Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.02.2001  -ից մինչեւ   26.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 26.07.01 թիվ 558 որոշում)

i

041.0046.090200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 փետրվարի 2000 թվականի N 46

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պեռնո Ռիկար» ընկերության կողմից առաջադրված հիմնահարցերի լուծման և «Երևանի կոնյակի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման գործարքով Հայաստանի Հանրապետության կառավարության ստանձնած պարտավորությունների պատշաճ մակարդակով կատարումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա) «Երևանի կոնյակի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման գործարքի համաձայն «Պեռնո Ռիկար» ընկերության կողմից ներկայացվող պաշտոնական գրագրությունը տրամադրել միջգերատեսչական հանձնաժողովին.

բ) «Պեռնո Ռիկար» ընկերությանն ուղղված պաշտոնական գրագրությունը նախապես համաձայնեցնել միջգերատեսչական հանձնաժողովի հետ:

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` միջգերատեսչական հանձնաժողովի պահանջով հնարավոր սեղմ ժամկետում հանձնաժողովին տրամադրել նրա առջև դրված խնդիրների լուծման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր:

4. Միջգերատեսչական հանձնաժողովին`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

«Պեռնո Ռիկար» ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված գույքային պահանջների վերաբերյալ.

կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունների (ձեռնարկությունների) պետական գույքի մասնավորեցման ձևերի և պայմանների, ինչպես նաև ապրանքային նշանների օգտագործման վերաբերյալ.

բ) «Երևանի կոնյակի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման պայմանագրով նախատեսված պայմանների կատարումն ապահովելու նպատակով բանակցություններ վարել «Երևանի կոնյակի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Պեռնո Ռիկար» ընկերության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության համապատասխան պետական իրավասու մարմինների հետ:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

փետրվարի 9-ի N 46

 

ԿԱԶՄ

i

միջգերատեսչական հանձնաժողովի

 

    Ա. Ղանթարջյան    - ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության

                       պետ (հանձնաժողովի նախագահ)

    Ա. Աբովյան       - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

    Մ. Գրիգորյան     - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի և

                       վերամշակող արդյունաբերության զարգացման գլխավոր

                       վարչության պետ

    Ա. Խաչիկյան      - ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության

                       պետի տեղակալ

    Հ. Դավթյան       - ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր վարչության պետ

   Ռ. Խաչատրյան     - ՀՀ ազգային անվտանգության նախարարության 4-րդ

                       վարչության բաժանմունքի պետ

    Ս. Ղոնախչյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական

                       վարչության գլխավոր մասնագետ

   Վ. Զալինյան      - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության

                       վերահսկողության տեսչության պետ

 

(կազմը փոփ. 07.11.00 թիվ 732, 26.02.01 թիվ 152 որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.02.2000
N 46
Որոշում