Սեղմել Esc փակելու համար:
«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ՓՈՔՐ ...

01.01.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2018  -ից մինչեւ   01.01.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 19.10.2018 թիվ 11-Ն որոշում)

i

603.0009.020817

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        08            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60317310

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 2017 թվականի թիվ 09-Ն

 

«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ՓՈՔՐ) (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (փոքր) (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (փոքր) (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 9-ի ««Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (փոքր) (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի փետրվարի 20-ի թիվ 07-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 20-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2017 թվականի հուլիսի 14-ի

թիվ 09-Ն որոշման

 

ՁԵՎ 1-առևտուր (փոքր)

(եռամսյակային)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

20 թ.__________ եռամսյակ

 

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի         |

|Հանրապետության օրենքի,                                                   |

|_________________________________________________________________________|

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016թ. հուլիսի   |

|20-ի թիվ 05-Ն որոշման:                                                   |

|_________________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                       |

|մինչև  հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը          |

|_________________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________________|

|                        (անվանումը և  կազմակերպաիրավական տեսակը)         |

|Գտնվելու վայրը _________________________________________I___I___I___I___I|

|               (գործունեության իրականացման հասցեն)    (փոստային դասիչ)   |

|Մարզը____________________________________________________ I____I____I    |

|                                         (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)      |

|Համայնքը / Վարչական շրջանը ____________________________ I____I____I____I |

|                                         (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)      |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը                                   |

|________________________________________________I___I___I___I___I___I    |

|                                        (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)       |

|                                                                         |

|Պետական ռեգիստրի գրանցման համարը  I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I     |

|                                                                         |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I      |

|                                                                         |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I           |

|Հեռախոսահամար(ներ) _________________________________________________     |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________     |

|_________________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է      |

|ՕՐԵՆՔՈՎ                                                                  |

|_________________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական         |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |

._________________________________________________________________________.

 

հազար դրամ (մեկ տասնորդական նիշով),

Բաժին 1 Առևտրի հիմնական  առանց ավելացված արժեքի և այլ

    ցուցանիշները                       անուղղակի հարկերի

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշ                      |Տողի   |Հաշվետու|Ապրանքային|Աշխատող-  |

|                              |համարը |ամիս    |մնացորդը  |ների      |

|                              |       |        |          |միջին     |

|                              |       |        |          |ամսական   |

|                              |       |        |          |թվաքանակը |

|                              |       |        |          |(մարդ),   |

|                              |       |        |          |(տասնորդա-|

|                              |       |        |          |կան ճշտու-|

|                              |       |        |          |թյամբ)    |

|______________________________|_______|________|__________|__________|

|              Ա               |   Բ   |    1   |     2    |    3     |

|______________________________|_______|________|__________|__________|

|Առևտրի  շրջանառությունը,      |110    |        |          |          |

|ընդամենը (115, 120, 125       |       |        |          |          |

|տողերի գումարը)               |       |        |          |          |

|______________________________|_______|________|__________|__________|

|այդ թվում`                    |115    |        |          |          |

|Մանրածախ առևտուր,  բացի       |       |        |          |          |

|ավտոմեքենաների և  մոտոցիկլների|       |        |          |          |

|առևտրից,  ընդամենը            |       |        |          |          |

|______________________________|_______|________|__________|__________|

|որից` շարժիչային վառելիքի     |115.1  |        |          |          |

|մանրածախ առևտուր              |       |        |          |          |

|______________________________|_______|________|__________|__________|

|դրանից` բենզինի մանրածախ      |115.1.1|        |          |          |

|առևտուր                       |       |        |          |          |

|______________________________|_______|________|__________|__________|

|դիզելային վառելիքի մանրածախ   |115.1.2|        |          |          |

|առևտուր                       |       |        |          |          |

|______________________________|_______|________|__________|__________|

|Մեծածախ առևտուր,  բացի        |120    |        |          |          |

|ավտոմեքենաների և  մոտոցիկլների|       |        |          |          |

|առևտրից,  ընդամենը            |       |        |          |          |

|______________________________|_______|________|__________|__________|

|որից` համակարգիչների,         |120.1  |        |          |          |

|ծայրամասային սարքվածքների և   |       |        |          |          |

|ծրագրային ապահովման մեծածախ   |       |        |          |          |

|առևտուր                       |       |        |          |          |

|______________________________|_______|________|__________|__________|

|էլեկտրոնային և                |120.2  |        |          |          |

|հեռահաղորդակցության           |       |        |          |          |

|սարքավորանքի և  դրանց մասերի  |       |        |          |          |

|մեծածախ առևտուր               |       |        |          |          |

|______________________________|_______|________|__________|__________|

|բջջային հեռախոսների մեծածախ   |120.3  |        |          |          |

|առևտուր                       |       |        |          |          |

|______________________________|_______|________|__________|__________|

|էլեկտրոնային չգրառված կրիչների|120.4  |        |          |          |

|մեծածախ առևտուր               |       |        |          |          |

|______________________________|_______|________|__________|__________|

|շարժիչային վառելիքի մեծածախ   |120.5  |        |          |          |

|առևտուր                       |       |        |          |          |

|______________________________|_______|________|__________|__________|

|դրանից` բենզինի մեծածախ       |120.5.1|        |          |          |

|առևտուր                       |       |        |          |          |

|______________________________|_______|________|__________|__________|

|դիզելային վառելիքի մեծածախ    |120.5.2|        |          |          |

|առևտուր                       |       |        |          |          |

|______________________________|_______|________|__________|__________|

|Ավտոմեքենաների և  մոտոցիկլների|125    |        |          |          |

|մեծածախ ու մանրածախ առևտուր   |       |        |          |          |

|և  նորոգում, ընդամենը (125.1, |       |        |          |          |

|125.2, 125.3, 125.4 տողերի    |       |        |          |          |

|գումարը)                      |       |        |          |          |

|______________________________|_______|________|__________|__________|

|այդ թվում` ավտոմեքենաների     |125.1  |        |          |          |

|առևտուր                       |       |        |          |          |

|______________________________|_______|________|__________|__________|

|որից` ավտոմեքենաների մանրածախ |125.1.1|        |          |          |

|առևտուր                       |       |        |          |          |

|______________________________|_______|________|__________|__________|

|ավտոմեքենաների մասերի և       |125.2  |        |          |          |

|պարագաների առևտուր            |       |        |          |          |

|______________________________|_______|________|__________|__________|

|որից` ավտոմեքենաների մասերի և |125.2.1|        |          |          |

|պարագաների մանրածախ առևտուր   |       |        |          |          |

|______________________________|_______|________|__________|__________|

|ավտոմեքենաների տեխնիկական     |125.3  |        |          |          |

|սպասարկում և  նորոգում        |       |        |          |          |

|______________________________|_______|________|__________|__________|

|մոտոցիկլների, դրանց մասերի ու |125.4  |        |          |          |

|պարագաների առևտուր,           |       |        |          |          |

|տեխնիկական սպասարկում և       |       |        |          |          |

|նորոգում                      |       |        |          |          |

|______________________________|_______|________|__________|__________|

|որից` մոտոցիկլների, դրանց     |125.4.1|        |          |          |

|մասերի ու պարագաների մանրածախ |       |        |          |          |

|առևտուր                       |       |        |          |          |

._____________________________________________________________________.

 

Բաժին 2 Համացանցի (ինտերնետի) միջոցով իրականացված առևտրի շրջանառությունը

 

.__________________________________________________________.

|Ցուցանիշ                                 |Տողի   |Հաշվետու|

|                                         |համարը |ամիս    |

|                                         |       |        |

|                                         |       |        |

|                                         |       |        |

|                                         |       |        |

|                                         |       |        |

|                                         |       |        |

|                                         |       |        |

|_________________________________________|_______|________|

|              Ա                          |   Բ   |    1   |

|_________________________________________|_______|________|

|Ընդամենը, (135, 140, 145 տողերի գումարը) |130    |        |

|_________________________________________|_______|________|

|այդ թվում` 115 (մանրածախ առևտուր)  տողից |135    |        |

|_________________________________________|_______|________|

|120 (մեծածախ առևտուր)  տողից             |140    |        |

|_________________________________________|_______|________|

|125 (ավտոմեքենաների առևտուր)  տողից      |145    |        |

.__________________________________________________________.

 

    Ղեկավար                        _____________________  ________________

                                   (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ

    այլ լիազորված անձ)             _____________________  ________________

                                   (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

«___ «______ ____20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2017թ. հուլիսի 14-ի

թիվ 09-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ՓՈՔՐ) ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (փոքր) (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում` առանձին եռամսյակների համար (ոչ աճողական):

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

5. Առևտրի շրջանառության ցուցանիշն արտացոլում է ապրանքների առք ու վաճառքի գործընթացը: Այսինքն` բնութագրում է ապրանքային զանգվածի շարժը ապրանքների շրջանառության մեջ` արտադրողից մինչև սպառող:

6. Մանրածախ առևտրի շրջանառությունը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների վաճառքն է արժեքային արտահայտությամբ:

7. Մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:

8. Մեծածախ և/կամ մանրածախ առևտուր չի համարվում տնտեսական գործունեության այն տեսակը, որը վերաբերում է սննդամթերքի (հացաբուլկեղեն, հրուշակեղեն կամ պատրաստի մսամթերք) արտադրական գործունեության իրականացմանը կից գտնվող խանութում (սրահում) դրանց մեծածախ և/կամ մանրածախ վաճառքին:

9. Առևտրի շրջանառությունը ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը:

10. Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չի ներառվում.

1) գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,

2) ապակե տարաներով վաճառված և հետո վերադարձված, կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,

3) ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,

4) միջազգային կապի և լիցքավորման քարտերի արժեքը,

5) տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը և այլն:

11. Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:

 

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Հաշվետվությունը կազմված է երկու բաժնից.

1) բաժին 1` առևտրի հիմնական ցուցանիշները,

2) բաժին 2` համացանցի (ինտերնետի) միջոցով իրականացված առևտուրը:

13. Բաժին 1-ի տող 110-ը` առևտրի շրջանառությունը, ներառում է տող 115` մանրածախ առևտուրը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ծածկագիր 47), տող 120` մեծածախ առևտուրը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ծածկագիր 46), 125` ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ ու մանրածախ առևտուրը և նորոգումը (ծածկագիր 45), (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի ըստ «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ՏԳՏԴ) (հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ., թիվ 874-Ն հրամանով, գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում` 24.10.2013թ. (պետ. գրանցման թիվ` 10313406) և հրապարակված Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի 04.11.2013թ. թիվ 30(474).1 տեղեկագրում):

14. Տող 115-ը ներառում է նոր և գործածված, անձնական օգտագործման կամ կենցաղային ապրանքների վերավաճառքը (վաճառք առանց ձևափոխման) մասնագիտացված և ոչ մասնագիտացված խանութներում, տաղավարներում, կրպակներում, հանրախանութներում, ինտերնետով կամ փոստով պատվերներ ընդունող կազմակերպությունների, փողոցում առևտուր իրականացնող վաճառողների, սպառողական կոոպերատիվների, աճուրդով վաճառք կազմակերպող կազմակերպությունների և այլնի միջոցով: Մանրածախ առևտուրը ընդգրկում է նաև ապրանքների մշակման տարբեր գործողությունները` կշռածրարումը, տեսակավորումը, չափազատումը, փաթեթավորումը, որոնց արդյունքում չեն փոխում ապրանքների հիմնական հատկությունները: Այստեղ ներառվում է նաև մանրածախ առևտրի բնագավառում գործող միջնորդների, ինչպես նաև աճուրդային կազմակերպությունների գործունեությունը:

1) Ցուցանիշը չի ներառում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:

2) Տող 115.1-ը ներառում է ավտոմեքենաների համար բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում, ավտոմեքենաների համար հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտուրը գազալցման կայաններում: Այն ներառում է նաև ավտոմեքենաների համար քսանյութերի և պաղեցնող նյութերի մանրածախ առևտուրը:

3) Տող 115.1.1-ը ներառում է ավտոմեքենաների և մոտոցիկլների համար բենզինի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում:

4) Տող 115.1.2-ը ներառում է ավտոմեքենաների համար դիզելային վառելիքի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում:

15. Տող 120-ը ներառում է նոր և գործածված ապրանքների վաճառքը (ապրանքի վաճառք առանց ձևափոխման) մանրածախ առևտրականներին, արդյունաբերական, առևտրային կամ մասնավոր սպառողներին ու մեծածախ առևտրով զբաղվող այլ կազմակերպություններին, ինչպես նաև գործակալներին և միջնորդներին, որոնք ապրանքը գնում կամ վաճառում են վերը նշված առևտրականների կամ կազմակերպությունների անունից: Ցուցանիշը ներառում է նաև ապրանքների վերավաճառքը արտերկրում: Ապրանքների վերավաճառքը արտերկրում որոշվում է որպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից գնված (ձեռքբերված) ու հետագայում արտերկրում վերավաճառված ապրանքը` չներմուծելով ապրանքը վերավաճառող միավորի երկիր:

1) Ցուցանիշը չի ներառում Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մեծածախ առևտուրը:

2) Ցուցանիշը չի ներառում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մեծածախ առևտուրը:

3) Տող 120.1-ը ներառում է համակարգիչների, ծայրամասային սարքվածքների մեծածախ առևտուրը, ծրագրային ապահովման մեծածախ առևտուրը:

4) Տող 120.2-ը ներառում է էլեկտրոնային լամպերի և սարքերի, կիսահաղորդչային սարքերի, միկրոչիպերի և ինտեգրալային սխեմաների, տպասխեմաների մեծածախ առևտուրը, հեռախոսների (բացառությամբ բջջային հեռախոսները) և հեռահաղորդակցական սարքավորանքի մեծածախ առևտուրը:

5) Տող 120.3-ը ներառում է բջջային հեռախոսների մեծածախ առևտուրը:

6) Տող 120.4-ը ներառում է չգրառված ձայնա- և տեսաերիզների, մագնիսական և օպտիկական սկավառակների, ՍԴ-ների, ԴՎԴ-ների (CD, DVD) մեծածախ առևտուրը:

7) Տող 120.5-ը ներառում է պինդ, հեղուկ ու գազակերպ վառելիքի և հարակից արտադրանքի (հեղուկացված վառելագազի, բենզինի, ավիացիոն կերոսինի, դիզելային վառելիքի, վառքի մազութի, նավթի, գազօլինի և նավթային գազի, քարածխի, գորշ ածխի, կոքսի, վառելափայտի և այլ վառելիքի, ինչպես նաև նավթայուղերի, քսայուղերի և մեքենայական յուղերի) մեծածախ առևտուրը:

8) Տող 120.5.1-ը ներառում է բենզինի մեծածախ առևտուրը:

9) Տող 120.5.2-ը ներառում է դիզելային վառելիքի մեծածախ առևտուրը:

16. Տող 125-ը ներառում է ավտոմեքենաների, ներառյալ բեռնատարներն ու ավտոքարշակները, և մոտոցիկլների հետ կապված գործունեության բոլոր տեսակները (բացառությամբ դրանց արտադրությունը և վարձակալության հանձնումը), նոր և օգտագործված ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտուրը, նորոգումը և տեխնիկական սպասարկումը, ավտոմեքենաների և մոտոցիկլների պահեստամասերի և պարագաների մեծածախ և մանրածախ առևտուրը: Այստեղ ներառվում է նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտրի հետ կապված աճուրդների կազմակերպող և ինտերնետի միջոցով մեծածախ առևտուրն իրականացնող հանձնակատար գործակալների գործունեությունը: Այն ներառում է նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների լվացումը, փայլեցումը և այլն:

1) Տող 125.1-ը ներառում է նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների, ամենագնաց մարդատար ավտոմեքենաների (3,5 տ չգերազանցող քաշով) մեծածախ և մանրածախ առևտուրը, նոր և օգտագործված մասնագիտացված մարդատար ավտոմեքենաների (շտապ օգնության, միկրոավտոբուսները և այլ 3,5 տ չգերազանցող քաշով ավտոմեքենաները) մեծածախ և մանրածախ առևտուրը, նոր և օգտագործված տրանսպորտային միջոցների` բեռնատար մեքենաների, քարշակների, կիսակցանքների, «ամառանոցային տնակ» տեսակի կցանքների, ավտոֆուրգոնների մեծածախ և մանրածախ առևտուր, ամենագնաց ավտոմեքենաների (3,5 տ գերազանցող քաշով) մեծածախ և մանրածախ առևտուրը:

2) Տող 125.1.1-ը ներառում է նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների և մարդատար մասնագիտացված ավտոմեքենաների մանրածախ առևտուրը:

3) Տող 125.2-ը ներառում է ավտոմեքենաների մանրակների, հանգույցների, պահեստամասերի, պիտույքների և պարագաների, այդ թվում` ռետինե դողերը և օդախցիկները, մարտկոցների, էլեկտրական մասերը և սարքավորանքը, մեծածախ և մանրածախ առևտուրը:

4) Տող 125.2.1-ը ներառում է ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:

5) Տող 125.3-ը ներառում է ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստոցների նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը (եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ): Այստեղ ներառվում է նաև ավտոմեքենաների վերասարքավորումը սեղմված բնական նավթային գազով կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար:

6) Տող 125.4-ը ներառում է մոտոցիկլների, ներառյալ մոպեդները, մեծածախ և մանրածախ առևտուրը, մոտոցիկլների մասերի և պարագաների առևտուրը, մոտոցիկլների տեխնիկական սպասարկումը և նորոգումը:

7) Տող 125.4.1-ը ներառում է մոտոցիկլների, մոտոցիկլների մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:

17. Հաշվետվության 1-ին սյունակում լրացվում է առևտրի շրջանառությունը հաշվետու եռամսյակում:

18. Հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ի դրությամբ փաստացի առկա ապրանքային մնացորդը (քանակը), հաշվարկված` վաճառքի ընթացիկ գներով:

19. Հաշվետվության 3-րդ` «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» սյունակի ցուցանիշը (տասնորդական ճշտությամբ) հաշվարկվում է հաշվետու եռամսյակի բոլոր ամիսների աշխատողների թվաքանակի հանրագումարը եռամսյակի ամիսների թվի` 3-ի վրա բաժանելով: «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:

1) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

2) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի բաժանելով:

20. Սույն հրահանգի իմաստով «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» ցուցանիշը հաշվարկելիս, վերջինիս մեջ պետք է ներառել աշխատանքային, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողներին և անհատ ձեռնարկատերերին: Աշխատողը, ով ներառված է աշխատողների թվաքանակում և միաժամանակ կնքել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրեր նույն գործատուի հետ, աշխատողների թվաքանակում հաշվառվում է մեկ անգամ:

1) Աշխատողների միջին ամսական թվաքանակը վերաբերում է ինչպես առևտրի ոլորտում զբաղված աշխատողներին, այնպես էլ վարչական աշխատողներին:

21. Հաշվետվության բաժին 2-ի 135, 140 և 145 տողերում լրացվում է համացանցի (ինտերնետի) միջոցով իրականացված առևտրի շրջանառությունը: Համացանցի միջոցով ապրանքի վաճառք է համարվում վաճառքի այն տեսակը, երբ գնորդը պատվիրում է ապրանքը համացանցի միջոցով և վճարումը կարող է իրականացնել ինչպես առցանց, այնպես էլ ոչ առցանց եղանակով:

1) բաժին 2-ի 1-ին սյունակի 135 տողը լրացվում է բաժին 1-ի 1-ին սյունակի 115 տողից, 140 տողը` 120 տողից և 145 տողը` 125 տողից:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
14.07.2017
N 09-Ն
Որոշում