(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 սեպտեմբերի 1993 թ. թիվ 442
i
ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ստեղծված արտակարգ իրավիճակի կարգավորման հույժ կարևորությունից, թռիչքների անվտանգության կանոնների պահպանման ապահովման, օդանավակայանի տարածքում որոշակի ծառայություններ իրականացնող պետական մարմինների գործունեության կոորդինացման, քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև օդանավակայանում լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Շահեն Գուրգենի Պետրոսյանին նշանակել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչը կոորդինացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատանքը, ինչպես նաև կառավարում և կոորդինացնում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մարմինների, հասարակական կարգ պահպանող, մաքսային և սահմանապահ ծառայություններ իրականացնող, օդանավակայանում ռեժիմային գոտու կանոնների պահպանումն ապահովող` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների գործունեությունը:
3. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի` օդանավակայանի բնականոն գործունեության ապահովման վերաբերյալ հրամանները, հրահանգները և ցուցումները ենթակա են անվերապահ կատարման օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնող` սույն որոշման 2-րդ կետում նշված մարմինների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) և պաշտոնատար անձանց կողմից:
4. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչը օդանավակայանի անխափան և կանոնավոր աշխատանքը կազմալուծող գործողություններ թույլ տված ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների և պաշտոնատար անձանց նկատմամբ ձեռնարկած միջոցների մասին պարտավոր է անհապաղ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը և մյուս նախարարություններին, պետական վարչություններին ու գերատեսչություններին` անհրաժեշտ աջակցություն ցույց տալ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչին` նրա վրա դրված պարտականությունների արդյունավետ կատարման համար:
6. Սահմանել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի աշխատանքի վարձատրությունն իրականացվում է հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:
7. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել օդանավակայանի բնականոն գործունեության ապահովման անհետաձգելի միջոցառումների ծրագիրը:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 26-ի թիվ 125 որոշմամբ նշանակված Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին» թիվ 416 որոշումը: