Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՍԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՏԱԼՈ ...

01.01.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.07.1995  -ից մինչեւ   01.01.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 31.12.00 թիվ 895 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 1995 թվականի թիվ 452

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով միջազգային պրակտիկայից և Հայաստանի Հանրապետությունում արտաքին առևտրական հարաբերությունների ոլորտում ապրանքների ծագման սերտիֆիկատի տրման գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից ապրանքներ արտահանելիս, ապրանքների ծագման սերտիֆիկատը տրվում է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից.

բ) ապրանքի ծագման սերտիֆիկատի տրման հետ կապված գանձվող վճարի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.

գ) ապրանքի ծագման սերտիֆիկատի տրման ընդհանուր վերահսկողությունը դրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության վրա, առանձին դեպքերում իրավունք վերապահելով նրան ապրանքների ծագման սերտիֆիկատ տալը լիազորել այլ մարմնի:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.1995
N 452
Որոշում