(ուժը կորցրել է 01.01.99թ` 17.06.98 թիվ ՀՕ-229 օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
i
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «15» մարտի 1994թ. Հ.Ն-1015-I
Օրինագիծը ՀՀ նախագահի առաջարկություններով
ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «25» մայիսի 1994թ. Հ.Ն-1073-I
ԱՆՀԱՏԱԿԱՆ /ԸՆՏԱՆԵԿԱՆ/ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Սույն օրենքը սահմանում է անհատական /ընտանեկան/ ձեռնարկության հասկացությունը, ստեղծման, գործունեության տեսակի ընտրության ու դադարման պայմանները, իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը:
Հոդված 1 |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկություն |
Անհատական է կոչվում այն ձեռնարկությունը, որը մեկ ֆիզիկական անձի սեփականությունն է:
Ընտանեկան է կոչվում այն ձեռնարկությունը, որը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է ընտանիքի անդամներին:
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկությունն իրավական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն է:
Հայաստանի Հանրապետությունում անհատական /ընտանեկան/ ձեռնարկություն կարող են հիմնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնց տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը սահմանափակված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության անվանման մեջ պետք է նշվի սեփականատիրոջ /սեփականատերերի/ անունը:
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության սեփականատերը/ սեփականատերերը/ չի կարող միաժամանակ հանդիսանալ անհատ ձեռներեց /ձեռներեցներ/ կամ անհատական /ընտանեկան/ այլ ձեռնարկության /սեփականատեր/, տնտեսական ընկերակցության լիակատար պատասխանատվությամբ անդամ /անդամներ/:
Հոդված 2. |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության մասին օրենսդրությունը |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ կանոններ, քան պարունակվում են սույն օրենքում, ապա համապատասխան դեպքերում կիրառվում են միջազգային պայմանագրերի կանոնները:
Հոդված 3. |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության գործունեությունը |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկությունը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական ցանկացած գործունեություն:
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տնտեսական գործունեության առանձին տեսակներ կարող է իրականացնել միայն պետական լիազորված մարմնի կողմից տրված հատուկ թույլտվություն /լիցենզիա/ ունենալու դեպքում:
Հոդված 4. |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության գույքը |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության գույքը գոյանում է`
ա/ ձեռնարկության սեփականատիրոջ /սեփականատերերի/ դրամական կամ գույքային ներդրումներից.
բ/ արտադրանքի իրացումից, ձեռնարկությունների մատուցումից, աշխատանքների կատարումից ստացված եկամուտներից.
գ/ բանկերից, ֆինանսավարկային այլ կազմակերպություններից և այլ վարկատուներից ստացված վարկերից.
դ/ վաղօրոք հայտարարված պայմաններով, որպես լրավճար կամ փոխատվություն` այդ թվում և մրցույթով /եթե ձեռնարկության գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում նախապատվություն ունեցող ոլորտներում /, սոցիալ-տնտեսական զարգացման հանրապետական ծրագրերին համապատասխան, պետական բյուջեի նպատակային հատուկ ֆոնդերից կատարվող հատկացումներից.
ե/ բարեգործական ներդրումներից, առանձին ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և անհատ քաղաքացիների նվիրատվություններից.
զ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
Ընտանեկան ձեռնարկությունների սեփականատերերի միջև գույքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքերով, «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և օրենսդրական այլ ակտերով:
Հոդված 5. |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության գույքի նկատմամբ սեփականության իրավունքը |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկությունն իր սեփականատիրոջից /սեփականատերերից/ առանձնացված գույք չունի:
Անհատական ձեռնարկության գույքը պատկանում է անհատական ձեռնարկության սեփականատիրոջը` անձնական սեփականության իրավունքով:
Ընտանեկան ձեռնարկության գույքը պատկանում է ընտանիքի անդամներին /սեփականատերերին/` համատեղ սեփականության իրավունքով:
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության սեփականատերը /սեփականատերերը/ լիակատար գույքային պատասխանատվություն է կրում անհատական /ընտանեկան/ ձեռնարկության ստանձնած պարտավորությունների համար:
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության սեփականատիրոջ /սեփականատերերի/ պարտավորությունների կատարումն ապահովվում է նաև այդ ձեռնարկության գույքով:
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության գույքը կարող է բռնագրավվել միայն դատական կարգով:
Հոդված 6. |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության պետական գրանցումը |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության պետական գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից` «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին «Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
i
Հոդված 7. |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության ֆիրմային անվանումը |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո վերջինս իրականացնում է իր գործունեությունը, և որը թույլ է տալիս նրան զանազանվել այլ իրավաբանական անձանցից կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից:
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության ֆիրմային անվանումը պետք է բովանդակի «անհատական /ընտանեկան/ ձեռնարկություն» բառերը և նրա սեփականատերերից /հիմնադիրներից/ յուրաքանչյուրի անունը և /կամ/ ազգանունը, կամ սեփականատերերից /հիմնադիրներից/ առնվազն մեկի անունը և /կամ/ ազգանունը` ավելացնելով նրանց փոխհարաբերությունները բնորոշող բառեր:
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաև անհատական /ընտանեկան/ ձեռնարկության գործունեությունը բնորոշող բառեր, նրա գտնվելու վայրի անվանումը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք նրա սեփականատերը /հիմնադիրը/ համարում է անհրաժեշտ:
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության ֆիրմային անվանման գրանցումը և իրավական պաշտպանությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
/խմբ. 12.05.97 օրենք/
Հոդված 8. |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության հիմնադիր փաստաթուղթը |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության հիմնադիր փաստաթուղթը կանոնադրությունն է:
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության կանոնադրությունը բովանդակում է`
ձեռնարկության ֆիրմային անվանումը,
գտնվելու վայրը /հասցեն/,
գործունեության նպատակները, խնդիրներն ու տեսակը,
տեղեկություններ սեփականատիրոջ /սեփականատերերի/ մասին,
տեղեկություններ սեփականատիրոջ /սեփականատերերի/ գույքային վիճակի մասին,
տեղեկություններ ձեռնարկության գույքի գոյացման աղբյուրների մասին,
ձեռնարկության կառավարման և դրա գործունեության հսկողության կազմակերպման կարգը,
ձեռնարկության վերակազմավորման և գործունեության դադարման կարգը:
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության կանոնադրությունը կարող է բովանդակել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ:
Հոդված 9. |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության կառավարումը |
Անհատական ձեռնարկության կառավարումն իրականացնում է դրա սեփականատերն կամ աշխատանքային պայմանագրի /կոնտրակտի/ հիման վրա վարձված տնօրենը:
Ընտանեկան ձեռնարկության կառավարման բարձրագույն մարմինը սեփականատերերի ընդհանուր ժողովն է:
Ընտանեկան ձեռնարկության ընթացիկ ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որը կարող է վարձվել աշխատանքային պայմանագրի հիման վրա` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 10. |
Ընտանեկան ձեռնարկության սեփականատերերի ընդհանուր ժողովը |
Ընտանեկան ձեռնարկության սեփականատերերի ընդհանուր ժողովը`
հաստատում է ձեռնարկության կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ ու լրացումներ,
որոշում է ձեռնարկության գործունեության հիմնական ուղղությունները,
քննում և լուծում է ձեռնարկության սեփականատերերի կազմի փոփոխության հարցերը, որոնց վերաբերյալ ժողովի ընդունած որոշումները վերջնական են,
ընտրում /նշանակում/ և ազատում է ձեռնարկության տնօրենին,
իրականացնում է ձեռնարկության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
Ընտանեկան ձեռնարկության սեփականատերերի ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են սեփականատերերի ընդհանուր թվի կեսից ավելին:
Ընտանեկան ձեռնարկության սեփականատերերի ընդհանուր ժողովը սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս ընդունում է որոշումներ ձայների պարզ մեծամասնությամբ:
Հոդված 11. |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության տնօրենը |
Անհատական ձեռնարկության սեփականատիրոջ և վերջինիս կողմից նշանակված տնօրենի միջև կնքվում է աշխատանքային պայմանագիր /կոնտրակտ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ընտանեկան ձեռնարկության տնօրենն ընտրվում /նշանակվում/ է ձեռնարկության սեփականատերերի ընդհանուր ժողովի կողմից: Ընտանեկան ձեռնարկության տնօրենը կարող է ընտրվել /նշանակվել/ նաև ձեռնարկության սեփականատերերից: Ընտանեկան ձեռնարկության տնօրենի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր /կոնտրակտ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության տնօրենն իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, օգտվում է ձեռնարկության անունից, տնօրինում է ձեռնարկության գույքը, կնքում է պայմանագրեր` այդ թվում աշխատանքային, տալիս է լիազորագրեր, արձակում է հրամաններ, ինչպես նաև իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ձեռնարկության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության տնօրենի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, ձեռնարկության կանոնադրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
Հոդված 12. |
Ընտանեկան ձեռնարկության գործունեության վերահսկողությունը |
Ընտանեկան ձեռնարկության գործունեության վերահսկողությունն իրականացվում է նրա բոլոր սեփականատերերի կողմից:
Ընտանեկան ձեռնարկությունում վերահսկիչ հանձնաժողով չի ստեղծվում, եթե այլ բան չի նախատեսված ընտանեկան ձեռնարկության կանոնադրությամբ:
Հոդված 13. |
Ընտանեկան ձեռնարկության սեփականատերերի իրավունքներն ու պարտականությունները |
Ընտանեկան ձեռնարկության սեփականատերերն իրավունք ունեն`
1/ մասնակցել ձեռնարկության ղեկավարմանը, որոշումների ընդունմանը, ֆինանսատնտեսական գործունեության վերահսկմանը,
2/ լրիվ կամ մասնակիորեն միմյանց պատվիրակել իրենց իրավունքները,
3/ ձեռնարկության կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալ ընտանեկան ձեռնարկության եկամտի իրենց մասնաբաժինը,
4/ ընտանեկան ձեռնարկությունից դուրս գալու դեպքում ստանալ հատուցում` ձեռնարկության կանոնադրությամբ սահմանված կարգով,
5/ օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից և այլ իրավունքներից:
Ընտանեկան ձեռնարկության սեփականատերերը պարտավոր են`
1/ անձնական աշխատանքային մասնակցություն ունենալ ձեռնարկության գործունեությանը,
2/ ընտանեկան ձեռնարկության գույքային պարտավորությունների համար, նաև ձեռնարկության անվճարունակության դեպքում կրել համապարտ գույքային պատասխանատվություն իրենց անձնական այն գույքով, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բռնագանձում է տարածվում:
Ընտանեկան ձեռնարկության սեփականատերերն իրավունք չունեն`
1/ վաղաժամկետ բնաիրային ձևով ետ պահանջել իրենց գույքային ներդրումները, եթե ձեռնարկության կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված,
2/ առանց նախնական համաձայնության հրապարակել ձեռնարկության առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները:
Ընտանեկան ձեռնարկության սեփականատերերի միջև ծագած տնտեսական վեճերը լուծվում են դատական կարգով:
Հոդված 14. |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության ֆինանսական ցուցանիշ |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության գործունեության ֆինանսական ցուցանիշը եկամուտն է:
Ընտանեկան ձեռնարկության եկամուտը ընտանեկան ձեռնարկության սեփականատերերի միջև բաշխվում է ձեռնարկության կանոնադրության համաձայն:
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մուծում է ստացված եկամտին համապատասխան հարկեր:
Հոդված 15. |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության /անհատական ձեռնարկության սեփականատիրոջ/ իրավունքները |
1. Անհատական /ընտանեկան/ ձեռնարկությունը /անհատական ձեռնարկության սեփականատերը/ իրավունք ունի`
ա/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում` արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից ստացած եկամուտը կամ այլ օգտակար արդյունքը, պայմանագրային կարգով օգտագործել այլ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների գույքը և գույքային իրավունքները.
բ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ձևերով պատվիրակել իր գույքային իրավունքները, այդ թվում` գույքն օտարելու և վարձակալության տալու մասով.
գ/ օրենսդրությամբ չարգելված ձևերով ձեռք բերել և փոխարկել արժույթ.
դ/ կնքել պայմանագրեր, ստանձնել պարտավորություններ, տալ մուրհակներ, լինել գրավատու և գրավառու.
ե/ դատական կարգով պաշտպանել ձեռնարկության շահերը, լինել հայցվոր և պատասխանող դատարանում.
զ/ դիմել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստր` պետական գրանցման քարտում լրացումներ և փոփոխություններ կատարելու համար.
է/ օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից և այլ իրավունքներից:
2. Անհատական /ընտանեկան/ ձեռնարկությունն իրավունք ունի`
ա/ արտահանել և Հայաստանի Հանրապետություն ներմուծել գույք, մասնավորապես` հումք, արտադրանք և այլն.
բ/ իր միջոցները միավորել ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների միջոցների հետ, տալ դրամական փոխառություններ, առևտրային և սպառողական վարկեր, դրանք ապահովելու համար գրավ վերցնել.
գ/ ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական միջոցները, այդ թվում` ներգրավել փոխառու միջոցներ, ինչպես նաև` ցանկացած արժույթով դրամական միջոցները պահելու, բանկային բոլոր տեսակի գործառնություններ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության ցանկացած բանկում ունենալ հաշվարկային և այլ հաշիվներ.
դ/ անհատույց կամ փոխառության ձևով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից` հանրապետական /տեղական/ բյուջեի, պետական նպատակային ֆոնդերի հաշվին կամ այլ աղբյուրներից ստանալ միջոցներ ուղղակի ներդրումներ, վարկերի, պարգևների և այլ ձևերով.
ե/ վարել ինքնուրույն արտաքին տնտեսական գործունեություն` հաստատել տնտեսական կապեր օտարերկրյա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ, օտարերկրյա պետությունների օրենսդրությանը համապատասխան կատարել ներդրումներ և իրականացնել տնտեսական գործունեություն, այդ թվում` արտաքին տնտեսական գործունեության բնագավառում մասնագիտացած և այլ միջնորդ կազմակերպությունների միջոցով.
զ/ իր միջոցները և ձեռնարկատիրական ջանքերը ներդնել և միավորել ցանկացած ձեռնարկության գործունեությունում.
է/ անդամակցել Հայաստանի Հանրապետության, համատեղ, օտարերկրյա ձեռնարկությունների միջազգային տնտեսական միավորումներին /ասոցիացիաներին, կոնցեռններին և այլն/.
ը/ ունենալ կնիք և դրոշմ.
թ/ ունենալ վարձու աշխատողներ և օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:
Հոդված 16. |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության պարտականությունները |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկությունը պարտավոր է`
ա/ իրականացնել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություն,
ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում վճարել հարկեր և կատարել պարտադիր մուծումներ.
բ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն կրել կնքված պայմանագրերը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում` փոխհատուցելով հասցրած վնասը.
գ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային և պետական վերահսկիչ մյուս մարմիններին թույլատրել, իրենց իրավասության սահմաններում, ստուգել ձեռնարկության գործունեությունը.
դ/ պահպանել ֆինանսական և բանկային կարգապահությունը, կատարել ինչպես պայմանագրային, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանձնած այլ պարտականություններ:
Հոդված 17. |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության գործունեության երաշխիքները |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության գործունեության երաշխիքները բխում են «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձեռներեցության ազատության սկզբունքից:
Հայաստանի Հանրապետությունում անհատական /ընտանեկան/ ձեռնարկության համար երաշխավորվում է`
ա/ գրանցվելու իրավունք և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ազատություն.
բ/ իրավահավասարություն իր և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մյուս սուբյեկտների միջև.
գ/ գույքային իրավունքների և տնտեսական շահերի պաշտպանություն.
դ/ ձեռնարկատիրական գործունեությանը պետական մարմինների միջամտության բացառում` բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
ե/ ստացած եկամտից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարումներ կատարելուց հետո մնացած եկամտի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունք:
Պետական մարմինների, պետական և ոչ պետական կազմակերպությունների կամ դրանց կողմից լիազորված մարմինների, պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանող գործունեության հետևանքով ձեռնարկությանը պատճառված վնասը, այդ թվում` բաց թողնված օգուտները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են փոխհատուցման այդ մարմինների, կազմակերպությունների և պաշտոնատար անձանց կողմից:
Հոդված 18. |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության գործունեության դադարումը |
Անհատական /ընտանեկան/ ձեռնարկության գործունեությունը դադարում է`
սեփականատիրոջ /սեփականատերերի/ որոշմամբ.
դատարանի վճռով.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկությունը սնանկ ճանաչվելու դեպքում.
վերակազմավորման և կազմակերպական-իրավական այլ ձևի վերափոխվելու դեպքերում.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
Գործունեության դադարման դեպքում ընտանեկան ձեռնարկության կանոնադրությամբ սահմանված կարգով ստանում են իրենց գույքային մասնաբաժինները:
Առաջացած վեճերը լուծվում են դատական կարգով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: