Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ...

24.03.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.09.1997  -ից մինչեւ   24.03.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 05.03.98 թիվ 142 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 1995 թվականի թիվ 502

 

i

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով, որ շահութահարկի կանխավճարների հաշվարկման գործող կարգն առանձին դեպքերում չի նպաստում հարկ վճարողների կայուն ֆինանսական դրության ապահովմանը, ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի պահանջներով` մինչև նշված օրենքում համապատասխան փոփոխությունների կատարումը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

i

1. Սահմանել, որ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան կանխավճարային մուծումներ իրականացնող ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների շահութահարկի կանխավճարները հաշվարկվում են միայն գործունեության իրականացման դեպքում` ելնելով նախորդ ժամանակաշրջանի փաստացի հարկի գումարների 50 տոկոսից:

Ընթացիկ հաշվետու ժամանակաշրջանում գործունեության իրականացում (իրացման շրջանառություն, եկամուտներ) չնախատեսլու դեպքում հարկ վճարողները նախապես` մինչև հաշվետու եռամսյակի առաջին ամսվա 15-ը պարտավոր են այդ մասին գրավոր տեղեկացնել հարկային մարմիններին:

Սույն որոշման 1-ին կետը կիրարկել`

ա) ավելացված արժեքի հարկի կանխավճարի համար` 1995 թվականի հուլիսի 1-ից.

/ա ենթակետը հանվել է 24.07.97 թիվ 295 որոշում/

բ) շահութահարկի կանխավճարի համար` 1995 թվականի հուլիսի 1-ից:

/1-ին կետը փոփ. 24.07.97 թիվ 295 որոշում/

i

2. Սահմանել, որ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված կարգով և ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու դեպքում հարկային մարմիններն այդ կանխավճարային գումարների (և դրանց գծով հաշվարկված տույժերի) վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փաստացի հարկի գումարները հայտնի դառնալուց հետո հարկային մարմինների կողմից կատարվում է կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի ճշտման վերահաշվարկ: Ընդ որում, եթե հաշվետու եռամսյակի (ամսվա) հարկի փաստացի գումարները պակաս են կանխավճարային գումարներից, ապա դրանց տարբերությունը և դրա նկատմամբ հաշվարկված ու պետական բյուջե վճարված (գանձված) տույժերի գումարները ենթակա են սահմանված կարգով վերադարձման, իսկ նշված տարբերությունը և դրա նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները պետական բյուջե վճարված (գանձված) չլինելու դեպքում ենթակա չեն վճարման (գանձման):

Այն դեպքում, երբ տվյալ հաշվետու եռամսյակի (ամսվա) հարկի փաստացի գումարները գերազանցում են հաշվարկված կանխավճարային մուծումների գումարները, ապա վերահաշվարկ է կատարվում միայն հարկի գծով և առաջացած տարբերությունը լրացուցիչ գանձվում է պետական բյուջե` առանց կանխավճարների գծով տույժերի հաշվարկման:

/2-րդ կետը փոփ. 24.07.97 թիվ 295 որոշում/

 

3. Սահմանել, որ մինչև սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետները նախկին կարգով (հարկի գումարի 100 տոկոսի չափով) 1995 թվականի համար հաշվարկված կանխավճարների (և դրանց գծով հաշվարկված տույժերի) գումարները ենթակա են վերահաշվարկման սույն որոշման 2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.1995
N 502
Որոշում