Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐԿԱՅԻՆ ԷՄԻՍԻԱՅԻ ՀԱՇՎԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐԿԱՅԻՆ ԷՄԻՍԻԱՅԻ ՀԱՇՎԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՕԳՏ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.04.1993  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 ապրիլի 1993 թ. թիվ 162

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԷՄԻՍԻԱՅԻ ՀԱՇՎԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾԱԽՍՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մարտի 18-ի «1993 թվականի վարկային էմիսիայի մասին» որոշման 4-րդ կետի հանձնարարականի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մարտի 18-ի «1993 թվականի վարկային էմիսիայի մասին» որոշմամբ թույլատրված վարկային էմիսիայի միջոցները Հայաստանի Հանրապետության բանկը հատկացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` նշված որոշմամբ սահմանված չափերով և պայմաններով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված վարկային էմիսիան հաշվանցել հանրապետական բյուջեի եկամուտների հաշվեկշռային հաշվին.

բ) տնտեսության ոլորտների վարկավորման համար նախատեսված վարկային էմիսիայի միջոցները կենտրոնացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Վարկային էմիսիայի միջոցներ» հատուկ արտաբյուջետային հաշվում:

3. Վարկային էմիսիայից ձեռնարկություններին և կազմակերպություններին (բացառությամբ գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների) միջոցները տրամադրվում են վարկի ձևով, նրանց հետ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից համապատասխան պայմանագրերի կնքմամբ, համաձայն օրինակելի վարկային պայմանագրի (ձևը կցվում է):

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և էկոնոմիկայի նախարարությունը, շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ, հաստատում են նախարարություններին և գերատեսչություններին տրամադրվող վարկերի սահմանաքանակները, դրանց միջին տոկոսադրույքները, կառուցվածքը` ըստ ժամկետայնության, այդ թվում սահմանելով ոչ պետական ձեռնարկություններին տրամադրվող սահմանաքանակները և բաշխման կարգը:

5. Հայաստանի Հանրապետության նախարարությունները և պետական վարչությունները ձեռնարկություններին վարկային էմիսիայից միջոցներ հատկացնելու համար հայտերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովին, համաձայն վարկային էմիսիայից միջոցներ հատկացնելու հայտարարագրի (ձևը կցվում է):

Վարկային էմիսիայից միջոցներ տրամադրելիս առաջնությունը տրվում է պետական պատվեր և պետական առաջադրանք կատարող ձեռնարկություններին ու կազմակերպություններին:

6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ, մեկշաբաթյա ժամկետում քննության առնել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել էներգետիկ համալիրում 1993-1994 թվականների ձմռան նախապատրաստման աշխատանքների ցանկը և միջոցառումները` դրանց գծով անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորման նպատակով վարկային էմիսիայից հատկացումներ կատարելու համար:

7. Աղետի գոտու և փախստականներով տարաբնակեցված պատգամավորների շրջանային ու քաղաքային խորհուրդների գործկոմներին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվարկներ` անհատական բնակարանային շինարարության նպատակով անհրաժեշտ վարկերի սահմանաքանակները որոշելու համար:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

ա) առաջարկություններ` ըստ շրջանների և քաղաքների անհատական բնակարանային շինարարության համար անհրաժեշտ վարկերի սահմանաքանակները հաստատելու վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության խնայողական բանկի հետ համատեղ առաջարկություն` անհատական բնակարանային շինարարության վարկավորման կարգի` վարկի տրամադրման, մարման ժամկետների և տոկոսադրույքների վերաբերյալ:

9. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների վարկեր տրամադրել`

ա) տնտեսությունների և մթերող ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև համապատասխան պայմանագրերի առկայության դեպքում` նախնական վճարումների իրականացման միջոցով.

բ) կանխավճարի կարգով` ագրոծառայությունների և մատակարարումների իրականացման միջոցով, դրանց արժեքը որոշակի ժամանակահատվածում գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների կողմից բնամթերքով կամ դրամով փոխհատուցելու պայմանով.

գ) դրամական վարկի ձևով:

10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` «Հայպետագրոբանկի» Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության և գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, 5-օրյա ժամկետում մշակել գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների վարկավորման մեխանիզմները:

11. Հայաստանի Հանրապետության բանկին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության խնայբանկին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնել բնակչության ավանդների ինդեքսավորման, ավանդների դիմաց վճարումների կատարման և ավանդների համար տրվող նոր տոկոսադրույքների կիրառման կարգի վերաբերյալ:

12. Պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված վարկային էմիսիայի միջոցներից Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, ձեռնարկություններին, տեղական բյուջեներին և բյուջեով ֆինանսավորվող մյուս ոլորտներին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հատկացումները կատարում է բյուջետային գործող օրենսդրությանը համապատասխան:

13. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` համապատասխան սպասարկող բանկերի հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից վարկային էմիսիայով ստացված միջոցների ճիշտ, նպատակային և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև ժամանակին վերադարձման նկատմամբ:

14. Վարկային էմիսիայի միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ ընդհանուր վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, նրա տեղական մարմինների և Հայաստանի Հանրապետության պետական բանկի վրա:

15. Վարկային էմիսիայի անարդյունավետ և ոչ նպատակային օգտագործման փաստերի առկայության դեպքում իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` իր նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախարարությունների միջնորդությամբ դադարեցնելու ձեռնարկությունների հետագա վարկավորումը և անարգել հետ գանձելու տրամադրված գումարները:

16. Վարկային էմիսիայի հաշվին Հայաստանի Հանրապետության բանկի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացված գումարների ժամանակավորապես ազատ մնացորդը ֆինանսների նախարարությունը պայմանագրային հիմունքներով կարող է տրամադրել Հայաստանի Հանրապետության բանկին` որպես վարկային ռեսուրս:

17. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և վարկային էմիսիայի հաշվին տրվող վարկերը սպասարկող բանկերի միջև փոխհարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով:

18. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` 10-օրյա ժամկետում սահմանել և Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և ձեռնարկություններին հասցնել վարկային էմիսիայի միջոցների հաշվառման ու հաշվետվության հատուկ կարգ:

 

ՁԵՎ

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

___________________ 1993 թ.

 

   ՀՀ կառավարության 1993 թվականի ____________________ -ի թիվ       որոշման

 

համաձայն սույն պայմանագիրը կնքվում է ՀՀ ֆինանսների նախարարության` հանձինս

 

նախարարի տեղակալ ______________________________, բյուջետային վարչության

(անունը, ազգանունը) պետ` ______________________________, գլխավոր հաշվապահ ____________________

          (անունը, ազգանունը)                              (անունը,

________________ (այսուհետև` վարկատու), ՀՀ ______________________________

   ազգանունը)                               (Նախարարության, պետվարչության,

_________________________________      ___________________________________

   գերատեսչության անվանումը)                (պայմանագիր ստորագրողի

_________________________________  և  ___________________________________

   պաշտոնը, անունը, ազգանունը)              (վարկ ստացող ձեռնարկության

____________________________________________________________ (այսուհետև`

անվանումը, ձեռնարկության ղեկավարի անունը, ազգանունը)

 

վարկառու) միջև.

 

1. ՀՀ ֆինանսների նախարարությունը ______________________________________

(վարկառու ձեռնարկության, __________________________ տրամադրում է ___________________________ մլն.

կազմակերպության անվանումը)              (գումարը թվերով և  տառերով)

 

ռուբլի վարկ, ամսական ________________ տոկոսադրույքով` ____________________

(վարկի տրամադրման ______________________ համար: նպատակը և ժամկետները)

 

2. Սույն պայմանագրի 1-ին կետում նշված նպատակների համար տրամադրված

 

վարկերի մարման ժամկետ է սահմանվում __________________________________ ամիս`

(ժամկետը թվերով և տառերով) վարկը տրամադրելու օրվանից սկսած:

 

3. Վարկառուն ____________________________________ պարտավորվում է`

(ձեռնարկության անվանումը)

Վարկն օգտագործել միայն սույն պայմանագրի 1-ին կետում նշված նպատակներով.

սույն պայմանագրի 2-րդ կետով սահմանված ժամկետներում ապահովել ստացված վարկերի վերադարձը, իսկ վարկի օգտագործման համար տոկոսները վճարել յուրաքանչյուր ամիս` սկսած 199  թ. _______________ ամսից.

վարկը վերադարձնել ՀՀ ֆինանսների նախարարությանը` ՀՀ բանկ, գործառնական վարչություն, արտաբյուջետային հաշիվ թիվ ___________.

վարկի օգտագործման համար տոկոսները փոխանցել հանրապետական բյուջեի եկամուտներ` հատված 60, պարագրաֆ 6, բանկի սիմվոլ 71.

վարկը սույն պայմանագրի 2-րդ կետում նախատեսված ժամկետում չմարելու դեպքում վճարել տույժ` չմարված գումարի _____________ տոկոսի չափով` վարկի մարմանը հաջորդող օրվանից սկսած մինչև փաստացի վճարման օրը ներառյալ յուրաքանչյուր ժամկետանց օրվա դիմաց.

վարկը սույն պայմանագրի 1-ին կետում նշված նպատակներով չօգտագործելու դեպքում վճարել տույժ` ոչ նպատակային օգտագործված միջոցների _________ տոկոսի չափով:

4. Վարկատուին իրավունք է վերապահվում`

վերահսկողություն սահմանել վարկի նպատակային օգտագործման նկատմամբ.

վարկառուի կողմից վարկը սահմանված ժամկետներում չմարելու կամ ոչ նպատակային օգտագործելու դեպքում անվերապահորեն հետ գանձել տրամադրված վարկի ամբողջ գումարը:

5. Վարկառուից տույժերի գանձումները վարկատուն կատարում է

__________________________________________________________________________

(վարկ ստացող ձեռնարկության անվանումը, հաշվարկային հաշիվը, սպասարկող բանկը)

6. Լրացուցիչ պայմաններ.

ա)

բ)

գ)

 

    ՀՀ ֆինանսների նախարարի                 ՀՀ նախարարության, պետվարչության,

          տեղակալ                              գերատեսչության ղեկավար

 

_______________________________            _______________________________

            Կ.Տ.                                       Կ.Տ.

 

 ՀՀ ֆինանսների նախարարության                       Վարկ ստացող

 բյուջետային վարչության պետ                   ձեռնարկության ղեկավար

 

_______________________________            _______________________________

                                                       Կ.Տ.

 

ՀՀ ֆինանսների նախարարության

գլխավոր հաշվապահ

 

_______________________________

 

Ծանոթություն: Սույն պայմանագիրը կնքվում է 5 օրինակից, որից մեկական օրինակ մնում է վարկատուի և վարկառուի մոտ, մյուս օրինակները տրվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, համապատասխան նախարարությանը և ձեռնարկությանը սպասարկող բանկին:

 

ՁԵՎ

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԷՄԻՍԻԱՅԻՑ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

ՀՀ _____________________ նախարարությունը (պետվարչությունը), ելնելով իր համար սահմանված վարկային էմիսիայի սահմանաքանակից, վարկի ճյուղային միջին տոկոսադրույքից և մարման ժամկետային կառուցվածքից, նպատակահարմար է գտնում վարկային էմիսիայի միջոցները տրամադրել`

 

1. ____________________________________________________________________ Վարկառուի անվանումը, հասցեն, սպասարկող բանկը, հաշվարկային __________________________________________________________________________ հաշվի համարը, ենթակայությունը 2. ____________________________________________________________________ Վարկի նպատակը (շրջանառու միջոցների լրացում, քլիրինգի իրականացում, __________________________________________________________________________ պետական պատվերի և առաջադրանքի կատարում և այլ նպատակներ) 3. ____________________________________________________________________ Վարկի ծավալը, տոկոսադրույքը, հատկացման ժամկետները __________________________________________________________________________ (ամսական, եռամսյակային), մարման ժամկետը, այդ թվում` տոկոսների __________________________________________________________________________ վճարման և հիմնական վարկի մարման __________________________________________________________________________

 

4. ____________________________________________________________________ Վարկի շրջանառելիության և արդյունավետության հիմնավորումը __________________________________________________________________________ (նկատի ունենալով հումքի, նյութերի ու պատրաստի արտադրանքի __________________________________________________________________________ առաքումը և մատակարարումը տրանսպորտի համապատասխան ուղիներով) 5. ____________________________________________________________________ Վարկի ստացման պահից սպասվելիք արդյունքները (արտադրանքի, __________________________________________________________________________ ծառայությունների իրացման ծավալները, այդ թվում` արտահանումից ստացվող __________________________________________________________________________ շահույթի գումարը` եռամսյակային կտրվածքով, հաշվի առնելով վարկի __________________________________________________________________________ հատկացման և մարման ժամկետները

 

Վարկի ստացման պայմանագրի կնքման նպատակով սույն հայտարարագրին կցվում են հետևյալ փաստաթղթերը (որոնց հավաստիությունը երաշխավորում ենք)`

ձեռնարկության վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվեկշիռը.

շրջանառու միջոցների կառուցվածքը և դրանց փաստացի մնացորդները.

դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ցանկը, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունից դուրս, աշխատավարձի գծով ունեցած պարտքերը:

 

ՀՀ _________________________               Նախարարության (պետվարչության)

                                                     ղեկավար

 

Ձեռնարկության տնօրեն

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.04.1993
N 162
Որոշում