(ուժը կորցրել է 05.04.18 ՆՀ-226-Ն հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով հացի գնի և բնակչությանը իրացվող էլեկտրաէներգիայի սակագնի աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որոշում եմ.
i
1. 1994 թվականի դեկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել 375 դրամ:
Նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով չվարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողների փաստացի վճարվող աշխատավարձերի չափերին (ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունները) սահմանել փոխհատուցում 930 դրամի չափով` այն ավելացնելով փաստացի աշխատավարձին:
Ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը սահմանել`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 2,22 դրամ,
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`
36-ժամյա աշխատանքային շաբաթ` 2,44 դրամ,
30-ժամյա աշխատանքային շաբաթ` 2,92 դրամ:
(1-ին կետն ուժը կորցրել է 31.03.95 թիվ ՆՀ-426 հրամանագիր)
2. Նվազագույն աշխատավարձի նկատմամբ 1,0-ից մինչև 6,4 բազմապատիկ գործակցով վարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերին, հացի գնի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կապակցությամբ տրվող փոխհատուցման ապահովման համար սահմանել լրացուցիչ հավելումներ` համաձայն սույն հրամանագրին կից հավելվածի:
Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հանրակրթական դպրոցներում, հատուկ և օժանդակ գիշերօթիկ դպրոցներում և մանկատներում աշխատող մանկավարժների բարձրացված աշխատավարձերին, ներառյալ կից հավելվածով տրվող հավելումները, սահմանել հավելում 120 դրամի չափով` այն ավելացնելով աշխատավարձին:
3. Չաշխատող և կենսաթոշակ չստացող անձանց աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներին, ինչպես նաև աշխատողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին տրվող փոխհատուցման գումարներին սահմանել հավելում 630 դրամի չափով:
4. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բոլոր տեսակի փաստացի վճարվող կենսաթոշակների չափերին (ծնողազուրկ յուրաքանչյուր երեխային տրվող կենսաթոշակին)` հացի 350 գրամի օրական չափաբաժնի դեպքում սահմանել 930 դրամի չափով և հացի 250 գրամ օրական չափաբաժնի դեպքում` 750 դրամի չափով հավելում` ավելացնելով այն կենսաթոշակին:
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բոլոր տեսակի փաստացի վճարվող կենսաթոշակների չափերին սահմանել հավելում 930 դրամի չափով` ավելացնելով այն կենսաթոշակին:
Այն անձանց, ովքեր միաժամանակ կենսաթոշակ են ստանում սոցիալական ապահովության և այլ մարմիններից, կենսաթոշակին սահմանված հավելումը տրվում է այն մարմնի կողմից, որտեղից կենսաթոշակառուն ստանում է աշխատանքային տարիքային, աշխատանքային հաշմանդամության կամ երկարամյա ծառայության կենսաթոշակ:
i
5. Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կրթաթոշակի չափը սահմանել 1185 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողների համար` 1233 դրամ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) սովորողների կրթաթոշակի չափը` 1090 դրամ, 10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողների կրթաթոշակի չափը` 1040 դրամ:
Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` քննաշրջանի արդյունքով միայն «գերազանց» գնահատականներ ունեցող ուսանողների կրթաթոշակը սահմանել 1280 դրամ: Անկախ գերատեսչական համակարգից ասպիրանտների կրթաթոշակը սահմանել 1700 դրամ, իսկ դոկտորանտներինը` 2300 դրամ:
(5-րդ կետն ուժը կորցրել է 31.03.95 թիվ ՆՀ-426 հրամանագիր)
6. Պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող ուսանողներին և սովորողներին վճարել նպաստ ամսական 375 դրամի չափով ուսումնական հաստատությունների հաշվին:
(6-րդ կետն ուժը կորցրել է 31.03.95 թիվ ՆՀ-426 հրամանագիր)
7. Մինչև 17 տարեկան (պետական պատվերով սովորող և կրթաթոշակ չստացող մինչև 18 տարեկան երեխաների համար, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափը սահմանել`
նպաստի իրավունք ունեցող
առաջին երեխայի համար - 450 դրամ
երկրորդ երեխայի համար - 500 դրամ
երրորդ երեխայի համար - 550 դրամ
չորրորդ երեխայի համար - 600 դրամ
հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար - 650 դրամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նշված նպաստի չափը սահմանել`
նպաստի իրավունք ունեցող
առաջին երեխայի համար - 495 դրամ
երկրորդ երեխայի համար - 550 դրամ
երրորդ երեխայի համար - 605 դրամ
չորրորդ երեխայի համար - 660 դրամ
հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար - 715 դրամ:
(7-րդ կետն ուժը կորցրել է 31.03.95 թիվ ՆՀ-426 հրամանագիր)
8. Մինչև երեխայի 2 տարին լրանալը նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվող ծնողին տրվող ամսական նպաստի չափը սահմանել 700 դրամ:
(8-րդ կետն ուժը կորցրել է 31.03.95 թիվ ՆՀ-426 հրամանագիր)
9. Մինչև 17 տարեկան (պետական պատվերով սովորող և կրթաթոշակ չստացող մինչև 18 տարեկան երեխաների համար, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ- տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստի չափը սահմանել 700 դրամ:
(9-րդ կետն ուժը կորցրել է 31.03.95 թիվ ՆՀ-426 հրամանագիր)
10. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխայի խնամքի համար վճարել նպաստ ամսական 700 դրամի չափով:
(10-րդ կետն ուժը կորցրել է 31.03.95 թիվ ՆՀ-426 հրամանագիր)
11. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 2000 դրամ:
(12-րդ կետն ուժը կորցրել է 31.03.95 թիվ ՆՀ-426 հրամանագիր)
12. Նպաստ ստացող գործազուրկների նպաստների չափերին սահմանել հավելում 700 դրամի չափով:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մինչև 1994 թվականի դեկտեմբերի 1-ը ապահովել սույն հրամանագրով նախատեսվող բոլոր տեսակի հավելումների գումարների առաջանցիկ վճարումը:
i
14. 1994 թվականի դեկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» հրամանագրի 8-րդ, 9-րդ և 15-րդ կետերը, 1994 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կրթաթոշակների և որոշ նպաստների չափերի բարձրացման մասին» հրամանագրի 2-րդ և 3-րդ կետերը, սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, երեխաներին տրվող նպաստների չափերի բարձրացման մասին» հրամանագրի 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերը:
15. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
24 նոյեմբերի 1994 թվականի
ՆՀ-401 Հավելված
Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի
նկատմամբ 1,0-6,4 բազմապատիկ գործակցով վարձատրվող
աշխատողների պաշտոնային դրույքաչափերին սահմանվող
լրացուցիչ հավելումների մասին
Բազմապատիկ Նոր նվազագույն լրացուցիչ Ընդամենը
գործակիցը աշխատավարձի նկատ- հավելման, չափը աշխատավարձը
մամբ հաշվարկված (դրամ) (դրամ)
դրույքաչափը (դրամ)
-------------------------------------------------------------------------
1 2 3 4
-------------------------------------------------------------------------
1,0 375 1035 1410
1,1 412,5 1017,5 1430
1,2 450 995 1445
1,3 487,5 972,5 1460
1,4 525 955 1480
1,5 562,5 932,5 1495
1,6 600 910 1510
1,7 637,5 892,5 1530
1,8 675 872 1550
1,9 712,5 852,5 1565
2,0 750 830 1580
2,1 787,5 812,5 1600
2,2 825 790 1615
2,3 862,5 767,5 1630
2,4 900 750 1650
2,5 937,5 727,5 1665
2,6 975 705 1680
2,7 1012,5 687,5 1700
2,8 1050 665 1715
2,9 1087,5 642,5 1730
3,0 1125 625 1750
3,1 1162,5 602,5 1765
3,2 1200 585 1785
3,3 1237,5 562,5 1800
3,4 1275 540 1815
3,5 1312,5 522,5 1835
3,6 1350 500 1850
3,7 1387,5 482,5 1870
3,8 1425 460 1885
3,9 1462,5 437,5 1900
4,0 1500 420 1920
4,1 1537,5 397,5 1935
4,2 1575 375 1950
4,3 1612,5 352,5 1965
4,4 1650 330 1980
4,5 1687,5 307,5 1995
4,6 1725 285 2010
4,7 1762,5 267,5 2030
4,8 1800 245 2045
4,9 1837,5 222,5 2060
5,0 1875 205 2080
5,1 1912,5 192,5 2105
5,2 1950 175 2125
5,3 1987,5 162,5 2150
5,4 2025 145 2170
5,5 2062,5 132,5 2195
5,6 2100 120 2220
5,7 2137,5 102,5 2240
5,8 2175 90 2265
5,9 2212,5 77,5 2290
6,0 2250 60 2310
6,1 2287,5 47,5 2335
6,2 2325 30 2355
6,3 2362,5 17,5 2380
6,4 2400 5 2405