Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐ ...

19.03.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.12.1999  -ից մինչեւ   19.03.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 17.02.05 թիվ 140-Ն որոշում)

i

040.0800.311299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 դեկտեմբերի 1999 թվական թիվ 800

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի N 855, 1999 թվականի փետրվարի 25-ի N 97 և 1999 թվականի օգոստոսի 27-ի N 547 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի`

4-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ,

«ե) կրպակների (տաղավարների) վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական

գործունեություն                                   1 ապրիլի 2000 թ.».

6-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) կրպակների (տաղավարների) վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական

գործունեություն                                   1 ապրիլի 2000 թ.»

9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հայաստանի Հանրապետության գյուղերում կրպակների (տաղավարների) վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով

իրականացվող առևտրական  գործունեություն            1 հունվարի 2001 թ.»

10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հիվանդանոցների և ամբուլատոր բուժհիմնարկների կողմից բնակչությանը բժշկական օգնության ու բուժսպասարկման (այդ թվում` կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների

մատուցման կազմակերպում                            1 ապրիլի 2000 թ.»

11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Հիվանդանոցների և ամբուլատոր բուժհիմնարկների կողմից բնակչությանը ստոմատոլոգիական (ատամնաբուժական պրակտիկա)

ծառայությունների մատուցման կազմակերպում           1 ապրիլի 2000 թ.».

13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

13. Վարսավիրական ծառայությունների մատուցման

կազմակերպում                                      1 ապրիլի 2000 թ.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.12.1999
N 800
Որոշում