(ուժը կորցրել է 25.05.18 թիվ 319-Ն հրաման)
i
124.0051.270616
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 06 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12416203
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
18 մայիսի 2016 թվականի N 51-Ն
i
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՏՈՒԳԱՆՔՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 1-ին ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել հարկ վճարողի գործունեության կասեցումը տուգանքով փոխարինելու վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող դիմումի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 2016 թվականի
մայիսի 18-ի N 51-Ն հրամանի
Ձև
__________________________________________
Հարկային (տարածքային) տեսչության անվանումը
Դիմումի ստացման ամսաթիվը (օր, ամիս, տարի)
_______ __________________________20 թ.
(լրացվում է հարկային տեսչության կողմից)
._____________________________________________________________________.
| ԴԻՄՈՒՄ |Փաստաթղթի հերթական համարը |
|ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՏՈՒԳԱՆՔՈՎ|_________________________________ |
| ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ | (լրացվում է հարկային մարմնի |
| | կողմից) |
|__________________________________|__________________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը | | | | | | | | |
|__________________________________|__________________________________|
|2. Կազմակերպության անվանումը կամ | |
|անհատ ձեռնարկատիրոջ անունը, | |
|ազգանունը | |
|__________________________________|__________________________________|
|3. Կասեցման օբյեկտի գտնվելու վայրի| |
|հասցեն (հասցեները) | |
|__________________________________|__________________________________|
|4. Գործունեության կասեցման որոշման| համարը | ամսաթիվը |
| | |(օր, ամիս, տարի)|
| |_________________|________________|
|__________________________________|_________________|________________|
|5. Գործունեության կասեցման | սկիզբ | ավարտ |
|ժամանակաշրջանի |_________________|________________|
| |օր |ամիս |տարի |օր |ամիս|տարի |
| |___|_____|_______|___|____|_______|
|__________________________________|_________________|________________|
|6. Գործունեության կասեցումը | սկիզբ | ավարտ |
|տուգանքի վճարմամբ փոխարինվող |_________________|________________|
|ժամանակաշրջանի սկիզբ ավարտ |օր |ամիս |տարի |օր |ամիս|տարի |
| |___|_____|_______|___|____|_______|
|__________________________________|__________________________________|
|7. Հաշվարկված և վճարված տուգանքի | դրամ|
|գումարը (ՀԴՄ-ներով նախորդ | |
|եռամսյակի ընթացքում արձանագրված | |
|միջին օրական շրջանառություն | |
|X 0.7% (բայց ոչ պակաս 60.0 հազար | |
|դրամ) X օրերի թիվ) | |
._____________________________________________________________________.
Խնդրում եմ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գործունեության կասեցման օրերից` ____________ օրերը փոխարինել տուգանքի վճարումով:
Կից ներկայացվում է վճարումը հաստատող փաստաթուղթը (անդորրագիրը):
Կազմակերպության տնօրեն __________________________________
(անհատ ձեռնարկատեր) ստորագրությունը, անունը, ազգանունը