(ուժը կորցրել է 04.01.01 թիվ 10 որոշում)
i
041.0008.100100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունվարի 2000 թվականի N 8
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 658 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 22-ի «2000 թվականի մայիսին Լոնդոնում կայանալիք «Հայաստանը 21-րդ դարում» վեհաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին» N 658 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «2000 թվականին Լոնդոնում կայանալիք «Հայաստանը 21-րդ դարում» վեհաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին».
i
բ) որոշմամբ հաստատված կազմակերպչական հանձնաժողովի կազմում Վ. Սարգսյանի և Հ. Գևորգյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյանին ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Կ. Ճշմարիտյանին.
գ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Կազմակերպչական հանձնաժողովին` ճշտել վեհաժաղովի անցկացման տեղը, մասնակիցների թիվը, հրավիրման կարգը, մասնակիցների անվանական ցուցակը, կազմել նախնական ծրագիր և մինչև 2000 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել վեհաժողովի աշխատանքների ժամանակացույցը, ծրագիրն ու նախահաշիվը»: