Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 42

 

45. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգին` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի նիստի N 2 արձանագրության 5-րդ կետով հավանության արժանացած «Հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշումը:

3. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` ըստ ոլորտների 3-ամսյա ժամկետում վերանայել միջին մակարդակի ռազմավարական փաստաթղթերը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել`

1) առաջարկություններ սույն արձանագրային որոշմամբ սահմանված պահանջները չբավարարող փաստաթղթերն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, կամ

2) սահմանված կարգով մշակված և շրջանառված նախագծեր` նշված փաստաթղթերը սույն արձանագրային որոշման պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 3-ամսյա ժամկետում վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման նկատմամբ հսկողության մեխանիզմները և ներկայացնել առաջարկություններ հսկողություն և մոնիթորինգ իրականացնող մարմինների գործառույթների հստակ տարանջատման վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թ. հոկտեմբերի 5-ի նիստի

N 42 արձանագրային որոշման

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդական հրահանգի (այսուհետ` հրահանգ) նպատակն է կանոնակարգել պետական եկամուտների և անմիջական ծախսերի վրա ազդեցություն ենթադրող ռազմավարական փաստաթղթերի կազմման, ներկայացման և հսկողության իրականացման գործընթացը: Սույն հրահանգը տարածվում է միայն ՀՀ այն ռազմավարական փաստաթղթերի վրա, որոնք ունեն կամ ենթադրում են անմիջական ազդեցություն պետական եկամուտների և ծախսերի վրա:

2. Հրահանգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) Համապարփակ ռազմավարական փաստաթուղթ` բոլոր կամ գրեթե բոլոր հիմնական ֆունկցիոնալ ոլորտներն ընդգրկող երկարաժամկետ ռազմավարական փաստաթուղթ:

2) Միջին մակարդակի ռազմավարական փաստաթուղթ` առանձին ֆունկցիոնալ ոլորտի կամ բնագավառին առնչվող միջնաժամկետ կամ երկարաժամկետ ռազմավարական փաստաթուղթ:

3) Բյուջետային ծրագրի ռազմավարություն` բյուջետային ծրագրի բաղկացուցիչ մաս, որը սահմանում է բյուջետային ծրագրի նպատակը և նկարագրում է այդ նպատակին հասնելու համար ընտրված ուղին: Ծրագրային բյուջետավորման ռազմավարական փաստաթղթի օրինակներ կարող են դիտարկվել Բարձրագույն կրթության զարգացման պետական ծրագիրը (կցվում է) կամ «Երեխաների եվ դեռահասների առողջության բարելավման ռազմավարությանը և 2016-2020 թվականների գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 02.09.2016 թվականի N 34 արձանագրային որոշումը, «Հայաստանի Հանրապետության բնակչության շտապ բժշկական օգնության և սպասարկման 2016-2020 թվականների ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 15.04.2016 թվականի N 14 արձանագրային որոշումը:

4) Կառավարության ծրագիր` ՀՀ սահմանադրության Հոդված 151 համաձայն ՀՀ վարչապետի կողմից ՀՀ Ազգային ժողովին ներկայացվող ծրագիր:

5) Միջնաժամկետ ծախսերի ծրագիր (ՄԺԾԾ)` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2,2-ից 2.10-րդ կետերին համապատասխան մշակվող և հաստատվող ծրագիր:

6) Բյուջետային ծրագիր` որևէ նպատակին (ուղղակի սահմանված արդյունքին) հասնելուն ուղղված քաղաքականության իրագործման միջոցառումների (այսուհետ` ծրագրի միջոցառումներ) տրամաբանական խմբավորումն է` համապատասխան ֆինանսավորմամբ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 1.2-ի հոդվածի 2-րդ, 9-րդ, 17-րդ, 18-րդ կետերին համապատասխան:

7) Բյուջետային ծրագրի միջոցառում` ծրագրի շրջանակներում պետության քաղաքականության իրագործման նպատակով իրականացվող պետության միջամտություններն են (ծառայությունների մատուցում, տրանսֆերտների տրամադրում և այլն), որոնք նպատակաուղղված են տվյալ ծրագրի համար սահմանված նպատակի իրագործմանը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 1.2. հոդվածի 2-րդ, 9-րդ, 17-րդ, 18-րդ կետերին համապատասխան համապատասխան:

8) Ռազմավարական նպատակ` ռազմավարությամբ սահմանված խնդիրների լուծման հետևանքով ակնկալվող արդյունք(ներ)

9) Արդյունք` սոցիալական, տնտեսական, մշակութային, շրջակա միջավայրի կամ այլ բնույթի փոփոխություններ (ազդեցություններ) են, որոնց ձգտում է հասնել պետությունը հանրության համար:

ա. Վերջնական արդյունք` արտահայտում է ընդհանրական արդյունքներ համապետական, ոլորտային կամ բնագավառի մակարդակով:

բ. Միջանկյալ արդյունք` արտահայտում է արդյունքներ ենթաոլորտի կամ կոնկրետ երևույթի մակարդակով, որը նպաստում է որևէ կոնկրետ վերջնական արդյունքին հասնելուն:

գ. ՈՒղղակի արդյունք` արտահայտում է կոնկրետ բյուջետային ծրագրի շրջանակներում միջոցառումների իրականացմամբ պայմանավորված անմիջական արդյունքները, որոնց իրագործումը նպաստում է կոնկրետ միջանկյալ կամ վերջնական արդյունքին հասնելուն:

10) Ծախսերի ուսումնասիրություն` փաստացի տվյալների հիման վրա կատարված վերլուծություն, որը հիմնավորում է ռազմավարական փաստաթղթով առաջադրված պետական ծախսերի կատարման նպատակահարմարությունը` ռազմավարական փաստաթղթով նախանշված արդյունքներին առավել համապատասխան և արդյունավետ ճանապարհով հասնելու առումով:

 

II. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԻԵՐԱՐԽԻԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Ընդգրկման շրջանակներով, ժամկետայնությամբ և պետական ծախսերի վրա ազդեցության շրջանակներով պայմանավորված, ռազմավարական փաստաթղթերը դասակարգվում են հետևյալ 3 հիմնական խմբերում` համապարփակ ռազմավարական փաստաթղթեր, միջին մակարդակի ռազմավարական փաստաթղթեր, բյուջետային ծրագրերի ռազմավարություններ:

4. Սույն հրահանգը չի տարածվում ՀՀ կառավարության ծրագրի և ՄԺԾԾ վրա: ՀՀ կառավարության ծրագիրը և ՄԺԾԾ հանդիսանում են ռազմավարական փաստաթղթեր, որոնց մշակման, հաստատման և հաշվետվողականության ժամկետները և կարգը սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով:

5. Ռազմավարական փաստաթղթերը պետք է պարունակեն փաստաթղթում նշված նպատակներին հասնելու ճանապարհների, գործողությունների կամ միջոցառումների նկարագրությունը` հիմնավորելով այդ գործողությունների հստակ կապը նախատեսվող արդյունքների հետ: Դրանք կարող են փաստաթղթին կցվել հավելվածի տեսքով, հստակ նշելով, թե միջոցառումը, գործողությունը ռազմավարական որ նպատակի իրագործմանն է ուղղված, կամ նկարագրվել փաստաթղթի տեքստային մասում` յուրաքանչյուր ռազմավարական նպատակի հիմնավորման, ակնկալվող արդյունքի հետ միաժամանակ:

 

Համապարփակ ռազմավարական փաստաթղթերը

6. Ընդգրկումը. Համապարփակ ռազմավարական փաստաթղթերը (ՀՌՓ) հանդիսանում են համապետական նշանակության (միջոլորտային) երկարաժամկետ ռազմավարություններ: Վերջիններս ընդգրկում են բոլոր կամ գրեթե բոլոր ֆունկցիոնալ ոլորտները:

7. Ժամկետայնությունը. ՀՌՓ պետք է ընդգրկի որպես կանոն 5 և ավելի տարիների ժամանակահատված:

8. Մշակման հիմքերը. ՀՌՓ նախաձեռնվում և վերանայվում են ՀՀ կառավարության որոշմամբ: Դրանք անմիջականորեն բխում են ՀՀ սահմանադրությունից, մասնավորապես Հոդված 86, ՀՀ օրենքներից, ՀՀ կառավարության ծրագրից և ՀՀ միջազգային պարտավորություններից:

9. Ակնկալվող արդյունքները. ՀՌՓ սահմանվում են երկրի երկարատև զարգացման ռազմավարական նպատակները: Դրանք սահմանվում են առնվազն ոլորտային մակարդակում` երկարաժամկետ վերջնական արդյունքների (ազդեցությունների) տեսքով:

10. Մշակող և հաստատող մարմինը. ՀՌՓ մշակվում են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, կամ այդ նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովների կողմից և հաստատվում են ՀՀ կառավարության կողմից:

11. Իրականացնող մարմինը. Որպես կանոն, ՀՌՓ իրականացվում են մեկից ավելի պետական կառավարման համակարգի մարմինների կողմից, իսկ այդ ռազմավարությունների իրականացման աշխատանքների համակարգումը, մեթոդական ուղղորդումն, դրանց իրականացման առաջընթացի մշտադիտանցման արդյունքների ամփոփումը և ընդհանուր հսկողությունն իրականացվում է ՀՀ կառավարության աշխատակազմի Ռազմավարական պլանավորման կառուցվածքային միավորի կողմից:

12. Հաշվետվողականություն, մշտադիտարկում և առաջընթացի գնահատում. Յուրաքանչյուր տարի (ռազմավարության ընդգրկման ժամանակահատվածի երկրորդ տարվանից սկսած) մինչև մարտի 15-ը պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինները ՀՀ կառավարության աշխատակազմ են ներկայացնում ռազմավարության առաջընթացի հաշվետվությունը, որի նկատմամբ պահանջները սահմանվում են ռազմավարությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ՀՀ վարչապետի որոշմամբ: Առաջընթացի ամփոփ հաշվետվությունը ներկայացվում է ՀՀ կառավարության հավանությանը մինչև ապրիլի 15-ը:

13. Պետական ծախսերի վրա ազդեցությունը. Պետական ծախսերի վրա ազդեցության առումով, ՀՌՓ-ները, որպես կանոն, կարող են հանգեցնել երկարաժամկետ հատվածում պետական ծախսերի ընդհանուր մակարդակի ավելացման կամ նվազեցման: ՀՌՓ-ով, որպես կանոն, 2-րդ տարվանից սկսած, պետք է սահմանվեն պետական ծախսերի ցուցիչի սահմանաքանակները` ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսների և/կամ իրական արժեքների և/կամ պետական բյուջեում տեսակարար կշիռների տեսքով` հիմնականում ըստ առանձին ֆունկցիոնալ խոշորացված ոլորտների: ՀՌՓ պետական ծախսերի գնահատականները տրվում են` հիմք ընդունելով տվյալ ֆունկցիոնալ ոլորտում իրականացված ծախսային ուսումնասիրությունները, միջազգային համեմատականները, ինչպես նաև երկարաժամկետ մակրո-ֆիսկալ և ժողովրդագրական կանխատեսումները: Ծախսային գնահատականների հիմնական նպատակն է` սահմանել երկարաժամկետ միջոլորտային համամասնությունները, ինչպես նաև ընթացիկ/կապիտալ ծախսերի համամասնությունները, որոնք առավել չափով նպաստելու են ՀՌՓ ակնկալվող արդյունքներին հասնելուն: ՀՌՓ մշակման նպատակով իրականացված պետական ծախսերի գնահատականները պետք է բոլոր պետական կառավարման համակարգի մարմինների համար հետագայում հիմք հանդիսանան ապագա միջին մակարդակի ռազմավարությունների, ՄԺԾԾ և բյուջետային ծրագրերի մշակման և վերանայման համար: ՀՌՓ պետական ծախսերի գնահատականները կարող են նաև հրապարակվել ընդհանրական տեսքով:

14. ՀՌՓ-ները, որպես կանոն, ենթակա են վերանայման ոչ շուտ քան երեք տարին մեկ անգամ:

 

Միջին մակարդակի ռազմավարական փաստաթղթերը

15. Ընդգրկումը. Միջին մակարդակի ռազմավարական փաստաթղթերը (ՄՄՌՓ) հանդիսանում են ոլորտային միջնաժամկետ կամ երկարաժամկետ ռազմավարություններ: Վերջիններս ընդգրկում են մեկ կոնկրետ ոլորտ կամ բնագավառ (օրինակ` սոցիալական պաշտպանության ոլորտը, մշակույթի ոլորտը, տարածքային զարգացման բնագավառը և այլն):

16. Ժամկետայնությունը. ՄՄՌՓ պետք է ընդգրկի, որպես կանոն, 5 և ավելի տարիների ժամանակահատված:

17. Մշակման հիմքերը. ՄՄՌՓ մշակման նախաձեռնությունը ներկայացվում է ՀՀ համապատասխան ոլորտային նախարարների կողմից: ՄՄՌՓ մշակվում և վերանայվում են ՀՀ վարչապետի որոշմամբ: ՄՄՌՓ մշակման կամ վերանայման նախաձեռնությամբ պետք է հիմնավորվի ՄՄՌՓ մշակման կամ վերանայման անհրաժեշտությունը, մասնավորապես, դրա իրավական, տնտեսական, սոցիալական և/կամ այլ հիմքերը, ներկա իրավիճակի համառոտ նկարագիրը, ակնկալվող արդյունքները և պետական ծախսերի վրա ազդեցության նախնական գնահատականները, ինչպես նաև մշակման համար պահանջվող ռեսուրսները և մշակման ժամկետները: ՄՄՌՓ պետք է անմիջականորեն բխեն ՀՌՓ-ից կամ Կառավարության ծրագրից, ինչպես նաև սույն հրահանգով ՀՌՓ համար սահմանված հիմքերից, եթե ՄՄՌՓ մշակման որոշման ընդունման պահին ՀՌՓ-երից որևէ մեկը չի ընդգրկում տվյալ ոլորտը կամ բնագավառը:

18. Ակնկալվող արդյունքները. ՄՄՌՓ ռազմավարական նպատակները սահմանվում են առնվազն ենթաոլորտային կամ կոնկրետ երևույթի մակարդակում` միջանկյալ և ուղղակի արդյունքների տեսքով: ՄՄՌՓ-ներով պարտադիր պետք է ներկայացվի, ակնկալվող արդյունքների ստորադասություն, այսինքն, թե նախատեսվող միջանկյալ արդյունքները հիմնականում, որ վերջնական արդյունք(ներ)ին են նպաստելու: Իրենց հերթին, յուրաքանչյուր միջանկյալ արդյունք պետք է ներկայացվի նաև դրան նպաստող մեկից ավելի ուղղակի արդյունքների տեսքով: Եթե ՄՄՌՓ-ով որևէ միջանկյալ արդյունք չի նախատեսում մեկից ավելի ուղղակի արդյունքներ, ապա համարվում է, որ տվյալ միջանկյալ արդյունքը իրենից ներկայացնում է նաև ուղղակի արդյունք: Պետք է նկատի ունենալ, որ ուղղակի արդյունքներից յուրաքանչյուրը հիմք է հանդիսանում բյուջետային մեկ ծրագրի համար:

19. Մշակող և հաստատող մարմինը. Միջին մակարդակի ռազմավարական փաստաթղթերը մշակվում են համապատասխան ոլորտային պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների կողմից և հաստատվում են ՀՀ կառավարության կողմից, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև ՀՀ Ազգային Ժողովի կողմից:

20. Իրականացնող մարմինը. Որպես կանոն, ՄՄՌՓ իրականացվում են այն մշակող և ներկայացնող պետական կառավարման համակարգի մարմնի կողմից, իսկ այդ ռազմավարությունների իրականացման աշխատանքների համակարգումն ու դրանց իրականացման նկատմամբ ընդհանուր հսկողությունն իրականացվում է ՀՀ կառավարության աշխատակազմի Ռազմավարական պլանավորման կառուցվածքային միավորի կողմից:

21. Հաշվետվողականություն, մշտադիտարկում և առաջընթացի գնահատում. Յուրաքանչյուր տարի (ռազմավարության ընդգրկման ժամանակահատվածի երկրորդ տարվանից սկսած) մինչև ապրիլի 15-ը պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինները ՀՀ կառավարության աշխատակազմ են ներկայացնում ռազմավարության առաջընթացի հաշվետվությունը, որի նկատմամբ պահանջները սահմանվում են ռազմավարությամբ, միաժամանակ այն հրապարակելով պետական կառավարման համակարգի մարմնի պաշտոնական կայքում:

22. Պետական ծախսերի վրա ազդեցությունը. Պետական ծախսերի վրա ազդեցության առումով, ՄՄՌՓ-ները, որպես կանոն, կարող են հանգեցնել ՄԺԾԾ ընդհանուր և ոլորտային սահմանաչափերի ներսում միջծրագրային վերաբաշխումների, այդ թվում նոր բյուջետային ծրագրերի նախատեսմամբ և/կամ գործող բյուջետային ծրագրերի դադարեցմամբ: Միջին մակարդակի ռազմավարությունները պահանջում են ուղղակի արդյունքների մասով պետական ծախսերի ուսումնասիրությունների իրականացում:

23. Միջին մակարդակի ռազմավարական փաստաթղթի օրինակ կարող է դիտարկվել Կրթության ոլորտի զարգացման ծրագիրը:

 

Բյուջետային ծրագրերի ռազմավարությունները

24. Ընդգրկումը. Բյուջետային ծրագրի ռազմավարությունը (ԲԾՌ) հանդիսանում է բյուջետային ծրագրի բաղկացուցիչ մասը, որը սահմանում է բյուջետային ծրագրի նպատակը և նկարագրում է այդ նպատակին հասնելու համար ընտրված ուղին: Յուրաքանչյուր կոնկրետ ծրագրի դեպքում, այն ընդգրկում է այդ ծրագրի իրականացման համար պատասխանատու կոնկրետ պետական կառավարման համակարգի մարմնի իրավասության ներքո գտնվող ենթաոլորտները:

25. Ժամկետայնությունը. ԲԾՌ, որպես կանոն, պետք է ընդգրկի առնվազն 3 տարվա ժամանակահատված:

26. Մշակման հիմքերը. ԲԾՌ մշակվում և վերանայվում են համապատասխան բյուջետային ծրագիրն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմնի նախաձեռնությամբ` ՀՀ ֆինանսների նախարարության համաձայնությամբ: Յուրաքանչյուր բյուջետային ծրագիր պարտադիր պետք է պարունակի ԲԾՌ բաղադրիչը, ուստի նոր բյուջետային ծրագրերի դեպքում ԲԾՌ-ի մշակումն իրականացվում է ծրագրի այլ բաղադրիչների նախագծման հետ միաժամանակ: ԲԾՌ վերանայումը ենթադրում է բյուջետային ծրագրի նպատակի կամ դրան հասնելու եղանակի վերանայում, ուստի նման նախաձեռնության պարագայում, համապատասխան նախաձեռնությամբ պետք է հիմնավորվի ԲԾՌ վերանայման անհրաժեշտությունը, մասնավորապես դրա հիմքերը, ներկա իրավիճակի համառոտ նկարագիրը, ակնկալվող արդյունքները և պետական ծախսերի վրա ազդեցության նախնական գնահատականները, ինչպես նաև վերանայման համար պահանջվող ռեսուրսները և դրա ժամկետները: ԲԾՌ պետք է անմիջականորեն բխեն համապատասխան ՄՄՌՓ-ներից, ինչպես նաև սույն հրահանգով ՀՌՓ-երի կամ ՄՄՌՓ-ների համար սահմանված հիմքերից, եթե ԲԾՌ մշակման/վերանայման որոշման ընդունման պահին ՀՌՓ-ից կամ ՄՄՌՓ ներից որևէ մեկը չի ընդգրկում առաջադրվող նպատակը` ուղղակի արդյունքի տեսքով: ԲԾՌ-ները մշակելիս կամ վերանայելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև այդ պահին գործող ՄԺԾԾ փաստաթղթով համապատասխան տարիների համար նախատեսված ոլորտային կամ ծրագրային սահմանափակումները:

27. Ակնկալվող արդյունքները. Յուրաքանչյուր ծրագրի ԲԾՌ-ով պետք է սահմանվի մեկ ռազմավարական նպատակ` ուղղակի արդյունքի տեսքով: ԲԾՌ-ով պարտադիր պետք է ներկայացվի, թե որ միջանկյալ, իսկ դրա բացակայության դեպքում, որ վերջնական արդյունքին է հիմնականում նպաստելու նախատեսվող ուղղակի արդյունքը: Պետք է նկատի ունենալ, որ բյուջետային ծրագրի համապատասխան ծրագրային միջոցառումների իրականացման միջոցով պետք է հնարավոր լինի անմիջականորեն իրագործել ԲԾՌ նպատակը (ակնկալվող ուղղակի արդյունքը):

28. Մշակող և հաստատող մարմինը. ԲԾՌ-ները մշակվում և հաստատվում են համապատասխան ոլորտային պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների կողմից, ՀՀ ֆինանսների նախարարության համաձայնությամբ: Հաստատված ԲԾՌ-ները պետք է գրանցվեն ՀՀ ֆինանսների նախարարությունում:

29. Իրականացնող մարմինը. Որպես կանոն, այդ ռազմավարություններն իրականացվում են այն մշակող և հաստատող պետական կառավարման համակարգի մարմնի կողմից` ՄԺԾԾ և բյուջետային ծրագրի իրականացման շրջանակներում, իսկ այդ ռազմավարությունների մշակման աշխատանքների համակարգումը, մեթոդական ուղղորդումն ու դրանց իրականացման նկատմամբ ընդհանուր հսկողությունն իրականացվում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

30. Հաշվետվողականություն, մշտադիտարկում և առաջընթացի գնահատում. ԲԾՌ-ներով սահմանված պահանջների վերաբերյալ հաշվետվողականությունը, մշտադիտարկումն ու առաջընթացի գնահատումն իրականացվում է այդ գործընթացների համար ՀՀ բյուջետային օրենսդրությամբ ՄԺԾԾ և տարեկան բյուջեի համար սահմանված գործընթացների շրջանակներում և դրանց համապատասխան:

31. Պետական ծախսերի վրա ազդեցությունը: Պետական ծախսերի վրա ազդեցության առումով, ԲԾՌ-ները, որպես կանոն, կարող են հանգեցնել ՄԺԾԾ ծրագրային սահմանաչափերի ներսում ներծրագրային` ծրագրային միջոցառումների միջև վերաբաշխումների, այդ թվում նոր ծրագրային միջոցառումների տեսքով և/կամ գործող ծրագրային միջոցառումների դադարեցմամբ: Այդ ռազմավարությունները պահանջում են ծրագրի միջոցառումների մակարդակում պետական ծախսերի ուսումնասիրությունների իրականացում:

 

III. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

32. Ստորև ներկայացված բովանդակային պահանջները տարածվում են բոլոր մակարդակի ռազմավարական փաստաթղթերի համար, բացառությամբ ՀՀ կառավարության ծրագրի և ՄԺԾԾ փաստաթղթերի: ՀՀ կառավարության ծրագրի բովանդակությունը հիմնականում ձևավորվում է քաղաքական գործընթացների արդյունքում և դրանց համար նշված պահանջների կիրառությունն ունի բացառապես հայեցողական բնույթ:

 

Ռազմավարական նպատակների սահմանումը

33. Ռազմավարական նպատակները պետք է ուղղված լինեն ռազմավարական հիմնախնդիրների լուծմանը և նկարագրեն ռազմավարության իրագործմամբ ակնկալվող այն արդյունքները, որոնց ցանկանում է հասնել պետությունը կամ կառավարությունը հանրության համար: Ընդ որում, ակնկալվող արդյունքները կարող են դիտարկվել որպես հասարակության/հանրության կյանքի պայմանների բարելավում կամ դրան նպաստող դրական փոփոխություն և պետք է ներկայացվեն որպես տնտեսական, սոցիալական, մշակութային, շրջակա միջավայրի կամ այլ բնույթի փոփոխություն, որին փորձում է ներազդել պետությունն իր գործունեությամբ:

34. Ռազմավարական նպատակների սահմանումը (դրանց հիերարխիան) պետք է նախապայման հանդիսանա բյուջետային ծրագրերի և միջոցառումների ձևավորման համար, որոնք վերջին հաշվով, պետք է նպաստեն այդ նպատակների իրագործմանը:

35. Ռազմավարական նպատակները կարող են սահմանվել տարբեր մակարդակներում, ուստի դրանց հիերարխիան պետք է հնարավորինս արտացոլի համապատասխան ռազմավարական փաստաթղթերի հիերարխիան: Ավելի ցածր մակարդակի ռազմավարական փաստաթղթերով սահմանվող նպատակները պետք է անմիջականորեն բխեն ավելի բարձր մակարդակի համապատասխան ռազմավարություններով սահմանված նպատակներից և հստակեցնեն դրանց իրագործման տրամաբանությունը:

36. Սույն հրահանգի իմաստով ռազմավարական նպատակները պետք է ունենան վերջնական, միջանկյալ և ուղղակի արդյունքներ

36.1 Վերջնական արդյունքները հանդիսանում են ռազմավարական նպատակների հիերարխիայի բարձրագույն մակարդակը և սովորաբար արտահայտում են ընդհանրական արդյունքներ համապետական, ոլորտային կամ բնագավառի մակարդակով: Դրանք ըստ էության հանդիսանում են ընդհանուր կամ ոլորտային մակարդակի տնտեսական, սոցիալական կամ այլ ազդեցություններ (օրինակ` աղքատության մակարդակի նվազեցում, տնտեսական աճի տեմպի բարձրացում և այլն): Վերջնական արդյունքները կարող են կենտրոնանալ ընդհանուր բարելավումների, նպատակային արդյունավետության, ռիսկերի նվազեցման հարցերի վրա:

36.2 Միջանկյալ արդյունքները հանդիսանում են ռազմավարական նպատակների հիերարխիայի միջին մակարդակը և սովորաբար արտահայտում են արդյունքներ (ազդեցություններ) ենթաոլորտի կամ կոնկրետ երևույթի մակարդակով: Միջանկյալ արդյունքները կարող են արտահայտել վարքագծի և կենսաձևի փոփոխություններ, ռիսկերի նվազեցում և այլն: Որպես կանոն, միջանկյալ արդյունքներն անմիջականորեն բխում են համապատասխան վերջնական արդյունքներից և նպաստում են դրանց իրագործմանը:

36.3 ՈՒղղակի արդյունքները հանդիսանում են ռազմավարական նպատակների հիերարխիայի ստորին մակարդակը և որպես կանոն, արտահայտում են կարճաժամկետ (արագ) ազդեցություններ առավել ցածր մակարդակում (օրինակ` շահառուների մակարդակում և այլն): ՈՒղղակի արդյունքները կարող են արտահայտել ավարտվածության մակարդակ, ստացված օգուտներ, շարժառիթների փոփոխություն, հերթերի կրճատում և այլն: Որպես կանոն, ուղղակի արդյունքներն անմիջականորեն բխում են համապատասխան միջանկյալ արդյունքներից և ուղղակիորեն նպաստում են դրանց իրագործմանը:

37. Ընդհանրական բնույթի ռազմավարական նպատակների (հատկապես, վերջնական արդյունքների) հետ անմիջական կապը կարող է բյուջետային ծրագրերը դարձնել չափից դուրս ընդգրկուն և ոչ թիրախավորված: Այդ առումով, բյուջետային ծրագրերի նպատակները պետք է սահմանվեն ուղղակի արդյունքների մակարդակով: Դրանք պետք է արտահայտեն այն անմիջական (կարճաժամկետ) արդյունքները, որոնց ձեռք բերումը անմիջականորեն պայմանավորված է ծրագրի շրջանակներում միջոցառումների իրականացմամբ, և որոնք իրենց հերթին նպաստում են համապատասխան միջանկյալ կամ վերջնական արդյունքների ձեռքբերմանը:

38. Ցանկացած մակարդակում, ռազմավարական նպատակները (ակնկալվող արդյունքները) պետք է սահմանվեն հնարավորինս հստակ և չափելի արդյունքային ցուցանիշներով: Դրանք պետք է հնարավոր լինի ներկայացնել թվային տեսքով և քանակապես` որոշակի հենանիշի կամ ժամանակահատվածի նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի մշտադիտարկման ենթարկել դրա իրագործումը: Այլ կերպ ասած, անհնար է հասկանալ և գնահատել որևէ նպատակի իրագործումը կամ դրա գծով առաջընթացը, եթե այն չափելի չի:

39. Նպատակը և դրա իրականացման ժամկետը պետք է լինեն փոխկապակցված: Նպատակը համարվում է ժամկետի հետ փոխկապակցված, եթե այն օբյեկտիվորեն կարող է իրականացվել որոշակի ժամանակի ընթացքում և դրա իրագործման համար կարող է սահմանվել վերջնաժամկետ:

40. Պետք է, նկատի ունենալ, որ ի տարբերություն ուղղակի արդյունքների, երբեմն դժվար է լինում գնահատել կոնկրետ բյուջետային ծրագրի ազդեցությունը համապատասխան վերջնական (հաճախ նաև միջանկյալ) արդյունքների իրագործման վրա, քանզի վերջինիս վրա, բացի բյուջետային ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներից, ազդում են նաև բազմաթիվ այլ ներքին և արտաքին գործոններ: Այդ առումով, վերջնական (ավելի քիչ չափով նաև միջանկյալ) արդյունքները լիովին վերահսկելի չեն ու թեև կառավարությունը պլանավորում է վերջնական արդյունքի նպատակային ցուցանիշները, հետևում է դրանց իրագործմանը և հաշվի է առնում հաջորդող ժամանակաշրջանի պլանավորման փուլում, սակայն առանձին պետական կառավարման համակարգի մարմինները չեն կարող պատասխանատու լինել համապատասխան վերջնական արդյունքների իրագործման համար:

 

Արդյունքային ցուցանիշների սահմանումը

41. Ռազմավարական նպատակների համար պետք է սահմանվեն իրատեսական, որակական և քանակական արդյունքային ցուցանիշներ, որոնք հետագայում հիմք կհանդիսանան ծրագրերի նպատակների չափման, առաջընթացի և արդյունավետության գնահատման համար:

42. Հիմնական արդյունքային ցուցանիշները դրանք այն հիմնական բնութագրերն են, որոնց միջոցով գնահատվում և չափվում է նպատակների իրականացումը: Արդյունքային ցուցանիշները նկարագրում են արդյունքների այն կոնկրետ մակարդակը, որը պետք է ապահովվի հաշվետու ժամանակահատվածում: Արդյունքային ցուցանիշները կարող են արտահայտվել բացարձակ թվերով, տոկոսներով կամ հարաբերակցությամբ:

43. Ռազմավարական փաստաթղթերում արդյունքների ցուցանիշները սահմանելիս, դրանցից յուրաքանչյուրի գծով պարտադիր պետք է սահմանվեն ինչպես համապատասխան թիրախային, այնպես էլ դրանց բազային ցուցանիշները: Բազային ցուցանիշները նկարագրում են համապատասխան ցուցանիշի այն փաստացի մակարդակը, որի նկատմամբ սահմանվել են թիրախային ցուցանիշները և որի նկատմամբ նաև հետագայում գնահատվելու է համապատասխան արդյունքի գծով առաջընթացը: Թիրախային ցուցանիշներն արտահայտում են համապատասխան ցուցանիշի նպատակային (ցանկալի) մակարդակը, որին ձգտում է հասնել պետությունը համապատասխան միջամտությունների միջոցով: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ թիրախային ցուցանիշները սահմանելիս, դրանք պարտադիր կարգով պետք է կապվեն կոնկրետ ժամկետների կամ ժամանակահատվածի հետ, այսինքն պետք է հստակ լինեն այդ ցուցանիշներին հասնելու համար նախատեսված ժամկետները: Երկարաժամկետ ռազմավարությունների դեպքում, երբ կոնկրետ տարվա համար չկան սահմանված թիրախային ցուցանիշներ, ապա ծրագրի (արդյունքների) գնահատականի համար հիմք է ընդունվում մոտակա թիրախային ցուցանիշները:

44. Ծրագրի ուղղակի արդյունքների ցուցանիշները պետք է հիմք հանդիսանան ծրագրի միջոցառումների գծով թիրախային կատարողական ցուցանիշների սահմանման համար, քանզի այդ միջամտությունների միջոցով է, որ պետական կառավարման համակարգի մարմինները փորձում են իրագործել համապատասխան նպատակներն ու վերջնական արդյունքները:

50. Որևէ նպատակի չափման համար արդյունքային ցուցանիշը որակյալ և օգտակար համարվելու համար այն պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին.

1) Ցուցանիշների սահմանման ժամանակ անհրաժեշտ է խուսափել ընդհանրական, անորոշ, ոչ հստակ բնույթի արտահայտություններից (օրինակ` «բարձր որակով», «տարվա ընթացքում», «պատշաճ մակարդակով» և այլ արտահայտություններից),

2) Ցուցանիշը պետք է լինի հնարավորինս հստակ և պարզ ձևակերպված, խուսափելով այնպիսի տերմիններից, որոնք անհասկանալի են միջին տեղեկացվածության մարդկանց համար,

3) Ցուցանիշը կարող է լինել որակական կամ քանակական, ընդ որում քանակական ցուցանիշը պետք է լինի չափելի իսկ որակականը` գնահատվող

4) Ցուցանիշի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լինի հավաքագրման համար էական և օգտագործման համար արժեքավոր,

5) Ցուցանիշը պետք է տրամաբանորեն կապված լինի համապատասխան նպատակների կամ արդյունքների հետ և նկարագրի դրանք` շեշտադրելով այն արդյունքները, որոնք որոշում են, թե արդյոք ծրագրի կամ ավելի բարձր մակարդակի ռազմավարական նպատակները/թիրախները նվաճվել են,

6) Ցուցանիշը պետք է լինի համադրելի, այսինքն միևնույն ցուցանիշը պետք է հնարավոր լինի ուսումնասիրել ժամանակի մեջ` համեմատություններ կատարելու համար,

7) Ցուցանիշը պետք է կիրառական լինի կառավարման տեսանկյունից,

8) Ցուցանիշի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ, գրանցված և հասանելի,

9) Ցուցանիշի վերաբերյալ պետք է լինի պատշաճ հաշվետվողականություն, եթե անգամ այն լավը չէ,

10) Ցուցանիշը պետք է հնարավորինս կապված լինի ֆինանսավորման հետ: Այսինքն այն ցուցանիշները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հանգեցնում են կամ հանգեցնելու են օրենքով թույլատրելի աղբյուրներից ֆինանսավորման:

51. Որպեսզի ռազմավարություններով սահմանված արդյունքային ցուցանիշները հնարավոր լինի կիրառել բյուջետավորման նպատակներով, անհրաժեշտ է, որ այդ ցուցանիշները լինեն հստակ նկարագրված և զուրկ լինեն այլընտրանքային մեկնաբանություններից: Այդ առումով, կարևոր է, որ ռազմավարություններին կից հավելվածներում նկարագրվեն դրանցում սահմանված հիմնական արդյունքային ցուցանիշները:

52. Ստորև ներկայացված է արդյունքային ցուցանիշների նկարագրության ձևաչափի օրինակ.

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը  |Ներկայացվում է արդյունքային ցուցանիշի անվանումը|

|_____________________|_______________________________________________|

|Համառոտ              |Ներկայացվում է արդյունքային ցուցանիշի համառոտ  |

|նկարագրությունը      |նկարագրությունը                                |

|_____________________|_______________________________________________|

|Նպատակը/             |Բացատրվում է թե ինչ է ցույց տալիս ցուցանիշը և  |

|կարևորությունը       |ինչու է այն կարևոր                             |

|_____________________|_______________________________________________|

|Տեղեկատվության       |Նկարագրվում է թե որտեղից է ստացվում            |

|հավաքագրումը աղբյուրը|տեղեկատվությունը և  ինչպես է այն հավաքագրվում  |

|_____________________|_______________________________________________|

|Հաշվարկման մեթոդը    |Հստակորեն նկարագրվում է թե ինչպես է ցուցանիշը  |

|                     |հաշվարկվում                                    |

|_____________________|_______________________________________________|

|Տեղեկատվության       |Բացահայտվում են ցուցանիշի հետ կապված           |

|սահմանափակումները    |տեղեկատվության բոլոր սահմանափակումները,        |

|                     |ներառյալ գործոնները, որոնք դուրս են ոլորտային  |

|                     |գերատեսչությունների վերահսկողությունից         |

|_____________________|_______________________________________________|

|Ցուցանիշի տեսակը     |Ներկայացվում է, թե ինչ է չափում ցուցանիշը      |

|                     |(վերջնական, միջանկյալ կամ ուղղակի արդյունք, կամ|

|                     |կատարողականի այլ չափումներ`                    |

|                     |ծախսարդյունավետություն, նպատակային             |

|                     |արդյունավետություն)                            |

|_____________________|_______________________________________________|

|Չափման միավորը       |Նկարագրում է, ցուցանիշի չափման միավորը (տոկոս, |

|                     |մաս, հատ և  այլն)                              |

|_____________________|_______________________________________________|

|Ներկայացման եղանակը  |Նկարագրում է, թե ինչպես է ներկայացվում         |

|                     |կատարողականը` կուտակային թե ոչ կուտակային      |

|                     |եղանակով                                       |

|_____________________|_______________________________________________|

|Հաշվետվողականության  |Ներկայացվում է ցուցանիշի հաշվետվողականության   |

|ցիկլը                |պարբերականությունը` ամսական, եռամսյակային կամ  |

|                     |տարեկան                                        |

|_____________________|_______________________________________________|

|Թույլատրելի շեղումը  |Բացահայտում է, թե թիրախային մակարդակի համեմատ  |

|                     |փաստացի ցուցանիշի քանի տոկոսային կետով շեղումն |

|                     |է համարվում թույլատրելի                        |

|_____________________|_______________________________________________|

|Պատասխանատվությունը  |Ներկայացնում է ցուցանիշի ձեռք բերման և         |

|                     |հաշվետվողականության համար պատասխանատու միավորը |

._____________________________________________________________________.

 

53. Վերոհիշյալ պահանջները պետք է վերաբերվեն ինչպես ռազմավարական նպատակները նկարագրող արդյունքային ցուցանիշներին, այնպես էլ կարող են վերաբերվել այդ նպատակների հասնելու համար իրականացվող ծրագրի միջոցառումների համար սահմանվող հիմնական կատարողական ցուցանիշներին:

 

Գերակայությունների սահմանումը

54. Բյուջետային (ՄԺԾԾ) փուլում բյուջետային ծրագրերի/ծախսերի միջև գերակայությունների սահմանումը պետք է հնարավորինս փոխկապակցվի/բխի ռազմավարություններում սահմանված ռազմավարական նպատակների գերակայություններից:

55. Այդ առումով, ռազմավարություններում պետք է սահմանվեն հստակ գերակայություններ կամ առաջնահերթություններ ռազմավարական նպատակների և միջոցառումների միջև: Այդ գերակայությունները սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ վերջիններս բյուջետավորման փուլում պետք է դրվեն այդ նպատակների իրագործմանն ուղղված բյուջետային ծրագրերի/միջոցառումների միջև գերակայությունների/առաջնահերթությունների սահմանման հիմքում:

56. Կարևոր է, որ ռազմավարական նպատակների միջև սահմանվող գերակայություններն իրենց անմիջական արտացոլումը գտնեն նաև համապատասխան ծախսային գնահատականների (ֆինանսական ռեսուրսների բաշխման) տրամաբանության մեջ: Այսինքն, ավելի գերակա նպատակների կամ ոլորտների համար նախատեսվող ծախսային գնահատականները ռազմավարության շրջանակներում կարող է ենթադրեն ավելի բարձր աճի տեմպեր:

57. Կարևոր է, որ ոլորտային նպատակների համար գերակայությունները սահմանվեն քաղաքականության շուրջ շահագրգիռ կողմերի հետ (ներառյալ քաղաքացիական հասարակությունը) քննարկումներից հետո:

 

Ծախսային գնահատականների ներկայացումը

58. Ռազմավարությունների (ռազմավարական նպատակներն ու դրանց գծով արդյունքային ցուցանիշները) իրատեսականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է, որ բոլոր ռազմավարություններն ունենան հստակ ծախսային գնահատականներ: Այդ ծախսային գնահատականները պետք է լինեն հիմնավոր ու իրատեսական և ընդգրկեն ռազմավարություններով սահմանված բոլոր նպատակներն ու ծրագրերը:

59. Կարևոր է, որ հիշյալ ծախսային գնահատականներն ընդգրկեն ռազմավարությունների իրականացման հետ կապված բոլոր ծախսերը (ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ բնույթի), ընդգրկեն ռազմավարության ողջ ժամանակահատվածը և հնարավորինս բխեն միջնաժամկետ և երկարաժամկետ հարկաբյուջետային կանխատեսումներից, ինչպես նաև հիմնավորվեն հիմնական կատարողական ցուցանիշների կանխատեսվող դինամիկայով:

60. Ռազմավարություններին առնչվող ծախսային գնահատականները պետք է սահմանվեն ոչ միայն ողջ ռազմավարության, այլ նաև դրա շրջանակներում իրականացվելիք նպատակների և/կամ ռազմավարական ծրագրերի/միջոցառումների մակարդակով, որոնք այնուհետև բյուջետային ծրագրերի միջոցով պետք է փոխանցվեն բյուջետավորման համակարգ և հիմք հանդիսանան ՄԺԾԾ և բյուջետային հատկացումների սահմանման համար:

61. Ռազմավարություններում ծախսային գնահատականները կազմելիս պետք է հնարավորինս հաշվի առնվեն նաև տվյալ ծրագրի/միջոցառման գծով ծախսերի և կատարողականի նախորդ տարիների միտումները և գործող ՄԺԾԾ-ով սահմանված ծախսային գնահատականներն ու սահմանափակումները:

62. Ռազմավարություններում պետք է ներկայացվեն ծախսային միտումները և այդ ծախսերի համար պահանջվող ռեսուրսների ակնկալվող աղբյուրները, ինչպես նաև ներկայացվեն դրանց հետ կապված հիմնական ռիսկերը:

63. Ոչ բյուջետային աղբյուրներից ակնկալվող միջոցների նախատեսման դեպքում պետք է հստակորեն ներկայացվեն նաև այդ միջոցների չստացման հետ կապված ռիսկերը և այդ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումները:

 

IV. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Ռազմավարական փաստաթղթերի կազմման և ներկայացման գործընթացի կազմակերպումը պետական կառավարման համակարգի մարմիններում

64. Ռազմավարական (բացառությամբ ՀՌՓ-ների) փաստաթղթերը մշակվում են համապատասխան ոլորտային պետական կառավարման համակարգի մարմինների կողմից: ՀՌՓ-ները նախաձեռնվում և մշակվում են ՀՀ կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կամ այդ նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովների կողմից:

65. Պետական կառավարման համակարգի մարմիններում ռազմավարական պլանավորման գործառույթները կազմակերպվում և իրականացվում են այդ գերատեսչությունների Ռազմավարական պլանավորման գործառույթների իրականացման համար պատասխանատու ստորաբաժանումների կամ անձնակազմի կողմից: Վերջիններս.

1) Նախաձեռնում, իրականացնում կամ կազմակերպում են համապատասխան ոլորտային ՄՄՌՓ (ոլորտային ռազմավարական փաստաթղթերի) և ԲԾՌ-ների նախագծման և շահագրգիռ գերատեսչությունների հետ համաձայնեցման աշխատանքները` ներառյալ առկա փաստաթղթերի թարմացումները: Այդ աշխատանքներն իրականացնելիս նշված միավորներն ապահովում են նշված փաստաթղթերի համահունչությունն ու կապը ավելի բարձր մակարդակի գործող ռազմավարություններով, օրենքներով և միջազգային համաձայնագրերով` ոլորտի կամ գերատեսչության համար սահմանված ռազմավարական նպատակների և թիրախների հետ, ինչպես նաև ապահովում է այդ փաստաթղթերի բովանդակության և կառուցվածքի համապատասխանությունը վերջիններիս մշակման և ներկայացման համար սահմանված օրենսդրական և մեթոդաբանական պահանջներին:

2) Կազմակերպում և իրականացնում են ռազմավարության ազդեցության գնահատումներ: Ռազմավարության ազդեցության գնահատումների (ՌԱԳ) նպատակն է պարզել, թե որքանով են ռազմավարությամբ առաջարկվող կամ սահմանված միջոցառումներն ու ցուցանիշները նպաստում (արդյունավետ) ռազմավարության հիմքում դրված նպատակների իրագործմանը: Պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ՌԱԳ-երը պետք է իրականացվեն պարբերաբար` առնվազն դրանց մշակման, վերանայման և արդյունքների գնահատման փուլերում` այդ աշխատանքներում անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան մասնագիտացված արտաքին հետազոտական և վերլուծական կառույցների:

3) Իրականացնում է մշտադիտարկում համապատասխան ոլորտային ռազմավարությունների և ԲՌԾ-ների կատարման ընթացքի նկատմամբ և այդ փաստաթղթերի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվություններ է կազմում և պարբերաբար ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ:

4) Ներգրավվում է ոլորտի/ գերատեսչության ՄԺԾԾ մշակման գործընթացում` հիմնականում ռազմավարական և ոչ ֆինանսական հարցերում:

5) ԲԾՌ-ները հաստատվում են պետական կառավարման համակարգի մարմինների կողմից, իսկ միջին (ոլորտային) մակարդակի ռազմավարական փաստաթղթերը հաստատման նպատակով պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ներկայացվում են ՀՀ կառավարություն:

66. Անկախ դրանց մակարդակից, բոլոր ռազմավարական փաստաթղթերը, նախքան դրանց հաստատումը, պետք է պարտադիր դրվեն հանրային քննարկումների` ՀՀ օրենսդրությամբ հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման համար սահմանված ընթացակարգերին համապատասխան:

67. Պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ենթադրող բոլոր ռազմավարություններին կից կազմվում են Ռազմավարական փաստաթղթի տիտղոսաթերթեր, որում ներկայացվում է ամփոփ տեղեկատվություն ռազմավարական փաստաթղթի անվանման, մշակող մարմնի, կարգավիճակի (նոր/վերանայված ծրագիր), մշակման հիմքերի, պետական ծախսերի վրա ազդեցության գնահատականի, ընդգրկման ժամանակահատվածի, ներառված ոլորտների, նպատակների և կատարողական ցուցանիշների վերաբերյալ:

68. Պետական ծախսերի վրա ազդեցության գնահատականները պետք է հստակեցնեն այդ ազդեցության ուղղություններն ու չափերը: Մասնավորապես պետք է հստակեցվեն եկամուտների և ծախսերի ընդհանուր մակարդակի նվազեցման կամ ավելացման հանգեցնող դեպքերը, ինչպես նաև ոլորտային, ենթաոլորտային և ծրագրային վերաբաշխումներ առաջացնելու հանգամանքը:

69. ՄԺԾԾ և բյուջետային որոշումների ընդունման համար հիմք կարող են ծառայել միայն այն ռազմավարական փաստաթղթերը, որոնք նախքան հաստատվելը հստակ ենթադրել են ազդեցություն բյուջեի եկամուտների և ծախսերի վրա և առանձնացվել են որպես այդպիսիք: Մյուս բոլոր ռազմավարական փաստաթղթերն ընդունվելուց հետո չեն կարող դրվել ՄԺԾԾ և բյուջետային որոշումների հիմքում: Ռազմավարական փաստաթղթի տիտղոսաթերթի օրինակելի ձևը կցվում է:

70. Տիտղոսաթերթը, ի լրումն ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի, հանդիսանում է շրջանառության մեջ դրվող ռազմավարական փաստաթղթի նախագծի անբաժան մասը:

 

Ռազմավարական պլանավորմանն առնչվող գործընթացների կազմակերպումը ՀՀ կառավարության աշխատակազմում

71. ՀՀ կառավարության աշխատակազմում ռազմավարական պլանավորմանն առնչվող գործառույթները կազմակերպվում և իրականացվում են ՀՀ կառավարության աշխատակազմի Ռազմավարական պլանավորման գործառույթների համակարգման համար պատասխանատու կառուցվածքային միավորի կողմից:

72. Վերջինս իրականացնում է ՀՀ-ում ռազմավարական փաստաթղթերի մշակման աշխատանքների ընդհանուր համակարգման, մեթոդական ուղղորդման և ռազմավարական փաստաթղթերի կատարման նկատմամբ ընդհանուր հսկողության գործառույթները: Մասնավորապես.

1) իրականացնում է ՀՌՓ-ների և պետական կառավարման համակարգի մարմիններից ստացվող միջին (ոլորտային) մակարդակի ռազմավարական փաստաթղթերի ուսումնասիրություն և ՀՀ կառավարության աշխատակազմում նախագծի շուրջ քննարկումների և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացման գործընթացի կազմակերպում,

2) կազմակերպում է ՀՀ կառավարության գործառնական պլանավորման (ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների տարեկան ծրագրի կազմման) գործընթացը և իրականացնում է հսկողություն դրա նկատմամբ,

3) իրականացնում է մշտադիտարկում ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան ՀՌՓ-ների և ոլորտային ռազմավարությունների կատարման ընթացքի նկատմամբ և այդ ռազմավարությունների կատարման ընթացքի վերաբերյալ կազմում է հաշվետվություններ,

4) համակարգում է ռազմավարական փաստաթղթերի հաշվառման և գույքագրման գործընթացը` այդ թվում և համապատասխան էլեկտրոնային շտեմարանների ձևավորման և վարման միջոցով,

5) իրականացնում է հսկողություն ՀՀ կառավարության կողմից հաստատվող ռազմավարական պլանավորման փաստաթղթերի թարմացումների նկատմամբ,

6) պետական մարմիններից ստացված ազդեցության գնահատումների նախնական ուսումնասիրություն և ավելի խորությամբ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով մասնագիտացված միավորի/փորձագետների ներգրավման կարիքի գնահատում,

73. ՀՀ կառավարության աշխատակազմի ռազմավարական պլանավորման գործառույթների համակարգման համար պատասխանատու կառուցվածքային միավոր են ներկայացվում միայն այն ռազմավարական փաստաթղթերը, որոնք ենթադրում են ազդեցություն բյուջետային եկամուտների և ծախսերի վրա: Նման ազդեցություն չենթադրող ռազմավարական բնույթի փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ կառավարության աշխատակազմի համապատասխան ոլորտային ստորաբաժանումներ:

 

V. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

74. Ռազմավարական փաստաթղթերի արդիականությունն ու համահունչությունն ավելի բարձր մակարդակի ռազմավարական փաստաթղթերի և ՄԺԾԾ հետ ապահովելու նպատակով, ոլորտային պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինները յուրաքանչյուր տարի, հերթական բյուջետային գործընթացը սկսվելուց հետո, իրականացնում են իրենց ոլորտի ռազմավարական փաստաթղթերի հաշվառում:

75. Հաշվառումը իրականացվում է առնվազն հետևյալ հայտանիշներով.

1) ռազմավարական փաստաթղթերի անվանացանկը, դրանց ընդունման ամսաթիվը, ընդունող մարմինը, ակտի համարը, ինչպես նաև ռազմավարական փաստաթղթի մակարդակը` «համապարփակ», «միջին մակարդակի», «բյուջետային ծրագրի»,

2) ռազմավարական փաստաթղթի հղումը գործող ՄԺԾԾ փաստաթղթին,

3) ռազմավարական փաստաթղթով նախատեսված պետական ծախսերի մակարդակի համադրումը գործող ՄԺԾԾ-ի հետ: Հնարավորության դեպքում տրվում է տարբերության վերագնահատված արժեքը` ՄԺԾԾ ժամանակահատվածի համար,

4) ռազմավարական փաստաթղթի վերաբերյալ հաշվետվությունների առկայությունը և վերջին հաշվետվության ամսաթիվը,

5) վերջին հաշվետվությամբ արձանագրված առաջընթացը հիմնական արդյունքների առումով` «կատարված է», «ընթացքը բավարար է», «հնարավոր է կատարել առաջիկա մեկ տարում», «չի կատարված» և «չի կարող կատարվել»: Բացատրվում են չկատարման պատճառները:

76. Հաշվառման արդյունքներով պետական կառավարման համակարգի մարմինները կազմում են վերանայման ենթակա և ընդունման ենթակա նոր ռազմավարությունների անվանացանկը: Անվանացանկը կազմելիս հիմք են ընդունվում գույքագրման արդյունքները, ՀՀ կառավարության ծրագրի պահանջները, գործող ՄԺԾԾ-ը:

77. Հաշվառման արդյունքներով հստակեցվում են նաև ծախսային վերլուծությունների իրականացման, ինչպես նաև լրացուցիչ ռազմավարության ազդեցության վերլուծության անհրաժեշտության հանգամանքները:

78. Հաշվառման արդյունքներով վերանայման ենթակա և ընդունման ենթակա նոր ռազմավարությունների անվանացանկը պետական կառավարման համակարգի մարմինները ներկայացնում են ՀՀ կառավարության աշխատակազմ մինչև յուրաքանչյուր տարվա մայիս ամիսը:

 

ՁԵՎ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹԻ

 

._____________________________________________________________________.

|              Ռազմավարական փաստաթղթի տիտղոսաթերթ                     |

|Սույն տիտղոսաթերթը պարունակում է տեղեկատվություն ներկայացվող նախագծի/|

|գույքագրման նպատակներով ռազմավարական փաստաթղթի/ վերաբերյալ           |

|համաձայն _______ հրահանգի հավելված 1.1                               |

|_____________________________________________________________________|

|1. Անվանումը          |                       |                      |

|______________________|_______________________|______________________|

|2. Մշակող մարմինը     |                       |                      |

|______________________|_______________________|______________________|

|3. Նոր կամ վերանայում |Նոր                  []|Վերանայում          []|

|_____________________________________________________________________|

|4. Մշակման հիմքերը                                                   |

|_____________________________________________________________________|

|4.1 Նոր և  վերանայում |Համառոտ նկարագիր       |                      |

|                      |_______________________|______________________|

|                      |Հիմքերը                |                      |

|                      |_______________________|______________________|

|                      |1. Կառավարության ծրագիր|         []           |

|                      |_______________________|______________________|

|                      |2. ՀԶՌԾ                |         []           |

|                      |_______________________|______________________|

|                      |3. Երկարաժամկետ        |         []           |

|                      |բարեփոխումների ծրագիր  |                      |

|                      |_______________________|______________________|

|                      |4. Այլ համապարփակ      |(նշել անվանումը       |

|                      |ռազմավարական փաստաթուղթ|այստեղ)               |

|                      |_______________________|______________________|

|                      |5. ՀՀ օրենք            |(նշել անվանումը       |

|                      |                       |այստեղ)               |

|                      |_______________________|______________________|

|                      |6. ՀՀ կառավարության    |(նշել անվանումը       |

|                      |որոշում                |այստեղ)               |

|                      |_______________________|______________________|

|                      |7. Միջազգային          |(նշել անվանումը       |

|                      |պարտավորություն        |այստեղ)               |

|                      |_______________________|______________________|

|                      |8. Այլ                 |(նշել անվանումը       |

|                      |                       |այստեղ)               |

|                      |______________________________________________|

|                      |Լրացուցիչ մեկնաբանություններ                  |

|                      |                                              |

|                      |                                              |

|______________________|______________________________________________|

|4.2 Վերանայում        |Վերանայվող փաստաթղթի անվանումը`               |

|(լրացուցիչ            |                                              |

|տեղեկատվություն)      |                                              |

|______________________|______________________________________________|

|                      |Վերջին երեք տարիներին  |Այո []    |  Ոչ []    |

|                      |վերանայվող             |          |           |

|                      |ռազմավարության         |          |           |

|                      |հաշվետվություն         |          |           |

|                      |հրապարակվել է          |          |           |

|______________________|______________________________________________|

|                      |Վերանայվող փաստաթղթի վերջին հաշվետվության     |

|                      |հրապարակման ամսաթիվը`                         |

|______________________|______________________________________________|

|                      |Վերանայվող փաստաթղթի   |                      |

|                      |հաշվետվությունը        |_.                    |

|                      |ներկայացվում է         |_.                    |

|                      |ռազմավարական փաստաթղթի |                      |

|                      |հետ միասին             |                      |

|______________________|_______________________|______________________|

|5. Ժամկետը            |3 տարի []  |  5 տարի []|5 և  ավելի []         |

|______________________|_______________________|______________________|

|6. Ազդեցությունը      |Եթե Այո [], ապա        |Ոչ (1) []             |

|պետական ծախսերի վրա   |                       |                      |

|______________________|______________________________________________|

_______________

1) Պետական ծախսերի վրա ազդեցություն չունենալու դեպքում` 6.1-6.5 կետերը

չեն լրացվում:

|______________________|_______________________|______________________|

|6.1 Ազդեցությունը     |Այո      []            |Ոչ     []             |

|մշակվող ՄԺԾԾ վրա      |                       |                      |

|______________________|_______________________|______________________|

|6.2 Ընդհանուր         |Այո      []            |Ոչ     []             |

|ավելացում             |                       |                      |

|______________________|_______________________|______________________|

|6.3 Ազդեցությունը     |Այո      []            |Ոչ     []             |

|ոլորտային             |                       |                      |

|սահմանաքանակների վրա  |                       |                      |

|______________________|_______________________|______________________|

|6.4 Ազդեցությունը     |Այո      []            |Ոչ     []             |

|բյուջետային ծրագրերի  |                       |                      |

|վրա                   |                       |                      |

|______________________|_______________________|______________________|

|6.4.1 Նոր բյուջետային |Այո      []            |Ոչ     []             |

|ծրագիր                |                       |                      |

|______________________|_______________________|______________________|

|6.5 Ազդեցության       |Պետական ծախսերի        |Պետական ծախսերի       |

|արժեքային գնահատականը |ընդհանուր մակարդակը    |ընդհանուր մակարդակը   |

|                      |տարեկան միջին մակարդակը|տարեկան միջին         |

|                      |առաջին 5 տարիների համար|մակարդակը առաջին 5    |

|                      |առանց ռազմավարական     |տարիների համար        |

|                      |փաստաթղթի մլն դրամ     |ռազմավարական փաստաթղթի|

|                      |                       |ընդունման դեպքում մլն |

|                      |                       |դրամ                  |

|______________________|_______________________|______________________|

|7. Պետական ծախսերի    |Այո      []            |Ոչ     []             |

|ուսումնասիրություն    |                       |                      |

|______________________|_______________________|______________________|

|7.1 Ծախսերի           |Վերջին 3 տարին   []    |3 և  ավելի տարի  []   |

|ուսումնասիրության     |                       |                      |

|ժամանակահատվածը       |                       |                      |

|______________________|_______________________|______________________|

|8. Պահանջում է        |Այո      []            |Ոչ     []             |

|օրենսդրական           |                       |                      |

|փոփոխություն (բացի    |                       |                      |

|բյուջետային ծախսերին  |                       |                      |

|վերաբերող)            |                       |                      |

|______________________|_______________________|______________________|

|8.1 ՌԱԳ               |Այո      []            |Ոչ     []             |

|______________________|_______________________|______________________|

|9. Ներառված ոլորտների |                       |                      |

|ֆունկցիոնալ կոդերը կամ|                       |                      |

|բյուջետային ծրագրերի  |                       |                      |

|կոդերը                |                       |                      |

|______________________|_______________________|______________________|

|10. Նպատակներ         |Բարձր մակարդակի        |Միջին մակարդակի       |

|                      |նպատակներ     []       |նպատակներ      []     |

|______________________|_______________________|______________________|

|10.1 Բարձր մակարդակի  |Նպատակ    |Չափման      |Բազային տարվա|Թիրախ   |

|նպատակներ             |          |ցուցանիշ    |գնահատական   |        |

|______________________|__________|____________|_____________|________|

|______________________|__________|____________|_____________|________|

|______________________|__________|____________|_____________|________|

|______________________|_______________________|______________________|

|10.2 Միջին մակարդակի  |Ծառայում է բարձր       |Բարձր մակարդակի նպատակ|

|նպատակներ             |մակարդակի իրագործմանը  |սահմանված չէ  []      |

|                      |[]                     |                      |

|______________________|_______________________|______________________|

|10.2.1 Բարձր մակարդակի|Բարձր մակարդակի        |Միջին մակարդակի       |

|նպատակների հետ կապը   |նպատակներ              |նպատակներ             |

|______________________|_______________________|______________________|

|______________________|                       |______________________|

|______________________|                       |______________________|

|______________________|                       |______________________|

|______________________|                       |______________________|

|______________________|_______________________|______________________|

|10.3 Միջին մակարդակի  |Նպատակ    |Չափման      |Բազային տարվա|Թիրախ   |

|նպատակներ             |          |ցուցանիշ    |գնահատական   |        |

|______________________|__________|____________|_____________|________|

|______________________|__________|____________|_____________|________|

|______________________|__________|____________|_____________|________|

|______________________|__________|____________|_____________|________|

|10.4 ՈՒղղակի          |Նպատակ    |Չափման      |Բազային տարվա|Թիրախ   |

|արդյունքներ           |          |ցուցանիշ    |գնահատական   |        |

|______________________|__________|____________|_____________|________|

|______________________|__________|____________|_____________|________|

|______________________|__________|____________|_____________|________|

|______________________|__________|____________|_____________|________|

|______________________|_______________________|______________________|

|11. Հանրային          |Այո      []            |Ոչ     []             |

|քննարկումներ          |                       |                      |

|______________________|_______________________|______________________|

|11.1 Նախագիծը         |Այո      []            |Ոչ     []             |

|հրապարակվել է կայքում |                       |                      |

|______________________|_______________________|______________________|

|11.2 Հրապարակման      |                       |                      |

|ամսաթիվը              |                       |                      |

|______________________|_______________________|______________________|

|11.3 Կազմակերպվել է   |Մեկ      []            |Մեկից ավելի     []    |

|քննարկում             |                       |                      |

|______________________|_______________________|______________________|

|11.4 Ստացված          |Մինչև  5 []            |5-ից ավելի      []    |

|առաջարկությունների    |                       |                      |

|քանակը                |                       |                      |

|______________________|_______________________|______________________|

|11.5 Ստացված          |Այո      []            |Ոչ     []             |

|առաջարկների հիման վրա |                       |                      |

|բովանդակային          |                       |                      |

|փոփոխություն          |                       |                      |

|կատարվել է            |                       |                      |

._____________________________________________________________________.

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  Սույն արձանագրային որոշման հավելվածում 44-րդ կետին

հաջորդում է 50-րդ կետը

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.10.2017
N 42
Արձանագրային որոշում