(ուժը կորցրել է 10.04.06 թիվ 404-Ն հրաման)
i
118.0420.221299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
6 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 420
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշման (1999թ. հունվարի 11-ի խմբագրությամբ), հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման հետևյալ ստանդարտները.
ՀՀՀՀՍ 10 «Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի
ունեցած դեպքեր»
ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ»
ՀՀՀՀՍ 33 «Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ»
ՀՀՀՀՍ 34 «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ»:
2. Սահմանել, որ սույն ստանդարտները տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ (1999թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) սահմանված կազմակերպությունների վրա:
Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտ ՀՀՀՀՍ 10
Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքեր
Հաշվապահական հաշվառման սույն ստանդարտը սահմանվում է 1999 թվականին վերանայված հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 10-ի «Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքեր» հիման վրա:
Սույն ստանդարտը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ (1999թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) սահմանված ընկերությունների վրա:
Բովանդակություն
Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտ ՀՀՀՀՍ 10
Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքեր
պարագրաֆներ
ՆՊԱՏԱԿԸ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ 1
ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ 2-6
ՃԱՆԱՉՈՒՄ ԵՎ ՉԱՓՈՒՄ 7-12
Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող
ճշգրտող դեպքեր 7-8
Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող
չճշգրտող դեպքեր 9-10
Շահաբաժիններ 11-12
ԱՆԸՆԴՀԱՏՈՒԹՅՈՒՆ 13-15
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ 16-21
Հրապարակման համար վավերացման ամսաթիվը 16-17
Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ պայմանների
բացահայտման արդիականացում 18-19
Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող
չճշգրտող դեպքեր 20-21
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ 22
Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտ ՀՀՀՀՍ 10
Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքեր
Ստանդարտը գրված է շեղ և թավ տառերով և պետք է ընկալվի սույն փաստաթղթում ներկայացված մեկնաբանությունների հետ:
Այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման իրավական կարգավորման համակարգի տարրերից մեկը և պետք է կիրառվի հաշվապահական հաշվառման մյուս ստանդարտների և այլ իրավական ակտերի հետ համատեղ:
Նպատակը
Սույն ստանդարտի նպատակն է սահմանել`
ա) կազմակերպությունը երբ պետք է ճշգրտի իր ֆինանսական հաշվետվությունները` կապված հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքերի հետ, և`
բ) բացահայտումները, որոնք կազմակերպությունը պետք է կատարի ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելու (օրենսդրությամբ սահմանված հասցեներով) համար վավերացման (ստորագրման) ամսաթվի, ինչպես նաև հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ:
Ստանդարտը նաև պահանջում է, որ կազմակերպությունը իր ֆինանսական հաշվետվությունները չպետք է պատրաստի անընդհատության հիմունքով, եթե հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքերը ցույց են տալիս, որ անընդհատության սկզբունքի կիրառումը տեղին չէ:
Գործողության ոլորտը
1. Սույն ստանդարտը պետք է կիրառվի հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքերի հաշվապահական հաշվառման և բացահայտման համար:
Սահմանումներ
2. Ստորև բերված տերմինները սույն ստանդարտում օգտագործված են հետևյալ իմաստներով`
Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքեր` բարենպաստ և ոչ բարենպաստ դեպքեր, որոնք տեղի են ունենում հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի և այն ամսաթվի միջև ընկած ժամանակաշրջանում, երբ ֆինանսական հաշվետվությունները վավերացվում (ստորագրվում) են ներկայացնելու (օրենսդրությամբ սահմանված հասցեներով) համար: Տարբերակվում է դեպքերի երկու տեսակ`
ա) դեպքեր, որոնք հաստատում են հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ գոյություն ունեցող պայմանները (իրավիճակը) (հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող ճշգրտող դեպքեր), և`
բ) դեպքեր, որոնք ցույց են տալիս հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո առաջացած պայմանները (իրավիճակը) (հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող չճշգրտող դեպքեր):
3. Ֆինանսական հաշվետվությունների ներկայացման համար վավերացման գործընթացը կարող է փոփոխվել` կախված կառավարման կառուցվածքից, օրենսդրությամբ սահմանված պահանջներից, ինչպես նաև այն ընթացակարգերից, որոնց հետևում են ֆինանսական հաշվետվությունները պատրաստելիս և ավարտին հասցնելիս:
4. Որոշ դեպքերում կազմակերպությունից պահանջվում է ֆինանսական հաշվետվությունները բաժնետերերի հաստատմանը ներկայացնել, երբ դրանք արդեն սահմանված հասցեներով ներկայացվել են: Այդպիսի դեպքերում ֆինանսական հաշվետվությունները համարվում են վավերացված սկզբնական ներկայացման ամսաթվի դրությամբ և ոչ թե ֆինանսական հաշվետվությունները բաժնետերերի կողմից հաստատելու ամսաթվի դրությամբ:
.______________________________________________________________________.
| Օրինակ. |
| |
| Կազմակերպության կառավարչությունը 20X1թ. տարեկան ֆինանսական |
| հաշվետվությունների նախագիծը կազմում է 20X2թ. փետրվարի 28-ին: |
| 20X2թ. մարտի 18-ին տնօրինությունը զննում է ֆինանսական |
| հաշվետվությունները և վավերացնում է դրանք սահմանված հասցեներով |
| ներկայացնելու համար: Ֆինանսական հաշվետվություններն բաժնետերերին և |
| այլոց մատչելի են դարձվում 20X2թ. ապրիլի 1-ին: Բաժնետերերի տարեկան |
| ժողովը ֆինանսական հաշվետվությունները հաստատում է 20X2թ. մայիսի 15-ին |
| և հաստատված ֆինանսական հաշվետվությունները 20X2թ. մայիսի 17-ին |
| հանձնվում են կարգավորող մարմնին (արտաքին): |
| |
| Ֆինանսական հաշվետվությունները համարվում են վավերացված ներկայացման|
| համար 20X2թ. մարտի 18-ին (տնօրինության կողմից ներկայացնելու համար |
| վավերացման ամսաթիվը): |
.______________________________________________________________________.
5. Որոշ դեպքերում կազմակերպության կառավարչությունից պահանջվում է ֆինանսական հաշվետվությունները խորհրդի (կազմված միայն ոչ գործադիր աշխատողներից) հաստատմանը ներկայացնել: Այդպիսի դեպքերում ֆինանսական հաշվետվությունները համարվում են վավերացված, երբ կառավարչությունը վավերացնում է դրանք խորհրդին ներկայացնելու համար:
.______________________________________________________________________.
| Օրինակ. |
| |
| 20X2թ. մարտի 18-ին կազմակերպության կառավարչությունը վավերացնում |
| է ֆինանսական հաշվետվությունները` խորհրդին ներկայացնելու համար: |
| Խորհուրդը հաստատում է ֆինանսական հաշվետվությունները |
| 20X2թ. մարտի 26-ին: Ֆինանսական հաշվետվությունները մատչելի են |
| դարձվում բաժնետերերին և այլոց 20X2 թ. ապրիլի 1-ին: Բաժնետերերի |
| տարեկան ժողովը ֆինանսական հաշվետվությունները ստանում է 20X2թ. մայիսի |
| 15-ին, և ֆինանսական հաշվետվությունները 20X2թ. մայիսի 17-ին |
| հանձնվում են կարգավորող մարմնին (արտաքին): |
.______________________________________________________________________.
Ֆինանսական հաշվետվությունները համարվում են վավերացված ներկայացման համար 20x2թ. մարտի 18-ին (կառավարչության կողմից խորհրդին ներկայացնելու համար վավերացման ամսաթիվը):
6. Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքերը ներառում են ֆինանսական հաշվետվությունները ներկայացման համար վավերացնելու ամսաթվի դրությամբ տեղի ունեցած բոլոր դեպքերը, նույնիսկ, եթե մինչև հաշվետվությունների վավերացնելը շահույթը կամ ընտրված այլ ֆինանսական տեղեկատվություն արդեն ներկայացվել է:
Ճանաչում և չափում
Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած ճշգրտող դեպքեր
7. Կազմակերպությունը պետք է ճշգրտի իր ֆինանսական հաշվետվություններում ճանաչված գումարները` հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած ճշգրտող դեպքերն արտացոլելու նպատակով:
8. Ստորև բերված են հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած ճշգրտող դեպքերի օրինակներ, որոնք պահանջում են, որ կազմակերպությունը ճշգրտի իր ֆինանսական հաշվետվություններում ճանաչված գումարները կամ ճանաչի նախկինում չճանաչված հոդվածները.
ա) հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո կայացված դատարանի վճիռը, որը պահանջում է, որ կազմակերպությունը ճշգրտի արդեն ճանաչված պահուստը կամ ճանաչի պահուստ` պարզապես պայմանական պարտավորությունները բացահայտելու փոխարեն, քանի որ այդ վճիռը հաստատում է, որ կազմակերպությունն արդեն ուներ պարտավորություն հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ.
բ) հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղեկատվության ստացումը, որը ցույց է տալիս, որ հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ ակտիվը արժեզրկված էր, կամ, որ այդ ակտիվի համար նախկինում ճանաչված արժեզրկումից կորուստը ճշգրտման կարիք ունի: Օրինակ`
I. պատվիրատուի սնանկացումը, որը տեղի է ունենում հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո, սովորաբար հաստատում է, որ հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ արդեն գոյություն ուներ կորուստ` առևտրական դեբիտորական պարտքի գծով և, որ կազմակերպության առևտրական դեբիտորական պարտքի հաշվեկշռային արժեքը ճշգրտման կարիք ունի.
II. հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո պաշարների վաճառքը կարող է վկայել հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ դրանց իրացման զուտ արժեքի մասին.
գ) հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո այն փաստի բացահայտումը, որ մինչև հաշվապահական հաշվեկշռի ամսաթիվը ձեռքբերված ակտիվների ինքնարժեքը կամ ակտիվների վաճառքից հասույթը ճիշտ չէր որոշված.
դ) հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո շահույթի բաժնեմասի կամ վճարելիք պարգևավճարների գումարի որոշումը, եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ ուներ այդպիսի վճարումներ կատարելու իրավական կամ կառուցողական պարտավորություն (տես ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ»)` որպես մինչև այդ ամսաթիվը տեղի ունեցած դեպքերի արդյունք (տես ՀՀՀՀՍ 19 «Աշխատակիցների նպաստներ»), և
ե) կեղծիքների կամ սխալների հայտնաբերում, որոնք ցույց են տալիս, որ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ չեն:
Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած չճշգրտող դեպքեր
9.Կազմակերպությունը չպետք է ճշգրտի իր ֆինանսական հաշվետվություններում ճանաչված գումարները` հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած չճշգրտող դեպքերն արտացոլելու նպատակով:
10. Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո չճշգրտող դեպքի օրինակ է` ներդրումների շուկայական արժեքի նվազումը հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի և այն ամսաթվի միջև ընկած ժամանակաշրջանում, երբ ֆինանսական հաշվետվությունները վավերացվում են հրապարակման համար: Շուկայական արժեքի անկումը սովորաբար կապված չէ հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ ներդրումների վիճակի հետ, այլ արտացոլում է այն հանգամանքները, որոնք առաջացել են հետագա ժամանակաշրջանում: Այդ իսկ պատճառով կազմակերպությունը իր ֆինանսական հաշվետվություններում չի ճշգրտում այդ ներդրումների գծով ճանաչված գումարները: Նմանապես կազմակերպությունը չի արդիականացնում հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ այդ ներդրումների գծով բացահայտված այլ գումարները, չնայած կարող է լրացուցիչ բացահայտման կարիք լինել` համաձայն պարագրաֆ 20-ի:
Շահաբաժիններ
11. Եթե սեփական կապիտալի գործիքներ տիրապետողների շահաբաժինները (ինչպես սահմանված է ՀՀՀՀՍ 32 «Ֆինանսական գործիքներ, բացահայտումը և ներկայացումը»-ում) առաջադրված կամ հայտարարված են հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո, կազմակերպությունը չպետք է ճանաչի այդ շահաբաժինները որպես պարտավորություն` հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ:
12. ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտը պահանջում է, որ կազմակերպությունը բացահայտի շահաբաժինների գումարը, որն առաջադրվել կամ հայտարարվել է հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո, բայց մինչև ֆինանսական հաշվետվությունների` ներկայացման համար վավերացումը: ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտը թույլ է տալիս կազմակերպությանը կատարել այս բացահայտումը`
ա) հաշվապահական հաշվեկշռում` որպես սեփական կապիտալի առանձին բաղադրիչ, կամ`
բ) ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում:
Անընդհատություն
13. Կազմակերպությունը չպետք է պատրաստի իր ֆինանսական հաշվետվություններն անընդհատության հիմունքով, եթե ղեկավարությունը հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո որոշում է, որ մտադիր է լուծարել կազմակերպությունը կամ դադարեցնել գործունեությունը, կամ էլ չունի այլ կերպ վարվելու իրատեսական այլընտրանք:
14. Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո գործունեության արդյունքների և ֆինանսական վիճակի վատթարացումը կարող է վկայել անընդհատության սկզբունքի կիրառման դեռևս տեղին լինելու հարցի քննարկման անհրաժեշտության մասին: Եթե անընդհատության սկզբունքի կիրառումն այլևս տեղին չէ, դրա ազդեցությունն այնքան զգալի է, որ սույն ստանդարտը պահանջում է արմատական փոփոխություն հաշվապահական հաշվառման հիմունքներում և ոչ թե հաշվապահական հաշվառման նախկինում կիրառված հիմունքների համաձայն ճանաչված գումարների ճշգրտում:
15. ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտը պահանջում է որոշակի բացահայտումներ, եթե`
ա) ֆինանսական հաշվետվությունները պատրաստված չեն անընդհատության սկզբունքով, կամ`
բ) ղեկավարությունը տեղյակ է էական անորոշություններին` կապված այն դեպքերի կամ պայմանների հետ, որոնք կարող են նշանակալի կասկածներ հարուցել կազմակերպության անընդհատ գործելու կարողության վերաբերյալ: Բացահայտում պահանջող դեպքերը կամ պայմանները կարող են առաջանալ հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո:
Բացահայտում
Ներկայացման համար վավերացնելու ամսաթիվը
16. Կազմակերպությունը պետք է բացահայտի ֆինանսական հաշվետվությունների` ներկայացման համար վավերացման ամսաթիվը և, թե ում կողմից են դրանք վավերացվել: Եթե կազմակերպության սեփականատերերը կամ այլոք իրավասու են փոփոխել ֆինանսական հաշվետվությունները` ներկայացնելուց հետո, կազմակերպությունը պետք է բացահայտի այդ փաստը:
17. Օգտագործողների համար կարևոր է իմանալ, թե երբ են ֆինանսական հաշվետվությունները վավերացվել ներկայացման համար, քանի որ ֆինանսական հաշվետվությունները չեն արտացոլում այդ ամսաթվից հետո տեղի ունեցած դեպքերը:
Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ առկա պայմանների (իրավիճակի) բացահայտման արդիականացում
18. Եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղեկատվություն է ստանում այն պայմանների մասին, որոնք առկա էին հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ, կազմակերպությունը պետք է արդիականացնի այդ պայմաններին վերաբերող այլ բացահայտումները` հաշվի առնելով նոր տեղեկատվությունը:
19. Որոշ դեպքերում անհրաժեշտ է արդիականացնել կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում բացահայտումները` հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո ստացված տեղեկատվությունն արտացոլելու նպատակով, նույնիսկ եթե այդ տեղեկատվությունը չի ազդում կազմակերպության կողմից իր ֆինանսական հաշվետվություններում ճանաչված գումարների վրա: Բացահայտման արդիականացման անհրաժեշտության օրինակ է. հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո հայտնի է դառնում պայմանական պարտավորության փաստը, որն առկա էր հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ: Բացի այն բանի քննարկումից, թե արդյոք կազմակերպությունը ներկա դրությամբ պետք է ճանաչի պահուստ` համաձայն ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական ակտիվներ և պայմանական պարտավորություններ» ստանդարտի, կազմակերպությունն արդիականացնում է պայմանական պարտավորությունների վերաբերյալ իր բացահայտումները` հաշվի առնելով այդ փաստը:
Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած չճշգրտող դեպքեր
20. Եթե հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո չճշգրտող դեպքերն այնքան կարևոր են, որ դրանց չբացահայտումը կազդեր ֆինանսական հաշվետվություններն օգտագործողների` ճիշտ գնահատումներ կատարելու և որոշումներ ընդունելու կարողության վրա, ապա կազմակերպությունը պետք է բացահայտի հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած չճշգրտող դեպքի յուրաքանչյուր նշանակալի դասի մասին հետևյալ տեղեկատվությունը`
ա) դեպքի բնույթը, և
բ) դրա ֆինանսական հետևանքի գնահատումը կամ այդպիսի գնահատում կատարելու անհնարինության մասին հայտարարություն:
21. Ստորև բերվում են հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած չճշգրտող դեպքերի օրինակներ, որոնք կարող են այնքան կարևոր լինել, որ դրանց չբացահայտումը կազդեր ֆինանսական հաշվետվություններն օգտագործողների` ճիշտ գնահատումներ կատարելու և որոշումներ ընդունելու կարողության վրա.
ա) հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո խոշոր ձեռնարկատիրական գործունեության միավորումը (ՀՀՀՀՍ 22 «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ստանդարտը այսպիսի դեպքերում պահանջում է հատուկ բացահայտումներ) կամ խոշոր դուստր ընկերության օտարումը.
բ) գործառնություն ընդհատելու ծրագրի հայտարարումը, ընդհատվող գործառնությանը վերաբերող ակտիվների օտարումը կամ պարտավորությունների մարումը, կամ էլ այդպիսի ակտիվներ վաճառելու կամ այդպիսի պարտավորություններ մարելու պարտավորեցնող համաձայնագրերի մեջ մտնելը (տես ՀՀՀՀՍ 35 «Ընդհատված գործառնություններ» ստանդարտը).
գ) ակտիվների խոշոր գնումներ և օտարումներ կամ ակտիվների խոշոր բռնագրավում պետության կողմից.
դ) հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո հրդեհի, բնական աղետի և այլ արտակարգ դեպքերի հետևանքով արտադրական հզորությունների ոչնչացում.
ե) խոշոր վերակառուցում սկսելը կամ դրա մասին հայտարարելը (տես ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ»).
զ) հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո սովորական բաժնետոմսերով և սովորական բաժնետոմսերի փոխարկվող պայմանագրերով խոշոր գործարքները (ՀՀՀՀՍ 33 «Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ» ստանդարտը խրախուսում է կազմակերպությանը` բացահայտել այդպիսի գործարքների նկարագրությունը, բացի կապիտալացումից և բաժնետոմսերի տարանջատումից).
է) հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո ակտիվների գների կամ արտարժույթի փոխարժեքների անսովոր խոշոր փոփոխությունները.
ը) հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո հայտարարված կամ ուժի մեջ մտած հարկային օրենքների փոփոխությունները, որոնք նշանակալի ազդեցություն ունեն հետաձգված հարկային ակտիվների և պարտավորությունների վրա (տես ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ»).
թ) նշանակալի պայմանագրային պարտականությունների կամ պայմանական պարտավորությունների ստանձնումը, օրինակ` նշանակալի երաշխիքների տրամադրումը, և
ժ) խոշոր դատական գործընթացի սկիզբը, որն առաջանում է հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքերի հետևանքով:
ՈՒժի մեջ մտնելը
22. Սույն հաշվապահական հաշվառման ստանդարտը գործողության մեջ է դրվում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտ ՀՀՀՀՍ 12
Շահութահարկ
Հաշվապահական հաշվառման սույն ստանդարտը սահմանվում է 1996 թվականին վերանայված հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 12-ի «Շահութահարկ» հիման վրա:
Սույն ստանդարտը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ (1999թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) սահմանված կազմակերպությունների վրա:
Բովանդակություն
Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտ ՀՀՀՀՍ 12
Շահութահարկ
պարագրաֆներ
ՆՊԱՏԱԿԸ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ 1-4
ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ 5-11
Հարկային բազա 7-11
ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ
ՀԱՐԿԱՅԻՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ 12-14
ՀԵՏԱՁԳՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ
ՀԵՏԱՁԳՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ 15-45
Հարկվող ժամանակավոր տարբերություններ 15-23
Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ 19
Իրական արժեքով հաշվառվող ակտիվներ 20
Գուդվիլ 21
Ակտիվի կամ պարտավորության սկզբնական ճանաչումը 22-23
Նվազեցվող (չհարկվող) ժամանակավոր տարբերություններ 24-33
Բացասական գուդվիլ 32
Ակտիվի կամ պարտավորության սկզբնական ճանաչումը 33
Չօգտագործված հարկային վնասներ և չօգտագործված
հարկային զեղչեր 34-36
Չճանաչված հետաձգված հարկային ակտիվների վերագնահատում 37
Ներդրումներ դուստր ընկերություններում ու ասոցիացված
կազմակերպություններում և մասնակցություններ համատեղ
ձեռնարկումներում 38-45
ՉԱՓՈՒՄԸ 46-56
ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՀԵՏԱՁԳՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ 57-68
Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն 58-60
Անմիջականորեն սեփական կապիտալին դեբետագրվող կամ
կրեդիտագրվող հոդվածներ 61-65
Ձեռնարկատիրական գործունեության միավորումից առաջացող
հետաձգված հարկ 66-68
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ 69-78
Հարկային ակտիվներ և հարկային պարտավորություններ 69-76
Հաշվանցում 71-76
Հարկի գծով ծախս 77-78
Սովորական գործունեությունից առաջացած շահույթին կամ
վնասին վերաբերող հարկի գծով ծախս (եկամուտ (փոխհատուցում)) 77
Արտերկրյա (արտարժութային) հետաձգված հարկային
պարտավորությունների և ակտիվների փոխարժեքային
տարբերությունները 78
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ 79-88
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ 89-90
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
1. Ժամանակավոր տարբերությունների օրինակներ
2. Ցուցադրական հաշվարկներ և ներկայացում
Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտ ՀՀՀՀՍ 12
Շահութահարկ
Ստանդարտը գրված է շեղ և թավ տառերով և պետք է ընկալվի սույն ստանդարտում ներկայացված մեկնաբանությունների հետ: Այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման իրավական կարգավորման համակարգի տարրերից մեկը և պետք է կիրառվի հաշվապահական հաշվառման մյուս ստանդարտների և այլ իրավական ակտերի հետ համատեղ:
Նպատակը
Սույն ստանդարտի նպատակն է սահմանել շահութահարկի հաշվապահական հաշվառման մոտեցումը: Շահութահարկի հաշվապահական հաշվառման հիմնական խնդիրը կայանում է նրանում, թե ինչպես հաշվառել կազմակերպության հաշվեկշռում ճանաչված ակտիվների (պարտավորությունների) հաշվեկշռային արժեքի ապագա փոխհատուցման (մարման), ինչպես նաև կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում ճանաչված ընթացիկ ժամանակաշրջանի գործարքների և այլ իրադարձությունների ընթացիկ և ապագա հարկային հետևանքները:
Հենց ակտիվի կամ պարտավորության ճանաչումից բխում է, որ հաշվետու կազմակերպությունն ակնկալում է փոխհատուցել կամ մարել այդ ակտիվի կամ պարտավորության հաշվեկշռային արժեքը: Եթե հավանական է, որ այդ հաշվեկշռային արժեքի փոխհատուցումը կամ մարումը կհանգեցնի ավելի մեծ (փոքր) ապագա հարկային վճարումների, քան նրանք, որ կլինեին, եթե նշված փոխհատուցումը կամ մարումը չունենար հարկային հետևանքներ, ապա սույն ստանդարտը պահանջում է, որ կազմակերպությունը ճանաչի հետաձգված հարկային պարտավորությունը (հետաձգված հարկային ակտիվը)` որոշակի սակավաթիվ բացառություններով:
Սույն ստանդարտը պահանջում է, որ կազմակերպությունը գործարքների և այլ իրադարձությունների հարկային հետևանքները հաշվառի այն նույն եղանակով, որով նա հաշվառում է հենց այդ գործարքները և այլ իրադարձությունները: Այսպիսով, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչված գործարքների և այլ իրադարձությունների հետ կապված հարկային հետևանքները նույնպես ճանաչվում են այդ նույն հաշվետվությունում: ՈՒղղակիորեն սեփական կապիտալում ճանաչված գործարքների և այլ իրադարձությունների հետ կապված հարկային հետևանքները ևս ուղղակիորեն ճանաչվում են սեփական կապիտալում: Նմանապես, ձեռնարկատիրական գործունեության միավորումից հետաձգված հարկային ակտիվների և պարտավորությունների ճանաչումը ազդում է այդ միավորումից առաջացող գուդվիլի կամ բացասական գուդվիլի գումարի վրա:
Սույն ստանդարտը նաև անդրադառնում է չօգտագործված հարկային վնասներից կամ չօգտագործված հարկային զեղչերից առաջացած հետաձգված հարկային ակտիվների ճանաչմանը, ֆինանսական հաշվետվություններում շահութահարկի ներկայացմանը և շահութահարկին վերաբերող տեղեկատվության բացահայտմանը:
Գործողության ոլորտը
1. Սույն ստանդարտը պետք է կիրառվի շահութահարկը հաշվառելիս:
2. Սույն ստանդարտի նպատակով շահութահարկը ներառում է բոլոր ազգային և արտերկրյա հարկերը, որոնց հիմքում ընկած է հարկվող շահույթը: Շահութահարկը ներառում է նաև այնպիսի հարկեր, ինչպիսիք են, օրինակ, աղբյուրի մոտ պահվող (գանձվող) հարկերը, որոնք ենթակա են վճարման դուստր ընկերության, ասոցիացված կազմակերպության կամ համատեղ ձեռնարկման կողմից` հաշվետու կազմակերպությանը բաշխումներ կատարելիս:
3. Որոշ իրավակարգերում շահութահարկը ենթակա է վճարման ավելի բարձր կամ ավելի ցածր դրույքներով, եթե զուտ շահույթը կամ չբաշխված շահույթը մասամբ կամ ամբողջությամբ վճարվում է որպես շահաբաժին: Այլ իրավակարգերում շահութահարկը փոխհատուցվում է, եթե զուտ շահույթի կամ չբաշխված շահույթի մի մասը կամ ամբողջը վճարվում է որպես շահաբաժին: Սույն ստանդարտը չի որոշակիացնում, թե երբ կամ ինչպես պետք է կազմակերպությունը հաշվառի հաշվետու կազմակերպության կողմից տրամադրվող շահաբաժինների և այլ բաշխումների հարկային հետևանքները:
4. Սույն ստանդարտը չի անդրադառնում պետական շնորհների (տես` ՀՀՀՀՍ 20 «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում» ստանդարտը) կամ ներդրումային հարկային զեղչերի հաշվառման մեթոդներին: Այնուհանդերձ, սույն ստանդարտը անդրադառնում է այն ժամանակավոր տարբերությունների հաշվառման հարցերին, որոնք կարող են երևան գալ այդպիսի շնորհների կամ ներդրումային հարկային զեղչերի հետևանքով:
Սահմանումներ
5. Ստորև բերված տերմինները սույն ստանդարտում օգտագործված են հետևյալ իմաստներով`
Հաշվապահական շահույթ` տվյալ ժամանակաշրջանի զուտ շահույթը կամ վնասը` մինչև հարկի գծով ծախսերը նվազեցնելը (հանելը):
Հարկվող շահույթ (հարկային վնաս)` հարկային հարաբերություններ կարգավորող նորմատիվ իրավական ակտերով սահմանված կանոններին համապատասխան տվյալ ժամանակաշրջանի համար որոշված շահույթը (վնասը), որից վճարվում է (որի նկատմամբ փոխհատուցվում է) շահութահարկը:
Հարկի գծով ծախս (հարկի գծով եկամուտ (փոխհատուցում))` տվյալ ժամանակաշրջանի զուտ շահույթի կամ վնասի հաշվարկում ներառված ընթացիկ և հետաձգված հարկերի համախառն գումարը:
Ընթացիկ հարկ` տվյալ ժամանակաշրջանի հարկվող շահույթի (հարկային վնասի) գծով վճարման (փոխհատուցման) ենթակա շահութահարկի գումարը:
Հետաձգված հարկային պարտավորություններ` ապագա ժամանակաշրջաններում վճարման ենթակա շահութահարկի գումարները` կապված հարկվող ժամանակավոր տարբերությունների հետ:
Հետաձգված հարկային ակտիվներ` ապագա ժամանակաշրջաններում փոխհատուցման ենթակա շահութահարկի գումարները` կապված`
ա) նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունների հետ,
բ) չօգտագործված հարկային վնասը հաջորդ ժամանակաշրջաններ տեղափոխելու հետ,
գ) չօգտագործված հարկային զեղչերը հաջորդ ժամանակաշրջաններ տեղափոխելու հետ:
Ժամանակավոր տարբերություններ` ակտիվի կամ պարտավորության հաշվեկշռային արժեքի և դրա հարկային բազայի միջև եղած տարբերությունները: Ժամանակավոր տարբերությունները կարող են լինել կամ`
ա) հարկվող ժամանակավոր տարբերություններ` ժամանակավոր տարբերություններ, որոնք, ապագա ժամանակաշրջանների (երբ փոխհատուցվում կամ մարվում են այդ ակտիվի կամ պարտավորության հաշվեկշռային արժեքները) հարկվող շահույթը (հարկային վնասը) որոշելիս, հանգեցնում են հարկվող գումարների առաջացման, կամ`
բ) նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություններ` ժամանակավոր տարբերություններ, որոնք, ապագա ժամանակաշրջանների (երբ փոխհատուցվում կամ մարվում են այդ ակտիվի կամ պարտավորության հաշվեկշռային արժեքները) հարկվող շահույթը (հարկային վնասը) որոշելիս, հանգեցնում են նվազեցվող (հանվող) գումարների առաջացման:
Ակտիվի կամ պարտավորության հարկային բազա` գումար, որը հարկային նպատակներով վերագրվում է այդ ակտիվին կամ պարտավորությանը:
6. Հարկի գծով ծախսը (հարկի գծով եկամուտը (փոխհատուցումը)) բաղկացած է ընթացիկ հարկի գծով ծախսից (ընթացիկ հարկի գծով եկամուտը (փոխհատուցումը)) և հետաձգված հարկի գծով ծախսից (հետաձգված հարկի գծով եկամտից (փոխհատուցումից)):
Հարկային բազա
7. Ակտիվի հարկային բազան այն գումարն է, որը հարկային նպատակով նվազեցվելու (հանվելու) է ցանկացած հարկվող տնտեսական օգուտներից, որոնք ստանալու է կազմակերպությունը ակտիվի հաշվեկշռային արժեքը փոխհատուցելիս: Եթե այդ տնտեսական օգուտները հարկվող չեն, ապա ակտիվի հարկային բազան հավասար է իր հաշվեկշռային արժեքին:
Օրինակներ
1. Մեքենան արժե 100 միավոր: Հարկային նպատակով 30 միավոր
մաշվածություն արդեն իսկ նվազեցվել (հանվել) է ընթացիկ և նախորդ
ժամանակաշրջաններում, իսկ մնացած արժեքը նվազեցվելու (հանվելու) է
ապագա ժամանակաշրջաններում` կամ որպես մաշվածություն, կամ օտարման
ժամանակ նվազեցնելու (հանելու) միջոցով: Մեքենայի օգտագործումից
ստացված հասույթը հարկվող է, մեքենայի օտարումից առաջացած ցանկացած
շահույթ կլինի հարկվող, իսկ օտարումից վնասը կլինի նվազեցվող (հանվող)
հարկային նպատակով: Մեքենայի հարկային բազան 70 միավոր է:
2. Ստացվելիք տոկոսների հաշվեկշռային արժեքը 100 միավոր է:
Համապատասխան տոկոսային հասույթը հարկվելու է դրամարկղային մեթոդով:
Ստացվելիք տոկոսների հարկային բազան զրո է:
3. Առևտրական դեբիտորական պարտքի հաշվեկշռային արժեքը 100
միավոր է: Դրա հետ կապված հասույթը արդեն իսկ ներառվել է հարկվող
շահույթի (հարկային վնասի) մեջ: Առևտրական դեբիտորական պարտքի
հարկային բազան 100 միավոր է:
4. Դուստր ընկերությունից ստացվելիք շահաբաժինների հաշվեկշռային
արժեքը 100 միավոր է: Շահաբաժինները հարկման ենթակա չեն: Ըստ էության,
ակտիվի ամբողջ հաշվեկշռային արժեքը ենթակա է նվազեցման (հանման)
տնտեսական օգուտներից: Հետևաբար, շահաբաժինների հարկային բազան 100
միավոր է 1*):
5. Ստացվելիք փոխատվության հաշվեկշռային արժեքը 100 միավոր է:
Փոխատվության հատուցումը չի ունենալու ոչ մի հարկային հետևանք:
Փոխատվության հարկային բազան 100 միավոր է:
1*) Վերլուծության կիրառված մեթոդի շրջանակներում հարկվող
ժամանակավոր տարբերություն չկա: Վերլուծության այլընտրանքային
մեթոդը նախատեսում է, որ ստացվելիք հաշվեգրված շահաբաժինները
ունեն զրո հարկային բազա, և ստացվող հարկվող ժամանակավոր
տարբերության (որը հավասար է 100-ի) վրա կիրառվում է հարկի զրո
դրույք: Վերլուծության երկու մեթոդներով էլ հետաձգված հարկային
պարտավորություն չի առաջանում:
8. Պարտավորության հարկային բազան դրա հաշվեկշռային արժեքն է` հանած ցանկացած գումար, որը, կապված այդ պարտավորության հետ, հետագա ժամանակաշրջաններում հարկային նպատակներով նվազեցվելու (հանվելու) է: Կանխավճարի ձևով ստացված հասույթի դեպքում առաջացող պարտավորության հարկային բազան դրա հաշվեկշռային արժեքն է` հանած հասույթի ցանկացած գումար, որը ապագա ժամանակաշրջաններում հարկման ենթակա չի լինելու:
Օրինակներ
1. Ընթացիկ պարտավորությունները ներառում են հաշվեգրված ծախսերը 100
միավոր հաշվեկշռային արժեքով: Համապատասխան ծախսը հարկային նպատակներով
նվազեցվելու (հանվելու) է դրամարկղային մեթոդով: Հաշվեգրված ծախսերի
հարկային բազան զրո է:
2. Ընթացիկ պարտավորությունները ներառում են կանխավճարի ձևով ստացված
տոկոսային հասույթը, որի հաշվեկշռային արժեքը 100 միավոր է: Համապատասխան
տոկոսային հասույթը հարկվել է դրամարկղային մեթոդով: Կանխավճարի ձևով
ստացված տոկոսների հարկային բազան զրո է:
3. Ընթացիկ պարտավորությունները ներառում են հաշվեգրված ծախսեր 100
միավոր հաշվեկշռային արժեքով: Համապատասխան ծախսն արդեն նվազեցվել (հանվել)
է հարկային նպատակներով: Հաշվեգրված ծախսերի հարկային բազան 100 միավոր է:
4. Ընթացիկ պարտավորությունները ներառում են հաշվեգրված տույժեր և
տուգանքներ` 100 միավոր հաշվեկշռային արժեքով: Տույժերը և տուգանքները
հարկային նպատակներով չեն նվազեցվում (հանվում): Հաշվեգրված տույժերի և
տուգանքների հարկային բազան 100 միավոր է 2*):
5. Վճարվելիք փոխառության հաշվեկշռային արժեքը 100 միավոր է:
Փոխառության հատուցումը չի ունենալու հարկային հետևանքներ: Փոխառության
հարկային բազան 100 միավոր է:
2*) Վերլուծության կիրառված մեթոդի շրջանակներում նվազեցվող (հանվող)
ժամանակավոր տարբերություն չկա: Վերլուծության այլընտրանքային
մեթոդը նախատեսում է, որ վճարման ենթակա հաշվարկված տույժերն ու
տուգանքները ունեն զրո հարկային բազա, և ստացվող` նվազեցվող
(հանվող) ժամանակավոր տարբերության (որը հավասար է 100-ի) վրա
կիրառվում է հարկի զրո դրույք: Վերլուծությունների երկու
մեթոդներով էլ հետաձգված հարկային ակտիվ չի առաջանում:
9. Որոշ հոդվածներ ունեն հարկային բազա, սակայն հաշվեկշռում չեն ճանաչվում որպես ակտիվներ և պարտավորություններ: Օրինակ` հաշվապահական շահույթը որոշելիս հետազոտության ծախսումները ճանաչվում են ծախս դրանց առաջացման ժամանակաշրջանում, սակայն հարկվող շահույթը (հարկային վնասը) որոշելիս դրանց նվազեցումը (հանումը) կարող է հետաձգվել ավելի ուշ ժամանակաշրջան: Հետազոտության ծախսումների հարկային բազայի (ինչն իրենից ներկայացնում է գումար, որի չափով հարկային մարմինները ավելի ուշ կթույլատրեն նվազեցում (հանում) կատարել) և դրանց հաշվեկշռային արժեքի (որը հավասար է զրոյի) միջև տարբերությունը իրենից ներկայացնում է նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություն և հանգեցնում հետաձգված հարկային ակտիվի առաջացման:
10. Այն դեպքերում, երբ ակտիվի կամ պարտավորության հարկային բազան որոշակիորեն ակնհայտ չէ` օգտակար է դիտարկել սույն ստանդարտի հիմքում ընկած հիմնական սկզբունքը, այն է` կազմակերպությունը պետք է, որոշակի սակավաթիվ բացառություններով, ճանաչի հետաձգված հարկային պարտավորությունը (ակտիվը) բոլոր այն դեպքերում, երբ ակտիվի կամ պարտավորության հաշվեկշռային արժեքի փոխհատուցումը կամ մարումը կհանգեցնի ավելի մեծ (փոքր) ապագա հարկային վճարումների, քան նրանք, որ կլինեին, եթե նշված փոխհատուցումը կամ մարումը չունենար հարկային հետևանքներ: Պարագրաֆ 52-ից հետո շարադրված օրինակ Գ-ում նկարագրված են հանգամանքներ, որոնք կարող են օգտակար լինել այդ հիմնական սկզբունքը դիտարկելիս, օրինակ, երբ ակտիվի կամ պարտավորության հարկային բազան կախված է փոխհատուցման կամ մարման ակնկալվող եղանակից:
11. Համախմբված ֆինանսական հաշվետվություններում ժամանակավոր տարբերությունները որոշվում են` ֆինանսական հաշվետվություններում ակտիվների և պարտավորությունների հաշվեկշռային արժեքները համեմատելով համապատասխան հարկային բազայի հետ: Այն իրավակարգերում, որտեղ կիրառվում (լրացվում) է համախմբված հարկային հաշվարկ (հայտարարագիր), հարկային բազան որոշվում է` հիմնվելով դրա վրա: Այլ իրավակարգերում հարկային բազան որոշվում է` հիմք ընդունելով տվյալ խմբի մեջ մտնող յուրաքանչյուր կազմակերպության հարկային հաշվարկները (հայտարարագրերը):
Ընթացիկ հարկային պարտավորությունների և ընթացիկ հարկային ակտիվների ճանաչումը
12. Ընթացիկ և նախորդ ժամանակաշրջանների համար ընթացիկ հարկերը, դրանց չվճարված մասի չափով, պետք է ճանաչվեն որպես պարտավորություն: Եթե ընթացիկ և նախորդ ժամանակաշրջանների համար արդեն վճարված գումարը գերազանցում է այդ ժամանակաշրջանների համար վճարման ենթակա գումարը, ապա գերազանցող մասը պետք է ճանաչվի որպես ակտիվ:
13. Այն հարկային վնասի հետ կապված օգուտը, որը կարելի է տեղափոխել ետ` նախորդ ժամանակաշրջանի ընթացիկ հարկը փոխհատուցելու նպատակով, պետք է ճանաչվի որպես ակտիվ:
14. Երբ հարկային վնասն օգտագործվում է նախորդ ժամանակաշրջանի ընթացիկ հարկը փոխհատուցելու համար, կազմակերպությունը ճանաչում է այդ գումարը որպես ակտիվ այն ժամանակաշրջանում, երբ առաջացել է հարկային վնասը, քանի որ հավանական է, որ այդ օգուտը կներհոսի կազմակերպություն, և այն հնարավոր կլինի արժանահավատորեն չափել:
Հետաձգված հարկային պարտավորությունների և հետաձգված հարկային ակտիվների ճանաչումը
Հարկվող ժամանակավոր տարբերություններ
15. Հետաձգված հարկային պարտավորությունը պետք է ճանաչվի բոլոր հարկվող ժամանակավոր տարբերությունների համար, բացառությամբ այն հետաձգված հարկային պարտավորությունների, որոնք առաջանում են`
ա) գուդվիլից, եթե դրա ամորտիզացիան հարկային նպատակներով նվազեցման (հանման) ենթակա չէ, կամ`
բ) ակտիվի կամ պարտավորության սկզբնական ճանաչումից` այնպիսի գործարքի ներքո, որը`
I. ձեռնարկատիրական գործունեության միավորում չէ, և`
II. այդ գործարքի պահին չի ազդում ոչ հաշվապահական շահույթի, ոչ էլ հարկվող շահույթի (հարկային վնասի) վրա:
Այնուամենայնիվ, այն հարկվող ժամանակավոր տարբերությունների համար, որոնք կապված են դուստր ընկերություններում, ասոցիացված կազմակերպություններում ներդրումների կամ համատեղ ձեռնարկումներում մասնակցությունների հետ, հետաձգված հարկային պարտավորությունը պետք է ճանաչվի պարագրաֆ 39-ին համապատասխան:
16. Հենց ակտիվի ճանաչումից բխում է, որ դրա հաշվեկշռային արժեքը փոխհատուցվելու է տնտեսական օգուտների տեսքով, որոնք հոսելու են կազմակերպություն ապագա ժամանակաշրջաններում: Երբ ակտիվի հաշվեկշռային արժեքը գերազանցում է իր հարկային բազան, ապա հարկվող տնտեսական օգուտների գումարը կգերազանցի այն գումարը, որը կթույլատրվի նվազեցնել (հանել) հարկային նպատակներով: Այդ տարբերությունն իրենից ներկայացնում է հարկվող ժամանակավոր տարբերություն, իսկ առաջացող շահութահարկը ապագա ժամանակաշրջաններում վճարելու պարտականությունը` հետաձգված հարկային պարտավորություն: Կազմակերպության` ակտիվի հաշվեկշռային արժեքի փոխհատուցմանը զուգընթաց, հարկվող ժամանակավոր տարբերությունը աստիճանաբար կվերանա, և կազմակերպությունը կունենա հարկվող շահույթ: Սա հավանական է դարձնում այն, որ տնտեսական օգուտները հարկային վճարումների տեսքով կարտահոսեն կազմակերպությունից: Այսպիսով, սույն ստանդարտը պահանջում է բոլոր հետաձգված հարկային պարտավորությունների ճանաչումը, բացառությամբ 15 և 39 պարագրաֆներում նկարագրված որոշակի հանգամանքների:
Օրինակ
150 միավոր արժեք (համախառն հաշվեկշռային արժեք) ունեցող ակտիվի հաշվեկշռային արժեքը (հաշվեկշռային զուտ արժեք) 100 միավոր է: Հարկային նպատակներով կուտակված ամորտիզացիան 90 միավոր է, իսկ հարկի դրույքը 25 տոկոս:
Ակտիվի հարկային բազան 60 միավոր է (150 միավոր արժեքից հանած 90 միավոր կուտակված հարկային ամորտիզացիան): 100 միավոր հաշվեկշռային արժեքը փոխհատուցելու համար, կազմակերպությունը պետք է վաստակի 100 միավոր հարկվող եկամուտ, սակայն կկարողանա նվազեցնել (հանել) միայն 60 միավոր հարկային ամորտիզացիա: Հետևաբար, կազմակերպությունը կվճարի 10 միավոր շահութահարկ` ակտիվի հաշվեկշռային արժեքը փոխհատուցելիս: 100 միավոր հաշվեկշռային արժեքի և 60 միավոր հարկային բազայի միջև տարբերությունը` 40 միավորը, հարկվող ժամանակավոր տարբերություն է: Հետևաբար, կազմակերպությունը ճանաչում է 10 միավոր (40 միավորի 25 տոկոսը) հետաձգված հարկային պարտավորություն, որն իրենից ներկայացնում է շահութահարկ, որ նա կվճարի` ակտիվի հաշվեկշռային արժեքը փոխհատուցելիս:
17. Որոշ ժամանակավոր տարբերություններ առաջանում են, երբ եկամուտը կամ ծախսը հաշվապահական շահույթի կազմում ներառվում են մեկ ժամանակաշրջանում, իսկ հարկվող շահույթի կազմում` այլ ժամանակաշրջանում: Այդպիսի ժամանակավոր տարբերությունները հաճախ անվանվում են ժամանակային: Ստորև բերվում են այդ տեսակի ժամանակավոր տարբերությունների օրինակներ, որոնք հարկվող ժամանակավոր տարբերություններ են և, հետևաբար, հանգեցնում են հետաձգված հարկային պարտավորությունների.
ա) տոկոսային հասույթները ներառվում են հաշվապահական շահույթի մեջ ժամանակային համամասնության հիմունքով (աստիճանաբար), սակայն որոշ իրավակարգերում (կամ որոշ դեպքերում) դրանք կարող են հարկվող շահույթի մեջ ներառվել դրամական միջոցների ստացման ժամանակ: Այդպիսի հասույթի գծով հաշվեկշռում ճանաչված ցանկացած դեբիտորական պարտքի հարկային բազան հավասար է զրոյի, քանի որ մինչև դրամական միջոցների ստանալը հասույթը չի ազդում հարկվող շահույթի վրա:
բ) հարկվող շահույթի (հարկային վնասի) որոշման համար կիրառվող ամորտիզացիան կարող է տարբերվել հաշվապահական շահույթի որոշման ժամանակ կիրառվողից: Ժամանակավոր տարբերությունը ակտիվի հաշվեկշռային արժեքի և նրա հարկային բազայի տարբերությունն է: Ակտիվի հարկային բազան հավասար է ակտիվի սկզբնական արժեքին` հաշվի առած այն բոլոր նվազեցումները (հանումները), որոնք այդ ակտիվի հետ կապված թույլատրված է իրականացնել հարկային հարաբերություններ կարգավորող նորմատիվ իրավական ակտերով` ընթացիկ և նախորդ ժամանակաշրջանների հարկվող շահույթը որոշելիս: Հարկվող ժամանակավոր տարբերություն է առաջանում և հանգեցնում հետաձգված հարկային պարտավորության այն դեպքում, երբ հարկային ամորտիզացիան արագացված է (եթե հարկային ամորտիզացիան ավելի դանդաղ է, քան հաշվապահականը, ապա առաջանում է նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություն, և հանգեցնում հետաձգված հարկային ակտիվի առաջացման), և`
գ) հաշվապահական շահույթը որոշելիս` զարգացման ծախսումները կարող են կապիտալացվել և ամորտիզացվել ապագա ժամանակաշրջանների ընթացքում, սակայն դրանց ծագման ժամանակաշրջանի համար հարկվող շահույթի մեծությունը որոշելիս` նվազեցվել (հանվել): Այդպիսի զարգացման ծախսումները ունեն զրո հարկային բազա, քանի որ դրանք արդեն իսկ նվազեցվել (հանվել) են հարկվող շահույթից: Ժամանակավոր տարբերությունը` զարգացման ծախսումների հաշվեկշռային արժեքի և հարկային բազայի (որը հավասար է զրոյի) միջև տարբերությունն է:
18. Ժամանակավոր տարբերություններ առաջանում են նաև, երբ`
ա) ձեռքբերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորման արժեքը (ծախսումը) բաշխվում է ձեռք բերված որոշելի ակտիվների և պարտավորությունների վրա` ըստ դրանց իրական արժեքի, սակայն հարկային նպատակների համար դրանց գծով համարժեք ճշգրտում չի կատարվում (տես` պարագրաֆ 19),
բ) ակտիվները վերագնահատվում են, իսկ հարկային նպատակների համար համարժեք ճշգրտում չի կատարվում (տես` պարագրաֆ 20),
գ) համախմբման հետ կապված առաջանում է դրական կամ բացասական գուդվիլ (տես` պարագրաֆներ 21 և 32),
դ) սկզբնական ճանաչման ժամանակ ակտիվի կամ պարտավորության հարկային բազան տարբերվում է նրա սկզբնական հաշվեկշռային արժեքից, օրինակ, երբ կազմակերպությունը օգուտներ ունի ակտիվներին վերաբերող չհարկվող պետական շնորհներից (տես` պարագրաֆներ 22 և 33), կամ
ե) դուստր ընկերություններում և ասոցիացված կազմակերպություններում ներդրումների կամ համատեղ ձեռնարկումներում մասնակցությունների հաշվեկշռային արժեքը սկսում է տարբերվել ներդրման կամ մասնակցության հարկային բազայից (տես` պարագրաֆներ 38-45):
Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ
19. Իրենից ձեռքբերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորումների դեպքում, ձեռքբերման արժեքը (ծախսումը) բաշխվում է ձեռք բերված որոշելի ակտիվների և պարտավորությունների վրա` ելնելով փոխանակման գործարքի օրվա դրությամբ նրանց իրական արժեքից: Ժամանակավոր տարբերություններ ծագում են այն դեպքում, երբ ձեռնարկատիրական գործունեության միավորման փաստը ձեռք բերված ակտիվների և պարտավորությունների հարկային բազաների վրա չի ազդում, կամ նրանց վրա ազդում է այլ ձևով: Օրինակ` երբ ակտիվի հաշվեկշռային արժեքը աճում է հասնելով նրա իրական արժեքի մակարդակին, իսկ ակտիվի հարկային բազան մնում է նախորդ տիրապետողի կողմից կատարած ծախսումների մակարդակի վրա, ապա առաջանում է հարկվող ժամանակավոր տարբերություն, որը հանգեցնում է հետաձգված հարկային պարտավորության: Արդյունքում ստացված հետաձգված հարկային պարտավորությունը ազդում է գուդվիլի վրա (տես` պարագրաֆ 66):
Իրական արժեքով հաշվառվող ակտիվներ
20. Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները թույլ են տալիս որոշ ակտիվներ հաշվառել իրական արժեքով կամ դրանք վերագնահատել (տես, օրինակ, ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ», ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ», ՀՀՀՀՍ 39 «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը», ՀՀՀՀՍ 40 «Ներդրումային գույք» ստանդարտները): Որոշ իրավակարգերում, ակտիվի վերագնահատումը կամ իրական արժեքով այլ վերահաշվառումը ազդում է ընթացիկ ժամանակաշրջանի հարկվող շահույթի (հարկային վնասի) մեծության վրա: Արդյունքում ակտիվի հարկային բազան ճշգրտվում է, և ժամանակավոր տարբերություն չի առաջանում: Այլ իրավակարգերում ակտիվի վերագնահատումը կամ իրական արժեքով այլ վերահաշվառումը չի ազդում վերագնահատման կամ վերահաշվառման ժամանակաշրջանի հարկվող շահույթի մեծության վրա, և, հետևաբար, ակտիվի հարկային բազան չի ճշգրտվում: Այնուամենայնիվ, հաշվեկշռային արժեքի ապագա փոխհատուցումը հանգեցնելու է հարկվող տնտեսական օգուտների ներհոսքի կազմակերպություն, իսկ այն գումարը, որը հարկային նպատակներով նվազեցվելու (հանվելու) է, տարբերվելու է նշված տնտեսական օգուտների գումարից: Վերագնահատված ակտիվի հաշվեկշռային արժեքի և նրա հարկային բազայի միջև տարբերությունը ժամանակավոր տարբերություն է և առաջացնում է հետաձգված հարկային ակտիվ կամ պարտավորություն: Դա այդպես է նաև, եթե նույնիսկ`
(20-րդ կետը փոփ. 17.11.00 թիվ 276 հրաման)
ա) կազմակերպությունը մտադիր չէ օտարել այդ ակտիվը: Այսպիսի դեպքերում, վերագնահատված ակտիվի հաշվեկշռային արժեքը կփոխհատուցվի նրա օգտագործման միջոցով, որը կառաջացնի ապագա ժամանակաշրջանների համար հարկային նպատակներով թույլատրվող ամորտիզացիան գերազանցող հարկվող եկամուտ, կամ`
բ) կապիտալ ակտիվների 3*) օտարումից շահույթի գծով հարկերը հետաձգվում են, եթե ակտիվի օտարումից հասույթը ներդրվում է նմանատիպ ակտիվներում (հարկային հարաբերություններ կարգավորող նորմատիվ իրավական ակտերով նման դրույթ նախատեսված լինելու դեպքում): Այս դեպքերում հարկն ի վերջո վճարվելու է այդ նմանատիպ ակտիվների իրացման պահին կամ օգտագործման ընթացքում:
3*) Կապիտալ ակտիվներ` ակտիվներ, որոնք ձեռք են բերվել (պատրաստվել են)
ոչ թե վերավաճառքի, այլ գործունեության մեջ երկարատև ժամանակաշրջանի
ընթացքում օգտագործելու նպատակով: Կապիտալ ակտիվներ են` հիմնական
միջոցները, բնական ռեսուրսները, ոչ նյութական ակտիվները և
ներդրումները կապակցված կազմակերպություններում:
Գուդվիլ
21. Գուդվիլը ձեռքբերման արժեքի (ծախսումների) գերազանցումն է ձեռքբերվող ակտիվների և պարտավորությունների իրական արժեքում ձեռքբերողի բաժնեմասի (շահի) նկատմամբ: Սովորաբար հարկային նպատակներով չի թույլատրվում գուդվիլի ամորտիզացիան դիտարկել որպես նվազեցում (հանում): Ավելին, գուդվիլի արժեքը հաճախ չի նվազեցվում (հանվում), երբ դուստր ընկերությունն օտարում է իր ձեռնարկատիրական գործունեությունը (բիզնեսը): Նման դեպքերում գուդվիլի հարկային բազան կազմում է զրո: Գուդվիլի հաշվեկշռային արժեքի և նրա զրոյական հարկային բազայի միջև ցանկացած տարբերություն իրենից ներկայացնում է հարկվող ժամանակավոր տարբերություն: Այնուամենայնիվ, սույն ստանդարտն արգելում է արդյունքում ստացվող հետաձգված հարկային պարտավորության ճանաչումը, քանի որ գուդվիլը մնացորդ է, իսկ հետաձգված հարկային պարտավորության ճանաչումը կավելացներ գուդվիլի հաշվեկշռային արժեքը:
Ակտիվի կամ պարտավորության սկզբնական ճանաչումը
22. Ժամանակավոր տարբերություն կարող է առաջանալ ակտիվի կամ պարտավորության սկզբնական ճանաչման պահին, օրինակ, եթե ակտիվի արժեքն ամբողջությամբ կամ մասամբ չի նվազեցվում (հանվում) հարկային նպատակների համար: Այսպիսի ժամանակավոր տարբերության հաշվառման մեթոդը կախված է այն գործարքի բնույթից, որը հանգեցրել է ակտիվի սկզբնական ճանաչմանը.
ա) ձեռնարկատիրական գործունեության միավորման դեպքում կազմակերպությունը ճանաչում է ցանկացած հետաձգված հարկային պարտավորություն կամ ակտիվ, և դա ազդեցություն է թողնում դրական կամ բացասական գուդվիլի գումարի վրա (տես` պարագրաֆ 19),
բ) եթե գործարքն ազդեցություն է գործում կամ հաշվապահական, կամ հարկվող շահույթի գումարի վրա, ապա կազմակերպությունը ճանաչում է ցանկացած հետաձգված հարկային պարտավորություն կամ ակտիվ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ ճանաչում է արդյունքում առաջացող հետաձգված հարկի գծով ծախսը կամ եկամուտը (փոխհատուցումը) (տես` պարագրաֆ 59),
գ) եթե գործարքը ձեռնարկատիրական գործունեության միավորում չէ և ազդեցություն չի գործում ոչ հաշվապահական և ոչ էլ հարկվող շահույթի վրա, ապա կազմակերպությունը, 15 և 24 պարագրաֆներով նախատեսված բացառությունների բացակայության դեպքում, կճանաչի առաջացող հետաձգված հարկային պարտավորությունը կամ ակտիվը և կճշգրտի ակտիվի կամ պարտավորության հաշվեկշռային արժեքը նույն այդ գումարի չափով: Այդպիսի ճշգրտումները ֆինանսական հաշվետվությունները կդարձնեին ավելի քիչ թափանցիկ: Հետևաբար, սույն ստանդարտը թույլ չի տալիս կազմակերպությանը ճանաչել առաջացող հետաձգված հարկային ակտիվները և պարտավորությունները` թե սկզբում և թե հետագայում (տես` հաջորդ էջում բերված օրինակը): Ավելին, կազմակերպությունը, ակտիվն ամորտիզացնելիս, չճանաչված հետաձգված հարկային պարտավորության կամ ակտիվի հետագա փոփոխությունները ևս չի ճանաչում:
23. ՀՀՀՀՍ 32 «Ֆինանսական գործիքներ. բացահայտում և ներկայացում» ստանդարտի համաձայն, բաղադրյալ ֆինանսական գործիքի (օրինակ` փոխարկելի պարտատոմս) թողարկողը դասակարգում է գործիքի պարտավորության բաղադրիչը որպես պարտավորություն, իսկ սեփական կապիտալի բաղադրիչը` որպես սեփական կապիտալ: Սովորաբար սկզբնական ճանաչման պահին պարտավորության բաղադրիչի հարկային բազան հավասար է պարտավորության և սեփական կապիտալի բաղադրիչների սկզբնական հաշվեկշռային արժեքների հանրագումարին: Առաջացող հարկվող ժամանակավոր տարբերությունը առաջանում է սեփական կապիտալի բաղադրիչի` պարտավորության բաղադրիչից առանձին սկզբնական ճանաչման հետևանքով: Հետևաբար, պարագրաֆ 15-ի «բ» կետով նախատեսված բացառությունն այստեղ չի կիրառվում: Այսինքն, կազմակերպությունը ճանաչում է առաջացող հետաձգված հարկային պարտավորությունը: Պարագրաֆ 61-ի համաձայն` հետաձգված հարկը ուղղակիորեն դեբետագրվում է սեփական կապիտալի բաղադրիչի հաշվեկշռային արժեքին: Պարագրաֆ 58-ի համաձայն` հետաձգված հարկային պարտավորության հետագա փոփոխությունները ճանաչվում են ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում` որպես հետաձգված հարկի գծով ծախս (եկամուտ (փոխհատուցում)):
Պարագրաֆ 22-ի «գ» կետը պարզաբանող օրինակ
Կազմակերպությունը մտադիր է 1000 միավոր արժեք ունեցող ակտիվը օգտագործել նրա ամբողջ օգտակար ծառայության ընթացքում, որը կազմում է հինգ տարի, այնուհետև օտարել այն` զրո մնացորդային (լուծարային) արժեքով: Հարկի դրույքը 40 տոկոս է: Հարկային նպատակներով ակտիվի ամորտիզացիան չի նվազեցվում (հանվում): Օտարումից առաջացող ցանկացած շահույթ չի հարկվելու, իսկ ցանկացած վնաս` չի նվազեցվելու (հանվելու):
Ակտիվի հաշվեկշռային արժեքի փոխհատուցմանը զուգընթաց կազմակերպությունը վաստակում է 1000 միավոր հարկվող եկամուտ և վճարում է 400 միավոր հարկ: Կազմակերպությունը չի ճանաչում առաջացող 400 միավոր հետաձգված հարկային պարտավորությունը, քանի որ այն առաջացել է ակտիվի սկզբնական ճանաչումից:
Հաջորդ տարի ակտիվի հաշվեկշռային արժեքը կազմում է 800 միավոր: 800 միավոր հարկվող եկամուտ վաստակելիս, կազմակերպությունը կվճարի 320 միավոր հարկ: Կազմակերպությունը չի ճանաչում 320 միավոր հետաձգված հարկային պարտավորությունը, քանի որ այն առաջացել է ակտիվի սկզբնական ճանաչումից:
Նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություններ
24. Հետաձգված հարկային ակտիվը պետք է ճանաչվի բոլոր նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունների համար այն չափով, որքանով որ հավանական է հարկվող շահույթի ստացում, որի դիմաց կարող է օգտագործվել նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունը, բացառությամբ այն հետաձգված հարկային ակտիվների, որոնք առաջանում են`
ա) բացասական գուդվիլից, որը դիտվում է որպես հետաձգված եկամուտ` համաձայն ՀՀՀՀՍ 22 «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ստանդարտի, կամ`
բ) ակտիվի կամ պարտավորության սկզբնական ճանաչումից` այնպիսի գործարքի ներքո, որը`
I. ձեռնարկատիրական գործունեության միավորում չէ, և`
II. այդ գործարքի պահին չի ազդում ոչ հաշվապահական շահույթի, ոչ էլ հարկվող շահույթի (հարկային վնասի) վրա:
Այնուամենայնիվ, այն նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունների համար, որոնք կապված են դուստր ընկերություններում, ասոցիացված կազմակերպություններում ներդրումների կամ համատեղ ձեռնարկումներում մասնակցությունների հետ, հետաձգված հարկային ակտիվը պետք է ճանաչվի պարագրաֆ 44-ին համապատասխան:
25. Հենց պարտավորության ճանաչումից բխում է, որ դրա հաշվեկշռային արժեքը հետագա ժամանակաշրջաններում մարվելու է կազմակերպությունից տնտեսական օգուտներ պարունակող միջոցների արտահոսքի եղանակով: Երբ այդ միջոցները արտահոսում են կազմակերպությունից, ապա նրանց ամբողջ գումարը կամ մի մասը հարկվող շահույթը որոշելիս կարող են նվազեցվել (հանվել) ավելի ուշ ժամանակաշրջանի համար, քան պարտավորության ճանաչման ժամանակաշրջանն է: Այդպիսի դեպքերում պարտավորության հաշվեկշռային արժեքի և նրա հարկային բազայի միջև գոյություն ունի ժամանակավոր տարբերություն: Համապատասխանաբար, հետաձգված հարկային ակտիվ առաջանում է այն շահութահարկի առումով, որը փոխհատուցվելու է այն ապագա ժամանակաշրջաններում, երբ թույլատրվում է, որ պարտավորության այդ մասը նվազեցվի (հանվի) հարկվող շահույթը որոշելիս: Նմանապես, եթե ակտիվի հաշվեկշռային արժեքը փոքր է նրա հարկային բազայից, տարբերությունն առաջացնում է հետաձգված հարկային ակտիվ այն շահութահարկի առումով, որը կփոխհատուցվի ապագա ժամանակաշրջաններում:
Օրինակ
Կազմակերպությունը ճանաչում է 100 միավոր պարտավորություն` ապրանքի երաշխիքային հաշվեգրված ծախսերի գծով: Հարկային նպատակներով երաշխիքային ծախսերը չեն նվազեցվում (հանվում), քանի դեռ կազմակերպությունը չի կատարել վճարումներ (դրամական միջոցներով, այլ ակտիվներով կամ ծառայությունների մատուցմամբ)` ըստ պահանջների: Հարկի դրույքը 25 տոկոս է:
Պարտավորության հարկային բազան կազմում է զրո (100 միավոր հաշվեկշռային արժեքից հանած այն գումարը, որը հարկային նպատակներով ապագա ժամանակաշրջաններում այդ պարտավորության գծով պետք է նվազեցվի (հանվի)): Պարտավորության հաշվեկշռային արժեքը մարելիս` կազմակերպությունը կկրճատի իր ապագա հարկվող շահույթը 100 միավորով և, հետևաբար, կկրճատի ապագա հարկային վճարումները 25 միավորով (100 միավորի 25 տոկոսը): 100 միավոր հաշվեկշռային արժեքի և զրո հարկային բազայի միջև տարբերությունը 100 միավոր նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություն է: Հետևաբար, կազմակերպությունը ճանաչում է 25 միավոր հետաձգված հարկային ակտիվը (100 միավորի 25 տոկոսը) այն պայմանով, որ հավանական է կազմակերպության կողմից ապագա ժամանակաշրջաններում բավարար հարկվող շահույթ վաստակելը` օգտվելու համար հարկային վճարումների կրճատումից:
26. Ստորև բերվում են նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունների օրինակներ, որոնք հանգեցնում են հետաձգված հարկային ակտիվների առաջացման.
ա) հաշվապահական շահույթը որոշելիս թոշակային ծախսումները կարող են նվազեցվել (հանվել) աշխատողի կողմից ծառայությունը մատուցելիս, սակայն հարկվող շահույթը որոշելիս նվազեցվում (հանվում) են, երբ կազմակերպության կողմից հատկացումներ են կատարվում թոշակային հիմնադրամին կամ, երբ կազմակերպության կողմից վճարվում են թոշակները: Պարտավորության հաշվեկշռային արժեքի և նրա հարկային բազայի միջև գոյություն ունի ժամանակավոր տարբերություն: Պարտավորության հարկային բազան սովորաբար կազմում է զրո: Այդպիսի նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունը հանգեցնում է հետաձգված հարկային ակտիվի առաջացման, որովհետև տնտեսական օգուտները հարկվող շահույթից նվազեցումների (հանումների) տեսքով կհոսեն կազմակերպություն` թոշակային հատկացումները կատարելիս կամ թոշակները վճարելիս:
բ) հետազոտության ծախսումները հաշվապահական շահույթը որոշելիս ճանաչվում են որպես ծախս իրենց առաջացման ժամանակաշրջանում, սակայն հարկային նպատակներով հաճախ դրանք թույլատրվում է ճանաչել ավելի ուշ ժամանակաշրջանում: Հետազոտության ծախսումների հարկային բազայի, որը հավասար է հարկային հարաբերություններ կարգավորող նորմատիվ իրավական ակտերով ապագա ժամանակաշրջաններում նվազեցման (հանման) համար թույլատրվող գումարին, և զրո հաշվեկշռային արժեքի միջև տարբերությունը իրենից ներկայացնում է նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություն, որը հանգեցնում է հետաձգված հարկային ակտիվի առաջացման:
գ) իրենից ձեռքբերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորման ձեռքբերման արժեքը բաշխվում է ճանաչված ակտիվների ու պարտավորությունների վրա` ըստ գործարքի իրականացման օրվա դրությամբ դրանց իրական արժեքի: Երբ պարտավորությունը ճանաչվում է ձեռք բերման ժամանակ, սակայն ձեռքբերման հետ կապված ուղղակի ծախսումները հարկային նպատակներով նվազեցվում (հանվում) են ավելի ուշ ժամանակաշրջանում, ապա առաջանում է նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություն, որը հանգեցնում է հետաձգված հարկային ակտիվի: Այդպիսի հետաձգված հարկային ակտիվ առաջանում է նաև այն դեպքում, երբ ձեռքբերված ակտիվի իրական արժեքն ավելի ցածր է, քան նրա հարկային բազան: Երկու դեպքում էլ, առաջացող հետաձգված հարկային ակտիվն ազդեցություն է գործում գուդվիլի վրա (տես` պարագրաֆ 66), և`
դ) որոշ ակտիվներ կարող են հաշվառվել իրական արժեքով կամ վերագնահատվել` առանց հարկային նպատակներով ճշգրտումներ կատարելու (տես` պարագրաֆ 20): Նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություն կառաջանա, եթե ակտիվի հարկային բազան գերազանցում է նրա հաշվեկշռային արժեքը:
27. Նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունների մարումը (վերացումը) հանգեցնում է նվազեցումների (հանումների)` ապագա ժամանակաշրջանների հարկվող շահույթը որոշելիս: Այնուամենայնիվ, կազմակերպությունը հարկային վճարումների կրճատման տեսքով տնտեսական օգուտներ կստանա միայն այն դեպքում, եթե վաստակի բավարար հարկվող շահույթ, որի դիմաց կարող են հաշվանցվել նվազեցումները (հանումները): Հետևաբար, կազմակերպությունը ճանաչում է հետաձգված հարկային ակտիվները միայն այն դեպքում, երբ հավանական է, որ կլինեն հարկվող շահույթներ, որոնց դիմաց կօգտագործվեն նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունները:
28. Հավանական է, որ կազմակերպությունը կունենա հարկվող շահույթ, որի դիմաց հնարավոր կլինի օգտագործել նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունը, երբ առկա են բավարար չափով հարկվող ժամանակավոր տարբերություններ, որոնք վերաբերում են նույն հարկային մարմնին և նույն հարկվող իրավաբանական անձին և, որոնք ակնկալվում է մարել (վերացնել)`
ա) նույն ժամանակաշրջանում, երբ ակնկալվում է նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերության մարումը (վերացումը), կամ`
բ) այն ժամանակաշրջաններում, երբ հետաձգված հարկային ակտիվի մարումից առաջացող հարկային վնասը կարող է փոխանցվել նախորդող կամ հաջորդող ժամանակաշրջաններ:
Այդպիսի հանգամանքներում հետաձգված հարկային ակտիվը ճանաչվում է այն ժամանակաշրջանում, որի ընթացքում առաջանում է նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունը:
29. Երբ առկա չեն նույն հարկային մարմնին և նույն հարկվող իրավաբանական անձին վերաբերող բավարար հարկվող ժամանակավոր տարբերություններ, ապա հետաձգված հարկային ակտիվը ճանաչվում է այն չափով, որքանով որ`
ա) հավանական է, որ կազմակերպությունը կունենա նույն հարկային մարմնին և նույն հարկվող իրավաբանական անձին վերաբերող բավարար հարկվող շահույթ` այն ժամանակաշրջանում, որի ընթացքում մարվում (վերանում) է նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունը (կամ այն ժամանակաշրջաններում, երբ հետաձգված հարկային ակտիվի մարումից առաջացող հարկային վնասը կարող է փոխանցվել նախորդող կամ հաջորդող ժամանակաշրջաններ): Կազմակերպության կողմից ապագա ժամանակաշրջաններում բավարար հարկվող շահույթ ունենալը գնահատելիս` կազմակերպությունն անտեսում է այն հարկվող գումարները, որոնք կառաջանան նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություններից, որոնց ձևավորումը ակնկալվում է ապագա ժամանակաշրջաններում, որովհետև այդ նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություններից առաջացող հետաձգված հարկային ակտիվն ինքը հենց պահանջելու է հետագա հարկվող շահույթ` իր օգտագործման համար, կամ`
բ) կազմակերպությունը, որը համապատասխան ժամանակաշրջաններում ստեղծելու է հարկվող շահույթ, ունի հարկերի պլանավորման հնարավորություններ:
30. Հարկերի պլանավորման հնարավորություններն այն միջոցառումներն են, որոնք կձեռնարկվեին կազմակերպության կողմից համապատասխան ժամանակաշրջանում հարկվող շահույթ ստեղծելու կամ ավելացնելու նպատակով` մինչև նախորդ ժամանակաշրջանից փոխանցված հարկային վնասի կամ հարկային զեղչի օգտագործման արտոնության ժամկետի ավարտը: Օրինակ` որոշ իրավակարգերում հարկվող շահույթը կարող է ստեղծվել կամ ավելացվել հետևյալ եղանակներով`
ա) ընտրելով տոկոսային եկամտի հարկման երկու հիմունքներից մեկը` կամ ըստ եկամտի ստացված գումարի (դրամարկղային մեթոդ) կամ ըստ ստացվելիք գումարի (հաշվեգրման մեթոդ),
բ) հարկվող շահույթից որոշակի նվազեցումներ (հանումներ) կատարելու իրավունքը հետաձգելով,
գ) վաճառելով այն ակտիվները, հնարավոր է` հետադարձ վարձակալությամբ, որոնք թանկացել են, սակայն որոնց հարկային բազան չի ճշգրտվել այդ արժեքի մեծացումը արտացոլելու համար, և`
դ) վաճառելով այն ակտիվը, որն առաջացնում է չհարկվող եկամուտ (օրինակ` որոշ իրավակարգերում պետական պարտատոմսերը)` նպատակ ունենալով գնել մեկ այլ ներդրում, որը բերում է հարկվող եկամուտ:
Երբ հարկերի պլանավորման շնորհիվ հարկվող շահույթը փոխանցվում է ավելի ուշ ժամանակաշրջանից դեպի ավելի վաղ ժամանակաշրջան, հարկային վնասի կամ հարկային զեղչի օգտագործումը մնում է կախված ապագա հարկվող շահույթի գոյությունից, որի աղբյուրը տարբեր պետք է լինի ապագա ժամանակաշրջանում ժամանակավոր տարբերություններ առաջացնող այլ աղբյուրներից:
31. Երբ կազմակերպությունն ունի նախորդ ժամանակաշրջանում հաշվառված վնասներ, ապա նա հիմք է ընդունում 35 և 36 պարագրաֆներում բերված ցուցումները:
Բացասական գուդվիլ
32. Սույն ստանդարտը չի թույլատրում ճանաչել բացասական գուդվիլի (որը համաձայն ՀՀՀՀՍ 22 «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ստանդարտի` դիտվում է որպես հետաձգված եկամուտ) հետ կապված նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություններից առաջացող հետաձգված հարկային ակտիվը, քանի որ բացասական գուդվիլը մնացորդ է, իսկ հետաձգված հարկային ակտիվի ճանաչումը կավելացներ բացասական գուդվիլի հաշվեկշռային արժեքը:
Ակտիվի կամ պարտավորության սկզբնական ճանաչումը
33. Դեպքերից մեկը, երբ ակտիվի սկզբնական ճանաչման ժամանակ առաջանում է հետաձգված հարկային ակտիվ, ակտիվին վերաբերող չհարկվող պետական շնորհի ստացումն է: Պետական շնորհները ներկայացվում են որպես հետաձգված եկամուտ, որի դեպքում հետաձգված եկամտի և նրա զրոյական հարկային բազայի միջև եղած տարբերությունը իրենից ներկայացնում է նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություն: Կազմակերպությունը չի ճանաչում առաջացող հետաձգված հարկային ակտիվը` պարագրաֆ 22-ում շարադրված պատճառներից ելնելով:
Չօգտագործված հարկային վնասներ և չօգտագործված հարկային զեղչեր
34. Առաջիկա ժամանակաշրջաններ փոխանցված չօգտագործված հարկային վնասների և չօգտագործված հարկային զեղչերի համար պետք է ճանաչվի հետաձգված հարկային ակտիվ այն չափով, որ չափով հավանական է, որ կազմակերպությունը ապագայում կունենա հարկվող շահույթ, որի դիմաց կարող են օգտագործվել այդ չօգտագործված հարկային վնասները և չօգտագործված հարկային զեղչերը:
35. Չօգտագործված հարկային վնասների և հարկային զեղչերի` առաջիկա ժամանակաշրջաններ փոխանցման հետևանքով առաջացող հետաձգված հարկային ակտիվների ճանաչման չափանիշները նույնն են, ինչ որ նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություններից առաջացող հետաձգված հարկային ակտիվների ճանաչման համար: Այնուամենայնիվ, չօգտագործված հարկային վնասների գոյությունը լուրջ վկայություն է այն բանի, որ ապագա հարկվող շահույթ կարող է և չլինել: Հետևաբար, երբ կազմակերպությունը վերջերս է կրել վնասներ, նա ճանաչում է չօգտագործված հարկային վնասներից կամ զեղչերից առաջացած հետաձգված հարկային ակտիվը միայն այն չափով, որով այդ իսկ կազմակերպությունը ունի բավարար հարկվող ժամանակավոր տարբերություններ, կամ առկա է համոզիչ այլ վկայություն, որ նա հետագայում կստանա բավարար մեծության հարկվող շահույթ, որի դիմաց կարող է օգտագործել չօգտագործված հարկային վնասները և հարկային զեղչերը: Այս հանգամանքներում պարագրաֆ 82-ը պահանջում է բացահայտել հետաձգված հարկային ակտիվի գումարը, ինչպես նաև դրա ճանաչումը հիմնավորող փաստի բնույթը:
36. Հարկվող շահույթ ստանալու հավանականությունը գնահատելիս, որի դիմաց կարող են օգտագործվել կազմակերպության կողմից չօգտագործված հարկային վնասները և հարկային զեղչերը, կազմակերպությունը հիմք է ընդունում հետևյալ չափանիշները`
ա) ունի արդյոք կազմակերպությունը բավարար չափով հարկվող ժամանակավոր տարբերություններ, որոնք վերաբերում են նույն հարկային մարմնին և նույն հարկվող իրավաբանական անձին, որը կհանգեցնի հարկվող գումարների, որոնց դիմաց կարող են իրացվել չօգտագործված հարկային վնասները կամ չօգտագործված հարկային զեղչերը` մինչև արտոնության ժամկետի ավարտը,
բ) հավանական է արդյոք, որ կազմակերպությունը կունենա հարկվող շահույթներ` մինչև չօգտագործված հարկային վնասների կամ չօգտագործված հարկային զեղչերի իրացման գծով արտոնության ժամկետի ավարտը,
գ) արդյոք չօգտագործված հարկային վնասներն առաջանում են որոշակի պատճառներով, որոնց կրկնվելու հավանականությունը ցածր է, և`
դ) արդյոք կազմակերպությունն ունի հարկերի պլանավորման հնարավորություններ (տես պարագրաֆ 30), որպեսզի ստեղծի հարկվող շահույթ այն ժամանակաշրջանում, երբ կարող են իրացվել չօգտագործված հարկային վնասները կամ չօգտագործված հարկային զեղչերը:
Այն չափով, որքանով որ հավանական չէ, որ կազմակերպությունը կունենա հարկվող շահույթ, որի դիմաց կարող են իրացվել չօգտագործված հարկային վնասները և չօգտագործված հարկային զեղչերը, հետաձգված հարկային ակտիվները չեն ճանաչվում:
Չճանաչված հետաձգված հարկային ակտիվների վերագնահատում
37. Կազմակերպությունը վերագնահատում է չճանաչված հետաձգված հարկային ակտիվները յուրաքանչյուր հաշվեկշռի ամսաթվի դրությամբ: Կազմակերպությունը ճանաչում է նախկինում չճանաչված հետաձգված հարկային ակտիվներն այն չափով, որքանով որ հավանական է դարձել ապագա հարկվող շահույթների հաշվին հետաձգված հարկային ակտիվների փոխհատուցումը: Օրինակ` առևտրային պայմանների բարելավումը կարող է բարձրացնել հավանականության աստիճանն այն առումով, որ կազմակերպությունն ի վիճակի կլինի առաջացնել բավարար հարկվող շահույթ ապագայում, որպեսզի հետաձգված հարկային ակտիվը բավարարի պարագրաֆներ 24-ում և 34-ում բերված ճանաչման չափանիշերին: Մեկ այլ օրինակ է այն, որ կազմակերպությունը վերագնահատում է հետաձգված հարկային ակտիվները ձեռնարկատիրական գործունեության միավորման ամսաթվի դրությամբ կամ դրանից հետո (տես` պարագրաֆ 67 և 68):
Ներդրումներ դուստր ընկերություններում ու ասոցիացված կազմակերպություններում և մասնակցություններ համատեղ ձեռնարկումներում
38. Ժամանակավոր տարբերություններ առաջանում են, երբ դուստր ընկերություններում և ասոցիացված կազմակերպություններում ներդրումների կամ համատեղ ձեռնարկումներում մասնակցությունների հաշվեկշռային արժեքը (այն է` մայր կազմակերպության կամ ներդրողի բաժնեմասը դուստր ընկերության ու ասոցիացված կազմակերպության կամ ներդրման օբյեկտի զուտ ակտիվներում, ներառյալ գուդվիլի հաշվեկշռային արժեքը) սկսում է տարբերվել ներդրման կամ մասնակցության հարկային բազայից (որը հաճախ հավասարվում է սկզբնական արժեքին): Այսպիսի տարբերություններ կարող են առաջանալ մի շարք տարբեր հանգամանքներում, օրինակ`
ա) դուստր ընկերություններում, ասոցիացված կազմակերպություններում կամ համատեղ ձեռնարկումներում չբաշխված շահույթի առկայություն,
բ) արտարժույթի փոխարժեքի փոփոխության դեպքում, երբ մայր կազմակերպությունը և իր դուստր ընկերությունը տեղակայված են տարբեր երկրներում, և`
գ) ասոցիացված կազմակերպությունում ներդրման հաշվեկշռային արժեքի կրճատումը մինչև նրա փոխհատուցվող գումարը:
Համախմբված ֆինանսական հաշվետվություններում ժամանակավոր տարբերությունը կարող է տարբերվել մայր կազմակերպության առանձին ֆինանսական հաշվետվություններում տեղ գտած` այդ ներդրման հետ կապված ժամանակավոր տարբերություններից, եթե մայր կազմակերպությունը իր առանձին ֆինանսական հաշվետվությունում ներդրումն արտացոլում է ինքնարժեքով կամ վերագնահատված արժեքով:
39. Կազմակերպությունը պետք է ճանաչի հետաձգված հարկային պարտավորություն բոլոր հարկվող ժամանակավոր տարբերությունների համար` կապված դուստր ընկերություններում ու ասոցիացված կազմակերպություններում ներդրումների և համատեղ ձեռնարկումներում մասնակցությունների հետ, բացառությամբ, երբ միաժամանակ բավարարվում են ներքոհիշյալ երկու պայմանները.
ա) մայր կազմակերպությունը, ներդրողը կամ ձեռնարկողը ի վիճակի է վերահսկելու ժամանակավոր տարբերության մարման (վերանալու) ժամանակային բաշխումը, և`
բ) հավանական է, որ ժամանակավոր տարբերությունը չի մարվի (վերանա) տեսանելի ապագայում:
40. Քանի որ մայր կազմակերպությունը վերահսկում է իր դուստր ընկերության շահաբաժինների քաղաքականությունը, ապա նա ի վիճակի է վերահսկելու նաև այդ ներդրման հետ կապված ժամանակավոր տարբերությունների (ներառյալ ոչ միայն չբաշխված շահույթից, այլև արտերկրյա ստորաբաժանման ֆինանսական հաշվետվությունները վերահաշվարկելիս ցանկացած փոխարժեքային տարբերություններից առաջացող ժամանակավոր տարբերությունները) մարման (վերանալու) ժամկետները: Հետևաբար, երբ մայր կազմակերպությունը որոշում է կայացնում, որ շահույթը չի բաշխվելու տեսանելի ապագայում, ապա նա չի ճանաչում հետաձգված հարկային պարտավորությունը:
41. Կազմակերպությունը իր արտերկրյա գործակալի (սեփական գործունեության անբաժանելի մասը համարվող արտերկրյա ստորաբաժանման) ոչ դրամային ակտիվների և պարտավորությունների հաշվառումը վարում է իր հաշվետվական արժույթով (տես` ՀՀՀՀՍ 21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ստանդարտը): Երբ արտերկրյա գործակալի գծով հարկվող շահույթը կամ հարկային վնասը (և, այսպիսով, նրա ոչ դրամային ակտիվների և պարտավորությունների հարկային բազան) որոշվում է արտարժույթով, փոխանակման փոխարժեքի փոփոխություններն առաջացնում են ժամանակավոր տարբերություններ: Քանի որ այդ ժամանակավոր տարբերությունները վերաբերում են հենց արտերկրյա գործակալի սեփական ակտիվներին և պարտավորություններին և ոչ թե հաշվետու կազմակերպության ներդրումներին այդ արտերկրյա գործակալում, ապա հաշվետու կազմակերպությունը ճանաչում է առաջացող հետաձգված հարկային պարտավորությունը կամ ակտիվը (պարագրաֆ 24-ին համապատասխան): Առաջացող հետաձգված հարկը արտացոլվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում (տես` պարագրաֆ 58):
42. Ասոցիացված կազմակերպությունում ներդրողը չի վերահսկում այդ կազմակերպությանը և, սովորաբար, ի վիճակի չէ որոշելու նրա շահաբաժինների քաղաքականությունը: Հետևաբար, տեսանելի ապագայում շահույթի չբաշխման պահանջի մասին համապատասխան պայմանագրի բացակայության պայմաններում ներդրողը ճանաչում է իր ներդրումների հետ կապված հարկվող ժամանակավոր տարբերություններից առաջացող հետաձգված հարկային պարտավորությունը: Որոշ դեպքերում ներդրողը կարող է ի վիճակի չլինել որոշելու հարկի այն գումարը, որը ենթակա է լինելու վճարման, եթե նա փոխհատուցի ասոցիացված կազմակերպությունում իր ներդրման արժեքը, բայց կարող է որոշել այն նվազագույն գումարը, որից պակաս չի լինելու հարկի մեծությունը: Այդպիսի դեպքում հետաձգված հարկային պարտավորությունը չափվում է այդ գումարով:
43. Համատեղ ձեռնարկման կողմերի միջև պայմանագիրը սովորաբար կարգավորում է շահույթի բաշխումը և սահմանում, թե արդյոք այս հարցի վերաբերյալ որոշումներն ընդունվում են բոլոր մասնակիցների համաձայնությամբ, թե նրանց որոշակի մեծամասնության կողմից: Երբ ձեռնարկողներից մեկը կարող է վերահսկել շահույթի բաշխումը, և հավանական է, որ շահույթը չի բաշխվելու տեսանելի ապագայում, ապա հետաձգված հարկային պարտավորություն չի ճանաչվում:
44. Կազմակերպությունը պետք է ճանաչի հետաձգված հարկային ակտիվ բոլոր նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունների համար, որոնք առաջանում են դուստր ընկերություններում ու ասոցիացված կազմակերպություններում ներդրումներից և համատեղ ձեռնարկումներում մասնակցություններից, միայն այն չափով, որքանով հավանական է, որ`
ա) ժամանակավոր տարբերությունը կմարվի (կվերանա) տեսանելի ապագայում,
բ) կլինի (կստանա) հարկվող շահույթ, որի դիմաց կարող է օգտագործվել ժամանակավոր տարբերությունը:
45. Կազմակերպությունը, դուստր ընկերություններում ու ասոցիացված կազմակերպություններում ներդրումների և համատեղ ձեռնարկումներում մասնակցությունների հետ կապված նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունների համար հետաձգված հարկային ակտիվի ճանաչման մասին որոշում ընդունելիս, հիմք է ընդունում պարագրաֆներ 28-31-ում նշված ցուցումները:
Չափումը
46. Ընթացիկ և նախորդ ժամանակաշրջանների համար ընթացիկ հարկային պարտավորությունները (ակտիվները) պետք է չափվեն այն գումարով, որն ակնկալվում է, որ կվճարվի բյուջե (կփոխհատուցվի բյուջեից)` կիրառելով հարկերի դրույքները (և հարկային հարաբերություններ կարգավորող նորմատիվ իրավական ակտերը), որոնք ուժի մեջ են եղել հաշվեկշռի ամսաթվի դրությամբ:
47. Հետաձգված հարկային ակտիվները և պարտավորությունները պետք է չափվեն հարկերի այն դրույքների օգտագործմամբ, որոնք ակնկալվում է, որ կիրառման մեջ կլինեն ակտիվի իրացման կամ պարտավորության մարման ժամանակ` հիմք ընդունելով հարկերի այն դրույքները (և հարկային հարաբերություններ կարգավորող նորմատիվ իրավական ակտերը), որոնք ուժի մեջ են եղել կամ ըստ էության ուժի մեջ են եղել հաշվեկշռի ամսաթվի դրությամբ:
48. Ընթացիկ և հետաձգված հարկային ակտիվները և պարտավորությունները սովորաբար չափվում են գործող (ուժի մեջ գտնվող) հարկի դրույքների (և հարկային հարաբերություններ կարգավորող նորմատիվ իրավական ակտերի) կիրառմամբ: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում, հարկի դրույքների (և հարկային հարաբերություններ կարգավորող նորմատիվ իրավական ակտերի) փոփոխությունները կարող են հրապարակվել դրանց ուժի մեջ մտնելուց մի քանի ամիս ավելի վաղ, բայց ըստ էության օգտագործվել (կազմակերպությունների կողմից) մինչև ուժի մեջ մտնելը: Այդպիսի հանգամանքներում հետաձգված հարկային ակտիվները և պարտավորությունները չափվում են` օգտագործելով հայտարարված հարկերի դրույքները (և հարկային հարաբերություններ կարգավորող նորմատիվ իրավական ակտերը):
49. Երբ հարկվող շահույթի տարբեր մակարդակների համար կիրառվում են տարբեր դրույքներ, հետաձգված հարկային ակտիվները և պարտավորությունները չափվում են` օգտագործելով միջին դրույքները, որոնք ակնկալվում է կիրառել հարկվող շահույթի (հարկային վնասի) նկատմամբ այն ժամանակաշրջաններում, երբ սպասվում է ժամանակավոր տարբերությունների մարումը (վերացումը):
50. Ինչպես արդեն պարզաբանվել է պարագրաֆ 3-ում, սույն ստանդարտը չի որոշակիացնում, թե երբ կամ ինչպես պետք է կազմակերպությունը հաշվառի հաշվետու կազմակերպության կողմից տրամադրվող շահաբաժինների և այլ բաշխումների հարկային հետևանքները:
51. Հետաձգված հարկային պարտավորությունների և հետաձգված հարկային ակտիվների չափումը պետք է արտացոլի հարկային հետևանքները, որոնք երևան են գալու կախված այն եղանակից, որով կազմակերպությունը, հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ, ակնկալում է փոխհատուցել կամ մարել իր ակտիվների կամ պարտավորությունների հաշվեկշռային արժեքները:
52. Այն եղանակը, որով կազմակերպությունն իրականացնում է իր ակտիվների փոխհատուցումը կամ պարտավորությունների մարումը, որոշ դեպքերում, կարող է ազդեցություն ունենալ հետևյալ կետերից մեկի կամ երկուսի վրա.
ա) հարկի դրույքը, որը կիրառվելու է կազմակերպության կողմից իր ակտիվի (պարտավորության) հաշվեկշռային արժեքի փոխհատուցման (մարման) ժամանակ,
բ) ակտիվի (պարտավորության) հարկային բազան:
Այդպիսի դեպքերում կազմակերպությունը չափում է հետաձգված հարկային պարտավորությունները և հետաձգված հարկային ակտիվները` օգտագործելով հարկի այն դրույքը և հարկային բազան, որոնք համապատասխանում են փոխհատուցման կամ մարման ակնկալվող եղանակին:
Օրինակ Ա
Ակտիվն ունի 100 միավոր հաշվեկշռային արժեք և 60 միավոր հարկային բազա: Ակտիվի վաճառքի դեպքում կկիրառվի հարկի 20 տոկոս դրույքը, իսկ ակտիվից ստացվող այլ եկամուտների նկատմամբ` հարկի 30 տոկոս դրույքը:
Կազմակերպությունը ճանաչում է 8 միավոր հետաձգված հարկային պարտավորություն (40 միավորի 20 տոկոսը), եթե նա ակնկալում է վաճառել ակտիվը առանց հետագա օգտագործման, կամ 12 միավոր հետաձգված հարկային պարտավորություն (40 միավորի 30 տոկոսը), եթե նա ակնկալում է պահել ակտիվը և փոխհատուցել նրա հաշվեկշռային արժեքն օգտագործման միջոցով:
Օրինակ Բ
100 միավոր սկզբնական արժեքով և 80 միավոր հաշվեկշռային արժեքով ակտիվը վերագնահատվում է 150 միավոր: Համարժեք ճշգրտում հարկային նպատակներով չի կատարվում: Կուտակված ամորտիզացիան հարկային նպատակների համար կազմում է 30 միավոր, իսկ հարկի դրույքը` 30 տոկոս: Եթե ակտիվը վաճառվում է սկզբնական արժեքը գերազանցող գումարով, ապա կուտակված հարկային ամորտիզացիան կներառվի հարկվող շահույթի մեջ, սակայն վաճառքից հասույթի` սկզբնական արժեքը գերազանցող մասը չի հարկվի:
Ակտիվի հարկային բազան 70 միավոր է, և գոյություն ունի 80 միավոր հարկվող ժամանակավոր տարբերություն: Եթե կազմակերպությունն ակնկալում է փոխհատուցել հաշվեկշռային արժեքը ակտիվի օգտագործման միջոցով, ապա նա պետք է ստեղծի 150 միավոր հարկվող եկամուտ, ընդ որում նա ի վիճակի կլինի ամորտիզացիոն նվազեցումներ (հանումներ) կատարել միայն 70 միավորի չափով: Դրա արդյունքում, առկա կլինի 24 միավոր հետաձգված հարկային պարտավորություն (80 միավորի 30 տոկոսը): Եթե կազմակերպությունն ակնկալում է փոխհատուցել հաշվեկշռային արժեքը ակտիվն անմիջապես 150 միավորով վաճառելով, ապա հետաձգված հարկային պարտավորությունը կհաշվարկվի հետևյալ կերպ`
Հարկվող Հարկի դրույքը Հետաձգված
ժամանակավոր հարկային
տարբերություն պարտավորություն
Կուտակված 30 30% 9
հարկային ամորտիզացիա
Սկզբնական արժեքը 50 զրո -
գերազանցող հասույթ
Ընդամենը 80 9
(Ծանոթագրություն. պարագրաֆ 61-ի համաձայն` լրացուցիչ հետաձգված հարկը, որն առաջանում է վերագնահատումից, ուղղակիորեն դեբետագրվում է սեփական կապիտալին)
Օրինակ Գ
Փաստերը նույնն են, ինչ օրինակ Բ-ում, բացառությամբ, որ եթե ակտիվը վաճառվում է սկզբնական արժեքը գերազանցող գումարով, կուտակված հարկային ամորտիզացիան ներառվելու է հարկվող շահույթի մեջ (30 տոկոս հարկի դրույքով), իսկ վաճառքից հասույթը կհարկվի 40 տոկոս հարկի դրույքով` 110 միավորին հավասար` սղաճով ճշգրտված (ինդեքսավորված) սկզբնական արժեքը նվազեցնելուց (հանելուց) հետո:
Եթե կազմակերպությունն ակնկալում է փոխհատուցել հաշվեկշռային արժեքը ակտիվի օգտագործման միջոցով, նա պետք է ստեղծի 150 միավոր հարկվող եկամուտ, սակայն ի վիճակի կլինի լոկ 70 միավոր ամորտիզացիոն նվազեցումներ (հանումներ) կատարել: Դրա արդյունքում հարկային բազան կազմում է 70 միավոր, հարկվող ժամանակավոր տարբերությունը կազմում է 80 միավոր, իսկ հետաձգված հարկային պարտավորությունը` 24 միավոր (80 միավորի 30 տոկոսը), ինչպես օրինակ Բ-ում:
Եթե կազմակերպությունն ակնկալում է փոխհատուցել հաշվեկշռային արժեքը` ակտիվն անմիջապես 150 միավորով վաճառելով, ապա նա կկարողանա 110 միավոր ինդեքսավորված սկզբնական արժեքի նվազեցում (հանում) կատարել: 40 միավոր զուտ հասույթը ենթակա է հարկման 40 տոկոս դրույքով: Բացի այդ, կուտակված 30 միավոր ամորտիզացիան կներառվի հարկվող շահույթի մեջ և կհարկվի 30%-ով: Այսպիսով, հարկային բազան 80 միավոր է (110 միավորից հանած 30 միավոր), հարկվող ժամանակավոր տարբերությունը` 70 միավոր, և հետաձգված հարկային պարտավորությունը` 25 միավոր (40 միավորի 40 տոկոսը գումարած 30 միավորի 30 տոկոսը): Եթե հարկային բազան բավարար հստակ չէ այս օրինակում, օգտակար կլիներ հիմք ընդունել պարագրաֆ 10-ում շարադրված հիմնական սկզբունքը:
(Ծանոթագրություն. պարագրաֆ 61-ի համաձայն` լրացուցիչ հետաձգված հարկը, որն առաջանում է վերագնահատումից, ուղղակիորեն դեբետագրվում է սեփական կապիտալին):
53. Հետաձգված հարկային ակտիվները և պարտավորությունները չպետք է զեղչվեն (դիսկոնտավորվեն):
54. Զեղչման հիմունքի վրա հետաձգված հարկային ակտիվների և պարտավորությունների մեծության արժանահավատ որոշման համար պահանջվում է յուրաքանչյուր ժամանակավոր տարբերության համար կազմել ըստ մարման (վերացման) ժամկետների մանրամասն ժամանակացույց: Շատ դեպքերում այդպիսի ժամանակացույցի մշակումը անհնարին է կամ չափազանց բարդ: Հետևաբար, հետաձգված հարկային պարտավորությունների և ակտիվների զեղչման պահանջը տեղին չէ: Զեղչման թույլատրելը, բայց ոչ պարտադրելը, կհանգեցներ մի իրավիճակի, երբ կառաջանային հետաձգված հարկային ակտիվների և պարտավորությունների այնպիսի մեծություններ, որոնք համադրելի չէին լինի կազմակերպությունների միջև: Հետևաբար, սույն ստանդարտը չի պահանջում և չի թույլատրում իրականացնել հետաձգված հարկային ակտիվների և պարտավորությունների զեղչում:
55. Ժամանակավոր տարբերությունները որոշվում են ակտիվի կամ պարտավորության հաշվեկշռային արժեքի հիման վրա: Սա կիրառելի է նաև նույնիսկ այն դեպքերում, երբ հաշվեկշռային արժեքը հենց ինքն է որոշվում զեղչման հիմունքով, օրինակ, թոշակային ծրագրերի գծով պարտավորությունների դեպքում (տես` ՀՀՀՀՍ 19 «Աշխատակիցների նպաստներ» ստանդարտը):
56. Հետաձգված հարկային ակտիվի հաշվեկշռային արժեքը պետք է ստուգվի (վերանայվի) յուրաքանչյուր հաշվետու ամսաթվի դրությամբ: Կազմակերպությունը պետք է նվազեցնի հետաձգված հարկային ակտիվի հաշվեկշռային արժեքն այն չափով, որքանով որ այլևս հավանական չէ, որ կստանա բավարար հարկվող շահույթ, որը թույլ կտա հետաձգված հարկային ակտիվից օգուտն ամբողջությամբ կամ մասամբ իրացնել: Ցանկացած այդպիսի նվազեցում պետք է վերականգնվի այն չափով, որքանով որ հավանական է դառնում բավարար հարկվող շահույթի ստացումը:
Ընթացիկ և հետաձգված հարկերի ճանաչումը
57. Գործարքի կամ այլ իրադարձության ընթացիկ և հետաձգված հարկային հետևանքների հաշվառումը համապատասխանում է հենց այդ գործարքի կամ իրադարձության հաշվառմանը: Այդ սկզբունքն իրագործվում է պարագրաֆներ 58-68-ում:
Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն
58. Ընթացիկ և հետաձգված հարկերը պետք է ճանաչվեն որպես եկամուտ կամ ծախս և ներառվեն տվյալ ժամանակաշրջանի զուտ շահույթի կամ վնասի մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկերն առաջանում են`
ա) գործարքից կամ իրադարձությունից, որը նույն կամ մեկ այլ ժամանակաշրջանում անմիջականորեն ճանաչվում է սեփական կապիտալում (տես` պարագրաֆներ 61-65), կամ`
բ) իրենից ձեռքբերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորումից (տես` պարագրաֆներ 66-68):
59. Հետաձգված հարկային ակտիվների և պարտավորությունների մեծ մասն առաջանում է, երբ եկամուտը կամ ծախսը ներառվում է հաշվապահական շահույթի մեջ մի ժամանակաշրջանում, իսկ հարկվող շահույթի (հարկային վնասի) մեջ` մեկ այլ: Արդյունքում առաջացող հետաձգված հարկը ճանաչվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում: Օրինակ`
ա) տոկոսների, ռոյալթիների կամ շահաբաժինների գծով հասույթը ներառվում է հաշվապահական շահույթի մեջ ժամանակային համամասնության հիմունքով (հաշվեգրման մեթոդ)` համաձայն ՀՀՀՀՍ 18 «Հասույթ» ստանդարտի, սակայն հարկվող շահույթի (հարկային վնասի) մեջ ներառվում է դրանց դիմաց վճարում ստանալիս (դրամարկղային մեթոդ),
բ) ոչ նյութական ակտիվների վրա կատարված ծախսումները կապիտալացվում են ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ» ստանդարտին համապատասխան և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ ներառվում են ամորտիզացիայի միջոցով, սակայն հարկային նպատակներով նվազեցվում (հանվում) են առաջացման պահին:
60. Հետաձգված հարկային ակտիվների և պարտավորությունների հաշվեկշռային արժեքը կարող է փոփոխվել, նույնիսկ եթե համապատասխան ժամանակավոր տարբերությունների մեծությունը չի փոփոխվել: Դա կարող է առաջանալ, օրինակ`
ա) հարկի դրույքների կամ հարկային հարաբերություններ կարգավորող նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների արդյունքում,
բ) հետաձգված հարկային ակտիվի փոխհատուցելիության վերագնահատման արդյունքում, կամ`
գ) ակտիվի փոխհատուցման ակնկալվող եղանակի փոփոխության արդյունքում:
Առաջացող հետաձգված հարկը ճանաչվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, բացառությամբ այն մասի, որը վերաբերում է այն հոդվածներին, որոնք նախապես դեբետագրվել կամ կրեդիտագրվել են սեփական կապիտալին (տես` պարագրաֆ 63):
Անմիջականորեն սեփական կապիտալին դեբետագրվող կամ կրեդիտագրվող հոդվածներ
61. Ընթացիկ և հետաձգված հարկը պետք է ուղղակիորեն դեբետագրվի կամ կրեդիտագրվի սեփական կապիտալին, եթե հարկը վերաբերում է այն հոդվածներին, որոնք, նույն կամ մեկ այլ ժամանակաշրջանում, ուղղակիորեն դեբետագրվում կամ կրեդիտագրվում են սեփական կապիտալին:
62. Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները պահանջում կամ թույլատրում են որոշակի հոդվածների կրեդիտագրումը կամ դեբետագրումը ուղղակիորեն սեփական կապիտալին: Այդպիսի հոդվածների օրինակներ են`
ա) հաշվեկշռային արժեքի փոփոխություն, որն առաջանում է հիմնական միջոցների վերագնահատումից (տես ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտը).
բ) չբաշխված շահույթի սկզբնական մնացորդի ճշգրտում, որն առաջանում է կամ հետընթաց կիրառվող հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունից, կամ էական սխալի ուղղումից (տես` ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտը),
գ) փոխարժեքային տարբերություններ, որոնք առաջանում են արտերկրյա միավորի ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկից (տես` ՀՀՀՀՍ 21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները»), և`
դ) այն գումարները, որոնք առաջանում են բաղադրյալ ֆինանսական գործիքի` սեփական կապիտալի բաղադրիչի սկզբնական ճանաչման ժամանակ (տես` պարագրաֆ 23):
(62-րդ կետը փոփ. 17.11.00 թիվ 276 հրաման)
63. Որոշ բացառիկ հանգամանքներում կարող են առաջանալ դժվարություններ` սեփական կապիտալին կրեդիտագրվող կամ դեբետագրվող հոդվածներին վերաբերող ընթացիկ կամ հետաձգված հարկի գումարի որոշման հարցում: Դա կարող է տեղի ունենալ, օրինակ, երբ`
ա) գործում են շահութահարկի տարբերակված դրույքներ, և հնարավոր չէ որոշել այն դրույքը, որով հարկվել է հարկվող շահույթի (հարկային վնասի) որոշակի առանձին բաղադրիչը,
բ) հարկերի դրույքների կամ հարկային օրենսդրության այլ փոփոխություններն ազդում են այն հետաձգված հարկային ակտիվի կամ պարտավորության վրա, որը, մասամբ կամ ամբողջությամբ, վերաբերում է նախապես սեփական կապիտալին կրեդիտագրված կամ դեբետագրված հոդվածին, կամ`
գ) կազմակերպությունը որոշում է, որ հետաձգված հարկային ակտիվը, որը մասամբ կամ ամբողջությամբ վերաբերում է նախապես սեփական կապիտալին կրեդիտագրված կամ դեբետագվրած հոդվածի, պետք է ճանաչվի կամ չպետք է այլևս ամբողջովին ճանաչվի:
Այդպիսի դեպքերում ընթացիկ և հետաձգված հարկը, որը վերաբերում է նախապես սեփական կապիտալին կրեդիտագրված կամ դեբետագրված հոդվածներին, հիմնվում է տվյալ հարկային դաշտում գործող կազմակերպության ընթացիկ և հետաձգված հարկերի հիմնավորված համամասնական բաշխման, կամ մեկ այլ մեթոդի վրա, որով ապահովվում է ավելի ճշգրիտ բաշխում տվյալ հանգամանքներում:
64. ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտը չի որոշակիացնում, թե արդյոք կազմակերպությունը պետք է վերագնահատման արդյունքում առաջացած աճից ամեն տարի փոխանցի չբաշխված շահույթին այն գումարի չափով, որը հավասար է վերագնահատված արժեքի հիման վրա հաշվարկված մաշվածության և այդ ակտիվի սկզբնական արժեքի հիման վրա հաշվարկված մաշվածության միջև եղած տարբերությանը: Եթե կազմակերպությունը կատարում է այդպիսի փոխանցում, ապա փոխանցվող գումարը իր մեջ չի պարունակում դրա հետ կապված որևէ հետաձգված հարկ: Նմանատիպ նկատառումներ են կիրառվում այն փոխանցումների նկատմամբ, որոնք կատարվում են հիմնական միջոցների օբյեկտի օտարման ժամանակ:
(64-րդ կետը փոփ. 17.11.00 թիվ 276 հրաման)
65. Երբ ակտիվը վերագնահատվում է հարկային նպատակներով, և այդ վերագնահատումը կապված է ավելի վաղ ժամանակաշրջանների հաշվապահական վերագնահատման կամ ապագա ժամանակաշրջաններում անցկացվելիք (ակնկալվող) վերագնահատման հետ, ապա և՛ ակտիվի վերագնահատման, և՛ հարկային բազայի ճշգրտման հարկային հետևանքները կրեդիտագրվում կամ դեբետագրվում են սեփական կապիտալին դրանց իրականացման ժամանակաշրջանում: Այնուամենայնիվ, եթե հարկային նպատակներով անցկացվող վերագնահատումը կապված չէ ավելի վաղ ժամանակաշրջանի կամ ապագա ժամանակաշրջաններում ակնկալվող հաշվապահական վերագնահատման հետ, ապա հարկային բազայի ճշգրտման հարկային հետևանքները ճանաչվում են ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում:
Ձեռնարկատիրական գործունեության միավորումից առաջացող
հետաձգված հարկ
66. Ինչպես մեկնաբանված է պարագրաֆ 19-ում և պարագրաֆ 26-ի «գ» կետում, ժամանակավոր տարբերություններ կարող են առաջանալ իրենից ձեռքբերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորման ժամանակ: ՀՀՀՀՍ 22 «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ստանդարտի համաձայն` կազմակերպությունը ճանաչում է բոլոր առաջացող հետաձգված հարկային ակտիվները (այն չափով, որքանով որ դրանք բավարարում են պարագրաֆ 24-ով սահմանված ճանաչման չափանիշներին) կամ հետաձգված հարկային պարտավորությունները` որպես որոշելի ակտիվներ և պարտավորություններ դրանց ձեռքբերման ամսաթվի դրությամբ: Հետևաբար, այս հետաձգված ակտիվները և պարտավորությունները ազդում են գուդվիլի կամ բացասական գուդվիլի վրա: Այնուամենայնիվ, պարագրաֆ 15-ի «ա» և պարագրաֆ 24-ի «ա» կետերին համապատասխան` կազմակերպությունը չի ճանաչում հենց իրենից` գուդվիլից առաջացած հետաձգված հարկային պարտավորությունները (եթե գուդվիլի ամորտիզացիան հարկային նպատակներով նվազեցվող (հանվող) չէ) և չհարկվող բացասական գուդվիլից (որը դիտվում է որպես հետաձգված եկամուտ) առաջացած հետաձգված հարկային ակտիվները:
67. Ձեռնարկատիրական գործունեության միավորման արդյունքում ձեռքբերողը կարող է հավանական համարել, որ նա կփոխհատուցի իր սեփական հետաձգված հարկային ակտիվը, որը չէր ճանաչվել մինչև միավորումը: Օրինակ` ձեռքբերողը կարող է ի վիճակի լինել օգտագործել չօգտագործված հարկային վնասները ձեռք բերված կազմակերպության ապագա հարկվող շահույթի դիմաց: Նման դեպքերում ձեռքբերողը ճանաչում է հետաձգված հարկային ակտիվը և հաշվի է առնում այն` ձեռքբերման ժամանակ առաջացող գուդվիլի կամ բացասական գուդվիլի մեծությունը որոշելիս:
68. Երբ ձեռքբերողը չի ճանաչել ձեռքբերված կազմակերպության հետաձգված հարկային ակտիվը որպես ձեռնարկատիրական գործունեության միավորման ամսաթվի դրությամբ որոշելի ակտիվ, և այդ հետաձգված հարկային ակտիվը հետագայում ճանաչվել է ձեռքբերողի համախմբված ֆինանսական հաշվետվություններում, ապա առաջացող հետաձգված հարկի գծով եկամուտը (փոխհատուցումը) ճանաչվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում: Բացի այդ, ձեռքբերողը`
ա) ճշգրտում է գուդվիլի համախառն հաշվեկշռային արժեքը և համապատասխան կուտակված ամորտիզացիան մինչև այն գումարները, որոնք կգրանցվեին, եթե հետաձգված հարկային ակտիվը ճանաչվեր որպես որոշելի ակտիվ ձեռնարկատիրական գործունեության միավորման ամսաթվի դրությամբ, և`
բ) ճանաչում է գուդվիլի զուտ հաշվեկշռային արժեքի կրճատումը որպես ծախս:
Այնուամենայնիվ ձեռքբերողը չի ճանաչում բացասական գուդվիլ և չի էլ ավելացնում բացասական գուդվիլի հաշվեկշռային արժեքը:
Օրինակ
Կազմակերպությունը ձեռք է բերում դուստր ընկերություն, որն ուներ 300 միավոր նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություն: Ձեռքբերման ամսաթվի դրությամբ հարկի դրույքը 30 տոկոս էր: Ձեռքբերումից առաջացող 500 միավոր գուդվիլը որոշելիս` առաջացող 90 միավոր հետաձգված հարկային ակտիվը չի ճանաչվել որպես որոշելի ակտիվ: Գուդվիլն ամորտիզացվում է 20 տարվա ընթացքում: Ձեռքբերումից 2 տարի հետո կազմակերպությունը կանխատեսում է, որ ապագա հարկվող շահույթը հավանական է, որ բավարար կլինի, որպեսզի կազմակերպությունը փոխհատուցի բոլոր նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություններից օգուտները:
Կազմակերպությունը ճանաչում է 90 միավոր (300 միավորի 30 տոկոսը) հետաձգված հարկային ակտիվ, իսկ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում` 90 միավոր հետաձգված հարկի գծով եկամուտ (փոխհատուցում): Նա նաև կրճատում է գուդվիլի սկզբնական արժեքը 90 միավորով, իսկ կուտակված ամորտիզացիան` 9 միավորով (ինչն իրենից ներկայացնում է 2 տարվա ամորտիզացիա): Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում 81 միավոր կազմող մնացորդը ճանաչվում է որպես ծախս: Դրանից հետո գուդվիլի սկզբնական արժեքը և համապատասխան կուտակված ամորտիզացիան կրճատվում են մինչև այն գումարները (410 միավոր և 41 միավոր), որոնցով որ դրանք կհաշվառվեին, եթե 90 միավոր հետաձգված հարկային ակտիվը ձեռնարկատիրական գործունեության միավորման ամսաթվի դրությամբ ճանաչված լիներ որպես որոշելի ակտիվ:
Եթե հարկի դրույքը աճել է մինչև 40 տոկոս, կազմակերպությունը ճանաչում է 120 միավոր (300 միավորի 40 տոկոսը) հետաձգված հարկային ակտիվ, իսկ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում` 120 միավոր հետաձգված հարկի գծով եկամուտ (փոխհատուցում): Եթե հարկի դրույքը կրճատվել է մինչև 20 տոկոս, կազմակերպությունը ճանաչում է 60 միավոր (300 միավորի 20 տոկոսը) հետաձգված հարկային ակտիվ և 60 միավոր հետաձգված հարկի գծով եկամուտ (փոխհատուցում): Երկու դեպքում էլ կազմակերպությունը կրճատում է նաև գուդվիլի սկզբնական արժեքը 90 միավորով, իսկ կուտակված ամորտիզացիան` 9 միավորով, և 81 միավոր մնացորդը ճանաչում որպես ծախս ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում:
Ներկայացում
Հարկային ակտիվներ և հարկային պարտավորություններ
69. Հաշվապահական հաշվեկշռում հարկային ակտիվները և հարկային պարտավորությունները պետք է ներկայացվեն այլ ակտիվներից և պարտավորություններից առանձին: Հետաձգված հարկային ակտիվները և պարտավորությունները պետք է առանձնացվեն ընթացիկ հարկային ակտիվներից և պարտավորություններից:
70. Կազմակերպությունը իր ֆինանսական հաշվետվություններում չպետք է հետաձգված հարկային ակտիվները (պարտավորությունները) դասակարգի որպես ընթացիկ ակտիվներ (պարտավորություններ):
Հաշվանցում
71. Կազմակերպությունը պետք է հաշվանցի ընթացիկ հարկային ակտիվները և ընթացիկ հարկային պարտավորությունները այն և միայն այն դեպքում, եթե կազմակերպությունը`
ա) ունի ճանաչված գումարները հաշվանցելու իրավաբանորեն ամրագրված իրավունք, և`
բ) մտադիր է` կամ հաշվարկն իրականացնել (ակտիվը կամ պարտավորությունը մարել) զուտ հիմունքով, կամ իրացնել ակտիվը և մարել պարտավորությունը միաժամանակ:
72. Ընթացիկ հարկային ակտիվները և ընթացիկ հարկային պարտավորությունները թեև ճանաչվում և չափվում են առանձին, հաշվեկշռում նրանք հաշվանցվում են համաձայն այն չափանիշների, որոնք սահմանված են ֆինանսական գործիքների համար (տես` ՀՀՀՀՍ 32 «Ֆինանսական գործիքներ. բացահայտում և ներկայացում» ստանդարտը): Որպես կանոն, կազմակերպությունն ունենում է իրավաբանորեն ամրագրված իրավունք` հաշվանցելու ընթացիկ հարկային ակտիվն ընթացիկ հարկային պարտավորության դիմաց, երբ դրանք վերաբերում են շահութահարկին, որը գանձվում է նույն հարկային մարմնի կողմից, և վերջինս թույլ է տալիս կազմակերպությանը կատարել կամ ստանալ մեկ զուտ վճարում:
73. Համախմբված ֆինանսական հաշվետվություններում խմբի մեկ կազմակերպության ընթացիկ հարկային ակտիվը հաշվանցվում է մյուսի ընթացիկ հարկային պարտավորության դիմաց միայն և միայն այն դեպքում, եթե այդ կազմակերպություններն ունեն մեկ զուտ վճարում կատարելու կամ ստանալու իրավաբանորեն ամրագրված իրավունք, և կազմակերպությունները մտադիր են կատարել կամ ստանալ այդպիսի զուտ վճարում կամ միաժամանակ փոխհատուցել ակտիվը և մարել պարտավորությունը:
74. Կազմակերպությունը պետք է հաշվանցի հետաձգված հարկային ակտիվը և հետաձգված հարկային պարտավորությունը միայն և միայն այն դեպքում, եթե`
ա) ունի իրավաբանորեն ամրագրված իրավունք հաշվանցելու ընթացիկ հարկային ակտիվները ընթացիկ հարկային պարտավորությունների դիմաց, և`
բ) հետաձգված հարկային ակտիվը և հետաձգված հարկային պարտավորությունը վերաբերում են շահութահարկին, որը գանձվում է նույն հարկային մարմնի կողմից`
I. նույն հարկատուից (հարկվող միավորից), կամ`
II. տարբեր հարկատուներից, որոնք մտադիր են կամ մարել ընթացիկ հարկային պարտավորությունները և ակտիվները զուտ հիմունքով, կամ իրացնել ակտիվները և մարել պարտավորությունները միաժամանակ` յուրաքանչյուր ապագա ժամանակաշրջանում, որի ընթացքում ակնկալվում է հետաձգված հարկային պարտավորությունների և ակտիվների զգալի գումարների մարում կամ փոխհատուցում:
75. Յուրաքանչյուր ժամանակավոր տարբերության մարման (վերացման) ժամկետների մանրամասն ժամանակացույցի մշակման անհրաժեշտությունից խուսափելու համար, սույն ստանդարտը պահանջում է կազմակերպությունից հաշվանցել նույն հարկատուի (հարկվող միավորի) հետաձգված հարկային ակտիվները հետաձգված հարկային պարտավորությունների դիմաց միայն և միայն այն դեպքում, երբ դրանք վերաբերում են շահութահարկին, որը գանձվում է նույն հարկային մարմնի կողմից, իսկ կազմակերպությունն ունի ընթացիկ հարկային ակտիվները ընթացիկ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու իրավաբանորեն ամրագրված իրավունք:
76. Հազվագյուտ դեպքերում կազմակերպությունը կարող է հաշվանցում կատարելու իրավաբանորեն ամրագրված իրավունք, ինչպես նաև զուտ մարում կատարելու մտադրություն ունենալ միայն որոշակի (ոչ բոլոր) ժամանակաշրջանների համար: Նման դեպքերում կարող է պահանջվել այդպիսի մանրամասն ժամանակացույցի կազմում` նպատակ ունենալով արժանահավատորեն պարզել, թե մեկ հարկատուի (հարկվող միավորի) հետաձգված հարկային պարտավորությունը հանգեցնում է արդյոք հարկային վճարումների ավելացման նույն այն ժամանակաշրջանում, որում երկրորդ հարկատուի (հարկվող միավորի) հետաձգված հարկային ակտիվը բերելու է այդ երկրորդի հարկային վճարումների կրճատում:
Հարկի գծով ծախս
Սովորական գործունեությունից առաջացած շահույթին կամ վնասին վերաբերող հարկի գծով ծախս (եկամուտ (փոխհատուցում))
77. Սովորական գործունեությունից առաջացած շահույթին կամ վնասին վերաբերող հարկի գծով ծախսը (եկամուտը (փոխհատուցումը)) պետք է ներկայացվի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում:
Արտերկրյա (արտարժութային) հետաձգված հարկային պարտավորությունների և ակտիվների փոխարժեքային տարբերությունները
78. ՀՀՀՀՍ 21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ստանդարտը պահանջում է, որ որոշ փոխարժեքային տարբերություններ ճանաչվեն եկամուտ կամ ծախս, սակայն չի որոշակիացնում, թե ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում դրանք որտեղ պետք է ներկայացվեն: Հետևաբար, երբ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվում են արտերկրյա (արտարժութային) հետաձգված հարկային պարտավորությունների կամ ակտիվների գծով փոխարժեքային տարբերությունները, վերջիններս կարող են դասակարգվել որպես հետաձգված հարկի գծով ծախս (եկամուտ (փոխհատուցում)), եթե այդպիսի ներկայացումը ֆինանսական հաշվետվություններ օգտագործողների համար կլինի օգտակար:
Բացահայտում
79. Հարկի գծով ծախսի (եկամտի (փոխհատուցման)) խոշոր բաղադրիչները պետք է բացահայտվեն առանձնացված:
80. Հարկի գծով ծախսի (եկամտի (փոխհատուցման)) բաղադրիչները կարող են ներառել`
ա) ընթացիկ հարկի գծով ծախսը (եկամուտը (փոխհատուցումը)),
բ) տվյալ ժամանակաշրջանում ճանաչված` նախորդ ժամանակաշրջանների ընթացիկ հարկի ցանկացած ճշգրտումները,
գ) հետաձգված հարկի գծով ծախսի (եկամտի (փոխհատուցման)) գումարը` կապված ժամանակավոր տարբերությունների ձևավորման և մարման (վերացման) հետ,
դ) հետաձգված հարկի գծով ծախսի (եկամտի (փոխհատուցման)) գումարը` կապված հարկերի դրույքների փոփոխության կամ նոր հարկերի ուժի մեջ մտնելու հետ,
ե) նախկինում չճանաչված հարկային վնասից, հարկային զեղչից կամ նախորդող ժամանակաշրջանի ժամանակավոր տարբերությունից առաջացած օգուտի գումարը, որն օգտագործվում է ընթացիկ հարկի գծով ծախսը կրճատելու համար,
զ) նախկինում չճանաչված հարկային վնասից, հարկային զեղչից կամ նախորդող ժամանակաշրջանի ժամանակավոր տարբերությունից առաջացած օգուտի գումարը, որն օգտագործվում է հետաձգված հարկի գծով ծախսը կրճատելու համար,
է) հետաձգված հարկային ակտիվի` պարագրաֆ 56-ին համապատասխան իրականացված մասնակի դուրս գրումից կամ նախորդ դուրսգրման վերականգնումից առաջացած հետաձգված հարկի գծով ծախսը կամ եկամուտը (փոխհատուցումը), և`
ը) հարկի գծով ծախսի (եկամտի (փոխհատուցման)) գումարը` կապված հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ տեղի ունեցած այն փոփոխությունների և էական սխալների հետ, որոնք ներառված են տվյալ ժամանակաշրջանի զուտ շահույթի կամ վնասի հաշվարկի մեջ` ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտում բերված թույլատրելի այլընտրանքային մոտեցմանը համապատասխան:
81. Առանձին պետք է բացահայտվի նաև հետևյալը`
ա) ընթացիկ և հետաձգված հարկերի համախառն գումարը, որը վերաբերում է սեփական կապիտալին դեբետագրված կամ կրեդիտագրված հոդվածներին,
բ) հարկի գծով ծախսը (եկամուտը (փոխհատուցումը)), որը վերաբերում է տվյալ ժամանակաշրջանում ճանաչված արտասովոր հոդվածներին,
գ) հարկի գծով ծախսի (եկամտի (փոխհատուցման)) և հաշվապահական շահույթի միջև փոխկապակցվածության բացատրությունը` հետևյալ երկու եղանակներից մեկի կամ երկուսի միջոցով`
I. հարկի գծով ծախսի (եկամտի (փոխհատուցման)) և հաշվապահական շահույթի ու հարկի կիրառվող դրույքի (դրույքների) արտադրյալի արդյունքի թվային համադրում` բացահայտելով նաև հարկի կիրառվող դրույքը (դրույքները) հաշվարկելու հիմքերը, կամ`
II. հարկի գործող միջին դրույքի և հարկի կիրառվող դրույքի թվային համադրում` բացահայտելով նաև հարկի կիրառվող դրույքը (դրույքները) հաշվարկելու հիմքերը:
դ) նախորդ ժամանակաշրջանի համեմատությամբ հարկի կիրառվող դրույքի (դրույքների) փոփոխությունների բացատրությունը,
ե) նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունների, չօգտագործված հարկային վնասների և չօգտագործված հարկային զեղչերի գումարները (և ուժի մեջ լինելու ժամկետները, եթե կան այդպիսի ժամկետներ), որոնց համար հաշվեկշռում չի ճանաչվել որևէ հետաձգված հարկային ակտիվ,
զ) դուստր ընկերություններում ու ասոցիացված կազմակերպություններում ներդրումների կամ համատեղ ձեռնարկումներում մասնակցությունների հետ կապված ժամանակավոր տարբերությունների համախառն գումարը, որոնց համար հետաձգված հարկային պարտավորություններ չեն ճանաչվել (տես` պարագրաֆ 39),
է) ժամանակավոր տարբերության յուրաքանչյուր տեսակի և չօգտագործված հարկային վնասների ու չօգտագործված հարկային զեղչերի յուրաքանչյուր տեսակի գծով`
I. հաշվեկշռում ճանաչված հետաձգված հարկային ակտիվների և պարտավորությունների գումարը` յուրաքանչյուր ներկայացված ժամանակաշրջանի համար,
II. ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչված հետաձգված հարկի գծով ծախսի կամ եկամտի (փոխհատուցման) գումարը, եթե այն հստակորեն չի երևում հաշվեկշռում ճանաչված գումարների փոփոխություններից, և`
ը) ընդհատված գործառնությունների հետ կապված հարկի գծով ծախսերը, որոնք վերաբերում են`
I. ընդհատման արդյունքում առաջացող շահույթին կամ վնասին,
II. տվյալ ժամանակաշրջանում սովորական գործունեությունից շահույթին կամ վնասին` այդ ընդհատված գործառնության գծով` յուրաքանչյուր ներկայացված նախորդ ժամանակաշրջանի համապատասխան ժամանակահատվածի գումարների հետ միասին:
82. Կազմակերպությունը պետք է բացահայտի հետաձգված հարկային ակտիվի գումարը և դրա ճանաչումը հիմնավորող փաստի բնույթը, երբ`
ա) հետաձգված հարկային ակտիվի իրացումը (օգտագործումը) կախված է առկա հարկվող ժամանակավոր տարբերությունների մարումից (վերացումից) առաջացող շահույթը գերազանցող ապագա հարկվող շահույթից, և`
բ) կազմակերպությունը վնաս է կրել ընթացիկ կամ նախորդ ժամանակաշրջանում այն հարկային դաշտում, որին վերաբերում է հետաձգված հարկային ակտիվը:
83. Կազմակերպությունը բացահայտում է յուրաքանչյուր արտասովոր հոդվածի բնույթը և գումարը կամ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, կամ ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում: Երբ բացահայտումը կատարվում է ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում, ապա բոլոր արտասովոր հոդվածների ընդհանուր գումարը բացահայտվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում` դրա հետ կապված համապատասխան հարկի գծով ծախսի (եկամտի (փոխհատուցման)) ընդհանուր գումարի չափով պակասեցված (ավելացված): Թեև ֆինանսական հաշվետվություններ օգտագործողներին կարող է օգտակար լինել յուրաքանչյուր արտասովոր հոդվածի հարկի գծով ծախսի (եկամտի (փոխհատուցման)) բացահայտումը, դրանց միջև հարկի գծով ծախսի (եկամտի (փոխհատուցման)) բաշխումը երբեմն դժվարություն է հարուցում: Այդպիսի հանգամանքներում հարկի գծով ծախսը (եկամուտը (փոխհատուցումը)), որը վերաբերում է արտասովոր հոդվածներին, կարելի է բացահայտել ընդհանուր (համախմբված) գումարով:
84. Պարագրաֆ 81-ի «գ» կետում պահանջվող բացահայտումները ֆինանսական հաշվետվություններ օգտագործողներին թույլ են տալիս հասկանալ, թե արդյոք սովորական է հարկի գծով ծախսի (եկամտի (փոխհատուցման)) և հաշվապահական շահույթի միջև կապը, ինչպես նաև հասկանալ այն նշանակալի գործոնները, որոնք կարող են ազդել այդ կապի վրա ապագայում: Հարկի գծով ծախսի (եկամտի (փոխհատուցման)) և հաշվապահական շահույթի միջև կապի վրա կարող են ազդեցություն ունենալ այնպիսի գործոններ, ինչպիսիք են հարկումից ազատված հասույթը, հարկվող շահույթի (հարկային վնասի) գումարը որոշելիս չնվազեցվող (չհանվող) ծախսերը, հարկային վնասների և արտերկրյա հարկերի դրույքների ազդեցությունը:
85. Հարկի գծով ծախսի (եկամտի (փոխհատուցման)) և հաշվապահական շահույթի միջև կապը բացատրելիս` կազմակերպությունն օգտագործում է հարկի կիրառվող դրույքը, որը ֆինանսական հաշվետվություններ օգտագործողների համար ապահովում է առավելագույն նշանակալից տեղեկատվություն: Հաճախ առավելագույն նշանակալից դրույքը հարկի ներքին դրույքն է կազմակերպության ռեզիդենտության երկրում, որը միավորում է պետական հարկերի համար կիրառվող հարկի դրույքը և տեղական հարկերի համար կիրառվող այն դրույքները, որոնք հաշվարկած են հարկվող շահույթի (հարկային վնասի) ըստ էության համանման մակարդակի համար: Այնուամենայնիվ, մի քանի իրավակարգերում գործող կազմակերպության համար ավելի իմաստալի կլիներ միավորել առանձին թվային համադրումները, որոնք պատրաստվել են` օգտագործելով յուրաքանչյուր առանձին իրավակարգում կիրառվող ներքին դրույքը: Ստորև բերվող օրինակը ցուցադրում է, թե ինչպես է հարկի կիրառվող դրույքի ընտրությունն ազդում թվային համադրումների ներկայացման վրա:
86. Հարկի գործող միջին դրույքը հարկի գծով ծախսը (եկամուտը (փոխհատուցումն)) է` բաժանած հաշվապահական շահույթի վրա:
87. Հաճախ գործնականում հնարավոր չէ հաշվարկել դուստր ընկերություններում և ասոցիացված կազմակերպություններում ներդրումներից ու համատեղ ձեռնարկումներում մասնակցություններից առաջացող չճանաչված հետաձգված հարկային պարտավորությունների գումարը (տես` պարագրաֆ 39): Հետևաբար, սույն ստանդարտը պահանջում է, որ կազմակերպությունը բացահայտի հիմքում ընկած ժամանակավոր տարբերությունների ընդհանուր գումարը, սակայն չի պահանջում հետաձգված հարկային պարտավորությունների բացահայտումը: Այնուհանդերձ, որտեղ որ դա գործնականում հնարավոր է, ողջունվում է կազմակերպությունների կողմից չճանաչված հետաձգված հարկային պարտավորությունների գումարների բացահայտումը, քանի որ ֆինանսական հաշվետվություններ օգտագործողների համար նման տեղեկատվությունը կարող է օգտակար լինել:
88. Կազմակերպությունը բացահայտում է հարկերի հետ կապված ցանկացած պայմանական ակտիվ և պայմանական պարտավորություն` ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ստանդարտին համապատասխան: Պայմանական ակտիվներ և պայմանական պարտավորություններ կարող են առաջանալ, օրինակ, հարկային մարմինների հետ ունեցած չլուծված վեճերի հետևանքով: Իսկ այն դեպքերում, երբ հարկի դրույքների կամ հարկային հարաբերություններ կարգավորող նորմատիվ իրավական ակտերի փոփոխությունները ուժի մեջ են մտնում կամ հրապարակվում են հաշվեկշռի ամսաթվից հետո, կազմակերպությունը բացահայտում է իր հետաձգված հարկային ակտիվների և պարտավորությունների վրա այդ փոփոխությունների յուրաքանչյուր էական ազդեցություն` համաձայն ՀՀՀՀՍ 10 «Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած դեպքեր» ստանդարտի:
Պարագրաֆ 85-ը պարզաբանող օրինակ
19X2թ-ին կազմակերպությունը իր իրավակարգում (երկիր Ա) ունի 1500 միավոր հաշվապահական շահույթ (19X1-ին` 2000 միավոր) և երկիր Բ-ում` 1500 միավոր (19X1-ին` 500 միավոր): Հարկի դրույքը Ա երկրում 30 տոկոս է, Բ երկրում` 20: Երկիր Ա-ում 100 միավոր ծախսը (19X1-ին` 200 միավոր) հարկային նպատակներով չի նվազեցվում (հանվում):
Ստորև բերվում է ներքին հարկի դրույքի համադրման օրինակ.
19X1 19X2
Հաշվապահական շահույթ 2500 3000
Հարկը` 30 տոկոս ներքին դրույքով 750 900
Հարկային նպատակներով չնվազեցվող (չհանվող) 60 30
ծախսերի հարկային հետևանքները
Բ երկրում հարկի ավելի ցածր դրույքի ազդեցությունը (50) (150)
Հարկի գծով ծախս 760 780
Ստորև բերվում է համադրման օրինակ, որը պատրաստված է յուրաքանչյուր երկրի իրավակարգի համար առանձին համադրումների միավորմամբ: Այս մեթոդի համաձայն` հաշվետու կազմակերպության ռեզիդենտության երկրի հարկի ներքին դրույքի և այլ իրավակարգերում ներքին դրույքի միջև տարբերությունների ազդեցությունը համադրման ժամանակ առանձին տողով չի երևում: Հարկի կիրառվող դրույքի (դրույքների) փոփոխությունները բացատրելու համար, ինչպես պահանջում է պարագրաֆ 81-ի «դ» կետը, կազմակերպությանը, հավանաբար, անհրաժեշտ կլինի վերլուծել կամ հարկի դրույքների, կամ տարբեր իրավակարգերում վաստակած շահույթների միավորման նշանակալի փոփոխությունների ազդեցությունը:
Հաշվապահական շահույթ 2.500 3.000
Հարկի ներքին դրույքի կիրառումը համապատասխան 700 750
իրավակարգերում (երկրներում) առաջացած շահույթների
նկատմամբ
Հարկային նպատակներով չնվազեցվող (չհանվող) ծախսերի 60 30
հարկային հետևանքները
Հարկի գծով ծախս 760 780
ՈՒժի մեջ մտնելը
89. Սույն հաշվապահական հաշվառման ստանդարտը գործողության մեջ է դրվում պաշտոնական հրապարակման պահից:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Ժամանակավոր տարբերությունների օրինակներ
Սույն հավելվածը բացառապես ցուցադրական բնույթ է կրում և ստանդարտի մաս չի կազմում: Հավելվածի նպատակն է ցուցադրել ստադարտի կիրառումը` դրա իմաստը պարզաբանելու համար:
Ա. ՀԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ
Բոլոր հարկվող ժամանակավոր տարբերությունները հանգեցնում են հետաձգված հարկային պարտավորության առաջացման:
Գործարքներ, որոնք ազդում են ֆինանսական արդյունքների մասին
հաշվետվության վրա
1. Տոկոսային հասույթը ներառվում է հաշվապահական շահույթի մեջ ժամանակային համամասնության հիմունքով (հաշվեգրման մեթոդ), իսկ հարկվող շահույթի մեջ` վճարման հիմունքով (դրամարկղային մեթոդ):
2. Ապրանքների վաճառքից հասույթը ներառվում է հաշվապահական շահույթի մեջ ապրանքների բաց թողնման (առաքման) պահին (հաշվեգրման մեթոդ), իսկ հարկվող շահույթի մեջ` դրանց դիմաց դրամական միջոցների ստացման պահին (դրամարկղային մեթոդ): (Ծանոթագրություն. ինչպես բացատրվում է Բ3 կետում, գոյություն ունի նաև նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություն` կապված համապատասխան պաշարների (վաճառված ապրանքների ինքնարժեքի) հետ):
3. Հարկային նպատակներով արագացվում է ակտիվի ամորտիզացիան:
4. Զարգացման ծախսումները կապիտալացվել են և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ ներառվում են ամորտիզացիայի միջոցով, սակայն հարկվող շահույթի մեծությունը որոշելիս նվազեցվել (հանվել) են դրանց կատարման ժամանակաշրջանում:
5. Կանխավճարված ծախսերն արդեն իսկ նվազեցվել (հանվել) են դրամական միջոցներ վճարելիս (դրամարկղային մեթոդով)` ընթացիկ կամ նախորդ ժամանակաշրջանների հարկվող շահույթի մեծությունը որոշելիս:
Գործարքներ, որոնք ազդում են հաշվապահական հաշվեկշռի վրա
6. Ակտիվի ամորտիզացիան հարկային նպատակներով չի նվազեցվում (հանվում), և ոչ մի նվազեցում (հանում) հարկային նպատակներով չի կատարվում նաև, երբ ակտիվը վաճառվում է կամ դուրս է գրվում (ծանոթագրություն. ստանդարտի պարագրաֆ 15-ի «բ» կետն արգելում է առաջացող հետաձգված հարկային պարտավորության ճանաչումը, բացառությամբ այն դեպքի, երբ ակտիվը ձեռք է բերվել ձեռնարկատիրական գործունեության միավորման ժամանակ. տես` նաև ստանդարտի պարագրաֆ 22):
7. Վարկառուն վարկը հաշվառում է միջոցների մուտքագրման ժամանակ (որը հավասար է վարկի ժամկետի լրանալու պահին վճարման ենթակա գումարին)` հանած գործարքի հետ կապված ծախսումները: Հետագայում վարկի հաշվեկշռային արժեքն ավելանում է հաշվապահական շահույթին հաշվեգրվող` գործարքի հետ կապված ծախսումների ամորտիզացիայի գումարով: Գործարքի հետ կապված ծախսումները հարկային նպատակներով նվազեցվել (հանվել) էին այն ժամանակաշրջանում, երբ առաջին անգամ ճանաչվել էր վարկը: (Ծանոթագրություններ. 1) հարկվող ժամանակավոր տարբերությունը գործարքի հետ կապված ծախսումների այն գումարն է, որն արդեն նվազեցվել (հանվել) է ընթացիկ կամ նախորդ ժամանակաշրջանի հարկվող շահույթը որոշելիս` առանց հաշվապահական շահույթին հաշվեգրված ամորտիզացիայի կուտակված գումարի, և 2) քանի որ վարկի սկզբնական ճանաչումն ազդում է հարկվող շահույթի վրա, ապա ստանդարտի պարագրաֆ 15-ի «բ» կետով նախատեսված բացառությունը չի կիրառվում: Հետևաբար, վարկառուն ճանաչում է հետաձգված հարկային պարտավորությունը):
8. Վճարման ենթակա վարկը սկզբնական ճանաչման պահին չափվել է զուտ մուտքերի չափով` հանած գործարքի հետ կապված ծախսումները: Գործարքի հետ կապված ծախսումներն ամորտիզացվում են` հաշվեգրվելով հաշվապահական շահույթին վարկի գործողության ժամկետի ընթացքում: Գործարքի հետ կապված այդ ծախսումները չեն նվազեցվում (հանվում) ապագա, ընթացիկ և նախորդ ժամանակաշրջանների հարկվող շահույթը որոշելիս: (Ծանոթագրություններ. 1) հարկվող ժամանակավոր տարբերությունը գործարքի հետ կապված ծախսումների չամորտիզացված գումարն է. և 2) ստանդարտի պարագրաֆ 15-ի «բ» կետն արգելում է առաջացող հետաձգված հարկային պարտավորության ճանաչումը):
9. Բաղադրյալ ֆինանսական գործիքի (օրինակ` փոխարկելի պարտատոմսի) պարտավորության բաղադրիչը չափվում է մարման պահին վճարվելիք գումարի զեղչմամբ, և դրամական միջոցների մուտքերի համապատասխան մասը վերագրվում է սեփական կապիտալի բաղադրիչին (տես` ՀՀՀՀՍ 32 «Ֆինանսական գործիքներ. բացահայտում և ներկայացում» ստանդարտը): Զեղչը չի նվազեցվում (հանվում) հարկվող շահույթը (հարկային վնասը) որոշելիս: (Ծանոթագրություն. 1) հարկվող ժամանակավոր տարբերությունը չամորտիզացված զեղչի գումարն է, տես` հավելված 2-ի օրինակ 4-ը. և 2) կազմակերպությունը ճանաչում է առաջացող հետաձգված հարկային պարտավորությունը և հետաձգված հարկը ուղղակիորեն դեբետագրում է սեփական կապիտալի բաղադրիչի հաշվեկշռային արժեքին, տես` սույն ստանդարտի պարագրաֆներ 23 և 61: Պարագրաֆ 58-ի համաձայն` հետաձգված հարկային պարտավորության հետագա փոփոխությունները ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվում են որպես հետաձգված հարկի գծով ծախս (եկամուտ (փոխհատուցում)):
Իրական արժեքի ճշգրտումներ և վերագնահատումներ
10. Ֆինանսական ակտիվները կամ ներդրումային գույքը հաշվառվում են իրական արժեքով, որը գերազանցում է փաստացի ինքնարժեքը, սակայն համապատասխան ճշգրտում հարկային նպատակներով չի կատարվում:
(10-րդ կետը խմբ. 17.11.00 թիվ 276 հրաման)
11. Կազմակերպությունը վերագնահատում է հիմնական միջոցները (ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտի թույլատրելի այլընտրանքային մոտեցմանը համապատասխան), որի արդյունքում հաշվեկշռային արժեքն աճում է, սակայն համարժեք ճշգրտում հարկային նպատակներով չի կատարվում: (Ծանոթագրություն. սույն ստանդարտի պարագրաֆ 61-ը պահանջում է, որ համապատասխան հետաձգված հարկը դեբետագրվի անմիջականորեն սեփական կապիտալին»):
(11-րդ կետը խմբ. 17.11.00 թիվ 276 հրաման)
12. Իրենից ձեռքբերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորումների դեպքում ակտիվի հաշվեկշռային արժեքը ավելանում է մինչև իրական արժեք, սակայն համարժեք ճշգրտում հարկային նպատակներով չի կատարվում. (ծանոթագրություն. սկզբնական ճանաչման ժամանակ առաջացող հետաձգված հարկային պարտավորությունն ավելացնում է գուդվիլը կամ պակասեցնում բացասական գուդվիլը. տես` ստանդարտի պարագրաֆ 66):
13. Գուդվիլի ամորտիզացիան չի նվազեցվում (հանվում) հարկվող շահույթը որոշելիս, և գուդվիլի արժեքը չի նվազեցվում (հանվում) ձեռնարկատիրական գործունեության օտարման ժամանակ (ծանոթագրություն. ստանդարտի պարագրաֆ 15-ի «ա» կետն արգելում է առաջացող հետաձգված հարկային պարտավորության ճանաչումը):
14. Ներխմբային գործարքներից առաջացող չիրացված վնասները վերացվում են` ընդգրկվելով պաշարների կամ հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի մեջ:
15. Դուստր ընկերությունների, ասոցիացված կազմակերպությունների և համատեղ ձեռնարկումների չբաշխված շահույթը ներառվում է համախմբված չբաշխված շահույթի մեջ, բայց շահութահարկը ենթակա է վճարման, եթե շահույթները բաշխվել են հաշվետու մայր կազմակերպությանը: (Ծանոթագրություն. ստանդարտի պարագրաֆ 39-ը արգելում է առաջացող հետաձգված հարկային պարտավորության ճանաչումը, եթե մայր կազմակերպությունը, ներդրողը կամ ձեռնարկողը ի վիճակի է վերահսկելու ժամանակավոր տարբերության մարման (վերացման) ժամկետները, և հավանական է, որ ժամանակավոր տարբերությունը չի մարվի (վերանա) տեսանելի ապագայում):
16. Արտերկրյա դուստր ընկերություններում, ասոցիացված կազմակերպություններում ներդրումների կամ արտերկրյա համատեղ ձեռնարկումներում մասնակցությունների վրա ազդում են արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները: (Ծանոթագրություն. 1) այստեղ կարող է առաջանալ կամ հարկվող կամ նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություն, և 2) ստանդարտի պարագրաֆ 39-ը արգելում է առաջացող հետաձգված հարկային պարտավորության ճանաչումը, եթե մայր կազմակերպությունը, ներդրողը կամ ձեռնարկողը ի վիճակի է վերահսկելու ժամանակավոր տարբերության մարման (վերանալու) ժամանակային բաշխումը, և հավանական է, որ ժամանակավոր տարբերությունը չի մարվի (վերանա) տեսանելի ապագայում):
17. Հաշվետու կազմակերպությունն իր արտերկրյա գործակալի (իր գործունեության անբաժան մաս կազմող արտերկրյա ստորաբաժանման) ոչ դրամային ակտիվների արժեքը հաշվառում է իր հաշվետվական արժույթով, սակայն արտերկրյա գործակալի հարկվող շահույթը կամ հարկային վնասը որոշվում է արտարժույթով: (Ծանոթագրություն. 1) կարող է առաջանալ կամ հարկվող ժամանակավոր տարբերություն, կամ նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություն. 2) հարկվող ժամանակավոր տարբերության դեպքում առաջացող հետաձգված հարկային պարտավորությունը ճանաչվում է, որովհետև այն վերաբերում է այդ արտերկրյա գործակալի սեփական ակտիվներին և պարտավորություններին, և ոչ թե հաշվետու կազմակերպության արտերկրյա գործակալի (ստորաբաժանման) մեջ ներդրումներին (տես` ստանդարտի պարագրաֆ 41-ը), և 3) հետաձգված հարկն արտացոլվում է անմիջականորեն ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, տես` ստանդարտի պարագրաֆ 58-ը):
Գերսղաճ
18. Ոչ դրամային ակտիվները վերահաշվարկվում են չափման այն միավորով, որը կիրառվում է հաշվեկշռի ամսաթվի դրությամբ (տես` ՀՀՀՀՍ 29 «Ֆինանսական հաշվետվությունները գերսղաճի պայմաններում» ստանդարտը), սակայն հարկային նպատակներով համարժեք ճշգրտում չի կատարվում: (Ծանոթագրություն. 1) հետաձգված հարկն արտացոլվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, և` 2) եթե, ի լրումն վերահաշվարկման, ոչ դրամային ակտիվները նաև վերագնահատվում են, ապա վերագնահատմանը վերաբերող հետաձգված հարկը դեբետագրվում է սեփական կապիտալին, իսկ վերահաշվարկմանը վերաբերող հետաձգված հարկը արտացոլվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում):
Բ. ՆՎԱԶԵՑՎՈՂ (ՀԱՆՎՈՂ) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ
Բոլոր նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություններն առաջացնում են հետաձգված հարկային ակտիվ: Այնուամենայնիվ, որոշ հետաձգված հարկային ակտիվներ կարող են չբավարարել ստանդարտի պարագրաֆ 24-ով սահմանված ճանաչման չափանիշներին:
Գործարքներ, որոնք ազդում են ֆինանսական արդյունքների մասին
հաշվետվության վրա
1. Հաշվապահական շահույթը որոշելիս թոշակային ծախսումները նվազեցվում (հանվում) են աշխատողի կողմից ծառայությունը մատուցելիս, սակայն հարկվող շահույթը որոշելիս չեն նվազեցվում (հանվում)` քանի դեռ կազմակերպությունը հատկացումներ չի կատարել թոշակային հիմնադրամին կամ չի վճարել թոշակները: (Ծանոթագրություն. նմանատիպ ժամանակավոր տարբերություններ առաջանում են, երբ հարկվող շահույթը որոշելիս այլ ծախսերը, ինչպիսիք են, օրինակ, ապրանքի երաշխիքային ծախսերը կամ տոկոսները, նվազեցվում (հանվում) են դրամարկղային մեթոդով):
2. Ֆինանսական հաշվետվություններում ակտիվի կուտակված ամորտիզացիան ավելի մեծ է, քան այն կուտակված ամորտիզացիան, որը հաշվեկշռի ամսաթվի դրությամբ թույլատրվում է հարկային նպատակներով:
3. Հաշվեկշռի ամսաթվից առաջ վաճառված պաշարների ինքնարժեքը հաշվապահական շահույթը որոշելիս նվազեցվում (հանվում) է, երբ մատակարարվում են ապրանքները կամ ծառայությունները, սակայն հարկվող շահույթը որոշելիս նվազեցվում (հանվում) է դրամական միջոցները ստանալիս: (Ծանոթագրություն. ինչպես արդեն բացատրվել է Ա2-ում, գոյություն ունի հարկվող ժամանակավոր տարբերություն` կապված համապատասխան առևտրային դեբիտորական պարտքի հետ):
4. Պաշարների որևէ օբյեկտի իրացման զուտ արժեքը կամ հիմնական միջոցի օբյեկտի փոխհատուցվող գումարը փոքր է հաշվեկշռային արժեքից, և, հետևաբար, կազմակերպությունը նվազեցնում է ակտիվի հաշվեկշռային արժեքը, սակայն այդ նվազեցումը հարկային նպատակներով անտեսվում է, քանի դեռ ակտիվը չի վաճառվել:
5. Հետազոտության ծախսումները (կամ կազմակերպչական կամ այլ գործ սկսելու հետ կապված ծախսումները) ճանաչվում են որպես ծախս հաշվապահական շահույթը որոշելիս, սակայն հարկային նպատակներով դրանք թույլատրվում է նվազեցնել (հանել) ավելի ուշ ժամանակաշրջանում:
6. Հաշվապահական շահույթը որոշելիս եկամուտը հետաձգվել է, սակայն արդեն ներառվել է որպես այդպիսին հարկվող շահույթի մեջ ընթացիկ կամ նախորդ ժամանակաշրջաններում:
7. Պետական շնորհը, որը ներառվում է հաշվեկշռում որպես հետաձգված եկամուտ, ապագա ժամանակաշրջաններում հարկման ենթակա չի լինելու: (Ծանոթագրություն. ստանդարտի պարագրաֆ 24-ով արգելվում է առաջացող հետաձգված հարկային ակտիվի ճանաչումը. տես` նաև ստանդարտի պարագրաֆ 33-ը):
Իրական արժեքի ճշգրտումներ և վերագնահատումներ
8. Ֆինանսական ակտիվները կամ ներդրումային գույքը հաշվառվում են իրական արժեքով, որը փոքր է դրանց ինքնարժեքից, սակայն համարժեք ճշգրտում հարկային նպատակներով չի կատարվում:
(8-րդ կետը փոփ. 17.11.00 թիվ 276 հրաման)
Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ և համախմբում
9. Իրենից ձեռքբերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորումների դեպքում պարտավորությունը ճանաչվում է իր իրական արժեքով, սակայն ձեռքբերման հետ կապված ծախսերից և ոչ մեկը հարկվող շահույթը որոշելիս չի նվազեցվում (հանվում)` մինչև ավելի ուշ ժամանակաշրջան: (Ծանոթագրություն. առաջացող հետաձգված հարկային ակտիվը կրճատում է գուդվիլը կամ ավելացնում բացասական գուդվիլը. տես` ստանդարտի պարագրաֆ 66-ը):
10. Բացասական գուդվիլը ներառվում է հաշվեկշռում որպես հետաձգված եկամուտ, իսկ եկամուտը չի ներառվելու հարկվող շահույթը որոշելիս: (Ծանոթագրություն. ստանդարտի պարագրաֆ 24-ով արգելվում է առաջացող հետաձգված հարկային ակտիվի ճանաչումը):
11. Ներխմբային գործարքներից առաջացող չիրացված շահույթները հանվում են ակտիվի (օրինակ` պաշարներ կամ հիմնական միջոցներ) հաշվեկշռային արժեքից, սակայն հարկային նպատակներով համարժեք ճշգրտում չի կատարվում:
12. Արտերկրյա դուստր ընկերություններում, ասոցիացված կազմակերպություններում ներդրումների կամ արտերկրյա համատեղ ձեռնարկումներում մասնակցությունների վրա ազդում են արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները: (Ծանոթագրություն. 1) այստեղ կարող է առաջանալ կամ հարկվող, կամ նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություն, և` 2) ստանդարտի պարագրաֆ 44-ը պահանջում է, որ առաջացող հետաձգված հարկային ակտիվը ճանաչվի այն և միայն այն չափով, որքանով որ հավանական է, որ` ա) ժամանակավոր տարբերությունը մարվելու (վերանալու) է տեսանելի ապագայում, և` բ) կազմակերպությունը կունենա հարկվող շահույթ, որի դիմաց կարող է օգտագործել ժամանակավոր տարբերությունը):
13. Հաշվետու կազմակերպությունն իր արտերկրյա գործակալի (իր գործունեության անբաժան մաս կազմող արտերկրյա ստորաբաժանման) ոչ դրամային ակտիվների արժեքը հաշվառում է իր հաշվետվական արժույթով, սակայն արտերկրյա գործակալի հարկվող շահույթը կամ հարկային վնասը որոշվում է արտարժույթով: (Ծանոթագրություն. 1) կարող է առաջանալ կամ հարկվող ժամանակավոր տարբերություն, կամ նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություն. 2) նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերության դեպքում առաջացող հետաձգված հարկային ակտիվը ճանաչվում է այն չափով, որքանով որ հավանական է, որ կազմակերպությունը կստանա բավարար հարկվող շահույթ, քանի որ հետաձգված հարկային ակտիվը ավելի շուտ վերաբերում է արտերկրյա գործակալի (ստորաբաժանման) սեփական ակտիվներին և պարտավորություններին, քան թե հաշվետու կազմակերպության` այդ արտերկրյա գործակալի (ստորաբաժանման) մեջ ներդրումներին (տես` ստանդարտի պարագրաֆ 41-ը), և` 3) հետաձգված հարկը դեբետագրվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ, տես` ստանդարտի պարագրաֆ 58-ը):
Գ. ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ, ԵՐԲ ԱԿՏԻՎԻ ԿԱՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՀԱՎԱՍԱՐ Է ԻՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱԶԱՅԻՆ
1. Հաշվեգրած ծախսերն արդեն նվազեցվել (հանվել) են ընթացիկ կամ ավելի վաղ ժամանակաշրջանների համար կազմակերպության ընթացիկ հարկային պարտավորությունները որոշելիս:
2. Մարման ենթակա վարկը չափվում է սկզբնապես ստացված գումարով, և այդ գումարը նույնն է, ինչ որ վարկի մարման ժամկետի վերջում վճարման ենթակա գումարը:
3. Հաշվեգրված ծախսերը հարկային նպատակներով երբեք չեն նվազեցվելու (հանվելու):
4. Հաշվեգրված եկամուտը երբեք ենթակա չի լինելու հարկման:
Հավելված 2
Ցուցադրական հաշվարկներ և ներկայացում
Սույն հավելվածը բացառապես ցուցադրական բնույթ է կրում և ստանդարտի մաս չի կազմում: Հավելվածի նպատակն է ցուցադրել ստադարտի կիրառումը` դրա իմաստը պարզաբանելու համար: Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններից և հաշվեկշիռներից քաղվածքները ներկայացված են` ցուցադրելու համար ստորև նկարագրված գործարքների ազդեցությունն այդ ֆինանսական հաշվետվությունների վրա: Բերված քաղվածքները պարտադիր չէ, որ համապատասխանեն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների` բացահայտման և ներկայացման բոլոր պահանջներին:
Սույն հավելվածում բերված բոլոր օրինակներում ենթադրվում է, որ կազմակերպությունները, բացի նկարագրվածներից, այլ գործարքներ չունեն:
Օրինակ 1. Մաշվող ակտիվներ
Կազմակերպությունը գնում է 10.000 միավոր արժեքով սարքավորում և մաշվածությունը հաշվարկում է գծային մեթոդով, ակնկալվող ծառայության` հնգամյա ժամկետում: Հարկային նպատակներով սարքավորման մաշվածությունը հաշվարկվում է գծային մեթոդով` տարեկան 25 տոկոսով: Հարկային վնասները կարող են տեղափոխվել նախորդ ժամանակաշրջան` նախորդ հինգ տարիների հարկվող շահույթի դիմաց հաշվանցելու համար: Սարքավորման ձեքբերմանը նախորդող (0-րդ) տարում կազմակերպության հարկվող շահույթը 5.000 միավոր էր, հարկի դրույքը` 40 տոկոս:
Կազմակերպությունը փոխհատուցելու է սարքավորման հաշվեկշռային արժեքը` օգտագործելով այն վաճառքի համար ապրանքների արտադրության մեջ: Հետևաբար, կազմակերպության ընթացիկ հարկի հաշվարկը կկատարվի հետևյալ եղանակով.
Տարի
1 2 3 4 5
Հարկվող եկամուտ 2.000 2.000 2.000 2.000 2.000
Մաշվածություն հարկային նպատակներով 2.500 2.500 2.500 2.500 0
Հարկվող շահույթ (հարկային վնաս) (500) (500) (500) (500) 2.000
Ընթացիկ հարկի գծով ծախս (200) (200) (200) (200) 800
(եկամուտ (փոխհատուցում)) 40 տոկոսով
Կազմակերպությունը ճանաչում է ընթացիկ հարկային ակտիվը 1-4-րդ տարիների վերջում, քանի որ փոխհատուցում է հարկային վնասի գծով օգուտը սարքավորման ձեքբերմանը նախորդող (0-րդ) տարվա հարկվող շահույթի հաշվին:
Սարքավորման հետ կապված ժամանակավոր տարբերությունները և առաջացող հետաձգված հարկային ակտիվը և պարտավորությունը, ինչպես նաև հետաձգված հարկի գծով ծախսը և եկամուտը (փոխհատուցումը) հետևյալն են`
Տարի
1 2 3 4 5
Հաշվեկշռային արժեք 8.000 6.000 4.000 2.000 0
Հարկային բազա 7.500 5.000 2.500 0 0
Հարկվող ժամանակավոր տարբերություն 500 1000 1.500 2.000 0
Հետաձգված հարկային պարտավորություն 0 200 400 600 800
ժամանակաշրջանի սկզբին
Հետաձգված հարկի գծով ծախս 200 200 200 200 (800)
(եկամուտ (փոխհատուցում))
Հետաձգված հարկային պարտավորություն 200 400 600 800 0
ժամանակաշրջանի վերջին
Կազմակերպությունը ճանաչում է հետաձգված հարկային պարտավորությունը 1-4-րդ տարիների համար, քանի որ հարկվող ժամանակավոր տարբերության մարումը (վերացումը) ստեղծելու է հարկվող եկամուտ հետագա տարիներում: Կազմակերպության ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը կունենա հետևյալ տեսքը.
Տարի
1 2 3 4 5
Եկամուտ 2000 2000 2000 2000 2000
Մաշվածություն 2000 2000 2000 2000 2000
Շահույթը մինչև հարկվելը 0 0 0 0 0
Ընթացիկ հարկի գծով ծախս (200) (200) (200) (200) 800
(եկամուտ (փոխհատուցում))
Հետաձգված հարկի գծով ծախս 200 200 200 200 (800)
(եկամուտ (փոխհատուցում))
Ընդամենը հարկի գծով ծախս 0 0 0 0 0
(եկամուտ (փոխհատուցում))
Ժամանակաշրջանի զուտ շահույթը 0 0 0 0 0
Օրինակ 2. Հետաձգված հարկային ակտիվներ և պարտավորություններ
Օրինակում կազմակերպությունը դիտարկվում է երկամյա ժամանակաշրջանում` X5 և X6 թվականներին: X5 թվականին շահութահարկի գործող դրույքը 40% էր հարկվող շահույթի նկատմամբ, X6 թվականին` 35 տոկոս:
Բարեգործական հանգանակությունները ֆինանսական հաշվետվություններում ծախս են ճանաչվում դրանց վճարման պահին, իսկ հարկային նպատակներով չեն նվազեցվում (հանվում):
X5 թվականին համապատասխան մարմինները իրազեկել են կազմակերպությանը, որ նրանք մտադիր են հայց հարուցել կազմակերպության դեմ` կապված ծծմբի արտանետումների հետ: Թեև X6 թվականի դեկտեմբերի դրությամբ գործը դեռ դատարան չէր ներկայացված, կազմակերպությունը X5 թվականին ճանաչել է պարտավորություն 700 միավորի չափով, ինչն իրենից ներկայացնում է հայցից բխվելիք տուգանքի մեծության ամենահավանական գնահատականը: Տուգանքները հարկային նպատակներով չեն նվազեցվում (հանվում):
X2 թվականին կազմակերպությունն իրականացրել է 1.250 միավոր զարգացման ծախսումներ` կապված նոր արտադրատեսակի մշակման հետ: Այս ծախսումները հարկային նպատակներով նվազեցվել (հանվել) են X2 թվականին: Հաշվապահական նպատակներով կազմակերպությունը կապիտալացրել է զարգացման այդ ծախսումները և դրանք ամորտիզացնում է հինգ տարվա ընթացքում, գծային մեթոդով: X4 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ զարգացման այդ ծախսումների չամորտիզացված մնացորդը 500 միավոր էր:
X5 թվականին կազմակերպությունն իր աշխատակիցների հետ կնքում է պայմանագիր, ըստ որի նա բժշկական օգնություն է տրամադրելու թոշակառուներին: Կազմակերպությունն այդ ծրագրի իրագործման գծով ծախսումները ճանաչում է աշխատակիցների կողմից ծառայությունը մատուցելիս: X5 և X6 թվականներին այս օգնության գծով թոշակառուներին ոչ մի վճարում չի կատարվել: Առողջապահական ծախսումները հարկային նպատակներով նվազեցվում (հանվում) են այն ժամանակ, երբ վճարումներ են կատարվում թոշակառուներին: Կազմակերպությունը որոշել է, որ հավանական է, որ կլինի հարկվող շահույթ, որի դիմաց կարող է օգտագործվել առաջացող հետաձգված հարկային ակտիվը:
Շենքերը հաշվապահական նպատակներով ենթարկվում են մաշվածության տարեկան 5 տոկոսով, գծային մեթոդով, իսկ հարկային նպատակներով` տարեկան 10 տոկոսով, գծային մեթոդով: Տրանսպորտային միջոցները հաշվապահական նպատակներով ենթարկվում են մաշվածության տարեկան 20 տոկոսով, գծային մեթոդով, իսկ հարկային նպատակներով` տարեկան 25 տոկոսով, նորից գծային մեթոդով: Հաշվապահական նպատակներով ամբողջ տարվա մաշվածությունը հաշվեգրվում է ակտիվի ձեռք բերման տարում:
X6 թվականի հունվարի 1-ի դրությամբ շենքը վերագնահատվել է 65.000 միավոր, և կազմակերպության գնահատմամբ շենքի օգտակար ծառայության ժամկետը վերագնահատման ամսաթվից հետո կկազմի 20 տարի: Վերագնահատումը չի ազդել X6 թվականի հարկվող շահույթի վրա, և հարկային մարմինները չեն ճշգրտել շենքի հարկային բազան` վերագնահատման արդյունքները հաշվի առնելու համար: X6 թվականին կազմակերպությունը վերագնահատման արդյունքում առաջացած արժեքի աճից (պահուստից) 1.033 միավոր փոխանցվում է չբաշխված շահույթին: Այդ 1.033 միավորը իրենից ներկայացնում է շենքի վերագնահատված արժեքի հիման վրա հաշվարկված մաշվածության (3.250 միավոր) և շենքի սկզբնական արժեքի վրա հիմնված համարժեք մաշվածության (1.660 միավոր, որը X6 թվականի հունվարի 1-ի դրությամբ 33.200 միավոր հաշվեկշռային արժեքն է` բաժանած 20 տարվա վրա) միջև եղած 1.590 միավոր տարբերությունը` հանած համապատասխան 557 միավոր հետաձգված հարկը (տես` ստանդարտի պարագրաֆ 64):
Ընթացիկ հարկի գծով ծախսեր
X5 թվական X6 թվական
Հաշվապահական շահույթ 8.775 8.740
Գումարած`
Հաշվապահական նպատակներով հաշվարկված 4.800 8.250
մաշվածությունը
Բարեգործական հանգանակությունները 500 350
Շրջակա միջավայրի աղտոտման համար տուգանքները 700 -
Նոր արտադրատեսակի մշակման գծով 250 250
զարգացման ծախսումները
Առողջապահական նպաստները 2.000 1.000
------------------
17.025 18.590
Հանած`
Հարկային նպատակներով հաշվարկված (8,100) (11,850)
մաշվածությունը
Հարկվող շահույթ 8,925 6,740
Ընթացիկ հարկի գծով ծախսը` 40 տոկոսով 3.570
Ընթացիկ հարկի գծով ծախսը` 35 տոկոսով 2.359
Հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքները
Համախառն հաշվեկշռային արժեքը (առանց Շենք Տրանսպոր- Ընդամենը
(առանց կուտակված մաշվածությունը հանելու) տային
միջոցներ
Մնացորդը X4 թվականի դեկտեմբերի 50.000 10.000 60.000
31-ի դրությամբ
Մուտքագրումներ X5 թվականի ընթացքում 6.000 - 6.000
----------------------------
Մնացորդը X5 թվականի դեկտեմբերի 56.000 10.000 66.000
31-ի դրությամբ
X6 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ (22.800) (22.800)
վերագնահատման կուտակված
մաշվածության վերացում
X6 թվականի հունվարի 1-ի 31.800 - 31.800
դրությամբ վերագնահատում ----------------------------
Մնացորդը X6 թվականի հունվարի 1-ի դրությամբ 65.000 10.000 75.000
Մուտքագրումներ X6 թվականի ընթացքում - 15.000 15.000
----------------------------
Մնացորդը X6 թվականի 65.000 25.000 90.000
դեկտեմբերի 31-ի դրությամբ
____________________________
Կուտակված մաշվածությունը 5 % 20%
Մնացորդը X4 թվականի 20.000 4.000 24.000
դեկտեմբերի 31-ի դրությամբ
Մաշվածության հաշվեգրում X5 թվականին 2.800 2.000 4.800
----------------------------
Մնացորդը X5 թվականի 22.800 6.000 28.800
դեկտեմբերի 31-ի դրությամբ
X6 թվականի հունվարի 1-ի դրությամբ (22.800) - (22.800)
վերագնահատման հետևանքով
մաշվածության դուրս գրում
----------------------------
Մնացորդը X6 թվականի հունվարի 1-ի - 6.000 6.000
դրությամբ
Մաշվածության հաշվեգրում X6 թվականին 3.250 5.000 8.250
----------------------------
Մնացորդը X6 թվականի 3.250 11.000 14.250
դեկտեմբերի 31-ի դրությամբ ____________________________
Հաշվեկշռային արժեքը
X4 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 30.000 6.000 36.000
____________________________
X5 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 33.200 4.000 37.200
____________________________
X6 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 61.750 14.000 75.750
____________________________
Հիմնական միջոցների հարկային բազա
Արժեքը (առանց հարկային նպատակներով Շենք Տրանսպոր- Ընդամենը
կուտակված մաշվածությունը հանելու) տային
միջոցներ
Մնացորդը X4 թվականի դեկտեմբերի 50.000 10.000 60.000
31-ի դրությամբ
Մուտքագրումներ X5 թվականի ընթացքում 6.000 - 6.000
----------------------------
Մնացորդը X5 թվականի 56.000 10.000 66.000
դեկտեմբերի 31-ի դրությամբ
Մուտքագրումներ X6 թվականի ընթացքում - 15.000 15.000
----------------------------
Մնացորդը X6 թվականի 56.000 25.000 81.000
դեկտեմբերի 31-ի դրությամբ
____________________________
Կուտակված մաշվածություն 10% 25%
Մնացորդը X4 թվականի դեկտեմբերի 40.000 5.000 45.000
31-ի դրությամբ
Մաշվածության հաշվեգրում 5.600 2.500 8.100
X5 թվականի ընթացքում
----------------------------
Մնացորդը X5 թվականի դեկտեմբերի 45.600 7.500 53.100
31-ի դրությամբ
Մաշվածության հաշվեգրում 5.600 6.250 11.850
X6 թվականի ընթացքում
----------------------------
Մնացորդը X6 թվականի դեկտեմբերի 51.200 13.750 64.950
31-ի դրությամբ
____________________________
Հարկային բազա
X4 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 10.000 5.000 15.000
____________________________
X5 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 10.400 2.500 12.900
____________________________
X6 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 4.800 11.250 16.050
____________________________
X4 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հետաձգված հարկային ակտիվներ, պարտավորություններ և հարկի գծով ծախս
Հաշվեկշռային Հարկային Ժամանակավոր
արժեք բազա տարբերու-
թյուններ
Դեբիտորական պարտք 500 500 -
Պաշարներ 2.000 2.000 -
Արտադրատեսակի մշակման գծով 500 - 500
զարգացման ծախսումներ
Ներդրումներ 33.000 33.000 -
Հիմնական միջոցներ 36.000 15.000 21.000
_________________________________
ԸՆԴԱՄԵՆԸ ԱԿՏԻՎՆԵՐ 72.000 50.500 21.500
_________________________________
Վճարման ենթակա ընթացիկ շահութահարկ 3.000 3.000 -
Կրեդիտորական պարտք 500 500 -
Վճարման ենթակա տուգանք - - -
Առողջապահական նպաստների գծով - - -
պարտավորություն
Երկարաժամկետ պարտք 20.000 20.000 -
Հետաձգված շահութահարկ 8.600 8.600 -
_________________________________
ԸՆԴԱՄԵՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 32.100 32.100
Բաժնետիրական կապիտալ 5.000 5.000 -
Վերագնահատման արդյունքում արժեքի աճ - - -
Չբաշխված շահույթ 34.900 13.400
______________________
ԸՆԴԱՄԵՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 72.000 50.500
ԵՎ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ
______________________
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 21.500
___________
Հետաձգված հարկային պարտավորություն 21.500-ի 40 տոկոսը 8.600
Հետաձգված հարկային ակտիվ - - -
Հետաձգված զուտ հարկային
պարտավորություն 8.600
___________
X5 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հետաձգված հարկային ակտիվներ, պարտավորություններ և հարկի գծով ծախս
Հաշվեկշռային Հարկային Ժամանակավոր
արժեք բազա տարբերու-
թյուններ
Դեբիտորական պարտք 500 500 -
Պաշարներ 2.000 2.000 -
Արտադրատեսակի մշակման գծով 250 - 250
զարգացման ծախսումներ
Ներդրումներ 33.000 33.000 -
Հիմնական միջոցներ 37.200 12.900 24.300
_________________________________
ԸՆԴԱՄԵՆԸ ԱԿՏԻՎՆԵՐ 72.950 48.400 24.550
_________________________________
Վճարման ենթակա ընթացիկ շահութահարկ 3.570 3.570 -
Կրեդիտորական պարտք 500 500 -
Վճարման ենթակա տուգանք 700 700 -
Առողջապահական նպաստների գծով 2.000 - (2000)
պարտավորություն
Երկարաժամկետ պարտք 12.475 12.475 -
Հետաձգված շահութահարկ 9.020 9.020 -
_________________________________
ԸՆԴԱՄԵՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 28.265 26.265 (2000)
Բաժնետիրական կապիտալ 5.000 5.000 -
Վերագնահատման արդյունքում արժեքի աճ - - -
Չբաշխված շահույթ 39.685 17.135
_____________________
ԸՆԴԱՄԵՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 72.950 48.400
ԵՎ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ
_____________________
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 22.550
____________
Հետաձգված հարկային պարտավորություն 24.550-ի 40 տոկոսը 9.820
Հետաձգված հարկային ակտիվ (2000)-ի 40 տոկոսը (800)
____________
Հետաձգված զուտ հարկային պարտավորություն 9.020
Հանած հետաձգված հարկային (8.600)
պարտավորությունը ժամանակաշրջանի սկզբին
____________
Հետաձգված հարկի գծով ծախս 420
(եկամուտ (փոխհատուցում))` կապված
ժամանակավոր տարբերության առաջացման
և մարման (վերացման) հետ
____________
X6 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հետաձգված հարկային ակտիվներ, պարտավորություններ և հարկի գծով ծախս
Հաշվեկշռային Հարկային Ժամանակավոր
արժեք բազա տարբերու-
թյուններ
Դեբիտորական պարտք 500 500 -
Պաշարներ 2.000 2.000 -
Արտադրատեսակի մշակման գծով - - -
զարգացման ծախսումներ
Ներդրումներ 33.000 33.000 -
Հիմնական միջոցներ 75.750 16.050 59.700
_________________________________
ԸՆԴԱՄԵՆԸ ԱԿՏԻՎՆԵՐ 111.250 51.550 59.700
_________________________________
Վճարման ենթակա ընթացիկ շահութահարկ 2.359 2.359 -
Կրեդիտորական պարտք 500 500 -
Տուգանք 700 700 -
Առողջապահական նպաստների գծով 3.000 - (3.000)
պարտավորություն
Երկարաժամկետ պարտք 12.805 12.805 -
Հետաձգված շահութահարկ 19.845 19.845 -
_________________________________
ԸՆԴԱՄԵՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 39.209 36.209 (3.000)
Բաժնետիրական կապիտալ 5.000 5.000 -
Վերագնահատման արդյունքում արժեքի աճ 19.637 - -
Չբաշխված շահույթ 47.404 10.341
_______________________
ԸՆԴԱՄԵՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 111.250 51.550
ԵՎ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ _______________________
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 56.700
___________
Հետաձգված հարկային պարտավորություն 59.700-ի 35 տոկոսը 20.895
Հետաձգված հարկային ակտիվ (3.000)-ի 35 տոկոսը (1.050)
___________
Զուտ հետաձգված հարկային պարտավորություն 19.845
Հանած սկզբնական հետաձգված հարկային
պարտավորությունը ժամանակաշրջանի սկզբին (9.020)
Ժամանակաշրջանի սկզբի հետաձգված 22.550-ի 5 տոկոսը 1.127
հարկային պարտավորության ճշգրտում`
կապված հարկի դրույքի իջեցման հետ
Հետաձգված հարկ` կապված վերագնահատման 31.800-ի 35 տոկոսը (11.130)
արդյունքում արժեքի աճի հետ
___________
Հետաձգված հարկի գծով ծախս 822
(եկամուտ (փոխհատուցում))`
կապված ժամանակավոր տարբերությունների
առաջացման կամ մարման (վերացման) հետ
___________
Ցուցադրական բացահայտում
Ստանդարտին համապատասխան բացահայտման ենթակա գումարները հետևյալն են.
Հարկի գծով ծախսի (եկամտի (փոխհատուցման)) խոշոր բաղադրիչները
(պարագրաֆ 79)
X5 X6
Ընթացիկ հարկի գծով ծախս 3.570 2.359
Ժամանակավոր տարբերության առաջացման կամ մարման
(վերացման) հետ կապված հետաձգված հարկի գծով ծախս 420 822
Հարկի դրույքի իջեցումից առաջացած հետաձգված - (1.127)
հարկի գծով ծախս (եկամուտ (փոխհատուցում))
___________________
Հարկի գծով ծախս 3.990 2.054
___________________
Սեփական կապիտալին դեբետագրվող կամ կրեդիտագրվող հոդվածների հետ կապված ընթացիկ և հետաձգված հարկի հանրագումարը (պարագրաֆ 81-ի «ա» կետ)
Շենքի վերագնահատման հետ կապված հետաձգված հարկ - (11.130)
___________________
Պետք է նկատի ունենալ, որ X6 թվականին վերագնահատման պահուստից չբաշխված շահույթին ուղղված գումարները չեն պարունակում 557 միավոր հետաձգված հարկը: Դա վերաբերում է շենքի վերագնահատված արժեքի հիման վրա հաշվարկված մաշվածության և շենքի սկզբնական արժեքի վրա հիմնված համարժեք մաշվածության միջև տարբերությանը:
Հարկի գծով ծախսի և հաշվապահական շահույթի միջև փոխկապակցվածության բացատրություն (պարագրաֆ 81-ի «գ» կետ)
Հարկի գծով ծախսի (եկամտի (փոխհատուցման)) և հաշվապահական շահույթի միջև փոխկապակցվածությունը բացատրելու համար ստանդարտով թույլատրվում է երկու այլընտրանքային մոտեցում: Երկու մոտեցումն էլ լուսաբանված են ստորև:
I. Հարկի գծով ծախսի (եկամտի (փոխհատուցման)) և հաշվապահական շահույթի ու հարկի կիրառվող դրույքի (դրույքների) արտադրյալի թվային համադրումը, բացահայտելով նաև այն հիմքերը, որոնց հիման վրա հաշվարկվում է (են) հարկի կիրառվող դրույքը (դրույքները):
X5 X6
Հաշվապահական շահույթ 8.775 8.740
_________________
Հարկը` կիրառվող 35% հարկի դրույքով 3.510 3.059
(X5 թվականին` 40 %)
Հարկվող շահույթը որոշելիս չնվազեցվող (չհանվող)
ծախսերի հարկային հետևանքները.
Բարեգործական հանգանակություններ 200 122
Շրջակա միջավայրի աղտոտման տուգանքներ 280 -
Ժամանակաշրջանի սկզբի հետաձգված հարկերի նվազում` - (1.127)
հարկի դրույքի իջեցման հետևանքով
_________________
Հարկի գծով ծախս 3.990 2.054
_________________
Հարկի կիրառվող դրույքը` պետական 30% շահութահարկի դրույքի (X5 թվականին` 35%) և տեղական 5% շահութահարկի դրույքի հանրագումարն է:
II. հարկի գործող միջին դրույքի և հարկի կիրառվող դրույքի թվային համադրումն է, բացահայտելով նաև այն հիմքերը, որոնց վրա հաշվարկվում է հարկի կիրառվող դրույքը:
X5 X6
% %
_________________
Հարկի կիրառվող դրույքը 40.0 35.0
Հարկվող շահույթը որոշելիս չնվազեցվող (չհանվող)
ծախսերի հարկային հետևանքները.
Բարեգործական հանգանակություններ 2.3 1.4
Շրջակա միջավայրի աղտոտման տուգանքներ 3.2 -
Հարկի դրույքի իջեցման ազդեցությունը ժամանակաշրջանի - (12.9)
սկզբի հետաձգված հարկերի վրա
________________
Հարկի գործող միջին դրույք (հարկի գծով ծախսը բաժանած 45.5 23.5
«շահույթը մինչև հարկումը» գումարի վրա)
________________
Հարկի կիրառվող դրույքը` պետական 30% շահութահարկի դրույքի (X5 թվականին` 35%) և տեղական 5% շահութահարկի դրույքի հանրագումարն է:
Հարկի կիրառվող դրույքի (դրույքների) փոփոխությունների բացատրություն` նախորդ ժամանակաշրջանի համեմատությամբ (պարագրաֆ 81-ի «դ» կետ)
X6 թվականին պետությունը կրճատում է շահութահարկի պետական դրույքը 35%-ից 30%:
Ժամանակավոր տարբերության յուրաքանչյուր տեսակի, ինչպես նաև չօգտագործված հարկային վնասի կամ չօգտագործված հարկային զեղչի յուրաքանչյուր տեսակի գծով ցույց է տրվում`
I. ներկայացված յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար հաշվեկշռում ճանաչված հետաձգված հարկային ակտիվների և պարտավորությունների գումարը,
II. ներկայացված յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչված հետաձգված հարկի գծով եկամտի (փոխհատուցման) կամ ծախսի գումարը, եթե այն հստակորեն դուրս չի բերվում (երևում) հաշվեկշռում ճանաչված գումարների փոփոխություններից (պարագրաֆ 81-ի «է» կետ):
X5 X6
Հարկային նպատակներով արագացված ամորտիզացիա 9.720 10.322
Պարտավորություններ առողջապահական նպաստների գծով, (800) (1.050)
որոնք հարկային նպատակներով նվազեցվում (հանվում) են
միայն վճարման ժամանակ
Արտադրատեսակի մշակման գծով զարգացման ծախսումներ, 100 -
որոնք նվազեցվել (հանվել) են նախորդ տարիների
հարկվող շահույթի հաշվարկման ժամանակ
Վերագնահատում (նվազեցված համապատասխան - 10.573
ամորտիզացիայի չափով)
__________________
Հետաձգված հարկային պարտավորություն 9.020 19,845
__________________
(Ծանոթագրություն. ընթացիկ տարվա ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչված հետաձգված հարկի գծով եկամտի (փոխհատուցման) կամ ծախսի գումարը ակնհայտ է հաշվեկշռում ճանաչված գումարների փոփոխություններից):
Օրինակ 3. Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ
X5 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ա կազմակերպությունը ձեռք է բերել Բ կազմակերպության բաժնետոմսերի 100 տոկոսը` 600 միավոր արժեքով: Ա կազմակերպությունը գուդվիլը ամորտիզացնում է 5 տարվա ընթացքում: Գուդվիլի ամորտիզացիան հարկային նպատակներով չի նվազեցվում (հանվում): Ա կազմակերպության իրավակարգում հարկի դրույքը 30 տոկոս է, իսկ Բ կազմակերպության իրավակարգում` 40 տոկոս:
Ա կազմակերպության կողմից ձեռքբերված որոշելի ակտիվների և պարտավորությունների իրական արժեքը (առանց հետաձգված հարկային ակտիվների և պարտավորությունների) ներկայացված է ստորև բերված աղյուսակում` Բ կազմակերպության իրավակարգում նրանց հարկային բազայի և առաջացող ժամանակավոր տարբերությունների հետ միասին:
Ձեռքբերման Հարկային Ժամանակավոր
արժեք բազա տարբերություններ
Հիմնական միջոցներ 270 155 115
Դեբիտորական պարտք 210 210 -
Պաշարներ 174 124 50
Թոշակների գծով պարտավորություններ (30) - (30)
Կրեդիտորական պարտք (120) (120) -
_________________________________
Ձեռքբերված որոշելի ակտիվների և 504 369 135
պարտավորությունների իրական արժեքը
(առանց հետաձգված հարկերի)
_________________________________
Թոշակների գծով պարտավորություններից առաջացող հետաձգված հարկային ակտիվը հաշվանցվում է հիմնական միջոցների և պաշարների գծով առաջացող հետաձգված հարկային պարտավորությունների դիմաց (տես` ստանդարտի պարագրաֆ 74):
Գուդվիլի փաստացի ինքնարժեքի գծով Բ կազմակերպության հարկային իրավակարգում նվազեցում (հանում) նախատեսված չէ: Հետևաբար, գուդվիլի հարկային բազան (Բ կազմակերպության իրավակարգում) հավասար է զրոյի: Այնուամենայնիվ, համաձայն ստանդարտի պարագրաֆ 15-ի «ա» կետի, Ա կազմակերպությունը հարկվող ժամանակավոր տարբերությունների գծով չի ճանաչում որևէ հետաձգված հարկային պարտավորություն, որը Բ կազմակերպության հարկային իրավակարգում առնչվում է գուդվիլի հետ:
Ա կազմակերպության համախմբված ֆինանսական հաշվետվությունում` Բ կազմակերպությունում իր ներդրումների հաշվեկշռային արժեքը ձևավորվում է հետևյալ կերպ.
Ձեռք բերված որոշելի ակտիվների և պարտավորությունների 504
իրական արժեքը (առանց հետաձգված հարկի գումարի)
Հետաձգված հարկային պարտավորություն (135 միավորի 40 տոկոսը) (54)
______
Ձեռքբերված որոշելի ակտիվների և պարտավորությունների իրական արժեքը 450
Գուդվիլ (հանած զրոյին հավասար ամորտիզացիան) 150
______
Հաշվեկշռային արժեք 600
______
Ձեռքբերման օրվա դրությամբ Ա կազմակերպության հարկային իրավակարգում իր` Բ կազմակերպությունում ներդրումների հարկային բազան 600 միավոր է: Հետևաբար, Ա կազմակերպության հարկային իրավակարգում ոչ մի ժամանակավոր տարբերություն կապված չէ ներդրման հետ:
X5 թվականի ընթացքում Բ կազմակերպության սեփական կապիտալը (ներառյալ ձեռքբերման հետ կապված իրական արժեքով ճշգրտումները) փոփոխվում է հետևյալ ձևով.
X5 թվականի հունվարի 1-ի դրությամբ 450
X5 թվականի չբաշխված շահույթը (150 միավոր զուտ շահույթը հանած 80 70
միավոր վճարման ենթակա շահաբաժինը)
_____
X5 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 520
_____
Ա կազմակերպությունը ճանաչում է աղբյուրի մոտ գանձվող հարկը կամ այլ հարկերը, որոնք նա կրելու է 80 միավոր հաշվեգրված վճարման ենթակա շահաբաժնի գծով:
X5 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Բ կազմակերպությունում Ա կազմակերպության հիմնական ներդրման հաշվեկշռային արժեքը, առանց հաշվեգրված ստացման ենթակա շահաբաժինների, ձևավորվում է հետևյալ կերպ.
Բ կազմակերպության զուտ ակտիվները 520
Գուդվիլ (հանած 30 միավոր ամորտիզացիան) 120
_____
Հաշվեկշռային արժեք 640
_____
Ա կազմակերպության հիմնական ներդրման հետ կապված ժամանակավոր տարբերությունը կազմում է 40 միավոր.
Ձեռքբերման օրվանից կուտակված չբաշխված շահույթ 70
Գուդվիլի կուտակված ամորտիզացիա (30)
______
40
______
Եթե Ա կազմակերպությունը որոշել է, որ նա տեսանելի ապագայում չի վաճառելու ներդրումը և Բ կազմակերպությունը տեսանելի ապագայում չի բաշխելու իր չբաշխված շահույթը, ապա Ա կազմակերպությունը Բ կազմակերպությունում ներդրման հետ կապված որևէ հետաձգված հարկային պարտավորություն չի ճանաչում (տես` ստանդարտի պարագրաֆներ 39-ը և 40-ը): Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այս բացառությունը կկիրառվեր ասոցիացված կազմակերպությունում ներդրման նկատմամբ միայն այն դեպքում, եթե առկա լիներ պայմանավորվածություն, որով կպահանջվեր, որ ասոցիացված կազմակերպության շահույթը չբաշխվի տեսանելի ապագայում (տես` ստանդարտի պարագրաֆ 42): Ա կազմակերպությունը բացահայտում է ժամանակավոր տարբերության (40 միավոր) գումարը, որի գծով չի ճանաչվում որևէ հետաձգված հարկ (տես` ստանդարտի պարագրաֆ 81-ի «զ» կետը):
Եթե Ա կազմակերպությունը ակնկալում է վաճառել Բ կազմակերպությունում ունեցած իր ներդրումները կամ ակնկալում է, որ Բ կազմակերպությունը տեսանելի ապագայում կբաշխի իր չբաշխված շահույթը, ապա Ա կազմակերպությունը ճանաչում է հետաձգված հարկային պարտավորությունն այն չափով, որով ակնկալվում է մարել (վերացնել) ժամանակավոր տարբերությունը: Հարկի դրույքն արտացոլում է այն եղանակը, որով Ա կազմակերպությունը ակնկալում է փոխհատուցել իր ներդրման հաշվեկշռային արժեքը (տես` ստանդարտի պարագրաֆ 51): Ա կազմակերպությունը հետաձգված հարկի գումարը դեբետագրում կամ կրեդիտագրում է սեփական կապիտալին այն չափով, որով հետաձգված հարկն առաջանում է արտարժույթի վերահաշվարկման փոխարժեքային տարբերություններից, որոնք անմիջականորեն դեբետագրվել կամ կրեդիտագրվել են սեփական կապիտալին (տես` ստանդարտի պարագրաֆ 61): Ա կազմակերպությունն առանձին բացահայտում է`
ա) հետաձգված հարկի գումարը, որն անմիջականորեն դեբետագրվել կամ կրեդիտագրվել է սեփական կապիտալին (տես` ստանդարտի պարագրաֆ 81-ի «ա» կետը), և`
բ) ցանկացած մնացած ժամանակավոր տարբերության գումարը, որի մարումը (վերացումը) չի ակնկալվում տեսանելի ապագայում, և որի գծով, հետևաբար, չի ճանաչվում հետաձգված հարկ (տես` ստանդարտի պարագրաֆ 81-ի «զ» կետը):
Օրինակ 4. Բաղադրյալ ֆինանսական գործիքներ
X4 թվականի դեկտեմբերի 31-ին կազմակերպությունը ստանում է 1000 միավոր անտոկոս փոխարկելի վարկ, որը պետք է X8 թվականի հունվարի 1-ին մարվի դրա անվանական արժեքով: Համաձայն ՀՀՀՀՍ 32 «Ֆինանսական գործիքներ. բացահայտում և ներկայացում» ստանդարտի` կազմակերպությունը դասակարգում է գործիքի պարտավորության բաղադրիչը որպես պարտավորություն, իսկ սեփական կապիտալի բաղադրիչը` որպես սեփական կապիտալ: Կազմակերությունը փոխարկելի վարկի պարտավորության բաղադրիչը հաշվառում է 751 միավոր հաշվեկշռային արժեքով և սեփական կապիտալի բաղադրիչը` 249 միավորով: Հետագայում կազմակերպությունը որպես տոկոսների գծով ծախս` տարեկան 10 տոկոս դրույքով ճանաչում է պայմանական զեղչը (դիսկոնտը), որը հաշվարկվում է տարվա սկզբին պարտավորության բաղադրիչի հաշվեկշռային արժեքի նկատմամբ: Հարկային հարաբերություններ կարգավորող նորմատիվ իրավական ակտերով կազմակերպությանը թույլ չի տրվում փոխարկելի վարկի պարտավորության բաղադրիչի պայմանական զեղչի (դիսկոնտի) գծով նվազեցման (հանման) իրականացում: Հարկի դրույքը 40 տոկոս է:
Պարտավորության բաղադրիչի հետ կապված ժամանակավոր տարբերությունները, ինչպես նաև դրա հետևանքով առաջացող հետաձգված հարկային պարտավորությունները, հետաձգված հարկի գծով ծախսը և եկամուտը (փոխհատուցումը) ունեն հետևյալ տեսքը.
Տարի X4 X5 X6 X7
Պարտավորության բաղադրիչի հաշվեկշռային արժեք 751 826 909 1.000
Հարկային բազա 1.000 1.000 1.000 1.000
_________________________
Հարկվող ժամանակավոր տարբերություն 249 174 91 -
_________________________
Ժամանակաշրջանի սկզբի հետաձգված հարկային 0 100 70 37
պարտավորություն` 40 տոկոսով
Սեփական կապիտալին դեբետագրվող հետաձգված հարկ 100 - - -
Հետաձգված հարկի գծով ծախս (եկամուտ - (30) (33) (37)
(փոխհատուցում))
__________________________
Ժամանակաշրջանի վերջի հետաձգված հարկային 100 70 37 -
պարտավորություն` 40 տոկոսով
__________________________
Ինչպես բացատրված էր ստանդարտի պարագրաֆ 23-ում, X4 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպությունը ճանաչում է առաջացող համապատասխան հետաձգված հարկային պարտավորությունը, ճշգրտելով փոխարկելի վարկի` սեփական կապիտալի բաղադրիչի սկզբնական հաշվեկշռային արժեքը: Հետևաբար, այդ ամսաթվով ճանաչվող գումարները կլինեն հետևյալը.
Պարտավորական բաղադրիչ 751
Հետաձգված հարկային պարտավորություն 100
Սեփական կապիտալի բաղադրիչ (259-ից հանած 100) 149
________
1.000
________
Հետաձգված հարկային պարտավորության հետագա փոփոխությունները ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվում են որպես հարկի գծով ծախս (տես` ստանդարտի պարագրաֆ 23): Այսպիսով, կազմակերպության ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը կունենա հետևյալ տեսքը.
Տարի X4 X5 X6 X7
Տոկոսների գծով ծախս (պայմանական զեղչ) - 75 83 91
Հետաձգված հարկ (եկամուտ (փոխհատուցում)) - (30) (33) (37)
_______________________
- 45 50 54
_______________________
Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտ ՀՀՀՀՍ 33
Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ
Հաշվապահական հաշվառման սույն ստանդարտը սահմանվում է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 33-ի «Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ» հիման վրա:
Սույն ստանդարտը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ (1999թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) սահմանված կազմակերպությունների վրա:
Բովանդակություն
Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտ ՀՀՀՀՍ 33
Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ
պարագրաֆներ
ՆՊԱՏԱԿԸ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ 1-5
Կազմակերպություններ, որոնց բաժնետոմսերն ազատ շրջանառվում 1-3
(հրապարակայնորեն վաճառվում) են
Կազմակերպություններ, որոնց բաժնետոմսերն ազատ չեն շրջանառվում 4-5
ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ 6-9
ՉԱՓՈՒՄՆԵՐ 10-42
Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթ 10-23
«Շահույթ»-ը` մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային 11-13
շահույթի հաշվարկում
«Բաժնետոմսերի թիվ»-ը` մեկ բաժնետոմսին բաժին ընկնող 14-23
բազային շահույթի հաշվարկում
Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթ 24-42
«Շահույթ»-ը` մեկ բաժնետոմսին բաժին ընկնող 26-28
նոսրացված շահույթի հաշվարկում
«Բաժնետոմսերի թիվը»-ը` մեկ բաժնետոմսին բաժին ընկնող 29-37
նոսրացված շահույթի հաշվարկում
Նոսրացնող հետևանք ունեցող պոտենցիալ սովորական բաժնետոմսեր 38-42
ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ 43-46
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ 47-48
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ 49-52
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ 53
Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտ ՀՀՀՀՍ 33
Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ
Ստանդարտը գրված է շեղ և թավ տառերով և պետք է ընկալվի սույն փաստաթղթում ներկայացված մեկնաբանությունների հետ:
Այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման իրավական կարգավորման համակարգի տարրերից մեկը և պետք է կիրառվի հաշվապահական հաշվառման մյուս ստանդարտների և այլ իրավական ակտերի հետ համատեղ:
Նպատակը
Սույն ստանդարտի նպատակն է սահմանել մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթի հաշվարկման և դրա վերաբերյալ համապատասխան տեղեկատվության ներկայացման սկզբունքները, որը կբարելավի նույն ժամանակաշրջանում տարբեր կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում նույն կազմակերպության գործունեության արդյունքների համադրելիությունը: Սույն ստանդարտում առանցքային հարց է հանդիսանում մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթի հաշվարկի բանաձևի հայտարարի որոշումը: Չնայած մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթի հաշվարկման ժամանակ տվյալների օգտագործումն ունի որոշակի սահմանափակումներ, որը պայմանավորված է «շահույթի» հաշվարկման համար կիրառվող հաշվապահական հաշվառման քաղաքականությունների տարբերություններով, այնուամենայնիվ հետևողականորեն որոշված հայտարարը բարձրացնում է ֆինանսական հաշվետվությունների որակը:
Գործողության ոլորտը
Կազմակերպություններ, որոնց բաժնետոմսերն ազատ շրջանառվում (հրապարակայնորեն վաճառվում) են
1. Սույն ստանդարտը պետք է կիրառվի այն կազմակերպությունների կողմից, որոնց սովորական բաժնետոմսերը կամ պոտենցիալ սովորական բաժնետոմսերը ազատ շրջանառվում (հրապարակայնորեն վաճառվում) են, ինչպես նաև այն կազմակերպությունների կողմից, որոնք գտնվում են արժեթղթերի բաց (կանոնակարգվող) շուկայում սովորական բաժնետոմսեր կամ պոտենցիալ սովորական բաժնետոմսեր տեղաբաշխելու գործընթացում:
2. Այն դեպքում, երբ մայր կազմակերպությունը միաժամանակ ներկայացնում է և առանձին, և համախմբված ֆինանսական հաշվետվություններ, տեղեկատվությունը, որը պահանջվում է սույն ստանդարտով, պետք է ներկայացվի միայն համախմբված տվյալների հիման վրա:
3. Մայր կազմակերպության ֆինանսական հաշվետվություններն օգտագործողները սովորաբար շահագրգռված են ամբողջ խմբի գործունեության արդյունքներով և պետք է տեղեկացվեն ամբողջ խմբի գործունեության արդյունքների մասին:
Կազմակերպություններ, որոնց բաժնետոմսերն ազատ չեն շրջանառվում
4. Կազմակերպությունը, որի ոչ սովորական բաժնետոմսերը, և ոչ էլ պոտենցիալ սովորական բաժնետոմսերն ազատ չեն շրջանառվում, բայց որը բացահայտում է մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը, պետք է հաշվարկի և բացահայտի մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը` համաձայն սույն ստանդարտի:
5. Կազմակերպությունից, որի ոչ սովորական բաժնետոմսերը, և ոչ էլ պոտենցիալ սովորական բաժնետոմսերն ազատ չեն շրջանառվում, չի պահանջվում բացահայտել մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը: Այնուամենայնիվ, կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների համադրելիությունը բարելավվում է, եթե այդ կազմակերպություններից յուրաքանչյուրը, որը որոշում է բացահայտել մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը, այն հաշվարկում է սույն ստանդարտի սկզբունքներին համապատասխան:
Սահմանումներ
6. Ստորև բերված տերմինները սույն ստանդարտում օգտագործված են հետևյալ իմաստներով`
Սովորական բաժնետոմս` սեփական կապիտալի գործիք, որը ստորադասված է (շահաբաժիններ ստանալու առումով) սեփական կապիտալի գործիքների բոլոր այլ դասերին:
Պոտենցիալ սովորական բաժնետոմս` ֆինանսական գործիք կամ այլ պայմանագիր, որը դրա տիրապետողին կարող է տալ սովորական բաժնետոմսեր ունենալու (ձեռք բերելու) իրավունք:
Վարանտներ կամ օպցիոններ` ֆինանսական գործիքներ, որոնք տիրապետողին սովորական բաժնետոմսերի գնման իրավունք են տալիս:
7. Սովորական բաժնետոմսերը տվյալ ժամանակաշրջանի զուտ շահույթի բաշխմանը մասնակցում են միայն այլ տեսակի բաժնետոմսերից, օրինակ` արտոնյալ բաժնետոմսերից հետո: Կազմակերպությունը կարող է ունենալ սովորական բաժնետոմսերի մեկից ավելի դաս: Նույն դասի սովորական բաժնետոմսերն ունեն շահաբաժիններ ստանալու նույն իրավունքներ:
8. Պոտենցիալ սովորական բաժնետոմսերի օրինակներ են`
ա) պարտքային կամ սեփական կապիտալի գործիքները, ներառյալ արտոնյալ բաժնետոմսերը, որոնք փոխարկելի են սովորական բաժնետոմսերի.
բ) բաժնետոմսերի վարանտները և օպցիոնները.
գ) շահույթներին աշխատակիցների մասնակցության ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս աշխատակիցներին, որպես պարգևատրման մի մաս, ստանալ սովորական բաժնետոմսեր, ինչպես նաև բաժնետոմս գնելու այլ ծրագրերը, և
դ) բաժնետոմսերը, որոնք կթողարկվեն պայմանագրային համաձայնություններից բխող որոշակի պայմանների բավարարման դեպքում, օրինակ` ձեռնարկատիրական գործունեություն (ընկերություն) կամ այլ ակտիվներ գնելը:
9. Ստորև բերված տերմինները օգտագործված են ՀՀՀՀՍ 32 «Ֆինանսական գործիքներ. բացահայտումը և ներկայացումը» ստանդարտում նշված իմաստներով`
Ֆինանսական գործիք` ցանկացած պայմանագիր, որը միաժամանակ մի կազմակերպությունում առաջացնում է ֆինանսական ակտիվ, իսկ մյուս կազմակերպությունում` ֆինանսական պարտավորություն կամ սեփական կապիտալի գործիք:
Սեփական կապիտալի գործիք (կոչվում է նաև բաժնեմասնակցության գործիք)` ցանկացած պայմանագիր, որը հավաստում է կազմակերպության` բոլոր պարտավորությունները հանելուց հետո մնացորդային ակտիվների բաժնի նկատմամբ իրավունք:
Իրական արժեք` այն գումարը, որով ակտիվը կարող է փոխանակվել կամ պարտավորությունը` մարվել իրազեկ և պատրաստակամ կողմերի միջև` «պարզած ձեռքի հեռավորության գործարքի» ընթացքում:
Չափում
Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթը
10. Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթը պետք է հաշվարկվի սովորական բաժնետոմսերի տիրապետողներին վերագրվող տվյալ ժամանակաշրջանի զուտ շահույթը կամ վնասը բաժանելով այդ ժամանակաշրջանի ընթացքում շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերի կշռված միջին թվի վրա:
«Շահույթ»-ը` մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթի հաշվարկում
11. Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթի հաշվարկման նպատակով սովորական բաժնետոմսերի տիրապետողներին վերագրվող տվյալ ժամանակաշրջանի զուտ շահույթը կամ վնասը ընդունվում է հավասար այդ ժամանակաշրջանի զուտ շահույթին կամ վնասին` հանած արտոնյալ բաժնետոմսերի գծով շահաբաժինները:
12. Տվյալ ժամանակաշրջանում ճանաչված եկամուտների և ծախսերի բոլոր հոդվածները, ներառյալ արտասովոր հոդվածները, հարկի գծով ծախսը և փոքրամասնության բաժնեմասը ներառվում են այդ ժամանակաշրջանի զուտ շահույթի կամ վնասի հաշվարկում (տես ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտը): Արտոնյալ բաժնետոմսերի տիրապետողներին վերագրվող զուտ շահույթի գումարը, ներառյալ արտոնյալ բաժնետոմսերի գծով տվյալ ժամանակաշրջանի շահաբաժինները, հանվում են այդ ժամանակաշրջանի զուտ շահույթից (կամ գումարվում են այդ ժամանակաշրջանի զուտ վնասին)` սովորական բաժնետոմսերի տիրապետողներին վերագրվող ժամանակաշրջանի զուտ շահույթի կամ վնասի հաշվարկման նպատակով:
13. Արտոնյալ բաժնետոմսերի գծով շահաբաժինների գումարը, որը հանվում է ժամանակաշրջանի զուտ շահույթից, հավասար է`
ա) տվյալ ժամանակաշրջանի համար հայտարարված` ոչ կուտակման (ոչ կումուլյատիվ) արտոնյալ բաժնետոմսերի գծով ցանկացած շահաբաժինների գումարին, և
բ) տվյալ ժամանակաշրջանի համար սահմանված չափով կուտակման (կումուլյատիվ) արտոնյալ բաժնետոմսերի գծով շահաբաժինների լրիվ գումարին` անկախ շահաբաժինների հայտարարված լինելուց: Տվյալ ժամանակաշրջանի համար արտոնյալ բաժնետոմսերի գծով շահաբաժինների գումարը չի ներառում անցյալ ժամանակաշրջանների համար կուտակման արտոնյալ բաժնետոմսերի գծով ցանկացած շահաբաժինների գումար, որոնք վճարվել կամ հայտարարվել են ընթացիկ ժամանակաշրջանում:
«Բաժնետոմսերի թիվ»-ը` մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթի հաշվարկում
14. Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթի հաշվարկման նպատակով սովորական բաժնետոմսերի թիվը ընդունվում է հավասար տվյալ ժամանակաշրջանի ընթացքում շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերի կշռված միջին թվին:
15. Տվյալ ժամանակաշրջանի ընթացքում շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերի կշռված միջին թիվն արտացոլում է այն փաստը, որ տվյալ ժամանակաշրջանի ընթացքում բաժնետիրական կապիտալի մեծությունը կարող է փոփոխվել այն բանի հետևանքով, որ ժամանակի տարբեր պահերին ավելի շատ կամ ավելի քիչ թվով բաժնետոմսեր են շրջանառվում: Այն հավասար է տվյալ ժամանակաշրջանի սկզբում շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերի թվին հանած և/կամ գումարած այդ ժամանակաշրջանի ընթացքում համապատասխանաբար հետ գնված կամ թողարկված սովորական բաժնետոմսերի թիվը` բազմապատկված ժամանակային կշռող գործակցով: Ժամանակային կշռող գործակիցը որոշվում է բաժնետոմսերի շրջանառության մեջ գտնվելու օրերի թիվը բաժանելով հաշվետու ժամանակաշրջանի օրերի թվի վրա: Շատ դեպքերում կշռված միջինի խելամիտ մոտավորեցումն ընդունելի է:
Օրինակ. բաժնետոմսերի կշռված միջին թիվի հաշվարկ
Թողարկված Հետ գնված Շրջանառության
բաժնետոմսեր բաժնետոմսեր մեջ գտնվող
բաժնետոմսեր
20X1թ. հունվարի 1 Մնացորդը 2.000 300 1.700
տարեսկզբին
20X1թ. մայիսի 31 Նոր 800 - 2.500
բաժնետոմսերի
թողարկում,
որոնց դիմաց
վճարվում է
դրամական
միջոցներով
20X1թ. դեկտեմբերի 1 Բաժնետոմսերի - 250 2.250
հետ գնում
դրամական
միջոցներով
20X1թ. դեկտեմբերի 31 Մնացորդը 2.800 550 2.250
տարեվերջին
Բաժնետոմսերի կշռված միջին թվի հաշվարկ.
(1.700 X 5/12) +(2.500 X 6/12) +(2.250 X 1/12)=2.146 բաժնետոմս կամ
(1.700 X 12/12)+(800 X 7/12)-(250 X 1/12)=2.146 բաժնետոմս
16. Շատ դեպքերում բաժնետոմսերը ներառվում են բաժնետոմսերի կշռված միջին թվի հաշվարկի մեջ սկսած այն ամսաթվից, երբ առաջանում են պարտավորություններ դրանց դիմաց վճարման գծով (սովորաբար դրանց տեղաբաշխման ամսաթվից), օրինակ`
ա) սովորական բաժնետոմսերը, որոնք տեղաբաշխված են դրամական միջոցներով վճարմամբ, ներառվում են հաշվարկի մեջ` սկսած դրանց դիմաց դեբիտորական պարտքի առաջացման ամսաթվից,
բ) սովորական բաժնետոմսերը, որոնք տեղաբաշխված են սովորական կամ արտոնյալ բաժնետոմսերի գծով շահաբաժինների կամավոր վերաներդրմամբ (շահաբաժինների ուղղումը կանոնադրական կապիտալ), ներառվում են հաշվարկի մեջ` սկսած շահաբաժինների վճարման ամսաթվից,
գ) սովորական բաժնետոմսերը, որոնք տեղաբաշխված են պարտքային գործիքը սովորական բաժնետոմսերի փոխարկելու արդյունքում, ներառվում են հաշվարկի մեջ` սկսած տոկոսների հաշվեգրումը դադարեցնելու ամսաթվից.
դ) սովորական բաժնետոմսերը, որոնք տեղաբաշխված են այլ ֆինանսական գործիքների գծով հաշվեգրված տոկոսների կամ դրանց հիմնական գումարների վճարման դիմաց, ներառվում են հաշվարկի մեջ` սկսած տոկոսների հաշվեգրումը դադարեցնելու ամսաթվից.
ե) սովորական բաժնետոմսերը, որոնք տեղաբաշխված են կազմակերպության պարտավորությունների մարման դիմաց, ներառվում են հաշվարկի մեջ` սկսած պարտավորությունների մարման ամսաթվից.
զ) սովորական բաժնետոմսերը, որոնք տեղաբաշխված են դրամական միջոցներ չհանդիսացող ակտիվի ձեռքբերման դիմաց փոխհատուցման համար, ներառվում են հաշվարկի մեջ` սկսած կազմակերպության հաշվեկշռում ձեռք բերված ակտիվի ճանաչման ամսաթվից, և
է) սովորական բաժնետոմսերը, որոնք տեղաբաշխված են կազմակերպությանը մատուցված ծառայությունների դիմաց վճարման համար, ներառվում են հաշվարկի մեջ, երբ ծառայությունները մատուցված են:
Վերը նշված և այլ դեպքերում սովորական բաժնետոմսերի` հաշվարկի մեջ ներառելու պահը որոշվում է դրանց տեղաբաշխման հետ կապված կոնկրետ պայմաններով: Անհրաժեշտ է պատշաճ կերպով հաշվի առնել բաժնետոմսերի տեղաբաշխմանը վերաբերող յուրաքանչյուր պայմանագրի բովանդակությունը:
17. Սովորական բաժնետոմսերը, որոնք տեղաբաշխված են որպես ձեռքբերում հանդիսացող ձեռնարկատիրական գործունեության միավորման գնման փոխհատուցման մաս, ներառվում են բաժնետոմսերի կշռված միջին թվի հաշվարկի մեջ` սկսած ձեռքբերման ամսաթվից, որովհետև ձեռքբերողը ձեռքբերված կազմակերպության գործունեության արդյունքները ներառում է ֆինանսական արդյունքների մասին իր հաշվետվության մեջ հենց այդ ամսաթվից սկսած: Սովորական բաժնետոմսերը, որոնք տեղաբաշխված են որպես բաժնեմասերի (շահերի) միացում հանդիսացող ձեռնարկատիրական գործունեության միավորման մաս, ներառվում են բաժնետոմսերի կշռված միջին թվի հաշվարկի մեջ բոլոր ներկայացված ժամանակաշրջանների համար, քանի որ միավորված կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները կազմվում են այնպես, կարծես այդ միավորված կազմակերպությունը միշտ գոյություն է ունեցել: Այսպիսով, սովորական բաժնետոմսերի թիվը, որն օգտագործվում է բաժնեմասերի (շահերի) միացում հանդիսացող ձեռնարկատիրական գործունեության միավորման ժամանակ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթի հաշվարկի մեջ, հավասար է միավորված կազմակերպությունների բաժնետոմսերի կշռված միջին թվերի հանրագումարին, որոնք բերված են ընդհանուր համարժեքի այն կազմակերպության բաժնետոմսերի հետ, որի բաժնետոմսերը միավորումից հետո մնում են շրջանառության մեջ:
18. Երբ սովորական բաժնետոմսերը տեղաբաշխված են դրանց դիմաց մասնակի վճարմամբ, մասնակի վճարված բաժնետոմսերը դիտվում են որպես սովորական բաժնետոմսերի մի մաս այն չափով, որքանով դրանք հաշվետու ժամանակաշրջանում իրավունք են տվել մասնակցելու շահաբաժիններին` համեմատած լրիվ վճարված սովորական բաժնետոմսերին վերագրվող շահաբաժինների հետ:
19. Սովորական բաժնետոմսերը, որոնց տեղաբաշխումը հնարավոր է դառնում որոշակի պայմանների բավարարման դեպքում (պայմանականորեն տեղաբաշխվող բաժնետոմսեր), համարվում են շրջանառության մեջ գտնվող և ներառվում են մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթի հաշվարկի մեջ` սկսած այն ամսաթվից, երբ բոլոր անհրաժեշտ պայմանները բավարարվել են: Շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերը, որոնք հանդիսանում են պայմանականորեն վերադարձվող (այսինքն` կարող են հանվել շրջանառությունից), մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթի հաշվարկում չեն ներառվում` սկսած այն ամսաթվից, երբ բոլոր անհրաժեշտ պայմանները բավարարվել են:
20. Տվյալ ժամանակաշրջանի կամ բոլոր ներկայացված ժամանակաշրջանների ընթացքում շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերի կշռված միջին թիվը պետք է ճշգրտվի` հաշվի առնելով այն դեպքերը, բացի պոտենցիալ սովորական բաժնետոմսերի փոխարկման դեպքերից, որոնք փոփոխում են շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերի թիվը առանց միջոցների (զուտ ակտիվների) համապատասխան փոփոխության:
21. Սովորական բաժնետոմսերը կարող են թողարկվել կամ շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի թիվը կարող է կրճատվել առանց միջոցների համապատասխան փոփոխության: Այդպիսի օրինակներ են`
ա) կապիտալացումը (հայտնի է նաև որպես բաժնետոմսերի ձևով վճարվող շահաբաժիններ),
բ) արտոնության տարր ցանկացած այլ թողարկման մեջ, օրինակ` արտոնության տարր առկա բաժնետերերի համար րայթերի (արժեթուղթ, որը տալիս է բաժնետոմսեր գնելու առաջնահերթ իրավունք) թողարկման մեջ,
գ) բաժնետոմսերի տրոհումը, և
դ) բաժնետոմսերի միացումը:
22. Կապիտալացման կամ բաժնետոմսերի տրոհման դեպքում սովորական բաժնետոմսերը տեղաբաշխվում են առկա բաժնետերերի միջև առանց լրացուցիչ փոխհատուցման: Այսպիսով, շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերի թիվը մեծանում է առանց միջոցների աճի: Մինչև այդ դեպքերը շրջանառության մեջ եղած սովորական բաժնետոմսերի թիվը ճշգրտվում է` հաշվի առնելով շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերի թվի համամասնական փոփոխությունն այնպես, կարծես թե այդ դեպքերը կատարվել են բոլոր ներկայացված ժամանակաշրջաններից ամենավաղ ժամանակաշրջանի սկզբում: Օրինակ` որպես շահաբաժին «մեկի դիմաց երկուսը» հարաբերակցությամբ բաժնետոմսերի տեղաբաշխման դեպքում բաժնետոմսերի նոր ընդհանուր թիվը ստանալու համար մինչև նշված տեղաբաշխումը շրջանառության մեջ եղած բաժնետոմսերի թիվը բազմապատկվում է երեքին հավասար գործակցով, իսկ լրացուցիչ բաժնետոմսերի թիվը ստանալու համար` երկուսին հավասար գործակցով:
23. Ի տարբերություն 21 պարագրաֆի «բ» կետի` սովորական բաժնետոմսերի տեղաբաշխումը պոտենցիալ սովորական բաժնետոմսերի իրագործման կամ փոխարկման ժամանակ, սովորաբար, չի առաջացնում արտոնության տարր, որովհետև պոտենցիալ սովորական բաժնետոմսերը, սովորաբար, տեղաբաշխվում են դրանց լրիվ արժեքի փոխհատուցմամբ, որն առաջացնում է համամասնական փոփոխություններ կազմակերպության առկա միջոցների մեջ: Րայթերի թողարկման դեպքում իրագործման գինը (այսինքն` րայթերի միջոցով բաժնետոմսեր ձեռքբերելու գինը) հաճախ ցածր է բաժնետոմսերի իրական արժեքից: Այսպիսով, նման րայթերի թողարկումը ներառում է արտոնության տարր: Սովորական բաժնետոմսերի թիվը, որը պետք է օգտագործվի մինչև րայթերի թողարկումն ընկած բոլոր ժամանակաշրջանների համար մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթի հաշվարկի մեջ, հավասար է մինչև րայթերի թողարկումը շրջանառության մեջ եղած սովորական բաժնետոմսերի թվին` բազմապատկած հետևյալ գործակցով.
Մեկ բաժնետոմսի իրական արժեքը րայթերի իրագործումից անմիջապես առաջ
---------------------------------------------------------------
Մեկ բաժնետոմսի տեսական իրական արժեքը` առանց րայթի
Մեկ բաժնետոմսի տեսական իրական արժեքը` առանց րայթի հաշվարկվում է րայթերի իրագործումից հասույթը (այսինքն` րայթերի իրագործմամբ ձեռքբերված բաժնետոմսերի դիմաց ստացված հասույթը) գումարելով րայթերի իրագործումից անմիջապես առաջ բաժնետոմսերի հանրագումարային իրական արժեքին և ստացված մեծությունը բաժանելով այն բաժնետոմսերի թվի վրա, որոնք գտնվում են շրջանառության մեջ րայթերի իրագործումից հետո: Այն դեպքերում, երբ րայթերը ինքնին, կարող են բաժնետոմսերից առանձին ազատ շրջանառվել իրենց իրագործման պահից առաջ, սույն հաշվարկի նպատակով իրական արժեքը սահմանվում է վերջին օրվա արժեքով, երբ բաժնետոմսերը վաճառվում են րայթերի հետ միասին:
Օրինակ. բաժնետոմսերի ձևով շահաբաժինների վճարում
Զուտ շահույթը 20X0թ. 180
Զուտ շահույթը 20X1թ. 600
Մինչև 20X1թ. սեպտեմբերի 30-ը 200
շրջանառության մեջ
գտնվող սովորական բաժնետոմսեր
Բաժնետոմսերի ձևով շահաբաժինների 20X1 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ
վճարումը 20X1թ. հոկտեմբերի 1-ին շրջանառության մեջ գտնվող
յուրաքանչյուր սովորական բաժնետոմսի
դիմաց` 2 սովորական բաժնետոմս
200x2=400
600
Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը 20X1թ. ________ = 1.00
(200+400)
180
Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող ճշգրտված _________ = 0.30
շահույթը 20X0թ. (200+400)
Քանի որ բաժնետոմսերի ձևով շահաբաժինների վճարումը ենթադրում է բաժնետոմսերի տեղաբաշխում առանց դրանց արժեքի փոխհատուցման, դա հաշվի է առնվում այնպես, կարծես թե այդ տեղաբաշխումը կատարվել է մինչև 20X0թ. սկիզբը, այսինքն` մինչև հաշվետվության մեջ ներկայացված ժամանակաշրջաններից ամենավաղ ժամանակաշրջանի սկիզբը:
Օրինակ. րայթերի թողարկում
Զուտ շահույթ 20X0թ.` 1.100, 20X1թ.` 1.500, 20X2թ.` 1.800
Շրջանառության մեջ գտնվող 500 բաժնետոմս
սովորական բաժնետոմսերի թիվը
մինչև րայթերի թողարկումը
Րայթերի թողարկում Շրջանառության մեջ գտնվող յուրաքանչյուր 5
սովորական բաժնետոմսի դիմաց մեկ նոր
սովորական բաժնետոմս (ընդամենը 100 նոր
բաժնետոմս):
Իրագործման գինը` 5,00
Րայթերի իրագործման վերջին ժամկետը`
20X1թ. մարտի 1
Մեկ սովորական բաժնետոմսի 11,00
իրական արժեքը րայթերի
իրագործման ժամկետի
ավարտից անմիջապես առաջ`
20X1թ. մարտի 1
Մեկ բաժնետոմսի տեսական իրական արժեքի որոշումը առանց րայթի
Շրջանառության մեջ գտնվող բոլոր բաժնետոմսերի իրական արժեք + րայթերի
իրագործումից ստացված ընդհանուր գումար
---------------------------------------------------------------
Մինչև րայթերի իրագործումը շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի
քանակ + րայթերի իրագործմամբ տեղաբաշխված բաժնետոմսերի քանակ
(11,00 X 500 բաժնետոմս) + (5,00 X 100 բաժնետոմս)
__________________________________________________
500 բաժնետոմս +100 բաժնետոմս
Մեկ բաժնետոմսի տեսական իրական արժեքը առանց թողարկված
իրավունքների = 10,00
Ճշգրտող գործակցի հաշվարկը
Մեկ բաժնետոմսի իրական արժեքը րայթերի
իրագործման ժամկետի ավարտից անմիջապես առաջ 11,00
___________________________________________ _______ = 1,1
Մեկ բաժնետոմսի տեսական իրական արժեքը առանց 10,00
թողարկված իրավունքների
Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթի հաշվարկը
20X0թ. 20X1թ. 20X2թ.
20X0թ. մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը 2,20
ըստ սկզբնական հաշվետվության 1.100/500 բաժնետոմս
20X0թ. մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը` 2,00
ճշգրտված րայթերի թողարկմամբ
1.100/(500 բաժնետոմս X 1.1)
20X1թ. մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը` 2,54
հաշվի առած րայթերի թողարկումը
1.500
------------------------------------------
(500 X 1.1 X 2/12) + (600 X 10/12)
20X2թ. մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը 3,00
1.800/600 բաժնետոմս
Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթ
24. Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթը հաշվարկելու նպատակով սովորական բաժնետոմսերի տիրապետողներին վերագրվող զուտ շահույթը և շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի կշռված միջին թիվը պետք է ճշգրտվեն` հաշվի առնելով նոսրացնող հետևանք ունեցող բոլոր պոտենցիալ սովորական բաժնետոմսերի ազդեցությունը:
25. Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթի հաշվարկը կատարվում է մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթի հաշվարկին համանման` հաշվի առնելով տվյալ ժամանակաշրջանի ընթացքում շրջանառության մեջ գտնվող նոսրացնող հետևանք ունեցող պոտենցիալ սովորական բաժնետոմսերի ազդեցությունը, այսինքն`
ա) սովորական բաժնետոմսերին վերագրվող տվյալ ժամանակաշրջանի զուտ շահույթն ավելացվում է նոսրացնող հետևանք ունեցող պոտենցիալ սովորական բաժնետոմսերի դիմաց այդ ժամանակաշրջանում հաշվեգրված շահաբաժինների և տոկոսների գումարով` հարկերը հանելուց հետո, և ճշգրտվում է` հաշվի առնելով եկամուտներում ու ծախսերում ցանկացած այլ փոփոխությունները, որոնք կառաջանային նոսրացնող հետևանք ունեցող պոտենցիալ սովորական բաժնետոմսերի փոխարկման արդյունքում,
բ) շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերի կշռված միջին թիվն ավելացվում է լրացուցիչ սովորական բաժնետոմսերի կշռված միջին թվով, որոնք կլինեին շրջանառության մեջ` ենթադրելով նոսրացնող հետևանք ունեցող բոլոր պոտենցիալ սովորական բաժնետոմսերի փոխարկումը:
«Շահույթ»-ը` մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթի հաշվարկում
26. Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթի հաշվարկման նպատակով սովորական բաժնետոմսերի տիրապետողներին վերագրվող տվյալ ժամանակաշրջանի զուտ շահույթի կամ վնասի գումարը, որը հաշվարկվել է համաձայն 11 պարագրաֆի, պետք է ճշգրտվի` հաշվի առնելով հետևյալի ազդեցությունը (հարկերը հանելուց հետո).
ա) նոսրացնող հետևանք ունեցող պոտենցիալ սովորական բաժնետոմսերի գծով հաշվեգրված ցանկացած շահաբաժինների, որոնք հանվել են սովորական բաժնետոմսերի տիրապետողներին վերագրվող զուտ շահույթը պարագրաֆ 11-ի համաձայն որոշելիս,
բ) նոսրացնող հետևանք ունեցող պոտենցիալ սովորական բաժնետոմսերի գծով տվյալ ժամանակաշրջանում հաշվեգրված տոկոսների, և
գ) եկամուտներում կամ ծախսերում ցանկացած այլ փոփոխությունների, որոնք կառաջանային նոսրացնող հետևանք ունեցող պոտենցիալ սովորական բաժնետոմսերի փոխարկման արդյունքում:
27. Պոտենցիալ սովորական բաժնետոմսերը սովորական բաժնետոմսերի փոխարկելուց հետո շահաբաժինները, տոկոսները և այլ եկամուտները կամ ծախսերը` կապված պոտենցիալ սովորական բաժնետոմսերի հետ, այլևս չեն առաջանա: Փոխարենը, նոր սովորական բաժնետոմսերը իրավունք կունենան մասնակցելու սովորական բաժնետոմսերի տիրապետողներին վերագրվող զուտ շահույթին: Հետևաբար, սովորական բաժնետոմսերի տիրապետողներին վերագրվող տվյալ ժամանակաշրջանի զուտ շահույթը, որը հաշվարկվել է համաձայն 11 պարագրաֆի, ավելանում է այն շահաբաժինների, տոկոսների և այլ եկամուտների ու ծախսերի գումարով, որոնք կխնայվեն նոսրացնող հետևանք ունեցող պոտենցիալ սովորական բաժնետոմսերը սովորական բաժնետոմսերի փոխարկվելիս: Պոտենցիալ սովորական բաժնետոմսերի հետ կապված ծախսերը ներառում են այն վճարները և զեղչերը կամ հավելավճարները, որոնք հաշվառվում են որպես եկամտաբերության (ելքի) ճշգրտում (տես ՀՀՀՀՍ 32 ստանդարտը): Շահաբաժինների, տոկոսների և այլ եկամուտների կամ ծախսերի գումարները ճշգրտվում են` հաշվի առնելով դրանց վերաբերող ցանկացած հարկ:
Օրինակ. փոխարկվող պարտատոմսեր
Զուտ շահույթ 1.004
Շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսեր 1.000
Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթ 1,00
Փոխարկվող պարտատոմսեր 100
10 պարտատոմսից բաղկացած յուրաքանչյուր խմբաքանակ փոխարկվում է 3 սովորական բաժնետոմսերի
Ընթացիկ ժամանակաշրջանի տոկոսների վճարման ծախսերը, 10
որոնք վերաբերում են փոխարկվող պարտատոմսերի
պարտավորության բաղադրիչին
Տոկոսային ծախսերի հետևանքով պակաս ճանաչված 4
հարկի գծով ծախսեր
Ծանոթություն: Տոկոսային ծախսերը ներառում են զեղչի ամորտիզացիան, որն առաջանում է պարտավորության բաղադրիչի սկզբնական ճանաչման ժամանակ (տես ՀՀՀՀՍ 32 ստանդարտը)
Ճշգրտված զուտ շահույթ 1.004 + 10 - 4 = 1.010
Պարտատոմսերի փոխարկումից առաջացող 30
սովորական բաժնետոմսերի թիվը
Սովորական բաժնետոմսերի թիվը, որն 1.000 + 30 =1.030
օգտագործվում է մեկ բաժնետոմսին
բաժին ընկնող նոսրացված շահույթի հաշվարկման նպատակով
1.010
Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթ ________ = 0,98
1.030
28. Որոշ պոտենցիալ սովորական բաժնետոմսերի փոխարկումը կարող է հանգեցնել այլ եկամուտներում կամ ծախսերում հետագա փոփոխությունների: Օրինակ` պոտենցիալ սովորական բաժնետոմսերի հետ կապված տոկոսային ծախսերի նվազումից առաջացող տվյալ ժամանակաշրջանի զուտ շահույթի աճը կարող է հանգեցնել ծախսերի աճի, որը վերաբերում է կազմակերպության շահույթում աշխատակիցների պարտադիր մասնակցության ծրագրին: Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթը հաշվարկելու նպատակով տվյալ ժամանակաշրջանի զուտ շահույթը կամ վնասը ճշգրտվում է` հաշվի առնելով եկամուտների կամ ծախսերի հետագա ցանկացած այդպիսի փոփոխությունները:
«Բաժնետոմսերի թիվ»-ը` մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթի հաշվարկում
29. Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթի հաշվարկման նպատակով սովորական բաժնետոմսերի թիվը ընդունվում է հավասար դրանց` 14 և 20 պարագրաֆների համաձայն հաշվարկված կշռված միջին թվին գումարած այն սովորական բաժնետոմսերի կշռված միջին թիվը, որոնք կթողարկվեին նոսրացնող հետևանք ունեցող բոլոր պոտենցիալ սովորական բաժնետոմսերը սովորական բաժնետոմսերի փոխարկելիս: Նոսրացնող հետևանք ունեցող պոտենցիալ սովորական բաժնետոմսերը պետք է դիտարկվեն որպես սովորական բաժնետոմսերի փոխարկված կամ տվյալ ժամանակաշրջանի սկզբի կամ, եթե դրանք թողարկվել են ավելի ուշ` թողարկման ամսաթվի դրությամբ:
30. Սովորական բաժնետոմսերի թիվը, որոնք կթողարկվեին նոսրացնող հետևանք ունեցող պոտենցիալ սովորական բաժնետոմսերի փոխարկման դեպքում, որոշվում է այդ պոտենցիալ սովորական բաժնետոմսերի պայմաններով: Հաշվարկի ժամանակ օգտագործվում է նոսրացնող հետևանք ունեցող պոտենցիալ սովորական բաժնետոմսերի տիրապետողների տեսանկյունից առավել շահավետ փոխարկման դրույքը (կուրսը) կամ իրագործման գինը:
31. Ինչպես մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթը հաշվարկելիս, այնպես էլ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթը հաշվարկելիս սովորական բաժնետոմսերը, որոնց թողարկումը պայմանավորված է որոշակի դեպքերի տեղի ունենալով, պետք է դիտվեն որպես շրջանառության մեջ գտնվող և ներառվեն մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթի հաշվարկի մեջ, եթե պայմանները բավարարվել են (դեպքերը տեղի են ունեցել): Պայմանականորեն տեղաբաշխվող բաժնետոմսերը պետք է ներառվեն հաշվարկի մեջ` սկսած տվյալ ժամանակաշրջանի սկզբից (կամ սկսած պայմանականորեն տեղաբաշխվող բաժնետոմսերի թողարկման համաձայնագրի ամսաթվից, եթե այն կնքված է ավելի ուշ): Եթե պայմանները չեն բավարարվել, ապա պայմանականորեն տեղաբաշխվող բաժնետոմսերի թիվը, որը ներառվում է մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթի հաշվարկի մեջ, հիմնվում է բաժնետոմսերի այն թվի վրա, որոնք կթողարկվեին, եթե հաշվետու ժամանակաշրջանի վերջը համընկներ համապատասխան պայմանների գործողության ժամկետի ավարտին: Վերաներկայացում չի թույլատրվում, եթե պայմանները, մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, չեն բավարարվում: Սույն պարագրաֆի դրույթները հավասարապես կիրառելի են նաև այն պոտենցիալ սովորական բաժնետոմսերի նկատմամբ, որոնք ենթակա են տեղաբաշխման որոշակի պայմանների բավարարումից հետո (պայմանականորեն տեղաբաշխվող պոտենցիալ սովորական բաժնետոմսեր):
32. Դուստր ընկերությունը, համատեղ ձեռնարկումը կամ ասոցիացված կազմակերպությունը կարող են տեղաբաշխել պոտենցիալ սովորական բաժնետոմսեր, որոնք փոխարկելի են դուստր ընկերության, համատեղ ձեռնարկման կամ ասոցիացված կազմակերպության սովորական բաժնետոմսերով, կամ էլ հաշվետու կազմակերպության սովորական բաժնետոմսերով: Եթե դուստր ընկերության, համատեղ ձեռնարկման, կամ ասոցիացված կազմակերպության այդ պոտենցիալ սովորական բաժնետոմսերն ունեն նոսրացնող հետևանք հաշվետու կազմակերպության մեկ բաժնետոմսին բաժին ընկնող համախմբված բազային շահույթի վրա, ապա դրանք ներառվում են մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթի հաշվարկի մեջ:
33. Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթի հաշվարկման նպատակով կազմակերպությունը պետք է ենթադրի, որ իր նոսրացնող ազդեցությամբ օպցիոնները և այլ պոտենցիալ սովորական բաժնետոմսերը իրագործվել են: Այդ տեղաբաշխումից ենթադրվող հասույթը պետք է դիտարկվի որպես որոշակի քանակությամբ բաժնետոմսերի` իրական արժեքով տեղաբաշխումից ստացված (նոսրացնող հետևանք ունեցող բոլոր օպցիոնների և այլ պոտենցիալ սովորական բաժնետոմսերի իրագործումից ստացվելիք հասույթը պետք է հավասար լինի բաժնետոմսերի նշված որոշակի քանակության և դրանց իրական արժեքի արտադրյալին): Նոսրացնող հետևանք ունեցող օպցիոնների և այլ պոտենցիալ սովորական բաժնետոմսերի իրագործումից ենթադրվող բաժնետոմսերի քանակի և այն բաժնետոմսերի քանակի միջև տարբերությունը, որոնք կտեղաբաշխվեին իրական արժեքով, պետք է դիտարկվի որպես սովորական բաժնետոմսերի տեղաբաշխում` առանց դրանց արժեքի փոխհատուցման:
34. Նախորդ կետում նշված իրական արժեքը հաշվարկվում է տվյալ ժամանակաշրջանի ընթացքում սովորական բաժնետոմսերի միջին գնի հիման վրա:
35. Օպցիոնները և բաժնետոմսերի գնման այլ համաձայնագրերն ունեն նոսրացնող հետևանք, եթե դրանց արդյունքում սովորական բաժնետոմսերը տեղաբաշխվում են իրական արժեքից ցածր գնով: Նոսրացման գումարը հավասար է իրական արժեքի և տեղաբաշխման գնի տարբերությանը: Այսպիսով, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթի հաշվարկման նպատակով յուրաքանչյուր այդպիսի համաձայնագիր դիտվում է որպես բաղկացած`
ա) պայմանագրից` որոշակի քանակությամբ սովորական բաժնետոմսեր տվյալ ժամանակաշրջանի ընթացքում միջին իրական արժեքով տեղաբաշխելու վերաբերյալ: Այս ձևով տեղաբաշխվելիք բաժնետոմսերը գնահատվում են իրական արժեքով և չեն դիտվում որպես նոսրացնող հետևանք ունեցող կամ հականոսրացնող հետևանք ունեցող: Դրանք հաշվի չեն առնվում մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթի հաշվարկման ժամանակ, և
բ) պայմանագրից` մնացած սովորական բաժնետոմսերն առանց դրանց արժեքի փոխհատուցման տեղաբաշխելու վերաբերյալ: Այդպիսի սովորական բաժնետոմսերը չեն առաջացնում որևէ հասույթ և ոչ մի ազդեցություն չեն թողնում շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերին վերագրվող զուտ շահույթի վրա: Հետևաբար, այդպիսի բաժնետոմսերն ունեն նոսրացնող հետևանք և մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթի հաշվարկման ժամանակ գումարվում են շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերի թվին:
Օրինակ. բաժնետոմսերի օպցիոնների ազդեցությունը մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթի վրա
Զուտ շահույթը 20XIթ. 1.200.000
Շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերի
կշռված միջին թիվը 20X1թ. ընթացքում 500.000 բաժնետոմս
Մեկ սովորական բաժնետոմսի միջին իրական արժեքը
20X1թ. ընթացքում 20,00
Բաժնետոմսերի կշռված միջին թիվը ըստ օպցիոնների
20X1թ. ընթացքում 100.000 բաժնետոմս
Բաժնետոմսերի գինը օպցիոնն իրագործելիս
20XIթ. ընթացքում 15,00
Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթի հաշվարկ
մեկ շահույթ բաժնետոմսեր
բաժնետոմսին
բաժին ընկնող
շահույթ
Զուտ շահույթը 20XIթ. համար 1.200.000
Շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի
կշռված միջին թիվը 20XIթ.ընթացում 500.000
Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային
շահույթ 2,40
Բաժնետոմսերի թիվը ըստ օպցիոնների 100.000
Բաժնետոմսերի թիվը, որոնք կթողարկվեին
իրական արժեքով` (100.000 X 15,00) /20,00 * (75.000)
Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող
նոսրացված շահույթ 2,29 1.200.000 525.000
* Ծանոթություն: Շահույթը չի մեծացել, քանի որ բաժնետոմսերի ընդհանուր թիվը մեծացել է միայն այն բաժնետոմսերի քանակով (25.000), որոնք ներառվել են հաշվարկի մեջ որպես առանց արժեքի փոխհատուցման տեղաբաշխված բաժնետոմսեր (տես 35 պարագրաֆի «բ» կետը)
36. Այն չափով, որքանով մասնակի վճարված բաժնետոմսերը հաշվետու ժամանակաշրջանում իրավունք չեն տվել մասնակցելու շահաբաժիններին, այդ բաժնետոմսերը դիտվում են որպես վարանտների կամ օպցիոնների համարժեքներ:
Նոսրացնող հետևանք ունեցող պոտենցիալ սովորական բաժնետոմսեր
37. Պոտենցիալ սովորական բաժնետոմսերը պետք է դիտվեն որպես նոսրացնող հետևանք ունեցող այն և միայն այն դեպքում, երբ դրանց փոխարկումը սովորական բաժնետոմսերի կփոքրացներ շարունակական սովորական գործառնություններից մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը:
38. Կազմակերպությունն օգտագործում է շարունակական սովորական գործառնություններից զուտ շահույթը որպես «հսկիչ թիվ»` պարզելու համար պոտենցիալ սովորական բաժնետոմսերի` նոսրացնող կամ հականոսրացնող հետևանք ունենալը: Շարունակական սովորական գործառնություններից զուտ շահույթը հավասար է սովորական գործունեությունից զուտ շահույթին (ինչպես սահմանված է ՀՀՀՀՍ 8 ստանդարտում)` հանած արտոնյալ բաժնետոմսերի գծով շահաբաժինները, ինչպես նաև հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ փոփոխությունների ազդեցությունները, էական սխալների ուղղումները և ընդհատված գործառնություններին վերաբերող հոդվածները: Այն չի ներառում նաև արտասովոր հոդվածները:
39. Պոտենցիալ սովորական բաժնետոմսերն ունեն հականոսրացնող հետևանք, երբ դրանց փոխարկումը սովորական բաժնետոմսերի կմեծացներ շարունակական սովորական գործառնություններից մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը կամ կփոքրացներ շարունակական սովորական գործառնություններից մեկ բաժնետոմսին բաժին ընկնող վնասը: Հականոսրացնող հետևանքով պոտենցիալ սովորական բաժնետոմսերի ազդեցությունն անտեսվում է մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթի հաշվարկման ժամանակ:
40. Պոտենցիալ սովորական բաժնետոմսերի նոսրացնող կամ հականոսրացնող հետևանք ունենալու հարցը դիտարկելիս պոտենցիալ սովորական բաժնետոմսերի յուրաքանչյուր թողարկում կամ խմբաքանակ պետք է դիտարկվի առանձին, այլ ոչ թե մյուսների հետ միասին: Պոտենցիալ սովորական բաժնետոմսերի դիտարկման հաջորդականությունը կարող է ազդել այն բանի վրա, թե արդյոք դրանք կունենան նոսրացնող հետևանք, թե` ոչ: Այսպիսով, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթի նոսրացումն առավելագույնի հասցնելու համար պոտենցիալ սովորական բաժնետոմսերի յուրաքանչյուր թողարկում կամ խմբաքանակ դիտարկվում է հետևյալ հերթականությամբ` ամենամեծ նոսրացնող հետևանք ունեցողներից ամենափոքր նոսրացնող հետևանք ունեցողները:
Օրինակ. բաժնետոմսերի կշռված միջին թվի հաշվարկի մեջ նոսրացնող հետևանք ունեցող արժեթղթերի ներառման կարգի սահմանումը
Շահույթ` սովորական բաժնետոմսերի տիրապետողներին 10.000.000 միավոր
վերագրվող զուտ շահույթ
Շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսեր 20.000.000 հատ
Մեկ սովորական բաժնետոմսի միջին իրական արժեքը
տարվա ընթացքում 75,00 միավոր
Պոտենցիալ սովորական բաժնետոմսեր
Օպցիոններ 100.000 հատ, իրագործման գինը` 60 միավոր
Փոխարկելի արտոնյալ 800.000 հատ բաժնետոմս, որոնցից յուրաքանչյուրը
բաժնետոմսեր 8 միավոր կուտակման շահաբաժնի իրավունք է տալիս:
Յուրաքանչյուր արտոնյալ բաժնետոմս փոխարկելի է
2 սովորական բաժնետոմսի
5% եկամտաբերությամբ Անվանական արժեքը` 100.000.000 միավոր:
փոխարկելի պարտատոմս 1000 միավոր անվանական արժեքով յուրաքանչյուր
պարտատոմս փոխարկելի է 20 սովորական բաժնետոմսի:
Տոկոսային ծախսերի որոշման ժամանակ պարգևատրման
կամ զեղչի ամորտիզացիա չի կատարվում
Հարկի դրույքը 40%
Պոտենցիալ սովորական բաժնետոմսերի փոխարկելիս շահույթի ավելացումը, որը վերագրվում է սովորական բաժնետոմսերի տիրապետողներին
Շահույթի Սովորական Մեկ լրացուցիչ
ավելացում բաժնետոմսերի բաժնետոմսին
քանակի բաժին ընկնող
ավելացում շահույթ
Օպցիոններ
Շահույթի ավելացում Զրո
Առանց փոխհատուցման թողարկված
լրացուցիչ բաժնետոմսեր`
100.000 X (75-60) / 75 20.000 հատ Զրո
Փոխարկելի արտոնյալ բաժնետոմսեր
Զուտ շահույթի ավելացում`
8 X 800.000 6.400.000
Լրացուցիչ բաժնետոմսեր`
2 X 800,000 1.600.000 4,00
5% եկամտաբերությամբ
փոխարկելի պարտատոմսեր
Զուտ շահույթի ավելացում`
100.000.000 X 0.05(1-0.4) 3.000.000
Լրացուցիչ բաժնետոմսեր`
100.000 X 20 2.000.000 1,50
Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթի հաշվարկ
Վերագրվող Սովորական Մեկ բաժնետոմսին
զուտ բաժնետոմսեր բաժին ընկնող
շահույթ շահույթ
Ըստ հաշվետվության 10,000,000 2,000,000 5,00
Օպցիոններ 20,00 նոսրացնող
____________ _____ հետևանք
10,000,000 2,020,000 4,95 ունեցող
5% եկամտաբերությամբ 3,000,000 2,000,000 նոսրացնող
փոխարկելի __________ _________ 3,23 հետևանք
պարտատոմսեր 13,000,000 4,020,000 ունեցող
__________ _________
Փոխարկելի արտոնյալ 6,400,000 1,600,000 հականոսրացնող
բաժնետոմսեր __________ _________ 3,45 հետևանք
19,400,000 5,620,000 ունեցող
__________ _________
Քանի որ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթը մեծացել է, երբ հաշվի են առնվել փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերը (3.23-ից մինչև 3.45), փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերը ունեն հականոսրացնող ազդեցություն և հաշվի չեն առնվում մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթի հաշվարկի մեջ: Հետևաբար, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթը հավասար է 3,23:
Սույն օրինակը չի լուսաբանում փոխարկելի ֆինանսական գործիքների դասակարգումը որպես պարտավորություն և սեփական կապիտալ կամ համապատասխան տոկոսների և շահաբաժինների դասակարգումը որպես ծախս և սեփական կապիտալ, ինչպես պահանջում է ՀՀՀՀՍ 32 ստանդարտը:
41. Պոտենցիալ սովորական բաժնետոմսերը ներառվում են հաշվարկի մեջ դրանց շրջանառության մեջ գտնվելու ժամանակաշրջանի համար: Պոտենցիալ սովորական բաժնետոմսերը, որոնք չեղյալ են ճանաչվել կամ որոնց գործողության ժամկետն անցել է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, ներառվում են մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթի հաշվարկի մեջ տվյալ ժամանակաշրջանի միայն այն հատվածի համար, երբ դրանք շրջանառության մեջ էին: Պոտենցիալ սովորական բաժնետոմսերը, որոնք հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում փոխարկվել են սովորական բաժնետոմսերի, ներառվում են մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթի հաշվարկի մեջ տվյալ ժամանակաշրջանի սկզբից մինչև փոխարկման ամսաթիվը: Փոխարկման ամսաթվից սկսած` փոխարկված սովորական բաժնետոմսերը ներառվում են մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթի հաշվարկի մեջ:
Վերաներկայացում
42. Եթե շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերի կամ պոտենցիալ սովորական բաժնետոմսերի թիվը մեծանում է կապիտալացման, բաժնետոմսերի ձևով շահաբաժինների վճարման կամ բաժնետոմսերի տրոհման արդյունքում, կամ էլ փոքրանում է բաժնետոմսերի միացման արդյունքում, ապա մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային և նոսրացված շահույթի հաշվարկը բոլոր ներկայացված ժամանակաշրջանների համար պետք է հետընթաց ճշգրտվի: Եթե այդ փոփոխությունները տեղի են ունենում հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո, բայց նախքան ֆինանսական հաշվետվությունների ներկայացումը, ապա այդ և բոլոր նախկին ժամանակաշրջանների համար ներկայացված ֆինանսական հաշվետվություններում մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթի հաշվարկները պետք է հիմնվեն բաժնետոմսերի նոր թվի վրա: Եթե մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթի հաշվարկներն արտացոլում են բաժնետոմսերի թվի այդպիսի փոփոխությունները, այդ փաստը պետք է բացահայտվի: Բացի այդ, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային և նոսրացված շահույթը ներկայացված բոլոր ժամանակաշրջանների համար պետք է ճշգրտվեն, հաշվի առնելով`
ա) էական սխալների և հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ փոփոխություններից առաջացող` ՀՀՀՀՍ 8 ստանդարտի հիմնական մոտեցման համաձայն իրականացված ճշգրտումների ազդեցությունները, և
բ) ձեռնարկատիրական գործունեության միավորման ազդեցությունները, որն իրենից ներկայացնում է բաժնեմասերի (շահերի) միացում:
43. Օգտագործված ենթադրություններում փոփոխությունների կամ պոտենցիալ սովորական բաժնետոմսերը շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերով փոխարկելու դեպքում կազմակերպությունը ներկայացված նախորդ ժամանակաշրջանների համար չի վերաներկայացնում մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթը:
44. Կազմակերպությունը խրախուսվում է` բացահայտելու սովորական բաժնետոմսերի կամ պոտենցիալ սովորական բաժնետոմսերի հետ կապված այն գործարքների նկարագրությունը, բացի կապիտալացման կամ բաժնետոմսերի տրոհման դեպքերից, որոնք տեղի են ունենում հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո, եթե այդ գործարքների կարևորությունն այնքան զգալի է, որ դրանց չբացահայտումը կազդի ֆինանսական հաշվետվություններն օգտագործողների` ճիշտ գնահատումներ կատարելու և որոշումներ ընդունելու կարողության վրա (տես ՀՀՀՀՍ 10 «Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքեր» ստանդարտը): Այսպիսի գործարքների օրինակներ են`
ա) բաժնետոմսերի տեղաբաշխումը` դրամական միջոցներով վճարմամբ,
բ) բաժնետոմսերի տեղաբաշխումը, երբ հասույթներն օգտագործվում են պարտքի մարման կամ հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ շրջանառության մեջ գտնվող արտոնյալ բաժնետոմսերի հետ գնման համար,
գ) շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերի հետ գնումը,
դ) հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ շրջանառության մեջ գտնվող պոտենցիալ սովորական բաժնետոմսերի իրագործումը կամ փոխարկումը սովորական բաժնետոմսերի,
ե) վարանտների, օպցիոնների կամ փոխարկելի արժեթղթերի թողարկումը, և
զ) պայմանականորեն տեղաբաշխվող բաժնետոմսերի թողարկման պայմանների կատարումը:
45. Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթի գումարների ճշգրտում` հաշվի առնելով հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող այդպիսի գործարքները, չի կատարվում, որովհետև այդպիսի գործարքները չեն ազդում ժամանակաշրջանի զուտ շահույթը կամ վնասը ստանալու նպատակով օգտագործված կապիտալի մեծության վրա:
Ներկայացում
46. Կազմակերպությունը պետք է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ներկայացնի մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային և նոսրացված շահույթը սովորական բաժնետոմսերի յուրաքանչյուր դասի համար, եթե դրանք ունեն տվյալ ժամանակաշրջանի զուտ շահույթին մասնակցելու տարբեր իրավունքներ: Կազմակերպությունը ներկայացված բոլոր ժամանակաշրջանների համար մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային և նոսրացված շահույթները պետք է ներկայացնի հավասար մատչելիությամբ:
47. Սույն ստանդարտը պահանջում է, որ կազմակերպությունը ներկայացնի մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային և նոսրացված շահույթները նույնիսկ այն դեպքում, երբ բացահայտվող գումարները բացասական են (մեկ բաժնետոմսին բաժին ընկնող վնաս):
Բացահայտում
48. Կազմակերպությունը պետք է բացահայտի`
ա) մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային և նոսրացված շահույթի հաշվարկման բանաձևերում որպես համարիչ օգտագործվող գումարները և այդ գումարների ու տվյալ ժամանակաշրջանի զուտ շահույթի կամ վնասի համապատասխանեցումը (փոխադարձ կապը), և
բ) մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային և նոսրացված շահույթի հաշվարկման բանաձևերում որպես հայտարար օգտագործվող սովորական բաժնետոմսերի կշռված միջին թիվը և այդ հայտարարների համապատասխանեցումը (փոխադարձ կապը):
49. Պոտենցալ սովորական բաժնետոմսեր առաջացնող ֆինանսական գործիքները և այլ պայմանագրերը կարող են ներառել այնպիսի պայմաններ, որոնք ազդում են մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային և նոսրացված շահույթի չափման վրա: Այդ պայմանները կարող են որոշել, թե պոտենցիալ սովորական բաժնետոմսերն ունեն արդյոք նոսրացնող հետևանք, թե` ոչ, և եթե այո, ապա` դրանց ազդեցությունը շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի կշռված միջին թվի վրա, ինչպես նաև կարող են որոշել սովորական բաժնետոմսերի տիրապետողներին վերագրվող զուտ շահույթի ցանկացած հետագա ճշգրտումները: Անկախ այն բանից` պահանջվում է այդ պայմանների բացահայտումը ՀՀՀՀՍ 32 ստանդարտով, թե` ոչ, այն խրախուսվում է սույն ստանդարտով:
50. Եթե, ի լրումն մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային և նոսրացված շահույթների, կազմակերպությունը բացահայտում է մեկ բաժնետոմսին բաժին ընկնող այլ գումարներ` օգտագործելով ներկայացված զուտ շահույթի այնպիսի բաղադրիչ, որը տարբերվում է սովորական բաժնետոմսերի տիրապետողներին վերագրվող ժամանակաշրջանի զուտ շահույթից կամ վնասից, ապա այն պետք է հաշվարկվի` օգտագործելով սույն ստանդարտի համաձայն որոշված սովորական բաժնետոմսերի կշռված միջին թիվը: Եթե օգտագործվում է զուտ շահույթի բաղադրիչ, որը ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ներկայացված չէ առանձին տողային հոդվածով, ապա պետք է ներկայացվի օգտագործված բաղադրիչի և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ներկայացված այն տողային հոդվածի համապատասխանեցումը (փոխադարձ կապը), որում ներառված է այդ բաղադրիչը: Վերը նշված մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային և նոսրացված գումարները պետք է բացահայտվեն հավասար մատչելիությամբ:
51. Կազմակերպությունը կարող է ցանկանալ բացահայտել ավելի շատ տեղեկատվություն, քան պահանջվում է սույն ստանդարտով: Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթի տարբեր բաղադրիչների գումարների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է օգնել օգտագործողներին գնահատելու կազմակերպության գործունեության արդյունքները: Այդպիսի բացահայտումները խրախուսելի են: Այնուամենայնիվ, երբ այդ մեծությունները բացահայտվում են, ապա բանաձևի հայտարարը հաշվարկվում է համաձայն սույն ստանդարտի, որպեսզի ապահովվի մեկ բաժնետոմսին բաժին ընկնող գումարների համադրելիությունը:
ՈՒժի մեջ մտնելը
52. Սույն հաշվապահական հաշվառման ստանդարտը գործողության մեջ է դրվում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտ ՀՀՀՀՍ 34
Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ
Հաշվապահական հաշվառման սույն ստանդարտը սահմանվում է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 34-ի «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ» հիման վրա:
Սույն ստանդարտը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ (1999թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) սահմանված կազմակերպությունների վրա:
Բովանդակություն
Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտ ՀՀՀՀՍ 34
Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ
Պարագրաֆներ
ՆՊԱՏԱԿԸ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ 1-3
ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ 4
ՄԻՋԱՆԿՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ 5-25
Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների նվազագույն
բաղկացուցիչները 8
Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ձևը և
բովանդակությունը 9-14
Ընտրված բացատրական ծանոթագրություններ 15-18
Հաշվապահական հաշվառման ստանդարտներին
համապատասխանության բացահայտումը 19
Ժամանակաշրջաններ, որոնց համար պահանջվում է միջանկյալ
ֆինանսական հաշվետվություններում ներկայացում 20-22
Էականություն 23-25
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 26-27
ՃԱՆԱՉՈՒՄ ԵՎ ՉԱՓՈՒՄ 28-42
Տարեկան և միջանկյալ ժամանակաշրջաններում կիրառվող
հաշվապահական հաշվառման քաղաքականության նույնությունը 28-36
Սեզոնայնորեն, ցիկլայնորեն կամ պատահաբար ստացվող հասույթներ 37-38
Ֆինանսական տարվա ընթացքում անհավասարաչափ առաջացող ծախսումներ 39
Ճանաչման և չափման սկզբունքների կիրառումը 40
Գնահատումների կիրառումը 41-42
ՆԱԽՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ 43-45
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ 46
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
1. Ժամանակաշրջանների լուսաբանում, որոնց համար պահանջվում է
ներկայացում
2. Ճանաչման և չափման սկզբունքների կիրառման օրինակներ
3. Գնահատումների կիրառման օրինակներ
Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտ ՀՀՀՀՍ 34
Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ
Ստանդարտը գրված է շեղ և թավ տառերով և պետք է ընկալվի սույն փաստաթղթում ներկայացված մեկնաբանությունների հետ:
Այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման իրավական կարգավորման համակարգի տարրերից մեկը և պետք է կիրառվի հաշվապահական հաշվառման մյուս ստանդարտների և այլ իրավական ակտերի հետ համատեղ:
Նպատակը
Սույն ստանդարտի նպատակն է միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների նվազագույն բովանդակության սահմանումը, և միջանկյալ ժամանակաշրջանի համար ամբողջական կամ խտացված (համառոտ) ֆինանսական հաշվետվություններում ճանաչման և չափման սկզբունքների սահմանումը: Ժամանակին պատրաստված և արժանահավատ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները ավելի մեծ հնարավորություն են տալիս ներդրողներին, փոխատուներին և այլոց` հասկանալու կազմակերպության կողմից եկամուտներ (շահույթներ), դրամական հոսքեր ստեղծելու ունակությունը, ինչպես նաև նրա ֆինանսական վիճակը և իրացվելիությունը:
Գործողության ոլորտը
1. Սույն ստանդարտը չի սահմանում, թե որ կազմակերպությունները պետք է ներկայացնեն միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ` միջանկյալ ժամանակաշրջանի ավարտից հետո ինչ հաճախականությամբ և ինչ ժամկետում: Սույն ստանդարտը կիրառվում է այն դեպքերում, երբ կազմակերպությունից պահանջվում է, կամ կազմակերպությունը որոշում է ներկայացնել միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ` Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան: Կազմակերպություններին, որոնց արժեթղթերը ազատ շրջանառվում են, խրախուսվում է պատրաստել իրենց միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները սույն ստանդարտում սահմանված ճանաչման, չափման և բացահայտման սկզբունքներին համապատասխան: Մասնավորապես, խրախուսելի է, երբ նշված կազմակերպությունները.
ա) պատրաստում են միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները ֆինանսական տարվա առնվազն կիսամյակի վերջի դրությամբ, և
բ) ապահովում են, որ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները մատչելի լինեն միջանկյալ ժամանակաշրջանի ավարտից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում:
2. Տարեկան կամ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման ստանդարտներին գնահատվում է առանձին: Այն փաստը, որ կազմակերպությունը կարող է տվյալ ֆինանսական տարվա ընթացքում պատրաստած չլինել միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ, կամ կարող է պատրաստած լինել այդպիսի հաշվետվություններ, որոնք չեն համապատասխանում սույն ստանդարտին, չի բացառում, որ կազմակերպության տարեկան ֆինանսական հաշվետվությունները համապատասխանեն հաշվապահական հաշվառման ստանդարտներին, եթե մնացած հարցերում դրանք բավարարում են ստանդարտների պահանջներին:
3. Որպեսզի կազմակերպության միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները բնութագրվեն հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխանող, դրանք պետք է բավարարեն սույն ստանդարտի բոլոր պահանջներին: Պարագրաֆ 19-ը այս առումով պահանջում է որոշակի բացահայտումներ:
Սահմանումներ
4. Ստորև բերված տերմինները սույն ստանդարտում օգտագործված են հետևյալ իմաստներով.
Միջանկյալ ժամանակաշրջան` ֆինանսական հաշվետու ժամանակաշրջան է, որն ավելի կարճատև է, քան հաշվետու տարին:
Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ` ֆինանսական հաշվետվություններ են, որոնք պարունակում են ֆինանսական հաշվետվությունների կամ ամբողջական փաթեթը (ինչպես նկարագրված է ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտում), կամ խտացված (համառոտ) փաթեթը (ինչպես նկարագրված է սույն ստանդարտում)` միջանկյալ ժամանակաշրջանի համար:
Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների բովանդակությունը
5. ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտը սահմանում է ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթը, որը ներառում է հետևյալ բաղկացուցիչները.
ա) հաշվապահական հաշվեկշիռը,
բ) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը,
գ) սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը,
դ) դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը, և
ե) ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները, ներառյալ հաշվապահական հաշվառման քաղաքականությունը:
6. Ելնելով տեղեկատվության ժամանակին լինելու և այդ տեղեկատվության ստացման համար կատարված ծախսումների փոխհատուցման նկատառումներից, ինչպես նաև նախկինում զեկուցված տեղեկատվության կրկնությունից խուսափելու նպատակով, կազմակերպությունից կարող է պահանջվել, կամ կազմակերպությունը կարող է որոշել միջանկյալ ամսաթվերի դրությամբ ներկայացնել ավելի քիչ տեղեկատվություն, քան տարեկան ֆինանսական հաշվետվություններում: Սույն ստանդարտը սահմանում է միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների նվազագույն բովանդակությունը, որը ներառում է խտացված ֆինանսական հաշվետվությունները և ընտրված բացատրական ծանոթագրությունները: Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները նախատեսված են թարմացնելու ամենավերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթի տեղեկատվությունը: Համապատասխանաբար, այն ուշադրությունը բևեռում է նոր գործունեությունների, դեպքերի և իրադարձությունների վրա, և չի կրկնում նախկինում զեկուցվածը:
7. Սույն ստանդարտը չի արգելում կազմակերպությանը խտացված ֆինանսական հաշվետվությունների և ընտրված բացատրական ծանոթագրությունների փոխարեն, որպես միջանկյալ ֆինանսական հաշվետվություն, ներկայացնել ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթը (ինչպես նկարագրված է ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտում): Սույն ստանդարտը նաև չի արգելում կազմակերպությանը խտացված միջանկյալ ֆինանսական հաշվետվություններում ներառել սույն ստանդարտով սահմանված նվազագույն տողային հոդվածների և բացատրական նյութերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն: Սույն ստանդարտի ճանաչման և չափման ուղեցույցը կիրառվում է նաև միջանկյալ ժամանակաշրջանի ամբողջական ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ, և նման հաշվետվությունները պետք է ներառեն բոլոր այն բացահայտումները, որոնք պահանջվում են ինչպես սույն (մասնավորապես, պարբերություն 16-ի ընտրված ծանոթագրությունների բացահայտումները), այնպես էլ հաշվապահական հաշվառման այլ ստանդարտներով:
Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների նվազագույն բաղկացուցիչները
8. Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները նվազագույնը պետք է ներառեն հետևյալ բաղկացուցիչները.
ա) խտացված հաշվապահական հաշվեկշիռը,
բ) ֆինանսական արդյունքների մասին խտացված հաշվետվությունը,
գ) սեփական կապիտալում փոփոխությունների մասին խտացված հաշվետվությունը,
դ) դրամական միջոցների հոսքերի մասին խտացված հաշվետվությունը, և
ե) ընտրված բացատրական ծանոթագրությունները:
Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ձևը և բովանդակությունը
9. Եթե կազմակերպությունը, որպես միջանկյալ ֆինանսական հաշվետվություն, ներկայացնում է ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթը, ապա այդ հաշվետվությունների ձևը և բովանդակությունը պետք է համապատասխանի ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտի` ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթին ներկայացվող պահանջներին:
10. Եթե կազմակերպությունը, որպես միջանկյալ ֆինանսական հաշվետվություն, ներկայացնում է ֆինանսական հաշվետվությունների խտացված փաթեթը, ապա դրանք առնվազն պետք է ներառեն ամենավերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների և ընտրված բացատրական ծանոթագրությունների վերնագրերը և միջանկյալ հանրագումարները, ինչպես պահանջվում է սույն ստանդարտով: Լրացուցիչ տողային հոդվածները կամ ծանոթագրությունները պետք է ներառվեն, եթե դրանց անտեսումը խտացված միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները կդարձնի ապակողմնորոշիչ:
Խտացված միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները և դրանց լրացման հրահանգը սահմանվում է հաշվապահական հաշվառումը կարգավորող լիազոր մարմնի կողմից, ելնելով սույն ստանդարտից:
Եթե հաշվապահական հաշվառումը կարգավորող լիազոր մարմնի կողմից խտացված միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ձևեր սահմանված չեն, խտացված միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ձևերը կազմակերպությունները սահմանում են ինքնուրույն, ելնելով սույն ստանդարտից:
11. Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային և նվազեցված եկամուտները պետք է ներկայացվեն միջանկյալ ժամանակաշրջանի (ամբողջական կամ խտացված) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում:
12. ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտը պարունակում է ֆինանսական հաշվետվությունների կառուցվածքի վերաբերյալ ուղեցույց, ինչպես նաև ներառում է «Ֆինանսական հաշվետվությունների օրինակելի կառուցվածք» կոչվող հավելվածը, որը պարունակում է խոշոր խմբերի և միջանկյալ հանրագումարների բաղկացուցիչների վերաբերյալ հավելյալ ուղեցույց:
13. ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտը պահանջում է, որ սեփական կապիտալում փոփոխություններ արտացոլող հաշվետվությունը ներկայացված լինի որպես կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների առանձին բաղկացուցիչ: Կազմակերպությունը, իր միջանկյալ ֆինանսական հաշվետվություններում սեփական կապիտալում փոփոխությունները արտացոլելիս, հետևում է նույն ձևին, որը կիրառվել է վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունները պատրաստելիս:
14. Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները պատրաստվում են համախամբված հիմունքով, եթե կազմակերպության ամենավերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունները եղել են համախմբված: Մայր կազմակերպության առանձին ֆինանսական հաշվետվությունները չեն համապատասխանում կամ համադրելի չեն ամենավերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունում տեղ գտած համախմբված հաշվետվությունների հետ: Եթե կազմակերպության տարեկան ֆինանսական հաշվետվությունը ներառել է մայր կազմակերպության առանձին ֆինանսական հաշվետվությունները ի լրումն համախմբված ֆինանսական հաշվետվությունների, ապա սույն ստանդարտը ոչ պահանջում, ոչ էլ արգելում է կազմակերպության միջանկյալ ֆինանսական հաշվետվությունում մայր կազմակերպության առանձին հաշվետվությունների ներառումը:
Ընտրված բացատրական ծանոթագրություններ
15. Կազմակերպության միջանկյալ ֆինանսական հաշվետվություններն օգտագործողը հնարավորություն կունենա նաև օգտագործելու այդ կազմակերպության ամենավերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունները: Հետևաբար, անհրաժեշտություն չկա, որ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ծանոթագրությունները ներառեն ամենավերջին տարեկան հաշվետվությունների ծանոթագրություններում արդեն ներկայացված համեմատաբար ոչ նշանակալի տեղեկատվության թարմացումներ: Միջանկյալ ամսաթվի դրությամբ ավելի օգտակար է վերջին հաշվետու տարեկան ամսաթվից հետո տեղի ունեցած այն դեպքերի և գործարքների բացատրությունը, որոնք էական են կազմակերպության ֆինանսական վիճակի և գործունեության արդյունքների փոփոխությունների ընկալման համար:
16. Իր միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ծանոթագրություններում կազմակերպությունը առնվազն պետք է ներառի ստորև նշված տեղեկատվությունը, եթե դրանք էական են և չեն բացահայտվել միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների որևէ այլ հատվածում.
ա) հայտարարություն այն մասին, որ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները կազմելիս կիրառվել են հաշվապահական հաշվառման նույն այն քաղաքականությունը և հաշվարկների մեթոդները, որոնք կիրառվել են ամենավերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունները պատրաստելիս, կամ, եթե նշված քաղաքականությունը կամ մեթոդները փոփոխվել են, ապա` այդ փոփոխությունների բնույթի և հետևանքների նկարագրությունը,
բ) միջանկյալ գործառնությունների սեզոնային կամ ցիկլային բնույթի վերաբերյալ բացատրական մեկնաբանություններ,
գ) այն հոդվածների բնույթը և գումարը, որոնք ազդում են ակտիվների, պարտավորությունների, սեփական կապիտալի, զուտ շահույթի կամ դրամական հոսքերի վրա, և որոնք սովորական չեն իրենց բնույթի, չափի և երևան գալու հավանականության պատճառով,
դ) ընթացիկ ֆինանսական տարվա նախորդ միջանկյալ ժամանակաշրջաններում ներկայացված հոդվածների գնահատականներում փոփոխությունների, կամ նախորդ ֆինանսական տարիների ընթացքում ներկայացված հոդվածների գնահատականներում փոփոխությունների բնույթը և գումարը, եթե փոփոխություններն էական ազդեցություն ունեն ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջանում,
ե) պարտքային և սեփական կապիտալի արժեթղթերի թողարկումները, ետգնումները և մարումները,
զ) վճարված շահաբաժինները (ամբողջը կամ մեկ բաժնետոմսին ընկնողը), առանձին` սովորական և այլ բաժնետոմսերի գծով,
է) սեգմենտի հասույթը և սեգմենտի արդյունքն ըստ ձեռնարկատիրական կամ աշխարհագրական սեգմենտների` կախված նրանից, թե ո՞րն է կազմակերպության սեգմենտային հաշվետվության համար առաջնային (կազմակերպության միջանկյալ ֆինանսական հաշվետվություններում սեգմենտային տվյալների բացահայտումը պահանջվում է միայն այն դեպքերում, եթե ՀՀՀՀՍ 14 «Հաշվետվություն` ըստ սեգմենտների» ստանդարտը պահանջում է, որ կազմակերպությունը իր տարեկան ֆինանսական հաշվետվություններում բացահայտի սեգմենտային տվյալները),
ը) միջանկյալ ժամանակաշրջանի ավարտից հետո տեղի ունեցած էական դեպքերը, որոնք չեն արտացոլվել միջանկյալ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում,
թ) միջանկյալ ժամանակաշրջանի ընթացքում կազմակերպության կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունների ազդեցությունը, ներառյալ ձեռնարկատիրական գործունեության միավորումները, դուստր ընկերությունների և երկարաժամկետ ներդրումների ձեռքբերումը կամ օտարումը, վերակառուցումները և ընդհատված գործառնությունները, և
ժ) պայմանական պարտավորություններում կամ պայմանական ակտիվներում փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել վերջին տարեկան հաշվեկշռի ամսաթվից հետո:
Տեղեկատվությունը սովորաբար պետք է ներկայացվի «տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվը» (աճողական) հիմունքով: Այնուամենայնիվ, կազմակերպությունը պետք է բացահայտի նաև բոլոր այն դեպքերը կամ գործարքները, որոնք էական են ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջանն ընկալելու համար:
17. Ստորև ներկայացվում են պարագրաֆ 16-ով պահանջվող բացահայտումների տեսակների օրինակներ: Հաշվապահական հաշվառման առանձին ստանդարտներ տրամադրում են հետևյալ հոդվածների մեծ մասի բացահայտումներին վերաբերող ուղեցույց.
ա) պաշարների արժեքի իջեցում` մինչև իրացման զուտ արժեք և այդպիսի իջեցման հակադարձում (հետ վերականգնում),
բ) հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների կամ այլ ակտիվների արժեզրկումից կորուստների ճանաչում և այդպիսի կորուստների հակադարձում (հետ վերականգնում),
գ) վերակառուցման ծախսումների ցանկացած պահուստի հակադարձում,
դ) հիմնական միջոցների ձեռք բերումներ և օտարումներ,
ե) հիմնական միջոցների գնման պայմանագրային պարտավորություններ,
զ) դատական վեճերի կարգավորումներ,
է) նախկինում զեկուցված ֆինանսական տվյալներում էական սխալների ճշգրտումներ,
ը) արտասովոր հոդվածներ,
թ) պարտքի ցանկացած չվճարում կամ պարտքային համաձայնության ցանկացած խախտում, որը հետագայում չի ուղղվել (լուծում չի ստացել), և
ժ) կապակցված կողմերի գործարքներ:
18. Հաշվապահական հաշվառման այլ ստանդարտները հատկորոշում են այն բացահայտումները, որոնք պետք է արվեն ֆինանսական հաշվետվություններում: Այս համատեքստում, ֆինանսական հաշվետվությունները նշանակում են այն տեսակի ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթ, որը սովորաբար ներառվում է տարեկան ֆինանսական զեկույցում և երբեմն` այլ զեկույցներում: Հաշվապահական հաշվառման այլ ստանդարտներով պահանջվող բացահայտումները պարտադիր չեն, եթե կազմակերպության միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները ներառում են միայն խտացված ֆինանսական հաշվետվությունները և ընտրված բացատրական ծանոթագրությունները, այլ ոչ թե ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթը:
Հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխանության բացահայտումը
19. Եթե կազմակերպության միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները համապատասխանում են հաշվապահական հաշվառման սույն ստանդարտին, ապա այդ փաստը պետք է բացահայտվի: Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունը չպետք է որակավորվի որպես հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխանող, եթե չեն բավարարում կիրառվող յուրաքանչյուր ստանդարտի բոլոր պահանջներին և հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ ակտերին:
Ժամանակաշրջաններ, որոնց համար պահանջվում է միջանկյալ ֆինանսական հաշվետվություններում ներկայացում
20. Միջանկյալ հաշվետվությունը պետք է ներառի միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ (խտացված կամ ամբողջական) ժամանակաշրջանների համար, ինչպես բերված է ստորև.
ա) հաշվապահական հաշվեկշիռը` ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջանի վերջի դրությամբ, և անմիջապես նախորդող ֆինանսական տարվա վերջի դրությամբ համեմատական հաշվապահական հաշվեկշիռը,
բ) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունները` ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջանի համար և ընթացիկ ֆինանսական տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանի համար (աճողական), և անմիջապես նախորդող ֆինանսական տարվա համեմատական ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունները` համադրելի միջանկյալ ժամանակաշրջանների (ընթացիկ և տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվը) համար,
գ) սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը` ընթացիկ ֆինանսական տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանի համար (աճողական), և անմիջապես նախորդող ֆինանսական տարվա համեմատական հաշվետվությունը` համադրելի միջանկյալ ժամանակաշրջանի (տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվը) համար,
դ) դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը` ընթացիկ ֆինանսական տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանի համար (աճողական), և անմիջապես նախորդող ֆինանսական տարվա համեմատական հաշվետվությունը` համադրելի միջանկյալ ժամանակաշրջանի (տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվը) համար:
21. Կազմակերպությունների համար, որոնց գործունեությունը հիմնականում սեզոնային բնույթ է կրում, տասներկու ամսվա ֆինանսական տեղեկատվությունը, որն ավարտվում է միջանկյալ հաշվետու ամսաթվի դրությամբ, և նախորդ տասներկու ամիսների վերաբերյալ համեմատական տեղեկատվությունը կարող է օգտակար լինել ֆինանսական տեղեկատվությունն օգտագործողների համար: Հետևաբար, ողջունելի է, որ այն կազմակերպությունները, որոնց գործունեությունը հիմնականում սեզոնային բնույթ է կրում, հաշվի առնեն այսպիսի տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունը` ի լրումն նախորդ պարագրաֆով պահանջվող տեղեկատվության:
22. Հավելված 1-ում լուսաբանված են ժամանակաշրջաններ, որոնց համար կազմակերպություններից պահանջվում է ներկայացնել կիսամյակային և եռամսյակային հաշվետվություններ:
Էականություն
23. Որոշելու համար, թե ինչպես ճանաչել, չափել, դասակարգել կամ բացահայտել հոդվածը միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների նպատակներով, դրանց էականությունը պետք է գնահատել` ելնելով միջանկյալ ժամանակաշրջանի ֆինանսական տվյալներից: Էականությունը գնահատելիս պետք է ընդունվի, որ միջանկյալ չափումները ավելի շատ կարող են հիմնված լինել գնահատականների վրա, քան տարեկան ֆինանսական տվյալների չափումների վրա:
24. Հաշվապահական հաշվառման ստանդարտները նախատեսված չեն կիրառվելու ոչ-էական հոդվածների նկատմամբ: ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտում ամրագրված է, որ տեղեկատվությունը համարվում է էական, եթե նրա չբացահայտելը կարող է ազդել օգտագործողների կողմից ֆինանսական հաշվետվությունների տվյալների հիման վրա կայացվող տնտեսական որոշումների վրա: ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտով պահանջվում է բացահայտել արտասովոր (արտակարգ) հոդվածները, սովորական հոդվածների անսովոր դրսևորումները, ընդհատված գործառնությունները, հաշվապահական հաշվառման գնահատումներում փոփոխությունները, էական սխալները և հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ փոփոխությունները, եթե դրանց արդյունքները էական են: ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտը չի պարունակում էականության քանակային գնահատման ուղեցույց:
25. Քանի որ ֆինանսական հաշվետվությունների նպատակների համար էականությունը գնահատելիս միշտ պահանջվում է որոշակի դատողություններ, սույն ստանդարտը, ճանաչման և բացահայտման հետ կապված որոշումներ ընդունելիս, հիմնվում է միջանկյալ ժամանակաշրջանի տվյալների վրա` հաշվի առնելով միջանկյալ տվյալների հասկանալիության ապահովման անհրաժեշտությունը: Այսպես, օրինակ, անսովոր կամ արտասովոր (արտակարգ) հոդվածները, հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ կամ գնահատումներում փոփոխությունները և էական սխալները ճանաչվում ու բացահայտվում են` հիմնվելով միջանկյալ ժամանակաշրջանի տվյալների էականության վրա` խուսափելով ապակողմնորոշիչ հետևություններից, որոնք կարող են ի հայտ գալ որպես չբացահայտման հետևանք: Կարևորագույն խնդիրն է ապահովել, որ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները ներառեն բոլոր այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է միջանկյալ ժամանակաշրջանի ընթացքում կազմակերպության ֆինանսական վիճակը և գործունեության արդյունքներն ընկալելու համար:
Բացահայտումներ տարեկան ֆինանսական հաշվետվություններում
26. Եթե միջանկյալ ժամանակաշրջանում ներկայացված գումարի գնահատականը նշանակալի փոփոխության է ենթարկվում հաշվետու տարվա վերջին միջանկյալ ժամանակաշրջանի ընթացքում, և եթե այդ վերջին միջանկյալ ժամանակաշրջանի համար առանձին ֆինանսական հաշվետվություններ չեն ներկայացվում, ապա գնահատականի այդ փոփոխության բնույթը և գումարը պետք է բացահայտվի տվյալ հաշվետու տարվա տարեկան ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում:
27. ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտը պահանջում է գնահատականի փոփոխության բնույթի և (եթե իրագործելի է)` գումարի բացահայտումը, որը կամ էական ազդեցություն ունի ընթացիկ ժամանակաշրջանում, կամ ակնկալվում է, որ էական ազդեցություն կունենա հետագա ժամանակաշրջաններում: Սույն ստանդարտի պարագրաֆ 16-ի «դ» կետը պահանջում է նույնպիսի բացահայտում միջանկյալ ֆինանսական հաշվետվություններում: Այդպիսի օրինակներ են` վերջին միջանկյալ ժամանակաշրջանում պաշարի արժեքի իջեցումների, վերակառուցումների, կամ արժեզրկումից կորուստների գնահատականներում փոփոխությունները, որոնցով դրանք ներկայացվել են տվյալ հաշվետու տարվա ավելի վաղ միջանկյալ ժամանակաշրջաններում: Նախորդ պարագրաֆով պահանջվող բացահայտումը համապատասխանում է ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտի պահանջին և նախատեսում է նեղացնել գործողության ոլորտը` վերաբերելով միայն գնահատականի փոփոխությանը: Կազմակերպությունից չի պահանջվում իր տարեկան ֆինանսական հաշվետվություններում ներառել միջանկյալ ժամանակաշրջանին վերաբերող լրացուցիչ ֆինանսական տեղեկատվություն:
Ճանաչում և չափում
Տարեկան և միջանկյալ ժամանակաշրջաններում կիրառվող հաշվապահական հաշվառման քաղաքականության նույնությունը
28. Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները պատրաստելիս կազմակերպությունը պետք է կիրառի հաշվապահական հաշվառման նույն քաղաքականությունը, որը կիրառվում է նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները պարտաստելիս` հաշվի առնելով հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ամենավերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների ամսաթվից հետո և պետք է արտացոլվեն հաջորդ տարեկան ֆինանսական հաշվետվություններում: Այնուամենայնիվ, կազմակերպության հաշվետվությունների հաճախականությունը (տարեկան, կիսամյակային կամ եռամսյակային) չպետք է ազդի տարեկան արդյունքների չափման վրա: Այս նպատակն իրագործելու համար միջանկյալ հաշվետվությունների նպատակով չափումները պետք է կատարվեն «տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվը» հիմունքով:
29. Պահանջելը, որ կազմակերպությունն իր միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները պատրաստելիս կիրառի հաշվապահական հաշվառման նույն քաղաքականությունը, որը կիրառել է տարեկան հաշվետվությունները պատրաստելիս, կարող է առաջացնել ենթադրություն, որ միջանկյալ ժամանակաշրջանի չափումները կատարվում են այնպես, կարծես դրանցից յուրաքանչյուրն իրենից առանձին մի հաշվետու ժամանակաշրջան է ներկայացնում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն դրույթը, որ կազմակերպության կողմից հաշվետվության ներկայացման հաճախականությունը չպետք է ազդի նրա տարեկան արդյունքների չափման վրա, պարագրաֆ 28-ում ամրագրվում է, որ միջանկյալ ժամանակաշրջանն իրենից ներկայացնում է ավելի ընդգրկուն ժամանակաշրջանի` հաշվետու տարվա մի մաս: Տարվա սկզբից մինչև միջանկյալ հաշվետու ամսաթիվը չափումները կարող են ներառել ընթացիկ հաշվետու տարվա նախորդ միջանկյալ ժամանակաշրջաններում ներկայացված գումարների գնահատումներում փոփոխություններ: Սակայն միջանկյալ ժամանակաշրջանի ակտիվների, պարտավորությունների, եկամուտների և ծախսերի ճանաչման սկզբունքները նույնն են, ինչ կիրառվում է տարեկան ֆինանսական հաշվետվություններում:
30. Ստորև ներկայացված են նախորդ պարագրաֆը լուսաբանող օրինակներ.
ա) միջանկյալ ժամանակաշրջանում պաշարների արժեքի իջեցումներից, վերակառուցումներից կամ արժեզրկումից կորուստների ճանաչման և չափման սկզբունքները նույնն են, ինչ նրանք, որոնց կազմակերպությունը կհետևեր, եթե պատրաստեր միայն տարեկան ֆինանսական հաշվետվություններ: Այնուամենայնիվ, եթե նշված հոդվածները ճանաչվել և չափվել են որևէ մի միջանկյալ ժամանակաշրջանում, իսկ գնահատականների փոփոխությունները` տվյալ ֆինանսական տարվա հաջորդ միջանկյալ ժամանակաշրջանում, ապա սկզբնական գնահատականը փոփոխվում է հաջորդ միջանկյալ ժամանակաշրջանում` կամ կորստի լրացուցիչ գումարի հաշվեգրման, կամ նախկինում ճանաչված գումարի հակադարձման միջոցով,
բ) ծախսումը, որը միջանկյալ ժամանակաշրջանի վերջի դրությամբ չի բավարարում ակտիվի սահմանմանը, հաշվապահական հաշվեկշռում չի հետաձգվելու` ոչ մինչև ակտիվի սահմանմանը բավարարելու վերաբերյալ հետագա տեղեկատվության ստացման, ոչ էլ ֆինանսական տարվա ընթացքում միջանկյալ ժամանակաշրջանների եկամուտների համահարթեցման նպատակով, և
գ) շահութահարկի գծով ծախսը ճանաչվում է յուրաքանչյուր միջանկյալ ժամանակաշրջանում, հիմնվելով հաշվետու տարվա տարեկան շահութահարկի կշռված միջին դրույքի լավագույն գնահատականի վրա: Որևէ միջանկյալ ժամանակաշրջանի շահութահարկի գծով ծախսի հաշվարկված գումարները կարող են կարիք ունենալ ճշգրտվելու տվյալ ֆինանսական տարվա հաջորդ միջանկյալ ժամանակաշրջանում, եթե փոփոխվի տարեկան շահութահարկի դրույքի գնահատականը:
31. Հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության («Հաշվապահական հաշվառման մասին» օրենք) համաձայն ճանաչումը` հաշվապահական հաշվեկշռում կամ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում այնպիսի հոդվածների ներառումն է, որոնք համապատասխանում են տարրի սահմանմանը և բավարարում են ճանաչման չափանիշներին: Ակտիվների, պարտավորությունների, եկամուտների և ծախսերի սահմանումները հիմնադրույթային են ճանաչման համար` թե տարեկան և թե միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ամսաթվերի դրությամբ:
32. Ակտիվներից ակնկալվող ապագա տնտեսական օգուտների գնահատման համար թե միջանկյալ ամսաթվերի, և թե հաշվետու տարվա վերջի դրությամբ կիրառվում են նույն մոտեցումները: Ծախսումները, որոնք իրենց բնույթով չէին որակվի որպես ակտիվներ հաշվետու տարվա վերջի դրությամբ, նույնպես չեն որակվի որպես այդպիսին միջանկյալ հաշվետու ամսաթվերի դրությամբ: Նմանապես, միջանկյալ հաշվետու ամսաթվի դրությամբ պարտավորությունը պետք է ներկայացնի այդ պահին առկա պարտքը` այնպես, ինչպես այն կներկայացվեր հաշվետու տարվա վերջի դրությամբ:
33. Եկամուտների (հասույթների) և ծախսերի կարևորագույն հատկանիշն այն է, որ համապատասխան ակտիվների և պարտավորությունների ներհոսքերը և արտահոսքերն արդեն տեղի են ունեցել: Եթե նշված ներհոսքերը և արտահոսքերը տեղի են ունեցել, ապա համապատասխան եկամուտները (հասույթները) և ծախսերը ճանաչվում են. հակառակ դեպքում դրանք չեն ճանաչվում: Հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրությամբ սահմանվում է որ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ծախսերը ճանաչվում են այն դեպքում, երբ տեղի է ունեցել ապագա տնտեսական օգուտների նվազում` կապված ակտիվների նվազեցման կամ պարտավորությունների ավելացման հետ, որոնք հնարավոր է արժանահավատորեն չափել: Թույլ չի տրվում հաշվեկշռում ճանաչել այնպիսի հոդվածներ, որոնք չեն բավարարում ակտիվների կամ պարտավորությունների սահմանումներին:
34. Իր ֆինանսական հաշվետվություններում ներկայացված ակտիվները, պարտավորությունները, եկամուտները, ծախսերը և դրամական միջոցների հոսքերը չափելիս` կազմակերպությունը, որը միայն տարեկան հաշվետվություններ է ներկայացնում, ի վիճակի է հաշվի առնել այն տեղեկատվությունը, որն ստացվում է ամբողջ տարվա ընթացքում: Այդպիսի չափումների հիմքում, ըստ էության, ընկած է «տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվը» հիմունքը:
35. Կազմակերպությունը, որը ներկայացնում է կիսամյակային հաշվետվություններ, առաջին վեցամսյա ժամանակաշրջանն արտացոլող ֆինանսական հաշվետվություններում չափումներ կատարելիս օգտագործում է տեղեկատվություն, որն առկա է տարվա կեսի դրությամբ կամ մի փոքր ավելի ուշ (մինչև հաշվետվության ներկայացման համար վավերացումը), իսկ տասներկուամսյա ժամանակաշրջանի համար` տեղեկատվություն, որն առկա է տարվա վերջի դրությամբ կամ մի փոքր ավելի ուշ: Տասներկու ամսվա կտրվածքով չափումները արտացոլելու են առաջին վեցամսյա ժամանակաշրջանի հաշվետվություններում ներկայացված գումարների գնահատականներում հնարավոր փոփոխությունները: Առաջին վեց ամսվա միջանկյալ ֆինանսական հաշվետվություններում ներկայացված գումարները ենթակա չեն հետադարձ ճշգրտման: Այնուամենայնիվ, պարագրաֆ 16-ի «դ» կետով և պարագրաֆ 26-ով պահանջվում է, որ գնահատականներում ցանկացած էական փոփոխության բնույթը և գումարը բացահայտվի:
36. Կազմակերպությունը, որը կիսամյակը մեկ անգամից ավելի հաճախությամբ է ներկայացնում հաշվետվություններ, յուրաքանչյուր միջանկյալ ժամանակաշրջանի համար իր եկամուտները և ծախսերը չափում է «տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվը» հիմունքով` օգտագործելով այն տեղեկատվությունը, որն առկա է ֆինանսական հաշվետվությունների տվյալ փաթեթը պատրաստելիս: Ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջանում ներկայացված եկամուտների և ծախսերի գումարներն արտացոլելու են ցանկացած փոփոխություններ, որոնք տեղի են ունեցել տվյալ հաշվետու տարվա նախորդ միջանկյալ ժամանակաշրջաններում ներկայացված գումարների գնահատականներում: Նախորդ միջանկյալ ժամանակաշրջաններում զեկուցված գումարները ենթակա չեն հետադարձ ճշգրտման: Այնուամենայնիվ, պարագրաֆ 16-ի «դ» կետով և պարագրաֆ 26-ով պահանջվում է, որ գնահատականներում ցանկացած էական փոփոխության բնույթը և գումարը բացահայտվի:
Սեզոնայնորեն, ցիկլայնորեն կամ պատահաբար ստացվող հասույթներ
37. Ֆինանսական տարվա ընթացքում սեզոնայնորեն, ցիկլայնորեն կամ պատահաբար ստացվող հասույթները չպետք է բաշխվեն` ակնկալվեն (նախապես ճանաչվեն) կամ հետաձգվեն միջանկյալ ամսաթվի դրությամբ, եթե բաշխումը` ակնկալումը (նախապես ճանաչումը) կամ հետաձգումը նպատակահարմար չէ հաշվետու տարվա վերջի դրությամբ:
38. Այդպիսի օրինակներ են` շահաբաժինները, ռոյալթիները և պետական շնորհները: Ի լրումն, որոշ կազմակերպություններ կանոնավոր կերպով վաստակում են ավելի շատ հասույթներ հաշվետու տարվա որոշակի միջանկյալ ժամանակաշրջաններում, քան մյուսների ընթացքում, օրինակ` մանրածախ առևտրականների սեզոնային հասույթները: Այս հասույթները ճանաչվում են ըստ նրանց առաջացման:
Ֆինանսական տարվա ընթացքում անհավասարաչափ առաջացող ծախսումներ
39. Ծախսումները, որոնք հաշվետու տարվա ընթացքում առաջանում են անհավասարաչափ կերպով, պետք է միջանկյալ հաշվետվությունների նպատակների համար բաշխվեն` ակնկալվեն (նախապես ճանաչվեն) կամ հետաձգվեն միայն այն դեպքում, եթե այդ տիպի ծախսումների բաշխումը` ակնկալումը (նախապես ճանաչումը) կամ հետաձգումը նույնպես նպատակահարմար է հաշվետու տարվա վերջի դրությամբ:
Ճանաչման և չափման սկզբունքների կիրառումը
40. Հավելված 2-ը տրամադրում է 28-39-րդ պարագրաֆներում արծարծված ճանաչման և չափման ընդհանուր սկզբունքների կիրառման օրինակներ:
Գնահատումների կիրառումը
41. Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները պատրաստելիս կիրառվող չափման ընթացակարգերը պետք է լինեն այնպիսին, որ ապահովվի արդյունքում ստացվող տեղեկատվության արժանահավատությունը և համապատասխանորեն բացահայտվի ամբողջ էական ֆինանսական տեղեկատվությունը, որն օգտակար է կազմակերպության ֆինանսական վիճակը կամ գործունեության արդյունքները ընկալելու համար: Չնայած թե տարեկան, և թե միջանկյալ ֆինանսական հաշվետվություններում չափումները հաճախ հիմնվում են խելամիտ գնահատումների վրա, միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը սովորաբար կպահանջի գնահատման մեթոդների ավելի լայն կիրառություն, քան տարեկան ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը:
42. Հավելված 3-ը տրամադրում է միջանկյալ ժամանակաշրջաններում գնահատումների կիրառման օրինակներ:
Նախորդ միջանկյալ ժամանակաշրջաններում ներկայացված հաշվետվությունների վերաներկայացում
43. Բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունները պայմանավորված են հաշվապահական հաշվառման նոր ստանդարտներով, այս քաղաքականության որևէ փոփոխություն պետք է արտացոլվի.
ա) ընթացիկ հաշվետու տարվա նախորդ միջանկյալ ժամանակաշրջանների, ինչպես նաև նախորդ հաշվետու տարիների համադրելի միջանկյալ ժամանակաշրջանների ֆինանսական հաշվետվությունների վերաներկայացմամբ (տես պարագրաֆ 20), եթե կազմակերպությունը հետևում է ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտի հիմնական մոտեցմանը, կամ
բ) ընթացիկ հաշվետու տարվա նախորդ միջանկյալ ժամանակաշրջանների ֆինանսական հաշվետվությունների վերաներկայացմամբ, եթե կազմակերպությունը հետևում է ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտի այլընտրանքային մոտեցմանը: Այս դեպքում, նախորդ հաշվետու տարիների համադրելի միջանկյալ ժամանակաշրջանները չեն վերաներկայացվում:
44. Նախորդ սկզբունքի նպատակն է ապահովել, որ ամբողջ հաշվետու տարվա ընթացքում գործարքների տվյալ դասի նկատմամբ կիրառվի հաշվապահական հաշվառման նույն քաղաքականությունը: Համաձայն ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտի` հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ ցանկացած փոփոխություն արտացոլվում է հետընթաց կիրառմամբ` նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական տվյալների վերաներկայացմամբ, եթե իրագործելի է: Այնուամենայնիվ, եթե նախորդ հաշվետու տարիներին վերաբերող ճշգրտման գումարը խելամտորեն որոշելի չէ, ապա, համաձայն ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտի` նոր քաղաքականությունը կիրառվում է առաջընթաց: Թույլատրելի այլընտրանքային մոտեցմամբ` ամբողջ կուտակված հետընթաց ճշգրտումն ընդգրկվում է այն ժամանակաշրջանի զուտ շահույթի կամ վնասի մեջ, որի ընթացքում տեղի է ունեցել հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունը: 43-րդ պարագրաֆում տեղ գտած սկզբունքի համաձայն պահանջվում է, որ ընթացիկ հաշվետու տարվա ընթացքում տեղի ունեցած հաշվապահական հաշվառման քաղաքականության ցանկացած փոփոխություն կիրառվի հետընթաց` տվյալ հաշվետու տարվա սկզբի նկատմամբ:
45. Հաշվետու տարվա ընթացքում միջանկյալ ամսաթվի դրությամբ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ փոփոխություններ թույլ տալը կնշանակեր գործարքների տվյալ դասի նկատմամբ հաշվապահական հաշվառման երկու, իրարից տարբեր, քաղաքականությունների կիրառման թույլտվություն նույն հաշվետու տարվա ընթացքում: Դա կհանգեցներ միջանկյալ բաշխումների դժվարացմանը, գործառնական արդյունքների աղավաղմանը, ինչպես նաև միջանկյալ ժամանակաշրջանի տեղեկատվության վերլուծության և հասկանալիության բարդացմանը:
ՈՒժի մեջ մտնելը
46. Սույն հաշվապահական հաշվառման ստանդարտը գործողության մեջ է դրվում պաշտոնական հրապարակման պահից:
Հավելված 1
Ժամանակաշրջանների լուսաբանում, որոնց համար պահանջվում է ներկայացում
Սույն հավելվածը, որը լուսաբանող բնույթ է կրում և ստանդարտների մաս չի կազմում, տրամադրում է պարագրաֆ 20-ում արծարծված սկզբունքի կիրառումը լուսաբանող օրինակներ: Հավելվածի նպատակն է լուսաբանել ստանդարտի կիրառումը` դրա իմաստը պարզ դարձնելու համար:
Կազմակերպությունը ներկայացնում է միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ կիսամյակը մեկ անգամ
1. Հաշվետու տարին ավարտվում է դեկտեմբերի 31-ին: Իր կիսամյակային միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների փաթեթում, որը կազմվում է 2001 թ. հունիսի 30-ի դրությամբ, կազմակերպությունը ներկայացնելու է հետևյալ ֆինանսական հաշվետվությունները (խտացված կամ ամբողջական).
Հաշվապահական հաշվեկշիռ
Դրությամբ 2001 թ.հունիսի 30-ի 2000 թ.դեկտ.31-ի
Ֆինանսական արդյունքների
մասին հաշվետվություն
Վեցամսյա ժամանակաշրջանը,
որն ավարտվում է 2001 թ.հունիսի 30-ին 2000 թ.հունիսի 30-ին
Դրամական միջոցների հոսքերի
մասին հաշվետվություն
Վեցամսյա ժամանակաշրջանը,
որն ավարտվում է 2001 թ.հունիսի 30-ին 2000 թ.հունիսի 30-ին
Սեփական կապիտալում փոփոխությունների
մասին հաշվետվություն
Վեցամսյա ժամանակաշրջանը,
որն ավարտվում է 2001 թ.հունիսի 30-ին 2000 թ.հունիսի 30-ին
Կազմակերպությունը ներկայացնում է միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ եռամսյակը մեկ անգամ
2. Հաշվետու տարին ավարտվում է դեկտեմբերի 31-ին: Իր եռամսյակային միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների փաթեթում, որը կազմվում է 2001 թ. հունիսի 30-ի դրությամբ, կազմակերպությունը ներկայացնելու է հետևյալ ֆինանսական հաշվետվությունները (խտացված կամ ամբողջական).
Հաշվապահական հաշվեկշիռ
Դրությամբ 2001 թ.հունիսի 30-ի 2000 թ. դեկտ. 31-ի
Ֆինանսական արդյունքների
մասին հաշվետվություն
Վեցամսյա ժամանակաշրջանը,
որն ավարտվում է 2001 թ.հունիսի 30-ին 2000 թ.հունիսի 30-ին
Եռամսյա ժամանակաշրջանը,
որն ավարտվում է 2001 թ.հունիսի 30-ին 2000 թ.հունիսի 30-ին
Դրամական միջոցների հոսքերի
մասին հաշվետվություն
Վեցամսյա ժամանակաշրջանը,
որն ավարտվում է 2001 թ.հունիսի 30-ին 2000 թ.հունիսի 30-ին
Սեփական կապիտալում փոփոխությունների
մասին հաշվետվություն
Վեցամսյա ժամանակաշրջանը,
որն ավարտվում է 2001 թ.հունիսի 30-ին 2000 թ.հունիսի 30-ին
Հավելված 2
Ճանաչման և չափման սկզբունքների կիրառման օրինակներ
Սույն հավելվածը, որը լուսաբանող բնույթ է կրում և ստանդարտների մաս չի կազմում, տրամադրում է պարագրաֆներ 28-39-ում արծարծված ճանաչման և չափման ընդհանուր սկզբունքների կիրառումը լուսաբանող օրինակներ: Հավելվածի նպատակն է լուսաբանել ստանդարտի կիրառումը` դրա իմաստը պարզ դարձնելու համար:
Գործատուի` աշխատավարձի գծով սոցիալական հարկերը և ապահովագրական վճարները
1. Եթե գործատուի` աշխատավարձի գծով սոցիալական հարկերը կամ պետական ապահովագրական ֆոնդերին վճարները գնահատվում են տարեկան հիմունքով, ապա գործատուի համապատասխան ծախսը ճանաչվում է միջանկյալ ժամանակաշրջաններում` կիրառելով աշխատավարձի գծով սոցիալական հարկի կամ ապահովագրական վճարի գնահատված միջին տարեկան գործող դրույքը, նույնիսկ եթե այս վճարումների գերակշիռ մասը կարող է կատարվել հաշվետու տարվա սկզբում: Տարածված օրինակ է գործատուի աշխատավարձի գծով սոցիալական հարկը կամ ապահովագրական վճարը, որը վճարվում է մինչև յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի որոշակի առավելագույն մակարդակը: Ավելի բարձր եկամուտ ստացող աշխատողների համար առավելագույն եկամուտը ստացվում է մինչև հաշվետու տարվա վերջը, և գործատուն մինչև տարեվերջ հետագա վճարումներ չի կատարում:
Պահպանման կամ վերանորոգման պլանավորված խոշոր պարբերական ծախսումներ
2. Պահպանման կամ վերանորոգման պլանավորված խոշոր պարբերական ծախսումները կամ այլ սեզոնային բնույթ կրող ծախսումները, որոնց առաջացումը ակնկալվում է տարվա ընթացքում` ավելի ուշ, նախապես չեն ճանաչվում միջանկյալ հաշվետվության նպատակներով, բացառությամբ, երբ դեպքը պատճառ է դարձել, որ կազմակերպությունն ունենա իրավական կամ կառուցողական պարտականություն (տես` ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ): Ապագայում ծախսումներ առաջացնելու սոսկ մտադրությունը կամ անհրաժեշտությունը բավարար չեն պարտականություն առաջացնելու համար:
Պահուստներ
3. Պահուստը ճանաչվում է, երբ կազմակերպությունը իրավական կամ կառուցողական պարտականություն առաջացրած դեպքի հետևանքով չունի իրատեսական այլընտրանք, քան տնտեսական օգուտների փոխանցում կատարելը: Եթե կազմակերպության պարտականության գումարի լավագույն գնահատականը փոփոխության է ենթարկվում, պարտականության գումարը ճշգրտվում է (ավելացվում կամ նվազեցվում է)` ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչելով համապատասխան վնասը կամ շահույթը:
4. Ստանդարտով պահանջվում է, որ կազմակերպությունը միջանկյալ հաշվետու ամսաթվի դրությամբ կիրառի պահուստի ճանաչման և չափման նույն չափանիշները, որոնք կկիրառվեին հաշվետու տարվա վերջի դրությամբ: Օգուտները փոխանցելու պարտականության լինելը կամ չլինելը կախված չէ հաշվետու ժամանակաշրջանի տևողությունից:
Տարեվերջի պարգևատրումներ
5. Տարեվերջի պարգևատրումների բնույթը չափազանց տարբեր է: Նրանցից մի մասը վաստակվում է պարզապես որպես որոշակի ժամանակաշրջանի ընթացքում շարունակական աշխատանքի արդյունք: Որոշ պարգևատրումներ վաստակվում են` հիմնվելով գործառնական արդյունքի ամսական, եռամսյակային կամ տարեկան ցուցանիշների վրա: Դրանք կարող են լինել զուտ կամայական, պայմանագրային, կամ հիմնված լինել տարիների փաստացի փորձի վրա:
6. Պարգևատրումը նախապես ճանաչվում է միջանկյալ հաշվետվությունների նպատակներով միայն այն դեպքում, եթե`
ա) պարգևատրումը իրավական պարտականություն է կամ անցյալի փորձը պարգևատրումը կդարձնի կառուցողական պարտականություն, որի համար կազմակերպությունը, բացի վճարումներ կատարելուց, չունի ոչ մի իրատեսական այլընտրանք, և
բ) հնարավոր է կատարել պարտականության արժանահավատ գնահատում:
ՀՀՀՀՍ 19 «Աշխատակիցների նպաստներ» ստանդարտը սույնի վերաբերյալ տրամադրում է ուղեցույց:
Պայմանական վարձավճարներ
7. Պայմանական վարձավճարները կարող են իրավական կամ կառուցողական պարտականության օրինակ ծառայել, որը ճանաչվում է որպես պարտավորություն: Եթե վարձակալությունը նախատեսում է պայմանական վճարներ, որոնք հիմնված են վարձակալի կողմից տարեկան վաճառքների որոշակի մակարդակի հասնելու վրա, ապա պարտականությունը կարող է առաջանալ հաշվետու տարվա միջանկյալ ժամանակաշրջաններում` մինչև տարեկան վաճառքների պահանջվող մակարդակին հասնելը, եթե այդ պահանջվող մակարդակին հասնելը ակնկալվում է և, հետևաբար, կազմակերպությունը, բացի ապագա վարձավճար կատարելուց, չունի ոչ մի իրատեսական այլընտրանք:
Ոչ նյութական ակտիվներ
8. Ոչ նյութական ակտիվների սահմանումը և ճանաչման չափանիշները կազմակերպությունը միջանկյալ ժամանակաշրջանում պետք է կիրառի նույն ձևով, ինչպես տարեկանում: Այն ծախսումները, որոնք առաջացել են մինչև ոչ նյութական ակտիվների ճանաչման չափանիշների բավարարումը, ճանաչվում են որպես ծախս: Այն ծախսումները, որոնք առաջացել են չափանիշների բավարարումից հետո, ճանաչվում են որպես ոչ նյութական ակտիվի արժեքի մի մաս: Միջանկյալ հաշվապահական հաշվեկշռում ծախսումների «հետաձգումը»` որպես ակտիվներ, այն հույսով, որ ճանաչման չափանիշները կբավարարվեն հաշվետու տարում, բայց ավելի ուշ, արդարացված չէ:
Թոշակներ
9. Միջանկյալ ժամանակաշրջանի համար թոշակի գծով ծախսումը հաշվարկվում է «տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվը» հիմունքով, կիրառելով նախորդ հաշվետու տարվա վերջի դրությամբ թոշակի գծով ծախսումների` ակտուարային գնահատմամբ որոշված դրույքը, որը ճշգրտվել է` հաշվի առնելով այդ ժամանակից ի վեր տեղի ունեցած շուկայի էական տատանումները, ինչպես նաև նշանակալի կրճատումները, մարումները կամ այլ նշանակալի միանվագ դեպքերը:
Արձակուրդներ, տոներ և այլ կարճաժամկետ փոխհատուցվող (վճարվող) բացակայություններ
10. Կուտակվող փոխհատուցվող (վճարվող) բացակայությունները նրանք են, որոնք տեղափոխվում են առաջ և կարող են օգտագործվել ապագա ժամանակաշրջաններում, եթե ընթացիկ ժամանակաշրջանում փոխհատուցում (վճարում) ստանալու իրավունքը ամբողջովին չի օգտագործվել: ՀՀՀՀՍ 19 «Աշխատակիցների նպաստներ» ստանդարտը պահանջում է, որ կազմակերպությունը չափի կուտակված փոխհատուցվող (վճարվող) բացակայությունների գծով ակնկալվող ծախսումը և պարտականությունն այն գումարի չափով, որը նա ակնկալում է վճարել որպես հաշվեկշռի ամսաթվի դրությամբ կուտակված չօգտագործված իրավունքի արդյունք: Այս սկզբունքը կիրառվում է նաև միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ամսաթվերի դրությամբ: Եվ հակառակը, կազմակերպությունը չի ճանաչում ոչ մի ծախս կամ պարտավորություն չկուտակված փոխհատուցվող բացակայությունների համար միջանկյալ հաշվետու ամսաթվի դրությամբ, այնպես, ինչպես այն չի ճանաչում այդ տարեկան հաշվետու ամսաթվի դրությամբ:
Այլ պլանային, սակայն անկանոն առաջացող ծախսումներ
11. Կազմակերպության բյուջեն կարող է ներառել որոշ ծախսումներ, որոնք հաշվետու տարվա ընթացքում ակնկալվում են առաջանալ անկանոն ձևով, ինչպես օրինակ, բարեգործական հատկացումները և աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման գծով ծախսումները: Այդ ծախսումները սովորաբար կատարվում են ըստ անհրաժեշտության, նույնիսկ եթե դրանք պլանավորված են և միտում ունեն տարեցտարի առաջանալու: Դեռևս չառաջացած այսպիսի ծախսումների գծով միջանկյալ ֆինանսական հաշվետվության ամսաթվի դրությամբ պարտականության ճանաչումը սովորաբար չի համապատասխանում պարտավորության սահմանմանը:
Միջանկյալ ժամանակաշրջանի շահութահարկի գծով ծախսի չափումը
12. Միջանկյալ ժամանակաշրջանի շահութահարկի գծով ծախսը հաշվեգրվում է` օգտագործելով հարկի այն դրույքը, որը կիրառելի կլիներ ակնկալվող տարեկան ընդհանուր շահույթների նկատմամբ, այսինքն, շահութահարկի գնահատված միջին տարեկան գործող դրույքը կիրառվում է միջանկյալ ժամանակաշրջանի` նախքան հարկումը շահույթի նկատմամբ:
13. Այս մոտեցումը համապատասխանում է պարագրաֆ 28-ում սահմանված հիմնադրույթի հետ այն առումով, որ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների և տարեկան ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ պետք է կիրառվեն հաշվապահական հաշվառման ճանաչման և չափման նույն սկզբունքները: Շահութահարկը գնահատվում է տարեկան հիմունքով: Միջանկյալ ժամանակաշրջանի շահութահարկի գծով ծախսը հաշվարկվում է միջանկյալ ժամանակաշրջանի` նախքան հարկումը շահույթի նկատմամբ` կիրառելով հարկի այն դրույքը, որը կիրառելի կլիներ ակնկալվող տարեկան ընդհանուր շահույթի նկատմամբ, այսինքն` շահութահարկի գնահատված միջին տարեկան գործող դրույքը: Այդ գնահատված միջին տարեկան դրույքը կարտացոլեր պրոգրեսիվ հարկի դրույքների խառնուրդը, որի կիրառումն ակնկալվում է ամբողջ տարվա շահույթների նկատմամբ, ներառյալ շահութահարկի դրույքների` ուժի մեջ մտած կամ ըստ էության ուժի մեջ մտած փոփոխությունները, որոնք նախատեսված են կիրառվել հաշվետու տարում` ավելի ուշ: ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտը տրամադրում է ուղեցույց հարկի դրույքների` ըստ էության ուժի մեջ մտած փոփոխությունների վերաբերյալ: Շահութահարկի գնահատված միջին տարեկան դրույքը պետք է վերագնահատվի «տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվը» հիմունքով, որը համապատասխանում է ստանդարտի պարագրաֆ 28-ին: Պարագրաֆ 16-ի «դ» կետը պահանջում է գնահատականում նշանակալի փոփոխության բացահայտում:
14. Այնքանով, որքանով իրագործելի է, յուրաքանչյուր հարկային իրավակարգի համար սահմանվում է առանձին գնահատված միջին տարեկան գործող դրույք և կիրառվում է անհատականորեն` յուրաքանչյուր իրավակարգի` միջանկյալ ժամանակաշրջանի մինչև հարկումը շահույթի նկատմամբ: Նմանապես, եթե շահույթների տարբեր խմբերի (ինչպիսին են, օրինակ, կապիտալ ակտիվների օտարումից շահույթը կամ որոշակի ճյուղերում վաստակած շահույթը) նկատմամբ կիրառվում են շահութահարկի տարբեր դրույքներ, ապա, իրագործելիությունից ելնելով, միջանկյալ ժամանակաշրջանի մինչև հարկումը շահույթի յուրաքանչյուր առանձին խմբի նկատմամբ կիրառվում է առանձին դրույք: Չնայած ճշտության այդ աստիճանը ցանկալի է, այն կարող է հասանելի չլինել բոլոր դեպքերի համար, և իրավակարգերի կամ շահույթի խմբերի կտրվածքով կիրառվում է դրույքների կշռված միջինը, եթե դա առանձին դրույքների կիրառման արդյունքի խելամիտ մոտավորեցումն է:
15. Վերը նշված սկզբունքի կիրառումը լուսաբանելու նպատակով բերվում է հետևյալ օրինակը: Կազմակերպությունը, որը ներկայացնում է եռամսյակային հաշվետվություն, ակնկալում է յուրաքանչյուր եռամսյակում վաստակել 10.000 միավոր շահույթ` մինչև հարկումը և գործում է հարկային մի իրավակարգում, որտեղ առաջին 20.000 միավոր տարեկան շահույթը հարկվում է 20 տոկոս դրույքով, իսկ լրացուցիչ բոլոր շահույթները հարկվում են 30 տոկոս դրույքով: Փաստացի շահույթները համապատասխանում են ակնկալիքներին: Ստորև բերված աղյուսակում ցույց է տրվում յուրաքանչյուր եռամսյակում ներկայացվող շահութահարկի գծով ծախսի գումարը.
Եռամսյակ 1
Եռամսյակ 2
Եռամսյակ 3
Եռամսյակ 4
Տարի
Հարկի գծով ծախս
2.500
2.500
2.500
2.500
10.000
Ամբողջ տարվա համար 40.000 միավոր մինչև հարկումը շահույթից ակնկալվում է վճարել 10.000 միավոր հարկ:
16. Մեկ այլ օրինակ. կազմակերպությունը, որը ներկայացնում է եռամսյակային հաշվետվություն, առաջին եռամսյակում վաստակում է 15.000 միավոր շահույթ` մինչև հարկումը, սակայն ակնկալում է կրել 5.000 միավոր վնաս հետագա երեք եռամսյակներից յուրաքանչյուրում (այսպիսով տարվա համար ունենալով զրո շահույթ), և գործում է հարկային մի իրավակարգում, որտեղ այս կազմակերպության շահութահարկի գնահատված միջին տարեկան դրույքը կազմում է 20 տոկոս: Ստորև բերված աղյուսակում ցույց է տրվում յուրաքանչյուր եռամսյակում ներկայացվող շահութահարկի գծով ծախսի գումարը.
Եռամսյակ 1
Եռամսյակ 2
Եռամսյակ 3
Եռամսյակ 4
Տարի
Հարկի գծով ծախս
3.000
(1.000)
(1.000)
(1.000)
0
Հաշվետու տարվա և հարկային տարվա տարբերությունը
17. Եթե հաշվետու տարին և հարկային տարին տարբերվում են, ապա հաշվետու տարվա միջանկյալ ժամանակաշրջանների շահութահարկի գծով ծախսը չափվում է` յուրաքանչյուր հարկային տարվա համար օգտագործելով առանձին գնահատված միջին կշռված գործող դրույքները, որոնք կիրառվում են այդ հարկային տարիներից յուրաքանչյուրի ընթացքում վաստակած մինչև հարկումը շահույթի մասի նկատմամբ:
18. Լուսաբանող օրինակ. հաշվետու տարին ավարտվում է դեկտեմբերի 31-ին և կազմակերպությունը ներկայացնում է եռամսյակային հաշվետվություն: Հարկային տարին ավարտվում է հունիսի 30-ին: Հաշվետու տարվա առումով, որն սկսվում է թիվ 2 տարվա հունվարի 1-ից և ավարտվում է թիվ 2 տարվա դեկտեմբերի 31-ին, կազմակերպությունը յուրաքանչյուր եռամսյակում վաստակում է 10.000 միավոր մինչև հարկումը շահույթ: Հարկային տարին, որն սկսվում է թիվ 1 տարվա հուլիսի 1-ին և ավարտվում թիվ 2 տարվա հունիսի 30-ին, շահութահարկի գնահատված միջին տարեկան դրույքը կազմում է 30 տոկոս: Հարկային տարին, որն սկսվում է թիվ 2 տարվա հուլիսի 1-ին և ավարտվում թիվ 3 տարվա հունիսի 30-ին, շահութահարկի գնահատված միջին տարեկան դրույքը կազմում է 40 տոկոս:
Թ.2 տարվա մարտի 31-ին ավարտվող եռամսյակ
Թ.2 տարվա հունիսի 30-ին ավարտվող եռամսյակ
Թ.2 տարվա սեպտ. 30-ին ավարտվող եռամսյակ
Թ.2 տարվա դեկտ. 31-ին ավարտվող եռամսյակ
Թ.2 տարվա դեկտ. 31-ին ավարտվող տարի
Հարկի գծով ծախս
3.000
3.000
4.000
4.000
14.000
Հարկային զեղչեր
19. Որոշ հարկային իրավակարգեր հարկատուներին տրամադրում են հարկային զեղչեր, որոնք հիմնված են կապիտալ ծախսումների, արտահանումների, հետազոտության և զարգացման ծախսումների գումարների կամ այլ հիմքերի վրա: Ամբողջ տարվա համար ակնկալվող այս տիպի հարկային օգուտները սովորաբար արտացոլվում են շահութահարկի գնահատված գործող տարեկան դրույքի հաշվարկում, քանի որ, համաձայն հարկային օրենքների և կանոնակարգող ակտերի մեծ մասի, այս զեղչերը տրամադրվում և հաշվարկվում են տարեկան կտրվածքով: Մյուս կողմից, հարկային օգուտները, որոնք միանվագ բնույթ են կրում, ճանաչվում են այդ միջանկյալ ժամանակաշրջանի շահութահարկի գծով ծախսը հաշվարկելիս` այն եղանակով, ըստ որի շահույթի առանձին խմբերի նկատմամբ կիրառվող հարկի առանձին դրույքները չեն խառնվում միասնական գործող տարեկան դրույքի մեջ: Ավելին, որոշ հարկային իրավակարգերում հարկային արտոնությունները կամ զեղչերը, ներառյալ նրանք, որոնք առնչվում են կապիտալ ծախսումներին և արտահանման ծավալներին, չնայած ներկայացված են շահութահարկի հայտարարագրում, ավելի շատ նման են պետական շնորհներին և ճանաչվում են այն միջանկյալ ժամանակաշրջանում, որի ընթացքում դրանք առաջանում են:
Հարկային վնասների և հարկային զեղչերի տեղափոխումը նախորդ և առաջիկա ժամանակաշրջաններ
20. Հարկային վնասների նախորդ հաշվետու ժամանակաշրջան տեղափոխելուց առաջացող օգուտներն արտացոլվում են այն միջանկյալ ժամանակաշրջանում, որի ընթացքում առաջանում է համապատասխան հարկային վնասը: ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտով սահմանվում է, որ «հարկային վնասի հետ կապված օգուտը, որը կարելի է տեղափոխել նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ընթացիկ հարկը փոխհատուցելու նպատակով, պետք է ճանաչվի որպես ակտիվ»: Հարկի գծով ծախսի համապատասխան նվազումը կամ հարկային եկամտի ավելացումը նույնպես ճանաչվում է:
21. ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտով սահմանվում է, որ «առաջիկա ժամանակաշրջաններ փոխանցված չօգտագործված հարկային վնասների և չօգտագործված հարկային զեղչերի համար պետք է ճանաչվի հետաձգված հարկային ակտիվ այն չափով, որ չափով հավանական է, որ կազմակերպությունը ապագայում կունենա հարկվող շահույթ, որի դիմաց կարող են օգտագործվել այդ չօգտագործված հարկային վնասները և չօգտագործված հարկային զեղչերը»: ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտը տրամադրում է չափանիշներ` գնահատելու համար հարկվող շահույթ ստանալու հավանականությունը, որի դիմաց կարող են օգտագործվել չօգտագործված հարկային վնասները և չօգտագործված հարկային զեղչերը: Այդ չափանիշները կիրառվում են յուրաքանչյուր միջանկյալ ժամանակաշրջանի վերջի դրությամբ, և, բավարարված լինելու դեպքում, հարկային վնասի առաջիկա ժամանակաշրջան տեղափոխման հետևանքն արտացոլվում է շահութահարկի գնահատված միջին տարեկան գործող դրույքի հաշվարկում:
22. Լուսաբանող օրինակ. կազմակերպությունը, որը ներկայացնում է եռամսյակային հաշվետվություն, ընթացիկ հաշվետու տարվա սկզբում շահութահարկի նպատակներով ունի առաջիկա ժամանակաշրջան տեղափոխված 10.000 միավոր գործառնական վնաս, որի գծով հետաձգված հարկային ակտիվ չի ճանաչվել: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմակերպությունը վաստակում է 10.000 միավոր շահույթ և ակնկալում է վաստակել 10.000-ական միավոր` մնացած երեք եռամսյակներից յուրաքանչյուրի ընթացքում: Բացառելով առաջիկա ժամանակաշրջան տեղափոխումը, շահութահարկի գնահատված միջին տարեկան դրույքը կազմում է 40 տոկոս: Հարկի գծով ծախսը ներկայացված է ստորև բերված աղյուսակում.
Եռամսյակ 1
Եռամսյակ 2
Եռամսյակ 3
Եռամսյակ 4
Տարի
Հարկի գծով ծախս
3.000
3.000
3.000
3.000
12.000
Գնման գնի պայմանագրային կամ ակնկալվող փոփոխություններ
23. Ապրանքների մեծ քանակի ձեռք բերման հետ կապված (ծավալային) զեղչերը և հումքի, աշխատանքի կամ գնված այլ ապրանքների և ծառայությունների գներում այլ պայմանագրային փոփոխությունները թե վճարողի և թե ստացողի կողմից նախապես ճանաչվում են միջանկյալ ժամանակաշրջաններում, եթե հավանական է, որ դրանք վաստակվելու են կամ տեղի են ունենալու: Այսպիսով, պայմանագրային զեղչերը նախապես ճանաչվում են, իսկ կամայական զեղչերը` ոչ, քանի որ արդյունքում ստացվող ակտիվը կամ պարտավորությունը չէր բավարարի «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի պայմաններին այն առումով, որ ակտիվը պետք է լինի կազմակերպության կողմից վերահսկվող միջոց, որպես անցած դեպքերի արդյունք, իսկ պարտավորությունը պետք է լինի կազմակերպության առկա պարտքը, որի մարումն ակնկալում է միջոցների արտահոսք:
Մաշվածություն և ամորտիզացիա
24. Միջանկյալ ժամանակաշրջանի համար մաշվածության և ամորտիզացիայի հաշվարկը հիմնվում է միմիայն այն ակտիվների վրա, որոնք կազմակերպությունն ունի այդ միջանկյալ ժամանակաշրջանում: Հաշվի չի առնվում ակտիվների ձեռք բերումները կամ օտարումները, որոնք պլանավորված են հաշվետու տարվա հետագա ժամանակաշրջանների համար:
Պաշարներ
25. Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների համար պաշարները չափվում են նույն այն սկզբունքներով, ինչ որ հաշվետու տարվա վերջում: ՀՀՀՀՍ 2 «Պաշարներ» ստանդարտը սահմանում է պաշարների ճանաչման և չափման սկզբունքները: Պաշարները, յուրաքանչյուր ֆինանսական հաշվետվության ամսաթվի դրությամբ, ստեղծում են որոշակի պրոբլեմներ, քանի որ անհրաժեշտ է որոշել պաշարների քանակը, ինքնարժեքը և իրացման զուտ արժեքը: Այնուամենայնիվ, միջանկյալ ժամանակաշրջանների համար կիրառվում են պաշարների չափման նույն սկզբունքները: Ծախսումները և ժամանակը խնայելու նպատակով, կազմակերպությունները հաճախ միջանկյալ ամսաթվերի դրությամբ պաշարները չափելու համար ավելի շատ են օգտագործում գնահատումներ, քան տարեկան հաշվետվությունների ամսաթվերի դրությամբ: Ստորև բերվում են օրինակներ, թե ինչպես կարելի է միջանկյալ ամսաթվի դրությամբ որոշել իրացման զուտ արժեքը, արժեքը ԼԻՖՈ (ՎՄԱԵ) գնահատմամբ և ինչպես պետք է դիտարկվեն արտադրական շեղումները:
Պաշարների իրացման զուտ արժեքը
26. Պաշարների իրացման զուտ արժեքը որոշվում է` հաշվի առնելով միջանկյալ ամսաթվերի դրությամբ վաճառքի գները և համալրման և օտարման համապատասխան ծախսումները: Հետագա միջանկյալ ժամանակաշրջանում կազմակերպությունը կհակադարձի մասնակի դուրս գրումը մինչև իրացման զուտ արժեքի մակարդակ միայն այն դեպքում, եթե այդպես անելը տեղին կլիներ հաշվետու տարվա վերջի դրությամբ:
Միջանկյալ ամսաթվերի դրությամբ պաշարների ԼԻՖՈ (ՎՄԱԵ) գնահատումը
27. Պաշարների քանակի նվազեցումը ԼԻՖՈ (ՎՄԱԵ) գնահատմամբ չի արտացոլվում միջանկյալ ամսաթվի դրությամբ պաշարները գնահատելիս, եթե այդ նվազեցումն ակնկալվում է վերականգնել տարվա վերջում: Այդպիսի ժամանակավոր նվազում կարող է առաջանալ, օրինակ, պաշարների քանակի նորմալ սեզոնային տատանումներից կամ կազմակերպության ղեկավարության հսկողությունից դուրս տեղի ունեցող միանվագ դեպքերից, ինչպես, օրինակ, առաքողների գործադուլից: ԼԻՖՈ (ՎՄԱԵ) գնահատմամբ պաշարների ժամանակավոր նվազման հետևանքների բացառումը համապատասխանում է ստանդարտի պարագրաֆ 28-ի դրույթներին (և ոչ թե բացառություն է) այն առումով, որ կազմակերպության հաշվետվություններ ներկայացնելու հաճախականությունը (տարեկան, կիսամյակային կամ եռամսյակային) չպետք է որևէ ազդեցություն ունենա նրա տարեկան արդյունքների չափման վրա: Այս սկզբունքը հիմնավորված է, քանի որ, այլապես, ներդրողները և կրեդիտորները կարող են թյուրիմացության մեջ հայտնվել ներկայացված շահույթների վրա պոտենցիալ նշանակալի ազդեցության պատճառով, որը կառաջանար ԼԻՖՈ (ՎՄԱԵ) գնահատմամբ ցածր արժեք ունեցող պաշարների ժամանակավոր նվազումից, որոնք ակնկալվում է համալրել ավելի բարձր ընթացիկ արժեք ունեցող պաշարներով: Բացի այդ, բազմաթիվ կազմակերպությունների կողմից ֆինանսական հաշվետվություններում պաշարների արժեքը չափելու նպատակով ԼԻՖՈ (ՎՄԱԵ)-ի կիրառումը կատարվում է շահութահարկի նկատառումներից ելնելով: Քանի որ սովորաբար հարկային իրավակարգերում շահութահարկը որոշվում է տարեկան հիմունքով, ապա ԼԻՖՈ (ՎՄԱԵ) գնահատմամբ պաշարների չափումները նույնպես կատարվում է տարեկան հիմունքով, և այս մոտեցումը համապատասխանում է սույն հավելվածի պարագրաֆ 12-ում քննարկված շահութահարկի գնահատված միջին տարեկան դրույքի կիրառմանը:
Արտադրական ծախսումների շեղումները միջանկյալ ժամանակաշրջաններում
28. Միջանկյալ ժամանակաշրջանի հաշվետու ամսաթվի դրությամբ արտադրական կազմակերպության գների, արդյունավետության, ծախսումների և արտադրության ծավալների շեղումները ճանաչվում են նրա շահույթը որոշելիս նույն այն աստիճանով, որով դրանք ճանաչվում են հաշվետու տարվա վերջի դրությամբ շահույթը որոշելիս: Շեղումների հետաձգումը, որոնք ակնկալվում են կլանվել մինչև տարեվերջ, տեղին չէ, քանի որ դա կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որ միջանկյալ հաշվետու ամսաթվի դրությամբ ներկայացվող պաշարները ավելի շատ կամ քիչ կլինեն, քան դրանց բաժինն է արտադրական փաստացի ծախսումներում:
Արտարժույթի վերահաշվարկումից շահույթներ և վնասներ
29. Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների համար արտարժույթի վերահաշվարկումից շահույթները և վնասները չափվում են նույն այն սկզբունքներով, որոնք կիրառվում են հաշվետու տարվա վերջի դրությամբ:
30. ՀՀՀՀՍ 21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ստանդարտը սահմանում է, թե ինչպես են վերահաշվարկվում արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունները հաշվետվական արժույթով, ներառյալ արտարժույթի փոխանակման սկզբնական կամ փակման փոխարժեքի կիրառման, ինչպես նաև եկամտի կամ սեփական կապիտալի մեջ արդյունքային ճշգրտումների ներառման ուղեցույցեր: Համաձայն ՀՀՀՀՍ 21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ստանդարտի` միջանկյալ ժամանակաշրջանների համար կիրառվում են սկզբնական (գործնական նկատառումներից ելնելով նաև փաստացի միջին) և փակման փոխարժեքները: Կազմակերպությունները, միջանկյալ ամսաթվի դրությամբ արտերկրյա ստորաբաժանումների հաշվետվությունները վերահաշվարկելիս, նախապես չեն ճանաչում ընթացիկ ֆինանսական տարվա մնացած ժամանակաշրջաններում արտարժույթի փոխանակման փոխարժեքի ակնկալվող որևէ հետագա փոփոխություն:
31. Եթե ՀՀՀՀՍ 21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ստանդարտով պահանջվում է, որ վերահաշվարկման ճշգրտումները ճանաչվեն որպես եկամուտ կամ ծախս այն ժամանակաշրջանում, որի ընթացքում դրանք առաջացել են, ապա այս սկզբունքը կիրառվում է յուրաքանչյուր միջանկյալ ժամանակաշրջանի ընթացքում: Միջանկյալ ամսաթվի դրությամբ կազմակերպությունները չեն հետաձգում արտարժույթի վերահաշվարկման որևէ ճշգրտում, եթե այդ ճշգրտումն ակնկալվում է հակադարձել մինչև ֆինանսական տարվա վերջը:
Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները գերսղաճային տնտեսություններում
32. Գերսղաճային տնտեսություններում միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները պատրաստվում են նույն այն սկզբունքներով, ինչ որ հաշվետու տարվա վերջի դրությամբ:
33. ՀՀՀՀՍ 29 «Ֆինանսական հաշվետվությունները գերսղաճի պայմաններում» ստանդարտը պահանջում է, որ կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները, որոնք ներկայացվում են գերսղաճային տնտեսության արժույթով, կազմվեն հաշվեկշռի ամսաթվի դրությամբ գործող չափման միավորներով, իսկ զուտ արժութային (դրամական) դիրքի գծով շահույթը կամ վնասը ներառվի զուտ եկամտում: Բացի այդ, նախորդ ժամանակաշրջաններում ներկայացված համեմատական ֆինանսական տվյալները վերաներկայացվում են ընթացիկ չափման միավորներով:
34. Կազմակերպությունները միջանկյալ ամսաթվերի դրությամբ հետևում են նույն այդ սկզբունքներին` այդպիսով ներկայացնելով բոլոր միջանկյալ տվյալները միջանկյալ ժամանակաշրջանի վերջի դրությամբ ընդունված չափման միավորներով, իսկ զուտ արժութային (դրամական) դիրքի գծով առաջացող շահույթը կամ վնասը ներառվում է միջանկյալ ժամանակաշրջանի զուտ եկամտում: Կազմակերպությունների կողմից շահույթների կամ վնասների ճանաչումը չի կատարվում տարեկան հիմունքով: Գերսղաճային տնտեսությունում միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ պատրաստելիս` գնահատված միջին տարեկան սղաճի դրույք չի կիրառվում:
Ակտիվների արժեզրկում
35. ՀՀՀՀՍ 36 «Ակտիվների արժեզրկում» ստանդարտը պահանջում է, որ, եթե փոխհատուցվող գումարը ավելի ցածր է, քան հաշվեկշռային արժեքը, ճանաչվի արժեզրկումից կորուստ:
36. Ստանդարտը պահանջում է, որ միջանկյալ ամսաթվերի դրությամբ կազմակերպությունը կիրառի արժեզրկման ստուգման, ճանաչման և հակադարձման չափանիշներն այնպես, ինչպես կկիրառեր հաշվետու տարվա վերջի դրությամբ: Սակայն դա չի նշանակում, որ յուրաքանչյուր միջանկյալ ժամանակաշրջանի վերջի դրությամբ կազմակերպությունը պետք է անպայման կատարի արժեզրկման մանրամասն հաշվարկ: Ավելի շուտ, կազմակերպությունը, ամենավերջին հաշվետու տարվա վերջից սկսած, պետք է վերլուծի նշանակալի արժեզրկման հայտանիշները` որոշելու համար նման հաշվարկի անհրաժեշտությունը:
Հավելված 3
Գնահատումների կիրառման օրինակներ
Սույն հավելվածը, որը լուսաբանող բնույթ է կրում և չի կազմում ստանդարտների մաս, տրամադրում է օրինակներ, որոնք լուսաբանում են պարագրաֆ 41-ում արծարծված սկզբունքի կիրառումը: Հավելվածի նպատակն է լուսաբանել ստանդարտի կիրառումը` դրա իմաստը պարզ դարձնելու համար:
1. Պաշարներ. Միջանկյալ ամսաթվերի դրությամբ կարող է չպահանջվել պաշարների գույքագրման կամ գնահատման ամբողջական ընթացակարգեր, թեև դա կարող է արվել ֆինանսական տարվա վերջի դրությամբ: Միջանկյալ ամսաթվերի դրությամբ բավարար կարող է լինել կատարել գնահատումներ, հիմք ընդունելով վաճառքների սահմանը (մարժան): Նմանապես, միջանկյալ ամսաթվերի դրությամբ ԼԻՖՈ (ՎՄԱԵ) գնահատմամբ պաշարները կարող են գնահատվել` կիրառելով պաշարների յուրաքանչյուր խմբի համար ներկայացուցչական ընտրանքներ և սղաճի ցուցանիշներ:
2. Ընթացիկ և ոչ ընթացիկ ակտիվների և պարտավորությունների դասակարգումը. Կազմակերպությունները ակտիվները և պարտավորությունները ընթացիկի և ոչ ընթացիկի դասակարգելու նպատակով ավելի մանրակրկիտ ուսումնասիրություններ կարող են կատարել տարեկան հաշվետու ամսաթվերի դրությամբ, քան միջանկյալ հաշվետու ամսաթվերի դրությամբ:
3. Պահուստներ. Պահուստի (ինչպիսին է, օրինակ, երաշխիքային ծախսումների, շրջակա միջավայրի պահպանության ծախսումների և տեղանքի վերականգնման ծախսումների գծով պահուստները) համապատասխան գումարի որոշումը կարող է լինել բարդ, հաճախ` ծախսատար և ժամանակատար: Կազմակերպությունները երբեմն ներգրավում են արտաքին փորձագետներ` տարեկան հաշվարկների կատարմանն օժանդակելու համար: Միջանկյալ ամսաթվերի դրությամբ նման գնահատումներ կատարելը հաճախ հանգեցնում է նախորդ տարեկան պահուստների թարմացմանը, և ոչ թե նոր հաշվարկներ կատարելու համար դրսից փորձագետների ներգրավմանը:
4. Թոշակներ. ՀՀՀՀՍ 19 «Աշխատակիցների նպաստներ» ստանդարտը պահանջում է, որ կազմակերպությունը, յուրաքանչյուր հաշվետու ամսաթվի դրությամբ, որոշի սահմանված նպաստների գծով պարտականությունների ներկա արժեքը, ինչպես նաև պլանի ակտիվների շուկայական արժեքը, և խրախուսում է կազմակերպությանը ներգրավել որակավորված մասնագետներ (ակտուարներ) պարտականությունները չափելիս: Միջանկյալ հաշվետվության նպատակներով, արժանահավատ չափում հաճախ կարելի է ստանալ ամենավերջին ակտուարային գնահատականի էքստրապոլյացիայի միջոցով:
5. Շահութահարկեր. Կազմակերպությունները կարող են հաշվարկել շահութահարկի գծով ծախսը և հետաձգված հարկային պարտավորությունը տարեկան հաշվետու ամսաթվի դրությամբ` յուրաքանչյուր իրավակարգի հարկի դրույքը կիրառելով յուրաքանչյուր իրավակարգի շահույթի մեծությունների նկատմամբ: Հավելված 2-ի պարագրաֆ 14-ով ընդունվում է, որ չնայած ճշտության այդ աստիճանը ցանկալի է միջանկյալ հաշվետու ամսաթվերի դրությամբ, այն կարող է հասանելի չլինել բոլոր դեպքերի համար, և իրավակարգերի կամ շահույթի խմբերի կտրվածքով կիրառվում է դրույքների կշռված միջինը, եթե դա առանձին դրույքների կիրառման արդյունքի խելամիտ մոտավորեցումն է:
6. Պայմանական դեպքեր. Պայմանական դեպքերի չափումը կարող է պահանջել իրավագետների կամ այլ խորհրդատուների ներգրավում: Անկախ փորձագետներից երբեմն կարող են տրամադրվել ֆորմալ հաշվետվություններ` պայմանական դեպքերի վերաբերյալ: Դատական վեճերի, հայցապահանջների, գումարների որոշման և այլ տեսակի պայմանական դեպքերի և անորոշությունների վերաբերյալ այսպիսի կարծիքները միջանկյալ ամսաթվերի դրությամբ նույնպես կարող են անհրաժեշտ լինել կամ չլինել:
7. Վերագնահատումներ և իրական արժեքով հաշվառում. ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտը, որպես այլընտրանքային մոտեցում, թույլ է տալիս հիմնական միջոցների վերագնահատումը իրական արժեքով: Նմանապես, ՀՀՀՀՍ 40 «Ներդրումային գույք» ստանդարտը պահանջում է, որ կազմակերպությունը որոշի ներդրումային գույքի իրական արժեքը: Տարեկան հաշվետու ամսաթվի դրությամբ այսպիսի չափումների համար կազմակերպությունը կարող է դիմել որակավորված գնահատողների օգնությանը, թեև կարող է խուսափել դրանից միջանկյալ հաշվետու ամսաթվերի դրությամբ:
(7-րդ կետը խմբ. 17.11.00 թիվ 276 հրաման)
8. Ներկազմակերպական համապատասխանեցումներ. Հաշվետու տարվա վերջի դրությամբ համախմբված ֆինանսական հաշվետվություններ պատրաստելիս ներկազմակերպական հաշիվների մնացորդները մանրամասնորեն համապատասխանեցվում են, մինչդեռ միջանկյալ ամսաթվերի դրությամբ համախմբված ֆինանսական հաշվետվություններ պատրաստելիս կարող է կիրառվել մանրամասնեցման ավելի ցածր աստիճան:
9. Մասնագիտացված ոլորտներ. Հաշվի առնելով բարդությունները, ծախսատարությունը և ժամանակի գործոնը, մասնագիտացված ոլորտներում միջանկյալ ամսաթվերի դրությամբ չափումները կարող են լինել ոչ այնքան ճշգրիտ, որքան հաշվետու տարվա վերջի դրությամբ: Օրինակ կարող է ծառայել ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական պահուստների հաշվարկումը:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «22» 12 1999 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11899166