Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԱՆՀԱՏԱ ...

24.03.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.05.1993  -ից մինչեւ   24.03.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 05.03.98 թիվ 142 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

i

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 1993 թ. թիվ 253

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ

i

(ԸՆՏԱՆԵԿԱՆ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ազատ շուկայական գների պայմաններում պետական գրանցում ստացած անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների հարկվող եկամուտների հաշվարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Հաստատել գործունեության առանձին տեսակներով զբաղվող անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների փաստաթղթերով չհաստատված ծախսերի նորմաները (կցվում է):

i

2. Սահմանել, որ առևտրի և հասարակական սննդի ոլորտում փաստաթղթերով չհիմնավորված համախառն եկամտի դեպքում, այն ընդունվում է ապրանքների ձեռքբերման գների կամ ապրանքաշրջանառության ծավալի նկատմամբ հաշվարկված 35 տոկոս վերադիրի չափով (առանց ներառելու ավելացված արժեքի հարկը)»:

/խմբ. 09.06.95 թիվ 325 որոշում/

3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության վրա:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թ.

մայիսի 20-ի թիվ 253 որոշմամբ

 

Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր

 

i

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ

 

-------------------------------------------------------------------------

       Գործունեության տեսակները                Տոկոսներով համախառն

                                               եկամտի նկատմամբ

-------------------------------------------------------------------------

                  1                                      2

-------------------------------------------------------------------------

Տնայնագործական-արհեստագործական զբաղմունքների ոլորտում`

կաշվե կոշիկի, կոշիկի կաղապարների ու

   կրունկների պատրաստում և  իրացում                       50

 

հագուստի, մորթեղենի, կարվածքեղենի,

մանվածքի, հյուսածո կտորների, գործված

և կտրված արտադրանքների, գլխարկների,

արդուզարդի առարկաների, պետական դրոշմ

ունեցող մորթիներից մուշտակեղենի, գորգերի

և գորգեղենի, կահույքի և ուրիշ

ատաղձագործական իրերի, երկաթբետոնե

   արտադրանքների պատրաստում և  իրացում                    50

 

սննդամթերքի պատրաստում (հացթխում,

   հրուշակեղենի և  մսամթերքի պատրաստում)                  40

 

խաղալիքների և հուշանվերների, մետաղյա

մահճակալների և դրանց ցանցերի, կենցաղային

ուրիշ մետաղյա ու թիթեղյա առարկաների,

արհեստական ծաղիկների, բոլոր տեսակի

պսակների ու երաժշտական գործիքների

   պատրաստում և  իրացում                                 40

 

գործունեության այլ տեսակներից

   եկամուտների ստացում                                   25

 

Ժողովրդական գեղարվեստական զբաղմունքների

ոլորտում                                                 15

 

Բնակչության կենցաղային սպասարկման ոլորտում`

սեփական ավտոբուսներով քաղաքացիների

   սպասարկում                                            60

 

սեփական տրանսպորտային միջոցներով

(տրակտորով, բեռնատար և այլ կարգի

   մեքենաներով) սպասարկում                               60

 

գործունեության այլ տեսակներից

   եկամուտների ստացում                                   15

 

Օրենսդրությամբ չարգելված գործունեության մյուս ոլորտներում ապրանքների (աշխատանքների,

ծառայությունների)  իրացման գծով                          15

/փոփ. 09.06.95 թիվ 325 որոշում/

 

Առևտրի  և  հասարակական սննդի ոլորտում                    50

/փոփ. 09.06.95 թիվ 325 որոշում/

 

Շինարարական, շինարարական-մոնտաժային

i

և  նորոգման աշխատանքներ                          55

/լրաց. 29.04.94 թիվ 200 որոշում/

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.05.1993
N 253
Որոշում