Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ԹՄՐԱԲԻԶՆ ...

18.12.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.11.1995  -ից մինչեւ   18.12.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 01.12.03 ՆՀ-189-Ն հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության նոր կառուցվածքից, որոշում եմ.

i

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 21-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանագրի 1-ին կետի առաջին մասում`

«պետական վարչությունների» բառերը փոխարինել «վարչությունների» բառերով.

«պետական միջգերատեսչական հանձնաժողով» բառերը փոխարինել «թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողով» բառերով.

«բարձրագույն կրթության և գիտության, լուսավորության նախարարների տեղակալներին, ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալին, գլխավոր դատախազի տեղակալին, մաքսային վարչության պետի տեղակալին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալին» բառերը փոխարինել «կրթության և գիտության, ազգային անվտանգության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի, սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժը և փախստականների հարցերի նախարարների տեղակալներին, գլխավոր դատախազի տեղակալին, մաքսային վարչության պետի տեղակալին» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել հրամանագրի 1-ին կետի առաջին մասը` Ռ. ԲԱԳՈՅԱՆԻՆ պետական միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար հաստատելու մասով` թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավարի պարտականությունները դնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վ. ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ վրա:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագրից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան ակտերում:

3. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

27 նոյեմբերի 1995 թ.

ՆՀ-523

 

 

pin
ՀՀ Նախագահ
27.11.1995
N ՆՀ-523
Հրամանագիր