |

|   |                     |անչափահասներ և  այլն) աշխատանքային         |

|   |                     |առանձնահատուկ պայմանները և  վտանգների      |

|   |                     |կանխման սահմանված միջոցառումները,          |

|   |                     |4) ներկայացնում է կենցաղային և  արտադրական |

|   |                     |վթարների ու դժբախտ պատահարների փաստաթղթային|

|   |                     |ձևակերպումների  կարգը:                     |

|___|_____________________|___________________________________________|

|27.|Ուսումնառության      |Ցուցաբերել առաջին օգնություն               |

|   |արդյունք 4           |                                           |

|___|_____________________|___________________________________________|

|28.|Կատարման չափանիշներ  |1) տիրապետում է տարբեր իրավիճակներում      |

|   |                     |առաջին օգնության հիմնական կանոններին,      |

|   |                     |2) առաջին օգնության գործողությունների      |

|   |                     |քայլերը ճիշտ է ներկայացնում,               |

|   |                     |3) կատարում է արհեստական շնչառության և     |

|   |                     |սրտի աշխատանքի վերականգնման գործողություն, |

|   |                     |4) կատարում է արյան հոսքի դադարեցման և  բաց|

|   |                     |վնասվածքների վիրակապման գործողություն,     |

|   |                     |5) կատարում է այրվածքների նախնական մշակման |

|   |                     |և  էլեկտրահարվածին առաջին օգնություն       |

|   |                     |ցուցաբերելու գործողություններ,             |

|   |                     |6) կատարում է վիրակապման և  անշարժացման    |

|   |                     |գործողություն` տարբեր կոտրվածքների դեպքում,|

|   |                     |7) ներկայացնում է տարբեր թունավորման       |

|   |                     |դեպքերում առաջին օգնության կազմակերպման    |

|   |                     |գործողությունները:                         |

|_____________________________________________________________________|

|       ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ»             |

|_____________________________________________________________________|

|29.|Մոդուլի դասիչը       |ԱՀ-ՀՕ-5-17-001                             |

|___|_____________________|___________________________________________|

|30.|Մոդուլի նպատակը      |Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի       |

|   |                     |համակարգչային տեխնիկայից օգտվելու և  դրա   |

|   |                     |ծրագրային հնարավորությունները կիրառելու    |

|   |                     |առաջնային կարողությունները, աշխատանքային   |

|   |                     |գործունեության ընթացքում և  անձնական       |

|   |                     |կարիքների շրջանակներում կիրառել            |

|   |                     |համակարգչային օպերացիոն համակարգերի,       |

|   |                     |գրասենյակային փաթեթների (Microsoft Office) |

|   |                     |ծրագրերը, կատարելագործել համացանցից        |

|   |                     |օգտվելու կարողությունները և  տեղեկատվական  |

|   |                     |բազաների հետ նպատակային աշխատելու          |

|   |                     |հմտությունները                             |

|___|_____________________|___________________________________________|

|31.|Մոդուլի տևողությունը |36 ժամ                                     |

|___|_____________________|___________________________________________|

|32.|Մուտքային պահանջները |Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական|

|   |                     |մասնագիտական գիտելիքներ պետք չեն:          |

|___|_____________________|___________________________________________|

|33.|Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը             |

|   |կարգը                |յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված   |

|   |                     |կատարման չափանիշների բավարար մակարդակի     |

|   |                     |ապահովումն է:                              |

|___|_____________________|___________________________________________|

|34.|Ուսումնառության      |Համակարգչային տեխնիկայի տիրապետում և       |

|   |արդյունք 1           |օպերացիոն համակարգի կիրառում               |

|___|_____________________|___________________________________________|

|35.|Կատարման չափանիշներ  |1) տիրապետում է համակարգչի հիմնական և      |

|   |                     |լրացուցիչ բաղադրիչներին,                   |

|   |                     |2) տիրապետում է միացնելու, օգտագործելու և  |

|   |                     |անջատելու տեխնիկական պայմաններին,          |

|   |                     |3) տիրապետում է համակարգչային օժանդակ      |

|   |                     |տեխնիկական սարքերից (printer, scaner,      |

|   |                     |projector, fax, պատճենման սարք և  այլն),   |

|   |                     |4) ներկայացնում է օպերացիոն համակարգի      |

|   |                     |պատուհանային կառուցվածքը,                  |

|   |                     |5) ներկայացնում է կիրառվող հիմնական        |

|   |                     |ծրագրերը (microsoft office),               |

|   |                     |6) կարողանում է բացել առաջադրված թղթապանակը|

|   |                     |և  ֆայլը,                                  |

|   |                     |7) օգտվում է պատուհանային մենյուի հիմնական |

|   |                     |հրամաններից,                               |

|   |                     |8) ստեղծում է նոր թղթապանակ ու ֆայլ,       |

|   |                     |պահպանում, բացում, փակում և  տեղադրում է   |

|   |                     |առաջադրված վայրում,                        |

|   |                     |9) կատարում է առաջադրված փաստաթղթի տպագրում|

|   |                     |(Print):                                   |

|___|_____________________|___________________________________________|

|36.|Ուսումնառության      |Տեքստերի խմբագրում և  ֆորմատավորում        |

|   |արդյունք 2           |                                           |

|___|_____________________|___________________________________________|

|37.|Կատարման չափանիշներ  |1) կարողանում է ծրագրերը պատրաստել հայերեն |

|   |                     |և  օտար լեզվով տեքստ մուտքագրելու համար,   |

|   |                     |2) մուտքագրում է տեքստ, մեծատառ նշաններ,   |

|   |                     |սիմվոլներ, թվանշաններ,                     |

|   |                     |3) կարողանում է տեղաշարժել տեքստային       |

|   |                     |ցուցիչը տեքստի մեջ կատարելով ուղղումներ,   |

|   |                     |ջնջումներ, լրացումներ,                     |

|   |                     |4) կատարում է մուտքագրված տեքստի պարզագույն|

|   |                     |ֆորմատավորում` փոխելով տողերի              |

|   |                     |դասավորությունը, միջտողային                |

|   |                     |տարածությունները, տեքստի գունային ֆոնը,    |

|   |                     |պարբերության խորությունները լուսանցքներից, |

|   |                     |5) կարողանում է տեքստին կից ներմուծել      |

|   |                     |նկարներ, գրաֆիկներ, աղյուսակներ,           |

|   |                     |անիմացիաներ և  այլն:                       |

|___|_____________________|___________________________________________|

|38.|Ուսումնառության      |Աղյուսակների պատրաստում և  խմբագրում       |

|   |արդյունք 3           |                                           |

|___|_____________________|___________________________________________|

|39.|Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է աղյուսակներ կազմելու     |

|   |                     |համապատասխան ծրագրերը և  նախապատրաստել     |

|   |                     |դրանք,                                     |

|   |                     |2) կազմում է աղյուսակ առաջադրված չափերով և |

|   |                     |մուտքագրում տվյալներ,                      |

|   |                     |3) կատարում է ուղղումներ ու լրացումներ     |

|   |                     |աղյուսակում (տվյալներ, տողեր, սյուներ և    |

|   |                     |այլն),                                     |

|   |                     |4) փնտրում և  գտնում է տվյալներ            |

|   |                     |աղյուսակում,                               |

|   |                     |5) ստեղծում է պարզ ֆունկցիոնալ             |

|   |                     |կախվածություն տվյալների մեջ:               |

|___|_____________________|___________________________________________|

|40.|Ուսումնառության      |Գրաֆիկական խմբագրում և  նկարազարդում       |

|   |արդյունք 4           |                                           |

|___|_____________________|___________________________________________|

|41.|Կատարման չափանիշներ  |1) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ,        |

|   |                     |2) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ`        |

|   |                     |օգտագործելով Autoshapes պատուհանի պատրաստի |

|   |                     |ձևերը,                                     |

|   |                     |3) գծագրում է կանոնավոր պատկերներ,         |

|   |                     |4) ֆորմատավորում է գրաֆիկական օբյեկտները`  |

|   |                     |տեղափոխելով, պատճենելով, պտտելով և  չափերը |

|   |                     |փոխելով,                                   |

|   |                     |5) խմբավորում է գրաֆիկական օբյեկտները,     |

|   |                     |6) գծագրում է տեքստային բլոկներ,           |

|   |                     |7) կատարում է գրաֆիկական օբյեկտների        |

|   |                     |գունաերանգավորում:                         |

|___|_____________________|___________________________________________|

|42.|Ուսումնառության      |Ցուցադրության կազմակերպում համակարգչային   |

|   |արդյունք 5           |ծրագրերով                                  |

|___|_____________________|___________________________________________|

|43.|Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է ցուցադրական ծրագրերը և   |

|   |                     |դրանց պատուհանի կառուցվածքը,               |

|   |                     |2) մուտքագրում է տեքստ, թվային արժեքներ և  |

|   |                     |պարզ գործողություններ,                     |

|   |                     |3) ներբեռնում է նկարներ, տեսանյութեր,      |

|   |                     |անիմացիաներ, տվյալներ` աղյուսակի, գրաֆիկի  |

|   |                     |տեսքով,                                    |

|   |                     |4) կարողանում է առաջադրված թեմայով         |

|   |                     |պատրաստել ավարտուն փաստաթուղթ ցուցադրության|

|   |                     |համար,                                     |

|   |                     |5) ցուցադրում է պատրաստված տեղեկատվական    |

|   |                     |նյութը:                                    |

|___|_____________________|___________________________________________|

|44.|Ուսումնառության      |Աշխատել համացանցում                        |

|   |արդյունք 6           |                                           |

|___|_____________________|___________________________________________|

|45.|Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է «համացանց»               |

|   |                     |հասկացությունը,                            |

|   |                     |2) օգտագործում է ինտերնետային հիմնական     |

|   |                     |ծրագրերը,                                  |

|   |                     |3) ներկայացնում է History, Favorites, Stop,|

|   |                     |Refresh հրամանների, Back և  Forward        |

|   |                     |կոճակների նշանակությունը,                  |

|   |                     |4) փնտրում է առաջադրված տվյալները համացանցի|

|   |                     |տեղեկատվական բազաներում (որոնողական և  բաց |

|   |                     |ցանցերից),                                 |

|   |                     |5) կարողանում է համացանցից ներբեռնել,      |

|   |                     |պահպանել և  օգտագործել տեղեկությունները,   |

|   |                     |6) գրանցվում է էլեկտրոնային փոստում,       |

|   |                     |ինտերնետային ծրագրերում և  այլ կայքերում,  |

|   |                     |7) օգտագործում է էլեկտրոնային փոստի        |

|   |                     |հնարավորությունները, ուղարկում և  ստանում  |

|   |                     |ինֆորմացիա (հաղորդագրություն, նամակ և      |

|   |                     |կցորդ):                                    |

._____________________________________________________________________.

 

---------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
17.11.2017
N 1327-Ն
Հրաման