(ուժը կորցրել է 23.04.2020 թիվ 490-Ա որոշում)
i
041.1014.130917
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 սեպտեմբերի 2017 թվականի N 1014-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Ստեղծել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների ազգային ծրագրի նախագծի մշակման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2017 թվականի սեպտեմբերի 13-ի
N 1014-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Կաժոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության պետ
(հանձնաժողովի նախագահ)
Գ. Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
սպառազինությունների վերահսկման և միջազգային
անվտանգության վարչության պետի պաշտոնակատար
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ն. Դուրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
քրեական հետախուզության գլխավոր վարչության
անչափահասների իրավունքների պաշտպանության և
ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ,
ոստիկանության գնդապետ
Ա. Ավետիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության մարդու
իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ,
փոխգնդապետ
Ա. Սողոմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման
վարչության պետ
Կ. Սուջյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության մարդու
իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ
Ա. Թանաշյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների
հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, կանանց
հիմնահարցերի բաժնի պետ
Գ. Աբրահամյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
աշխատակազմի բնակչության պաշտպանության
քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի
կառավարման վարչության աղետների ռիսկի գնահատման և
կառավարման բաժնի պետ
Պ. Աղաբաբյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարության միգրացիոն պետական ծառայության
աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ
Ք. Հակոբյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
վարչության գլխավոր մասնագետ
Հ. Կատվալյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
սպառազինությունների վերահսկման և միջազգային
անվտանգության վարչության ԵԱՀԿ և սովորական
սպառազինությունների վերահսկման բաժնի երկրորդ
քարտուղար
Թ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
իրավական ապահովման վարչության համակարգի իրավական
ապահովման բաժնի առաջատար մասնագետ
Մ. Ջավախյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների
նախարարության աշխատակազմի ռազմավարական
ծրագրավորման և մոնիթորինգի վարչության դոնոր
համագործակցության և ծրագրերի բաժնի առաջատար
մասնագետ
Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության
ազգային ինստիտուտի հայագիտական և
սոցիալ-մշակութային առարկաների բաժնի
հասարակագիտության մասնագետ, փորձագետ
(համաձայնությամբ)
Հ. Խաչատրյան - «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական
կազմակերպության բնակչության տեղաշարժի
պատասխանատու (համաձայնությամբ)
Ա. Պողոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության մարդու
իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի կցորդ
(հանձնաժողովի քարտուղար)