Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ` Գ ...

01.10.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.07.1995  -ից մինչեւ   01.10.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 07.09.98 թիվ 556 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 1995 թվականի թիվ 490

 

i

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ` ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գույքի գույքագրում և գրանցում իրականացնող մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին գույքահարկի հաշվարկման համար անհրաժեշտ տվյալների հաղորդումը կանոնակարգելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում`

i

ա) անիվավոր և թրթուրավոր տրակտորների, հացահատիկահավաք, կերահավաք կոմբայների և մյուս ինքնագնաց մեքենաների, մեխանիզմների հաշվառումը և դրանց պետական տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.

բ) օդային փոխադրամիջոցների հաշվառումը և դրանց պետական տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ավիացիայի գլխավոր վարչությունը.

գ) ջրային փոխադրամիջոցների հաշվառումը և դրանց պետական տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը:

/փոփ. 16.02.96 թիվ 42 որոշում/

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1995 թվականի

հուլիսի 6-ի թիվ 490 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող`

գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի

վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական

տեսչության մարմիններին ներկայացնելու

 

1. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի գույքագրման վարչությունն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման տեխնիկական գույքագրման վարչությունը Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին են ներկայացնում`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` շրջանի (քաղաքի) տարածքում հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված և գնահատված` քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տների, բնակարանների, ամառանոցների, ավտոտնակների, կացարանների ու շինությունների, այլ կառույցների (այսուհետև` շինություններ) ամփոփ ցանկը, համաձայն սույն կարգի N 1 հավելվածի, և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգի մասին» թիվ 306 որոշմամբ հաստատված շինությունների գնահատման ամփոփ հաշվարկը.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ տարվա ընթացքում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող շինությունների սեփականատերերի փոփոխման մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 2 հավելվածի.

գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում որպես սեփականության գրանցված շինությունների հաշվառման և գնահատման մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին է ներկայացնում`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 1-ի դրությամբ գրանցված և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենաների (մարդատար, բեռնատար, հատուկ նշանակության և այլն), մոտոցիկլետների մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 4 հավելվածի.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված մեքենաների սեփականատերերի փոփոխման մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 5ա և N 5բ հավելվածների:

/փոփ. 16.02.96 թիվ 42 որոշում/

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին է ներկայացնում`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 1-ի դրությամբ գրանցված և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող անիվավոր և թրթուրավոր տրակտորների, հացահատիկահավաք, կերահավաք կոմբայնների և մյուս ինքնագնաց մեքենաների, մեխանիզմների մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 6 հավելվածի.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված մեքենաների սեփականատերերի փոփոխման մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 7 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին է ներկայացնում`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 1-ի դրությամբ գրանցված և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող օդային փոխադրամիջոցների մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 8 հավելվածի.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված օդային փոխադրամիջոցների սեփականատերերի փոփոխման մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 9 հավելվածի:

5. Պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության շրջանային (քաղաքային) մարմիններին են ներկայացնում`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` շրջանի (քաղաքի) տարածքում հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված (ըստ յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվառման տվյալների` հաշվի առնելով դրանց մինչև հուլիսի 1-ը կատարված փոփոխությունները) անասնագլխաքանակի մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 10 հավելվածի.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում քաղաքացիների կողմից ձեռք բերված անասնագլխաքանակի մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 11 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններին է ներկայացնում`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 1-ի դրությամբ գրանցված և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ջրային փոխադրամիջոցների մասին տեղեկությունները, համաձայն սույն կարգի թիվ 12 հավելվածի.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում գրանցված և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ջրային փոխադրամիջոցների սեփականատերերի փոփոխման մասին տեղեկությունները, համաձայն սույն կարգի թիվ 13 հավելվածի:

/լրաց. 16.02.96 թիվ 42 որոշում/

 

Հավելված N 1

 

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող`

գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի

վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական

տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

 

Ամփոփ ցանկ

 

199 թ. հուլիսի 1-ի դրությամբ ________________________

շրջանում (քաղաքում) հաշվառված և գնահատված` քաղաքացիներին

սեփականության իրավունքով պատկանող շինությունների

 

-------------------------------------------------------------------------

NN  Շինության  Շինության Սեփակա-   Սեփակա-     Ընդհանուր      Սեփականության

ը/կ հասցեն     արժեքը    նատիրոջ   նատիրոջ   սեփականություն   ձևակերպման

                         անունը,   բնակու-   ---------------          

                         ազգանու-  թյան      համա-   բաժնե-    ամսաթիվը

                         նը,հայր-  հասցեն    տեղ սե- մասի

                         անունը              փականա- չափը

                                             տերերի  (տոկոս)

                                             թիվը

--------------------------------------------------------------------------

1      2         3         4         5         6        7          8

--------------------------------------------------------------------------

 

Գույքագրող մարմնի ղեկավար              ___________________________

                                           (ստորագրությունը)

«______»_______________ 199 թ.

 

Հավելված N 2

 

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող`

գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի

վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական

տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

 

Տեղեկություններ

 

199 թ. ______________ ամսվա ընթացքում _______________

շրջանում (քաղաքում) քաղաքացիներին սեփականության իրավունքով

պատկանող շինությունների սեփականատերերի փոփոխման մասին

 

-------------------------------------------------------------------------

NN  Շինու- Շինու- Նախկին Սեփակա-   Սեփակա-     Ընդհանուր      Սեփականության

ը/կ թյան   թյան   սեփա-  նատիրոջ   նատիրոջ   սեփականություն   ձևակերպման

հասցեն արժեքը կանա- անունը,  բնակու-  ---------------

                  տիրոջ  ազգանու-  թյան      համա-   բաժնե-    ամսաթիվը

                  անունը, նը,հայր-  հասցեն   տեղ սե- մասի

                  ազգա-    անունը            փականա- չափը

                  նունը                      տերերի  (տոկոս)

                  հայրա-                     թիվը

                  նունը

-------------------------------------------------------------------------

1      2     3       4       5       6          7        8          9

--------------------------------------------------------------------------

 

Գույքագրող մարմնի ղեկավար              ___________________________

                                           (ստորագրությունը)

«______»_______________ 199 թ.

 

Հավելված N 3

 

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող`

գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի

վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական

տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

 

Տեղեկություններ

 

199 թ. ______________ ամսվա ընթացքում _______________

շրջանում (քաղաքում) որպես սեփականություն գրանցված

շինությունների հաշվառման և գնահատման մասին

 

-------------------------------------------------------------------------

NN  Շինության  Շինության Սեփակա-   Սեփակա-     Ընդհանուր      Սեփականության

ը/կ հասցեն     արժեքը    նատիրոջ   նատիրոջ   սեփականություն   ձևակերպման

                         անունը,   բնակու-   ---------------           

                         ազգանու-  թյան      համա-   բաժնե-    ամսաթիվը

                         նը,հայր-  հասցեն    տեղ սե- մասի

                         անունը              փականա- չափը

                                             տերերի  (տոկոս)

                                             թիվը

--------------------------------------------------------------------------

1      2         3         4         5         6        7          8

--------------------------------------------------------------------------

 

Գույքագրող մարմնի ղեկավար              ___________________________

                                           (ստորագրությունը)

«______»_______________ 199 թ.

 

Հավելված N 4

Քաղաքացիներին սեփականության իրավունքով

պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ

հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ հարկային տեսչության մարմիններին

ներկայացնելու կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր -----------------------------

 

199 Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ------------------- ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1-ին մաս

----------

--------------------------------------------------------------------------

թիվ/թիվ         Մեքենայի        Սեփականատիրոջ     Սեփականատիրոջ

 ը/կ            պետհամարանիշը   ազգանունը,        բնակության

                                անունը,           հասցեն

                                հայրանունը

--------------------------------------------------------------------------

   1                 2               3                 4

--------------------------------------------------------------------------

 

2-րդ մաս

----------

--------------------------------------------------------------------------

        Մեքենայի     Շարժիչի          Սեփականության

        մակնիշը      հզորությունը     ձևակերպման  ամսաթիվը

--------------------------------------------------------------------------

           5             6                    7

--------------------------------------------------------------------------

 

ՀՀ ներքին գործերի նախարարության

համապատասխան ստորաբաժանման

ղեկավար`

---------------------

                 (ստորագրությունը)

 

   «   »            199  թ.

----------------------------

 

/փոփ. 16.02.96 թիվ 42 որոշում/

 

Հավելված N 5ա

Քաղաքացիներին սեփականության իրավունքով

պատկանող գույքահարկով հարկման օբյեկտ

հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ հարկային տեսչության մարմիններին

ներկայացնելու կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

-----------------------------

 

199 Թ. --------------- ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ------------- ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ

1-ին մաս

-----------

--------------------------------------------------------------------------

թիվ/թիվ    Մեքենայի       Սեփականատիրոջ     Սեփականատիրոջ

  ը/կ      պետհամարանիշը  ազգանունը,        բնակության հասցեն

                          անունը,

                          հայրանունը

--------------------------------------------------------------------------

   1           2              3                     4

--------------------------------------------------------------------------

 

2-րդ մաս

-----------

--------------------------------------------------------------------------

   Մեքենայի մակնիշը     Շարժիչի           Սեփականության ձևակերպման

                        հզորությունը      ամսաթիվը

--------------------------------------------------------------------------

           5                6                         7

--------------------------------------------------------------------------

 

ՀՀ ներքին գործերի նախարարության

համապատասխան ստորաբաժանման

ղեկավար`

---------------------

                (ստորագրությունը)

 

   «   »         199  թ.

-------------------------

 

/փոփ. 16.02.96 թիվ 42 որոշում/

 

Հավելված N 5բ

Քաղաքացիներին սեփականության իրավունքով

պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ

հանդիսացող գույքի վերաբերյալ

տեղեկությունները ՀՀ հարկային տեսչության

մարմիններին ներկայացնելու կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր ------------------------------

 

199 Թ.----------------- ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ------------ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1-ին մաս

----------

--------------------------------------------------------------------------

թիվ/թիվ     Մեքենայի       Սեփականատիրոջ     Սեփականատիրոջ

  ը/կ       պետհամարանիշը  ազգանունը,        բնակության

                           անունը,           հասցեն

                           հայրանունը

--------------------------------------------------------------------------

   1            2              3                   4

--------------------------------------------------------------------------

 

2-րդ մաս

----------

--------------------------------------------------------------------------

   Մեքենայի մակնիշը      Շարժիչի            Հաշվառումից հանելու

                         հզորությունը       ձևակերպման  ամսաթիվը

--------------------------------------------------------------------------

         5                    6                     7

--------------------------------------------------------------------------

 

ՀՀ ներքին գործերի նախարարության

համապատասխան ստորաբաժանման

ղեկավար`

---------------------

                (ստորագրությունը)

 

   «   »            199  թ.

----------------------------

/փոփ. 16.02.96 թիվ 42 որոշում/

 

Հավելված N 6

 

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող`

գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի

վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական

տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

 

Տեղեկություններ

 

199 թ. հուլիսի 1-ի դրությամբ ________________________

շրջանում (քաղաքում) գրանցված քաղաքացիներին սեփականության

իրավունքով պատկանող անիվավոր և թրթուրավոր տրակտորների,

հացահատիկահավաք կոմբայնների և մյուս ինքնագնաց մեքենաների,

մեխանիզմների մասին

 

-------------------------------------------------------------------------

NN   Սեփականատիրոջ        Սեփականատիրոջ  Շարժիչի   Մեքենայի  Սեփականության

ը/կ  անունը, ազգանունը,   բնակության               մակնիշը   ձևակերպման

     հայրանունը            հասցեն      հզորությունը          ամսաթիվը

-------------------------------------------------------------------------

1          2                 3            4          5          6

--------------------------------------------------------------------------

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պետական տեխնիկական հսկողության

մարմնի ղեկավար                         ___________________________

                                           (ստորագրությունը)

«______»_______________ 199 թ.

 

Հավելված N 7

 

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող`

գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի

վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական

տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

 

Տեղեկություններ

 

199 թ. ______________ ամսվա ընթացքում ____________________

շրջանում (քաղաքում) գրանցված քաղաքացիներին սեփականության

իրավունքով պատկանող անիվավոր և թրթուրավոր տրակտորների,

հացահատիկահավաք կոմբայնների և մյուս ինքնագնաց մեքենաների,

մեխանիզմների սեփականատերերի փոփոխման մասին

 

-------------------------------------------------------------------------

NN  Նախկին սեփականատիրոջ Նոր սեփականատիրոջ  Շարժիչի  Մեքենայի Սեփականության ը/կ անունը, ազգանունը,  անունը, ազգանունը, հզորութ- մակնիշը ձևակերպման

     հայրանունը          հայրանունը         յունը             ամսաթիվը

-------------------------------------------------------------------------

1          2                     3            4        5         6

--------------------------------------------------------------------------

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պետական տեխնիկական հսկողության

մարմնի ղեկավար                         ___________________________

                                           (ստորագրությունը)

«______»_______________ 199 թ.

 

Հավելված N 8

 

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող`

գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի

վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական

տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

 

Տեղեկություններ

 

199 թ. հուլիսի 1-ի դրությամբ ________________________

շրջանում (քաղաքում) գրանցված քաղաքացիներին սեփականության

իրավունքով պատկանող օդային փոխադրամիջոցների մասին

 

-------------------------------------------------------------------------

NN   Սեփականատիրոջ      Սեփականատիրոջ   Շարժիչի   Մեքենայի  Սեփականության

ը/կ  անունը, ազգանունը  բնակության                մակնիշը   ձևակերպման

     հայրանունը         հասցեն        հզորությունը          ամսաթիվը

-------------------------------------------------------------------------

1          2                 3            4          5          6

--------------------------------------------------------------------------

 

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման

ղեկավար                                  ___________________________

                                           (ստորագրությունը)

«______»_______________ 199 թ.

 

Հավելված N 9

 

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող`

գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի

վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական

տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

 

Տեղեկություններ

 

199 թ. ______________ ամսվա ընթացքում ____________________

շրջանում (քաղաքում) գրանցված քաղաքացիներին սեփականության

իրավունքով պատկանող օդային փոխադրամիջոցների փոփոխման մասին

 

-------------------------------------------------------------------------

NN  Նախկին սեփականատիրոջ Նոր սեփականատիրոջ  Շարժիչի  Մեքենայի Սեփականության ը/կ անունը, ազգանունը,  անունը,ազգանունը, հզորութ- մակնիշը ձևակերպման

     հայրանունը          հայրանունը         յունը             ամսաթիվը

-------------------------------------------------------------------------

1          2                     3            4        5         6

--------------------------------------------------------------------------

 

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման

ղեկավար                                  ___________________________

                                           (ստորագրությունը)

«______»_______________ 199 թ.

 

Հավելված N 10

 

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող`

գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի

վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական

տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

 

Տեղեկություններ

 

199 թ. հուլիսի 1-ի դրությամբ ________________________

շրջանում (քաղաքում) հաշվառված անասնագլխաքանակի մասին

 

-------------------------------------------------------------------------

NN   Սեփականատիրոջ անունը,      Սեփականատիրոջ       Անասունների թիվը

ը/կ  ազգանունը, հայրանունը      բնակության հասցեն   (պայմանական գլուխ)

-------------------------------------------------------------------------

1          2                             3                  4

--------------------------------------------------------------------------

 

Պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի պատասխանատու

մարմնի ղեկավար                         ___________________________

                                           (ստորագրությունը)

«______»_______________ 199 թ.

 

Հավելված N 11

 

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող`

գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի

վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական

տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

 

Տեղեկություններ

 

199 թ. ______________ ամսվա ընթացքում ____________________

շրջանում (քաղաքում) գրանցված քաղաքացիների կողմից ձեռք բերված

անասնագլխաքանակի մասին

 

-------------------------------------------------------------------------

NN   Սեփականատիրոջ անունը,    Ձեռք բերված անասունների  Անասունների ձեռք

ը/կ  ազգանունը, հայրանունը    թիվը (պայմանական գլուխ)  բերման ամսաթիվը

-------------------------------------------------------------------------

1           2                               3                  4

--------------------------------------------------------------------------

 

Պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի պատասխանատու

մարմնի ղեկավար                         ___________________________

                                           (ստորագրությունը)

«______»_______________ 199 թ.

 

Հավելված N 12

Քաղաքացիներին սեփականության իրավունքով

պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ

հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ հարկային տեսչության մարմիններին

ներկայացնելու կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

-----------------------------

 

199 Թ. ՀՈՒԼԻՍԻ 1- ԴՐՈՒԹՅԱՄԲ ----------------------

ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՋՐԱՅԻՆ

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1-ին մաս

----------

--------------------------------------------------------------------------

թիվ/թիվ       Սեփականատիրոջ       Սեփականատիրոջ      Շարժիչի

 ը/կ          ազգանունը,          բնակության         հզորությունը

              անունը,             հասցեն

              հայրանունը

--------------------------------------------------------------------------

   1              2                    3                  4

--------------------------------------------------------------------------

 

2-րդ մաս

----------

--------------------------------------------------------------------------

    Ջրային փոխադրամիջոցի         Սեփականության ձևակերպման

    մակնիշը                      ամսաթիվը

--------------------------------------------------------------------------

              5                             6

--------------------------------------------------------------------------

 

ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների

անվտանգ կատարման և լեռնային հսկողության

վարչության համապատասխան ստորաբաժանման

ղեկավար`

----------------------

                (ստորագրությունը)

 

   «   »           199  թ.

---------------------------

/լրաց. 16.02.96 թիվ 42 որոշում/

 

Հավելված N 13

Քաղաքացիներին սեփականության իրավունքով

պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ

հանդիսացող գույքի վերաբերյալ

տեղեկությունները ՀՀ հարկային տեսչության

մարմիններին ներկայացնելու կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր -----------------------------

 

199 Թ. ---------------- ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ------------ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՋՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1-ին մաս

----------

--------------------------------------------------------------------------

թիվ/թիվ     Նախկին սեփականատիրոջ           Նոր սեփականատիրոջ

ը/կ

----------------------------------------------------

           ազգանունը,    բնակության    ազգանունը,    բնակության

           անունը,       հասցեն        անունը,       հասցեն

           հայրանունը                  հայրանունը

--------------------------------------------------------------------------

   1           2            3              4              5

--------------------------------------------------------------------------

 

2-րդ մաս

----------

--------------------------------------------------------------------------

Շարժիչի          Ջրային փոխադրամիջոցի         Սեփականության

հզորությունը     մակնիշը                      ձևակերպման

                                              ամսաթիվը

--------------------------------------------------------------------------

   6                       7                       8

--------------------------------------------------------------------------

 

ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների

անվտանգ կատարման և լեռնային հսկողության

վարչության համապատասխան ստորաբաժանման

ղեկավար`

-----------------------

                 (ստորագրությունը)

 

   «   »           199  թ.

---------------------------

 

/լրաց. 16.02.96 թիվ 42 որոշում/

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.1995
N 490
Որոշում