Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.05.1993  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 1993 թ. թիվ 255

 

i

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշում է, որ շուկայական էկոնոմիկայի անցման պայմաններում առևտրի համակարգում զարգացել և արագորեն ընդլայնվում է առևտրի ոչ պետական ոլորտը:

Նախատեսվում է 1993 թվականին իրականացնել առևտրական գործունեությամբ զբաղվող պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների լայնածավալ սեփականաշնորհում, որի ուղղությամբ որոշ աշխատանքներ են կատարվել:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշում է, որ առևտրի համակարգում առկա են լուրջ թերություններ և բացթողումներ:

Դանդաղ են ընթանում շուկայական էկոնոմիկայի պահանջներին համապատասխան առևտրի համակարգի կառուցվածքի կատարելագործման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությունը հետևողականորեն չի ապահովում տնտհաշվարկի հիմունքներով գործող առևտրական օբյեկտների ցանցի ընդլայնման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 4-ի «Առևտրական ձեռնարկությունները (խանութները) իրավաբանական անձի իրավունքով օժտելու մասին» թիվ 194 որոշման պահանջների կատարումը, գործնական քայլեր չի ձեռնարկել համակարգի օբյեկտները «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկություններում չի ապահովվում առևտրի կազմակերպման և կարգավորման կանոնների պահպանումը:

Մանրածախ առևտրի ցանցը հագեցված չէ հաշվառման պարզեցմանը և սպասարկման կուլտուրայի բարձրացմանը նպաստող հաշվիչ-վերահսկիչ դրամարկղային ապարատներով:

Անբավարար է իրականացվում ապրանքների, հատկապես պարենային, որակի վերահսկողությունը, չեն պահպանվում ապրանքների պահման տարրական կանոնները:

Հանրապետության պետական ձեռնարկություններում լայն սպառման ապրանքների, հատկապես առաջին անհրաժեշտության պարենամթերքի, արտադրության ծավալների զգալի անկման պայմաններում, նշված ապրանքները հիմնականում բաց են թողնվում առևտրի ոչ պետական համակարգի ձեռնարկություններին, որի հետևանքով տեղի են ունենում սակավ ռեսուրսների փոշիացման, միջնորդների միջամտության հետևանքով գների արհեստական աճի և այլ անցանկալի երևույթներ:

Հանրապետության բնակչության պարենային մատակարարումը բարելավելու և առևտրի համակարգում ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը`

ա) հանրապետության առևտրի ամբողջ համակարգում առևտրի պետական կարգավորման, կանոնների պահպանման և վերահսկողության նպատակով մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նախարարության պետառտեսչության բազայի վրա որակի ու առևտրի պետական տեսչության ստեղծման վերաբերյալ որոշման նախագիծ և տեսչության կանոնադրության նախագիծը.

բ) երկամսյա ժամկետում, շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ, շուկայական էկոնոմիկայի պահանջներին համապատասխան վերամշակել գործող առևտրի կանոնները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

գ) միջոցառումներ իրականացնել համակարգի օբյեկտների կառուցվածքի կատարելագործման ուղղությամբ, այն համապատասխանեցնելով «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

/2, 3 և 4 կետերն ուժը կորցրել են 28.04.95 թիվ 242 որոշում/

5. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, նյութական ռեսուրսների նախարարությանը և Հայկոոպի վարչությանը` միջոցներ ձեռնարկել մինչև 1993 թվականի սեպտեմբերի 1-ը հանրապետության տարածքում գործող առևտրական գործունեությամբ զբաղվող բոլոր ձեռնարկությունները դրամարկղային էլեկտրական և մեխանիկական հաշվիչ-վերահսկիչ ապարատներով ապահովելու ուղղությամբ:

i

6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրական գործունեությամբ զբաղվող պետական առևտրի և Հայկոոպի համակարգի ձեռնարկություններում 1993 թվականի հոկտեմբերի 1-ից, իսկ ոչ պետական ձեռնարկություններում` 1993 թվականի նոյեմբերի 1-ից ապրանքների մանրածախ վաճառքը պետք է իրականացվի միայն դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատների միջոցով, բացառությամբ կրպակների և շրջիկ առևտրական օբյեկտների:

(6-րդ կետն ուժը կորցրել է 15.05.98 թիվ 298 որոշում)

7. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սույն որոշման 6-րդ կետից բխող փոփոխություններ կատարել առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկություններում ստացվող շահույթի վերահսկման կարգում:

i

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 7-ի «Ազատ գների պայմաններում հանրապետության առևտրի ոլորտում ապրանքների իրացման և հարկային կարգապահության ապահովման որոշ միջոցառումների մասին» թիվ 93 որոշման 1-ին կետի «դ» ենթակետից 1993 թվականի նոյեմբերի 1-ից հանել «իսկ ապրանքների վաճառքի գործարքը կկատարվի դրամարկղային հաշվիչ ապարատների միջոցով» բառերը:

9. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` անկախ առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից) նկատմամբ միասնական հարկային քաղաքականություն կիրառելու վերաբերյալ:

10. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` հանրապետությունում մենաշնորհատեր հանդիսացող ձեռնարկությունների կողմից արտադրվող առաջին անհրաժեշտության ապրանքների համար կարգավորվող գներ սահմանելու վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.05.1993
N 255
Որոշում