(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 973-Ն որոշում)
i
040.0623.120617
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունիսի 2017 թվականի N 623-Ն
ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 316-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ հորիզոնական մոնիթորինգի համակարգից օգտվելու հնարավորություն ունեցող կազմակերպությունների գործունեության ոլորտներն են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված` Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի` հետևյալ ծածկագրերին դասվող գործունեության տեսակները`
._____________________________________________________________________.
|NN |Ծածկագիրը |Գործունեության տեսակը |
|ը/կ| | |
|___|__________|______________________________________________________|
|1. |07 |Մետաղական հանքաքարի արդյունահանում |
|___|__________|______________________________________________________|
|2. |11.01 |Ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և խառնում |
|___|__________|______________________________________________________|
|3. |12.00.2 |Ծխախոտային արտադրատեսակների արտադրություն |
|___|__________|______________________________________________________|
|4. |35.1 |Էլեկտրաէներգիայի արտադրություն, հաղորդում և բաշխում |
|___|__________|______________________________________________________|
|5. |35.23 |Գազամատակարարման համակարգի միջոցով բաշխվող գազի վաճառք|
|___|__________|______________________________________________________|
|6. |36 |Ջրի հավաքում, մշակում և բաշխում |
|___|__________|______________________________________________________|
|7. |61 |Հեռահաղորդակցության ծառայություններ |
|___|__________|______________________________________________________|
|8. |62 |Ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և |
| | |հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների |
| | |բնագավառում |
._____________________________________________________________________.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ