(ուժը կորցրել է 25.07.13 թիվ 265-Ն որոշում)
i
600.0030.291099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 30
i
1999-2000 Թ.Թ. ՁՄՌԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա/ կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1.1. 1999-2000 թ.թ. ձմռան ժամանակաշրջանի կենտրոնացված ջեռուցման սակագներն ըստ բնակավայրերի` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հավելված):
1.2. 1999-2000 թ.թ. ձմռան ժամանակաշրջանի համար «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի «Գյումրիջերմո» ջերմամատակարարման արտադրամասի կողմից ջեռուցման նպատակով առաքվող ջերմային էներգիայի սակագինը` 7890 դրամ/Գկալ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999թ. դեկտեմբերի 1-ից:
Հավելված
ՀՀ էներգետիայի հանձնաժողովի
1999թ. հոկտեմբերի 29-ի թիվ 30 որոշման
1999/2000 թ.թ. ձմռան ժամանակաշրջանի ջեռուցման
սակագները ըստ բնակավայրերի
__________________________________________________________________________
N/N | Բնակավայրի | Ջեռուցման | Բնակչությանը | Այլ սպառողների
| անվանումը | տևողությունը` | ջեռուցման համար | ջեռուցման համար
| /քաղաքներ/ | օր | 1 քմ բնակելի | դր./Գկալ
| | | մակերեսի դր./քմ |
_____|_____________|________________|__________________|__________________
1 |Երևան | 90 | 1450 | 10696
2 |Գյումրի | 120 | 2616 | 10221
3 |Աբովյան | 90 | 1252 | 8798
4 |Հրազդան | 120 | 1323 | 9955
5 |Վեդի | 90 | 1308 | 10110
6 |Սևան | 120 | 1678 | 8281
7 |Չարենցավան | 100 | 1236 | 7857
8 |Ջերմուկ | 120 | 1634 | 8237
| | | |