Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ, ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ, ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.05.1993  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 1993 թ. թիվ 285

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ, ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ցամաքային զորքերի, ավիացիայի, սահմանապահ զորամասերի, զինվորական ոստիկանության և մյուս զորատեսակների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության համակարգերի ստորաբաժանումների շարքային և սպայական անձնակազմի ամառային, ձմեռային համազգեստի ու ազգային զինվորական տարբերանշանների նմուշների մշակման նպատակով ստեղծել հանձնախումբ, համաձայն հավելվածի:

2. Հանձնախմբին` շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ եռամսյա ժամկետում ապահովել զինծառայողների համազգեստի ու ազգային զինվորական տարբերանշանների նմուշների մշակումը և ներկայացնել դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

3. Զինծառայողների համազգեստի և ազգային զինվորական տարբերանշանների նմուշների մշակման հետ կապված ծախսերը կատարվում են համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների միջոցների հաշվին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.05.1993
N 285
Որոշում