(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 51-Ն որոշում)
i
606.0024.290616
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 06 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60616218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 2016 թվականի N 24-Ն
i
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1) Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների գույքի և եկամուտների մասին հայտարարագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
Հավելված 1
ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի
2016 թ. հունիսի 17-ի
N 24-Ն որոշման
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ _________________________________________________________________________
նշվում է Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքում
ընդգրկված կուսակցությունների անվանումը
ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ _______________________________________________________
հաշվետու ժամանակաշրջանը
.____________________________________________________________.
|Կուսակցության անվանումը | |
|______________________________________|_____________________|
|Պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը | |
|______________________________________|_____________________|
|Կուսակցության գտնվելու վայրը | |
.____________________________________________________________.
Հայտարարագիրը բաղկացած է .___. Էջից .________________.
.___. | ստորագրություն |
.________________.
Հայտարարագրի ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը .________________.
.________________.
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ
.________________________________________________________.
|Գույքի տեսակ |Անշարժ գույքի |Գույքի |Մակերես` |
| |գտնվելու վայր |նկատմամբ |քառ. մետր,|
| | |իրավունք |հողամասի |
| | | |դեպքում` |
| | | |հա |
|______________|____________________|_________|__________|
|______________|____________________|_________|__________|
|______________|____________________|_________|__________|
|______________|____________________|_________|__________|
.________________________________________________________.
Հայտարարագրի 1-ին էջի լրացման ուղեցույց
- Որպես հաշվետու ժամանակաշրջան լրացվում է գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվանը նախորդող 12 օրացուցային ամիսները ներառող ամսաթվերը.
- «Կուսակցության անվանումը» - վանդակում լրացվում է հայտարարագիր ներկայացնող կուսակցության անվանումը.
- «Պետական գրանցման օրը, ամիսը, տարին» - վանդակում լրացվում է հայտարարագիր ներկայացնող կուսակցության պետական գրանցման օրը, ամիսը, տարին.
- «Կուսակցության գտնվելու վայրը» - վանդակում լրացվում է կուսակցության գտնվելու վայրը (մարզը, համայնքը, փողոցը և այլն).
- «Հայտարարագիրը բաղկացած է» - վանդակում թվով և տառերով լրացվում է հայտարարագրի էջերի քանակը.
- «Հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը» - վանդակում լրացվում է հայտարարագիրը ընտրական հանձնաժողով ներկայացնելու օրը, ամիսը և տարեթիվը:
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ» բաժնում լրացվում են գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տվյալները:
- «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է անշարժ գույքի տեսակը (շենք և շինություն, հողամաս, ընդերքի մաս, մեկուսի ջրային օբյեկտ, անտառ, հողին ամրակայված այլ անշարժ գույք):
- «Անշարժ գույքի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է համապատասխան տողում նշված անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն:
- «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):
- «Մակերես` քառ. մետր, հողամասի դեպքում` հա» սյունակում լրացվում է շենքի և շինության, հողին ամրակայված այլ անշարժ գույքի մակերեսը քառ. մետրերով, իսկ հողամասի, ընդերքի մասի, մեկուսի ջրային օբյեկտի, անտառի դեպքում` մակերեսը հեկտարով:
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ
.___________________________________________.
|Գույքի տեսակ|Շարժական |Գույքի |Թողարկման|
| |գույքի |նկատմամբ |տարեթիվը |
| |մակնիշը և |իրավունքը| |
| |սերիան | | |
|____________|__________|_________|_________|
|____________|__________|_________|_________|
|____________|__________|_________|_________|
.___________________________________________.
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔԸ (ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)
.____________________________________________________.
|Թանկարժեք գույքի |Թանկարժեք գույքի |Թանկարժեք գույքի|
| անվանում | արժեքը | արժույթը |
|_________________|_________________|________________|
|_________________|_________________|________________|
|_________________|_________________|________________|
|_________________|_________________|________________|
.____________________________________________________.
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
._______________________________________.
|Արժույթի տեսակը | Չափը |
|___________________|___________________|
|___________________|___________________|
|___________________|___________________|
._______________________________________.
ԲԱԺՆԵՄԱՍ ԵՎ ՓԱՅԱԲԱԺԻՆ
.________________________________________________________.
|Կազմակերպության |Ներդրման տեսակը|Կազմակերպությունում |
|անվանումը |(բաժնետոմս կամ |ներդրման չափը` %-ներով|
| |փայաբաժին) | |
|_________________|_______________|______________________|
|_________________|_______________|______________________|
|_________________|_______________|______________________|
|_________________|_______________|______________________|
.________________________________________________________.
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
._________________________________________________________________.
|Եկամտի տեսակը|Եկամուտ վճարողի անվանումը, |Եկամտի չափը Արժույթի|
| |գտնվելու վայրը (ֆիզիկական անձի|(գումարը) տեսակը |
| |դեպքում ազգանուն, անուն և | |
| |հայրանուն, բնակության վայրը) | |
|_____________|______________________________|____________________|
|_____________|______________________________|____________________|
|_____________|______________________________|____________________|
|_____________|______________________________|____________________|
._________________________________________________________________.
.________________.
| ստորագրություն |
.________________.
Հայտարարագրի 2-րդ էջի լրացման ուղեցույց
«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ» բաժնում լրացվում են գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող` սույն որոշմամբ նշված շարժական գույքի վերաբերյալ տվյալները:
- «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է շարժական գույքի տեսակը (ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց):
- «Շարժական գույքի մակնիշը և սերիան» սյունակում լրացվում են համապատասխան տողում նշված շարժական գույքի մակնիշը և սերիան (օրինակ` «ԲՄՎ 540 i», «Մերսեդես Բենց 500 SEL», «Տոյոտա RAV 4» և այլն):
- «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է շարժական գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):
- «Թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում է շարժական գույքի թողարկման տարեթիվը:
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ (ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)» բաժնում լրացվում են անշարժ և շարժական գույք բաժիններում չնշված և 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույքի վերաբերյալ տվյալները (գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ):
- «Թանկարժեք գույքի անվանում» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի անվանումը:
- «Թանկարժեք գույքի արժեքը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժեքը:
- «Թանկարժեք գույքի արժույթը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժույթը:
«ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ» բաժնում արտացոլվում են կուսակցության դրամական միջոցների մասին տվյալները` գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ:
- «Արժույթի տեսակը» սյունակի համապատասխան տողում նշվում է «Չափ» սյունակում նշված դրամական միջոցի արժույթի անվանումը (ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի և այլն):
- «Չափը» սյունակի համապատասխան տողում լրացվում է հայտարարագիրը լրացնելու ամսվա 1-ի դրությամբ առկա դրամական միջոցների չափը (այդ թվում` բանկում ունեցած):
«ԲԱԺՆԵՄԱՍ ԵՎ ՓԱՅԱԲԱԺԻՆ» բաժնում գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ բաժնեմասերի (բաժնետոմսերի) և փայաբաժինների արժեքը` ձեռք բերման գնով:
- «Կազմակերպության անվանումը» սյունակում լրացվում է այն կազմակերպության անվանումը, որտեղ կատարվել է ներդրումը:
- «Ներդրման տեսակը» սյունակում լրացվում է կուսակցության ձեռք բերած բաժնեմասերի տեսակը (բաժնեմաս, փայ, բաժնետոմս, պարտատոմս, չեկ և այլն):
- «Կազմակերպությունում ներդրման չափը` %-ներով» սյունակում լրացվում է կուսակցության ձեռք բերած բաժնեմասերի չափը տոկոսային արտահայտությամբ:
- «ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում արտացոլվում են գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվանը նախորդող 12 ամիսների ընթացքում ստացած եկամուտների մասին տվյալները:
- «Եկամտի տեսակը» սյունակում լրացվում է կուսակցության կողմից ստացված եկամուտները (անդամակցության վճարներ, եթե դրանք նախատեսված են կուսակցության կանոնադրությամբ, նվիրատվություններ, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորում և քաղաքացիական իրավական գործարքներից և օրենսդրությամբ չարգելված այլ եկամուտներ):
- Անդամակցության վճարները և ստացված նվիրատվությունները ներկայացվում են ընդհանուր մեկ թվով:
- «Եկամուտ վճարողի անվանումը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում` ազգանուն, անուն և հայրանուն, բնակության վայրը)» սյունակում լրացվում է կուսակցությանը եկամուտ վճարած կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը:
- Անդամակցության վճարների և նվիրատվությունների համար` անդամակցության վճար վճարող անձանց կամ նվիրատուի ազգանունը, անունը և հայրանունը, բնակության վայրը չի նշվում, այլ նշվում է հավաքական եզրույթ (օրինակ «կուսակցության անդամներ», «նվիրատու»):
- «Եկամտի չափը (գումարը)» սյունակի համապատասխան տողում լրացվում է եկամտի չափը:
- «Արժույթի տեսակը» սյունակի համապատասխան տողում նշվում է «Եկամտի չափը (գումարը)» սյունակում նշված գումարի (եկամտի) արժույթի անվանումը:
Հավելված 2
ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի
2016 թ. հունիսի 17-ի
N 24-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների (այսուհետ` ընտրություններին մասնակցող կուսակցություն) գույքի և եկամուտների մասին հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) ներկայացման կարգը:
2. Հայտարարագիրը լրացվում է համաձայն սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ձևի` սույն կարգի և հայտարարագրի ձևաթղթի լրացման ուղեցույցի պահանջներին համապատասխան:
Եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերը բավարար չեն հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա թղթային տարբերակում դրանք լրացվում և ներկայացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենահանված) ձևաթղթերի վրա, իսկ էլեկտրոնային տարբերակում` այդ բաժինն ընդգրկող տողերն ավելացնելու միջոցով:
Յուրաքանչյուր էջի վերջում դրվում է կուսակցության ղեկավարի ստորագրությունը:
3. Հայտարարագրի ձևը տրամադրում է ընտրություններին մասնակցող կուսակցությանը գրանցած ընտրական հանձնաժողովը, իսկ հայտարարագրի ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ներբեռնվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:
4. Հայտարարագրում նշվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գույքի կազմը, ինչպես նաև գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում ստացված եկամուտները:
5. Հայտարարագրման ենթակա է ընտրություններին մասնակցող կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքը, իսկ որպես շարժական գույք հայտարարագրման են ենթակա ընտրություններին մասնակցող կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի հետևյալ տեսակները` ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց: Հայտարարագրման ենթակա է նաև կուսակցությանը պատկանող 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքը, ինչպես նաև արժեթղթերը և դրամական միջոցները:
6. Հայտարարագիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: