Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԲՆԱԿՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԲՆԱԿՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆԸ ԳԵՐԱՏԵՍՉՈ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.09.1993  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 1993 թ. թիվ 453

 

i

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԲՆԱԿՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆԸ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

Հաստատել գերատեսչական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության) բնակֆոնդի սեփականաշնորհմանը գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության կարգը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թվականի

սեպտեմբերի 8-ի թիվ 453 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԲՆԱԿՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆԸ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներն իրականացնում են իրենց տարածքում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակֆոնդի սեփականաշնորհումը` իրենց կողմից ստեղծված հանձնաժողովների միջոցով, համապատասխան գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

2. Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմները նշված բնակֆոնդի սեփականաշնորհումը սկսելու մասին գրավոր ձևով տեղյակ են պահում իրենց տարածքում բնակֆոնդ ունեցող համապատասխան գերատեսչությանը, ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը` հանձնաժողովի նիստում սեփականաշնորհման հարցի քննարկմանը վերջիններիս լիազոր ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու համար:

3. Գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչները հանձնաժողովի նիստին մասնակցում են համապատասխան լիազորագրով:

4. Գերատեսչության, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության լիազոր ներկայացուցչի հանձնաժողովի նիստին չներկայանալը արգելք չի հանդիսանում սեփականաշնորհման մասին որոշման ընդունման համար:

5. Հանձնաժողովի նիստում անհամաձայնության կամ տարաձայնությունների դեպքում քննարկվող հարցի վերաբերյալ վերջնական որոշումն ընդունում է պատգամավորների տեղական խորհրդի գործկոմը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.09.1993
N 453
Որոշում